Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- գրված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: