«Ազատ Օր»ին համար — ՍԱՄՈՒԷԼ ՌԱՄԱԶԵԱՆ
­Բա­նա­սի­րա­կան գի­տու­թիւն­նե­րի թեկ­նա­ծու
­Պա­հես­տա­զօ­րի գնդա­պետ

Ե­րե­ւա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ­Սար­գիս եւ ­Մա­րի Իզ­միր­լեան­նե­րի ա­նո­ւան գրա­դա­րա­նի սրա­հում ս.թ. ­Նո­յեմ­բե­րի 8-ից բա­ցո­ւեց Հ.Հ.-ում ­Յու­նաս­տա­նի դես­պա­նու­թեան կազ­մա­կեր­պած լու­սան­կար­չա­կան ցու­ցա­հան­դէ­սը` նո­ւի­րո­ւած II հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մին ­Յու­նաս­տա­նի հա­յե­րի մաս­նակ­ցու­թեա­նը:
­Յու­նաս­տա­նը II հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում ներ­քա­շո­ւեց 1940 թ. ­Հոկ­տեմ­բե­րի 28-ից, երբ ի­տա­լա­կան վերջ­նագ­րին ի պա­տաս­խան յու­նա­կան յայտ­նի «Ոչ»-ին (յուն.` Οχι) հե­տե­ւեց յոյն-ի­տա­լա­կան պա­տե­րազ­մը: ­Յու­նա­կան բա­նա­կին յա­ջո­ղո­ւեց կարճ ժամ­կէ­տում դի­մագրա­ւել ֆա­շիս­տա­կան Ի­տա­լիա­յի յար­ձակ­մա­նը, այ­նու­հե­տեւ հասց­նել հա­կա­հա­րո­ւած եւ անց­նել հա­կա­յար­ձակ­ման, որն ա­ւար­տո­ւեց ագ­րե­սոր ու­ժե­րի ջախ­ջախ­մամբ եւ ­Յու­նաս­տա­նի տա­րած­քից դուրս շպրտմամբ, իսկ բուն մար­տա­կան գոր­ծո­ղու­թիւն­նե­րը տե­ղա­փո­խո­ւե­ցին Ի­տա­լիա­յի կող­մից ռազ­մա­կա­լո­ւած Ալ­բա­նիա­յի տա­րածք: Ի­տա­լիա­յի հե­տա­գայ յար­ձակ­ման փոր­ձե­րը եւս ձա­խո­ղո­ւե­ցին, ­Յու­նաս­տա­նին յա­ջո­ղո­ւեց վե­րահս­կել ի­րադ­րու­թիւ­նը մին­չեւ 1941 թ. Ապ­րիլ: Ն­շո­ւած ի­րա­դար­ձու­թիւ­նը Եւ­րո­պա­յում հա­կա­հիտ­լե­րեան դա­շին­քի ա­ռա­ջին յաղ­թա­նակն էր:
Ի­րենց դաշ­նակ­ցին փրկե­լու նպա­տա­կով 1941 թ. Ապ­րի­լի 6-ին ­Բուլ­ղա­րիա­յի տա­րած­քից ­Յու­նաս­տան եւ ­Հա­րաւս­լա­ւիայ ներ­խու­ժե­ցին նա­ցիս­տա­կան ­Գեր­մա­նիա­յի ու­ժե­րը, ո­րոնք հե­տա­գայ ա­ռաջ­խա­ղաց­ման ար­դիւն­քում Ապ­րի­լի 30-ին կա­րո­ղա­ցան գրա­ւել մայր­ցա­մա­քա­յին յու­նա­կան տա­րած­քը: ­Մէկ ա­միս անց նա­ցիս­տա­կան ու­ժե­րին յա­ջո­ղո­ւեց գրա­ւել նաեւ Կ­րե­տէ կղզին, ին­չից յե­տոյ մնա­ցած յու­նա­կան, բրի­տա­նա­կան եւ դաշ­նա­կից ու­ժե­րը փո­խադ­րո­ւե­ցին Ե­գիպ­տո­սի տա­րածք: ­Յու­նա­կան հե­րո­սա­կան դի­մադ­րու­թեան առ­թիւ ­Մեծ Բ­րի­տա­նիա­յի վար­չա­պետ Ո­ւինս­թոն ­Չեր­չի­լը նշել է. «Այ­սօր մենք ա­սում ենք, թէ յոյ­նե­րը կռւում են հե­րոս­նե­րի պէս, այժ­մո­ւա­նից մենք պէտք է ա­սենք, թէ հե­րոս­ներն են կռւում յոյ­նե­րի պէս»:
­Յու­նաս­տա­նի գրա­ւու­մից ան­մի­ջա­պէս յե­տոյ երկ­րի ողջ տա­րած­քում գեր­մա­նայ-ի­տա­լայ-բուլ­ղա­րա­կան զաւ­թիչ ու­ժե­րի դէմ ծա­ւա­լո­ւեց Ազ­գա­յին դի­մադ­րու­թեան շար­ժու­մը, ո­րի կո­րիզն էին կազ­մում ձախ ու­ժե­րի կազ­մա­ւո­րած պար­տի­զա­նա­կան ջո­կատ­նե­րը (ԷԱՄ-ԷԼԱՍ): ­Բա­ցի այդ, գոր­ծում էին յու­նա­կան վտա­րան­դի կա­ռա­վա­րու­թեան կողմ­նա­կից ջո­կատ­նե­րը (ԷԴԵՍ), այլ ա­ռան­ձին ջո­կատ­ներ (ԷԿԿԱՅ): ­Յու­նաս­տա­նի ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րը կա­րո­ղա­ցան վե­րա­բա­զա­ւո­րո­ւել Ե­գիպ­տո­սում եւ շա­րու­նա­կել մար­տա­կան գոր­ծո­ղու­թիւն­նե­րը դաշ­նա­կից ու­ժե­րի կազ­մում: ­Հիւ­սի­սա­յին Աֆ­րի­կա­յի տա­րած­քում էին գոր­ծում նաեւ ­Յու­նա­կան բա­նա­կի տար­հա­նո­ւած ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ամ­բող­ջու­թեամբ յոյ­նե­րից էին կազ­մա­ւո­րո­ւած բրի­տա­նա­կան ու­ժե­րի կազ­մում գոր­ծող «Սր­բա­զան ջո­կա­տը» եւ 3-րդ ­յու­նա­կան լեռ­նա­յին բրի­գա­դը: Բ­րի­տա­նա­կան ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի կազ­մում յոյն օ­դա­չու­նե­րից կազ­մա­ւո­րո­ւեց 2 էս­կադ­րի­լիայ, ո­րոնք յե­տա­գա­յում մաս­նակ­ցե­ցին ­Յու­նաս­տա­նի ա­զա­տագր­մա­նը: 1944 թ. ­Հոկ­տեմ­բե­րի 8-ին ա­զա­տագ­րո­ւեց Ա­թէն­քը, իսկ ­Հոկ­տեմ­բե­րի 30-ին վեր­ջին գեր­մա­նա­ցի զի­նո­ւո­րը լքեց մայր­ցա­մա­քա­յին ­Յու­նաս­տա­նի տա­րած­քը:
Կ­րե­տէում եւ այլ կղզի­նե­րում տե­ղա­կա­յո­ւած նա­ցիս­տա­կան ու­ժե­րը յանձ­նո­ւե­ցին 1945 թ. ­Մա­յի­սին ­Գեր­մա­նիա­յի կա­պի­տու­լեա­ցիա­յից յե­տոյ:
­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից եւ, մա­նա­ւանդ, 1922 թ. փոք­րա­սիա­կան ա­ղէ­տից յե­տոյ ­Յու­նաս­տա­նում հաս­տա­տո­ւած հա­յերն ակ­տիւ մաս­նակ­ցու­թիւն են ու­նե­ցել ­Յու­նաս­տա­նի պաշտ­պա­նու­թեանն ու ա­զա­տագ­րու­թեա­նը: ­Հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով Խ.Ս.Հ.Մ. օ­րօք ա­ռա­ւել լու­սա­բա­նուել է հա­յե­րի մաս­նակ­ցու­թիւ­նը ձա­խա­կող­մեան Է.Ա.Մ.-ԷԼԱՍ-ի շար­քե­րում, որն, ի­րօք, բա­ւա­կան տպա­ւո­րիչ է ե­ղել, սա­կայն միա­ժա­մա­նակ ան­տե­սո­ւել է ­Յու­նա­կան բա­նա­կի շար­քե­րում հա­յե­րի մաս­նակ­ցու­թիւ­նը մար­տա­կան գոր­ծո­ղու­թիւն­նե­րին: ­Ցու­ցա­հան­դէ­սը նաեւ ո­րոշ չա­փով ե­կաւ լրաց­նե­լու տո­ւեալ բա­ցը:
­Մեր հա­շո­ւարկ­նե­րով, միայն 1940-1941 թթ. յոյն-ի­տա­լա­կան եւ յոյն-գեր­մա­նա­կան պա­տե­րազմ­նե­րի ըն­թաց­քում զո­հո­ւել է ­Յու­նա­կան բա­նա­կի 16 հայ զի­նո­ւոր եւ են­թաս­պայ, ստա­ցած վի­րա­ւո­րում­նե­րից զի­նո­ւո­րա­կան հոս­պի­տալ­նե­րում մա­հա­ցել են 4 զի­նո­ւոր, եւս 4-ն­ ան­հետ կո­րել են մար­տա­կան գոր­ծո­ղու­թիւն­նե­րի ժա­մա­նակ: Ընդ­հա­նուր կո­րուստ­նե­րի ոչ վերջ­նա­կան թի­ւը զին­ծա­ռա­յող­նե­րից` 24 հո­գի, ընդս­մին, զգա­լի մա­սը զո­հո­ւել է ալ­բա­նա­կան ճա­կա­տում:
­Յու­նաս­տա­նի հայ բնակ­չու­թեան շրջա­նում զո­հեր են ար­ձա­նագ­րո­ւել պա­տե­րազմ­նե­րի հէնց սկզբից: 1940 թ. Օ­գոս­տո­սի 15-ին Աս­տո­ւա­ծա­մօր տօ­նին ի­տա­լա­կան սու­զա­նա­ւի ա­նակն­կալ ռմբա­կոծ­ման ար­դիւն­քում ­Տի­նոս կղզում ար­ձա­նագ­րո­ւած միակ քա­ղա­քա­ցիա­կան զոհն ուխ­տա­ւոր հա­յու­հի էր: ­Յու­նա­հա­յե­րը եւս նո­ւաճ­ման ըն­թաց­քում են­թար­կո­ւել են նա­ցիս­տա­կան եւ գոր­ծա­կից ու­ժե­րի բռնաճն­շում­նե­րին: ­Շատ հա­յեր պա­տան­դա­ռո­ւել են, քշո­ւել հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­ներ եւ տա­րո­ւել հար­կա­դիր աշ­խա­տանք­նե­րի ­Գեր­մա­նիա: ­Ցու­ցա­բե­րո­ւած դի­մադ­րու­թեան պատ­ճա­ռով զաւ­թիչ ու­ժերն ա­ռան­ձին բնա­կա­վայ­րեր եւ թա­ղա­մա­սեր են­թար­կում էին եր­կա­րա­տեւ պա­շար­ման, ին­չի ար­դիւն­քում սո­վից եւ բա­խում­նե­րից զոհ­ւում էին քա­ղա­քա­ցիա­կան ան­ձինք: Ա­թէն­քի հայ­կա­կան թա­ղա­մա­սե­րից կամ հայ­նոց­նե­րից (յուն.` «ար­մէ­նո­մա­հա­լա») նման ճա­կա­տագրի են ար­ժա­նա­ցել ­Տուր­ղու­թի (ներ­կա­յիս ­Նէոս ­Գոզ­մոս) եւ ­Գո­քի­նիա (­Նի­կէա) թա­ղա­մա­սե­րի հայ հա­մայնք­նե­րը:
1944 թ. ­Մարտ-Օ­գոս­տո­սին միայն ­Գո­քի­նիա­յի պա­շար­ման ըն­թաց­քում 30-ից ա­ւե­լի հայ զո­հո­ւել է եւ գնդա­կա­հա­րո­ւել զաւ­թիչ­նե­րի հետ տե­ղի ու­նե­ցած բա­խում­նե­րի ըն­թաց­քում:
­Յու­նաս­տա­նի հա­յե­րը շօ­շա­փե­լի մաս­նակ­ցու­թիւն են ու­նե­ցել Ազ­գա­յին դի­մադ­րու­թեա­նը, ոչ լրիւ հա­շո­ւարկ­նե­րով նրան­ցից ա­ւե­լի քան 300-ն­ ի­րենց կեան­քը զո­հել են յա­նուն ա­զա­տու­թեան: 1944 թ. ­Հոկ­տեմ­բե­րին պար­տի­զա­նա­կան ու­ժե­րի կազ­մում հա­յե­րը եւս մաս­նակ­ցել են Ա­թէն­քի ա­զա­տագ­րու­թեան մար­տե­րին, ու­նե­ցել զգա­լի կո­րուստ­ներ: Ն­րանց պա­տո­ւին ­Նի­կէա­յի փո­ղոց­նե­րից մէ­կը մինչ այժմ կրում է «Ազ­գա­յին դի­մադ­րու­թեան հայ մար­տիկ­նե­րի» ա­նու­նը:
­Յու­նա­կան դի­մադ­րու­թեան շար­քե­րում էին մարտնչում նաեւ գեր­մա­նա­ցի­նե­րի կազ­մա­ւո­րած «­Հայ­կա­կան լե­գէո­նի» այն նախ­կին ­Խորհր­դա­յին բա­նա­կի գե­րե­վա­րո­ւած հայ զի­նո­ւոր­նե­րը, ո­րոնց յա­ջո­ղո­ւել էր Ալ­բա­նիա եւ ­Յու­նաս­տան փո­խադ­րո­ւե­լուց յե­տոյ կազ­մա­կեր­պո­ւած ձե­ւով անց­նել յոյն պար­տի­զան­նե­րի կող­մը: Ն­րան­ցից էր ամ­բող­ջու­թեամբ կազ­մա­ւո­րո­ւած «Ա­զա­տու­թիւն» ջո­կա­տը, հրա­մա­նա­տա­րու­թեամբ ­Բաբ­կէն ­Ներ­սի­սեա­նի: ­Վեր­ջին շրջա­նում յայտ­նի է դար­ձել նաեւ յոյն պար­տի­զան­նե­րի կողմն ան­ցած խորհր­դա­յին ռազ­մա­գե­րի­նե­րից կազ­մա­ւո­րո­ւած «­Խորհր­դա­յին դա­սա­կի» մա­սին, ո­րի շար­քե­րում եւս կա­յին մեծ թո­ւով հա­յեր, հրա­մա­նա­տարն էր ­Հայ­կազ ­Նա­հա­պե­տեա­նը: ­Դէպ­քե­րի բե­րու­մով ­Յու­նաս­տա­նում յայտ­նո­ւած հա­յաս­տան­ցի մար­տիկ­նե­րը եւս մաս­նակ­ցել են յու­նա­կան բնա­կա­վայ­րե­րի ա­զա­տագր­մա­նը եւ հա­կա­ռա­կոր­դի ջախ­ջախ­մա­նը: ­Մինչ ­Յու­նաս­տա­նում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի մեկ­նար­կը` 1944 թ. ­Դեկ­տեմ­բե­րին նրանք կազ­մա­կեր­պո­ւած ձե­ւով հայ­րե­նա­դար­ձո­ւել են:
­Ցու­ցա­հան­դէ­սում ա­ռա­ջին ան­գամ ցու­ցադ­րո­ւե­ցին անձ­նա­կան ար­խիւ­նե­րից ստա­ցո­ւած ա­ւե­լի քան 100 լու­սան­կար ու փաս­տա­թուղթ, ո­րոնք ներ­կա­յաց­նում էին յու­նա­հայ հա­մայն­քը մինչ­պա­տե­րազ­մա­կան եւ պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կա­հա­տո­ւած­նե­րում, յու­նա­հա­յե­րի մաս­նակ­ցու­թիւ­նը երկ­րի պաշտ­պա­նու­թեա­նը, հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­ներ քշո­ւած հա­յե­րի վի­ճա­կը, հայ մար­տիկ­նե­րի մաս­նակ­ցու­թիւ­նը ­Յու­նաս­տա­նի ա­զա­տագ­րու­թեա­նը: ­Նիւ­թե­րը տրա­մադ­րո­ւել էին Ա­թէն­քում հրա­տա­րա­կո­ւող «Ար­մէ­նի­կա» պար­բե­րա­կա­նի, «­Յու­շա­մա­տեան» կայ­քի, ­Սա­լո­նի­կում Հ.Հ. պա­տո­ւա­ւոր հիւ­պա­տոս ­Սար­գիս ­Դա­ղա­զեա­նի եւ տո­ղե­րիս հե­ղի­նա­կի կող­մից:
­Ցու­ցա­հան­դէ­սի բաց­ման ա­րա­րո­ղու­թիւնն ի­րա­կա­նա­ցո­ւեց ՀՀ-ում ­Յու­նաս­տա­նի դես­պան Խ­րիս­տոս ­Սո­ֆիա­նո­պու­լո­սի եւ Ե.Պ.Հ. ռեկ­տոր ­Յով­հան­նէս ­Յով­հան­նի­սեա­նի կող­մից, ներ­կա­յու­թեամբ պրո­ֆէ­սո­րա­դա­սա­խօ­սա­կան եւ դի­ւա­նա­գի­տա­կան կազ­մի: Ե­լոյթ ու­նե­ցող­ներն ընդգ­ծե­ցին հայ-յու­նա­կան բա­րե­կա­մու­թեան դրո­ւագ­նե­րի ո­գե­կոչ­ման անհ­րա­ժեշ­տու­թիւ­նը նման մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կաց­մամբ: ­Ցու­ցա­հան­դէ­սը տե­ւեց մին­չեւ ս.թ. ­Նո­յեմ­բե­րի 24-ը: