ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

­Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թեան նա­խա­րա­րու­թիւ­նը եւ Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թեան բա­նա­կը վեր­ջին շրջա­նում, յատ­կա­պէս 2016ի Ապ­րի­լեան պա­տե­րազ­մից յե­տոյ, օ­րը օ­րին հա­ղոր­դում են ­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան պե­տա­կան սահ­մա­նի եւ Ար­ցախ-Ադրբե­ջան շփման գծի եր­կայն­քով զի­նա­դա­դա­րի ռե­ժի­մի (դրու­թեան) խախ­տում­նե­րի մա­սին: ­Վեր­ջին տա­րի­նե­րին հայ­կա­կան բա­նա­կի գոր­ծու­նէու­թիւ­նը ա­ւե­լի թա­փան­ցիկ է դար­ձել, յատ­կա­պէս` զի­նո­ւոր­նե­րի զո­հե­րի դէպ­քե­րի մա­սին ի­րա­զե­կում­նե­րի մա­սով:
­Նախ­կի­նում, սկսած 1994ի մա­յի­սեան զի­նա­դա­դա­րից, այդ­պէս չի ե­ղել: ­Պաշտ­պա­նու­թեան նա­խա­րա­րու­թիւ­նը եւ պաշտ­պա­նա­կան բա­նա­կը գրե­թէ եր­կու տաս­նա­մեակ պար­տա­ւո­րո­ւած չեն ե­ղել հա­կա­ռա­կոր­դի կող­մի կրա­կոց­նե­րից, ա­կան­նե­րի պայ­թիւն­նե­րից, ներ­քին ոչ-կա­նո­նադ­րա­կան պայ­ման­նե­րում մա­հա­ցած­նե­րի մա­սին հա­ղոր­դագ­րու­թիւն տա­րա­ծե­լու:
Որ­քա՞ն է կազ­մել հայ­կա­կան բա­նա­կի զո­հե­րի թի­ւը 1994ի մա­յի­սեան ան­ժամ­կէտ զի­նա­դա­դա­րից ի վեր: Այս հար­ցին ա­մե­նաճշգ­րիտ պա­տաս­խան կա­րող է տալ միայն Հ.Հ. պաշտ­պա­նու­թեան նա­խա­րա­րու­թիւ­նը:
­Վեր­ջին տա­րի­նե­րին մի շարք լրա­տո­ւա­մի­ջոց­ներ եւ կազ­մա­կեր­պու­թիւն­ներ մշտա­դի­տար­կում են անց­կաց­նում եւ զե­կոյց­ներ ու յօ­դո­ւած­ներ հրա­պա­րա­կում հայ­կա­կան բա­նա­կում զո­հե­րի մա­սին: Դ­րանց թւում են «­Ռազ­մին­ֆօ» լրա­տո­ւա­կան կայ­քը, «­Հել­սին­կեան քա­ղա­քա­ցիա­կան ա­սամբ­լէա»յի ­Վա­նա­ձո­րի գրա­սե­նեա­կը, «խա­ղա­ղու­թեան երկ­խօ­սու­թիւն» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թիւ­նը: Ե­ղել են տա­րի­ներ, երբ զո­հե­րի թո­ւի մա­սին վի­ճա­կագ­րա­կան տո­ւեալ­ներ են ներ­կա­յաց­րել պաշտ­պա­նու­թեան նա­խա­րա­րու­թիւ­նը կամ նա­խա­րա­րը մա­մու­լի ա­սու­լի­սի եւ հար­ցազ­րոյ­ցի ըն­թաց­քում, զի­նո­ւո­րա­կան դա­տա­խա­զու­թիւ­նը, Ա.Մ.Ն. պետ-քար­տու­ղա­րու­թիւ­նը:
1990ա­կան թո­ւա­կան­նե­րի կէ­սե­րին մշտա­դի­տար­կում ի­րա­կա­նաց­նում էին ­Հա­յաս­տա­նի ­Հել­սին­կեան ­Կո­մի­տէն, մար­դու ի­րա­ւունք­նե­րի հար­ցե­րով զբա­ղո­ւող կազ­մա­կեր­պու­թիւն­ներ ու ան­հատ­ներ:
­Հա­մադ­րե­լով վե­րոն­շեալ կազ­մա­կեր­պու­թիւն­նե­րի տո­ւեալ­նե­րը՝ մենք փոր­ձել են ըստ տա­րի­նե­րի կազ­մել եւ ներ­կա­յաց­նել 1994ի մա­յի­սեան ան­ժամ­կէտ զի­նա­դա­դա­րի զո­հե­րի վի­ճա­կագ­րու­թիւ­նը: ­Մենք ըն­դու­նում ենք, որ այդ թո­ւե­րը կա­րող են ո­րոշ դէպ­քե­րում ճիշտ չլի­նել, հե­տե­ւա­բար` ակն­կա­լում ենք պաշտ­պա­նու­թեան նա­խա­րա­րու­թեան, պաշտ­պա­նու­թեան բա­նա­կի եւ հար­ցով մաս­նա­գի­տա­ցած կա­ռոյց­նե­րի կա­ռու­ցո­ղա­կան քննա­դա­տու­թիւնն ու օ­ժան­դա­կու­թիւ­նը` հնա­րա­ւո­րինս ճշգրտե­լու այս տխուր վի­ճա­կագ­րու­թիւ­նը: ­Սա աշ­խա­տանք է, ո­րը ա­նընդ­հատ կա­րիք ու­նի վե­րա­նա­յում­նե­րի ու ճշգրտում­նե­րի:
­Միան­գա­մից նշենք, որ զո­հե­րի թի­ւը ակն­յայ­տօ­րէն մեծ է ե­ղել 1995-1998 թո­ւա­կան­նե­րին եւ 2016ին: ­Սա օ­րի­նա­չափ է, քա­նի որ զի­նա­դա­դա­րից յե­տոյ ո­րոշ ժա­մա­նակ շփման գծի եր­կայն­քով բռնկո­ւել են լո­կալ (տե­ղա­կան) ընդ­հա­րում­ներ երկ­կողմ զո­հե­րով, շփման գի­ծը չի ու­նե­ցել այն­պի­սի պաշտ­պա­նա­կան հա­մա­կարգ, ինչ­պէս այ­սօր, հեկ­տար­նե­րով տա­րածք­ներ ե­ղել են ա­կա­նա­պատ: Իսկ 2016ը Ապ­րի­լեան չոր­սօ­րեայ պա­տե­րազ­մի տա­րին էր:
­Հա­յաս­տա­նի ­Հել­սին­կեան ­Կո­մի­տէի 2002ի յօ­դո­ւա­ծում, ո­րը տեղ է գտել ­Հա­յաս­տա­նում Մ.Ա.Կ.ի գրա­սե­նեա­կի մար­դու ի­րա­ւունք­նե­րի մա­սին հրա­պա­րա­կած տա­րեգր­քում, 1994-1998 թուա­կան­նե­րին հայ­կա­կան բա­նա­կում` ­Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թեան նա­խա­րա­րու­թիւն եւ Ար­ցա­խի պաշտ­պա­նա­կան բա­նակ, զո­հե­րի թի­ւը կազ­մել է մին­չեւ 800 հո­գի:
­Հա­յաս­տա­նի ­Հել­սին­կեան ­Կո­մի­տէն եւ ո­րե­ւէ այլ կա­ռոյց չի հրա­պա­րա­կել 1994ի զո­հե­րի թո­ւե­րը` ­Մա­յի­սի 12ից մին­չեւ ­Դեկ­տեմ­բե­րի 31ն­ ըն­կած հա­տուա­ծը:
1995ին զո­հե­րի թի­ւը կազ­մել է 324,
1996ին` 260,
1997ին` 217,
1998ին` 196:
Իմ պա­հո­ցում պահ­պա­նո­ւել է 1998ի զո­հե­րի վի­ճա­կագ­րու­թեան վե­րա­բե­րեալ եր­կու այլ տո­ւեալ` 151 եւ 171, ընդ ո­րում վեր­ջին թի­ւը 1999ին հրա­պա­րա­կաւ նշել է ­Սերժ ­Սարգ­սեա­նը:
1999ին իմ պա­հո­ցում հան­դի­պում ենք 86 զոհ թի­ւը, ըստ ­Հա­յաս­տա­նի ­Հել­սին­կեան ­Կո­մի­տէի` զո­հե­րի թի­ւը ե­ղել է 93:
2000ից զո­հե­րի թի­ւը սկսում է նո­ւա­զել, ո­րոշ տա­րի­ներ` կտրուկ նո­ւա­զել: Այդ տա­րո­ւայ հա­մար հան­դի­պում են ե­րեք տար­բեր թո­ւեր` 72, մէկ այլ տեղ` 111, ­Սերժ ­Սարգ­սեա­նը հրա­պա­րա­կաւ խօ­սել է ա­ւե­լի քան 100 զո­հի մա­սին:
2001ին եւս հան­դի­պում է եր­կու տար­բեր թիւ, մի­մեան­ցից ակն­յայ­տօ­րէն տար­բեր` 56 եւ 92:
2002ին ու­նե­ցել ենք մօտ 50 զոհ, ա­պա՝ գրո­ւել է 62 զո­հի մա­սին:
2003ից 2007 թո­ւա­կան­նե­րին զո­հե­րի թի­ւը ա­ւե­լի է նո­ւա­զել.
2003ին` 40 զոհ,
2004ին` 38 զոհ,
2005ին` 47 զոհ (այս թի­ւը ներ­կա­յաց­րել է Հ.Հ. Պ.Ն.ն),
2006ին` 33 զոհ (այս թի­ւը ներ­կա­յաց­րել է Հ.Հ. Պ. նա­խա­րար ­Սերժ ­Սարգսեա­նը, իսկ Հ.Հ. զի­նո­ւո­րա­կան դա­տա­խա­զու­թիւ­նը ներ­կա­յաց­րել է 36 թի­ւը),
2007ին` 31 զոհ (այս թի­ւը ներ­կա­յաց­րել է Հ.Հ. Պ.Ն.ն, իսկ Հ.Հ. զի­նո­ւո­րա­կան դա­տա­խա­զու­թիւ­նը ներ­կա­յաց­րել է 50 թի­ւը):
2008ին, ըստ Հ.Հ. զի­նո­ւո­րա­կան դա­տա­խա­զու­թեան, զո­հե­րի թի­ւը կազ­մել է 71, ըստ Ա.Մ.Ն. պետ­քար­տու­ղա­րու­թեան զե­կոյ­ցի` 69:
2009ին Հ.Հ. զի­նո­ւո­րա­կան դա­տա­խա­զու­թիւ­նը ներ­կա­յաց­րել է 43 թի­ւը, ըստ Ա.Մ.Ն. պետ-քար­տու­ղա­րու­թեան զե­կոյ­ցի` զո­հե­րի թի­ւը ե­ղել է 42:
2010ը միակ տա­րին է, երբ չորս տար­բեր կա­ռոյց­ներ նշում են միեւ­նոյն թի­ւը` 54: ­Զո­հե­րի այս թի­ւը նշել են Հ.Հ. Պ.Ն.ն, Հ.Հ. զի­նո­ւո­րա­կան դա­տա­խա­զու­թիւ­նը, Հ.Ք.Ա. ­Վա­նա­ձո­րի գրա­սե­նեա­կը եւ Ա.Մ.Ն. պետ-քար­տու­ղա­րու­թիւ­նը: ­Հա­մա­ձայն «­Խա­ղա­ղու­թեան երկ­խօ­սու­թիւն» Հ.Կ.ի` 2010ին կո­րուստ­նե­րի թի­ւը կազ­մել է 61:
2011ին «­Խա­ղա­ղու­թեան երկ­խօ­սու­թիւն» Հ.Կ.ն ­ներ­կա­յաց­րել է 41 թի­ւը, Հ.Հ. զի­նո­ւո­րա­կան դա­տա­խա­զու­թիւ­նը եւ «­Ռազ­մին­ֆօ» կայ­քը` 36, իսկ Հ.Հ. Պ.Ն.ն­ ու Հ.Ք.Ա. ­Վա­նա­ձո­րի գրա­սե­նեա­կը` 39:
2012ին «­Խա­ղա­ղու­թեան երկ­խօ­սու­թիւն» Հ.Կ.ն ­ներ­կա­յաց­րել է 54 թի­ւը, «­Ռազ­մին­ֆօ» կայ­քը` 52, Հ.Ք.Ա. ­Վա­նա­ձո­րի գրա­սե­նեա­կը նշում է կո­րուստ­նե­րի 50 թի­ւը, մինչ­դեռ Հ.Հ. զի­նո­ւո­րա­կան դա­տա­խա­զու­թիւ­նը եւ Հ.Հ. Պ.Ն.ն` 36:
2013ին «­Խա­ղա­ղու­թեան երկ­խօ­սու­թիւն» Հ.Կ.ն ­ներ­կա­յաց­րել է 32 թի­ւը, Հ.Հ. զի­նո­ւո­րա­կան դա­տա­խա­զու­թիւ­նը, Հ.Հ. Պ.Ն.ն­ եւ «­Ռազ­մին­ֆօ» կայ­քը` 30, իսկ Հ.Ք.Ա. ­Վա­նա­ձո­րի գրա­սե­նեա­կը նշում է կո­րուստ­նե­րի 31 թի­ւը:
Այս­պի­սով՝ ակն­յայտ է դառ­նում, որ 1994ի զի­նա­դա­դա­րից ի վեր ա­մէ­նից քիչ կո­րուստ­ներ ու­նե­ցել ենք 2013 թուա­կա­նին:
2014ին զո­հե­րի թի­ւը ըստ «­Խա­ղա­ղու­թեան երկ­խօ­սու­թիւն» Հ.Կ.ի, Հ.Ք.Ա. ­Վա­նա­ձո­րի գրա­սե­նեա­կի եւ «­Ռազ­մին­ֆօ» կայ­քի` կազ­մել է 46, ըստ Հ.Հ. Պ.Ն.ի` 45, ըստ Հ.Հ. զի­նո­ւո­րա­կան դա­տա­խա­զու­թեան` 44:
2015ի հա­մար թո­ւե­րը հա­կա­սա­կան են: «­Ռազ­մին­ֆօ»ն, «­Խա­ղա­ղու­թեան երկ­խօ­սու­թիւն» Հ.Կ.ն­ եւ Հ.Ք.Ա. ­Վա­նա­ձո­րի գրա­սե­նեա­կը նշում են 76 թի­ւը, մինչ­դեռ Հ.Հ. Պ.Ն.ն­ եւ Հ.Հ. զի­նուո­րա­կան դա­տա­խա­զու­թիւ­նը` 57 թի­ւը:
2016ին, ըստ «­Խա­ղա­ղու­թեան երկ­խօ­սու­թիւն» Հ.Կ.ի եւ Հ.Ք.Ա. ­Վա­նա­ձո­րի գրա­սե­նեա­կի՝ զո­հե­րի թի­ւը կազ­մել է 162, մինչ­դեռ «­Ռազ­մին­ֆօ»ն ն­շել է 147 թի­ւը: «­Ռազ­մին­ֆօ»ն ն­շում է նաեւ 18 կա­մա­ւո­րա­կա­նի կո­րուս­տը:
2017ի ­Յու­նո­ւար-­Փետ­րո­ւար ա­միս­նե­րին հայ­կա­կան բա­նա­կում, ըստ մեր հաշ­ւում­նե­րի, կո­րուստ­նե­րի թի­ւը 9 է, ըստ Հ.Ք.Ա. ­Վա­նա­ձո­րի գրա­սե­նեա­կի` 11:
Այս­պի­սով՝ կա­րող ենք ա­սել, որ 1994ի զի­նա­դադ­րից ի վեր հայ­կա­կան բա­նա­կում զո­հե­րի թի­ւը` մար­տա­կան եւ ոչ-մար­տա­կան միա­սին, կազ­մել է շուրջ 2000 հո­գի:
Կրկ­նում ենք` մենք չենք յա­ւակ­նում նրան, որ ներ­կա­յաց­րել ենք ա­մե­նաճշգ­րիտ տո­ւեալ­ներ, սա­կայն հա­մա­րում ենք, որ դրանք մօտ են ի­րա­կա­նու­թեա­նը, եւ ժա­մա­նակն է հայ­կա­կան բա­նա­կի կո­րուստ­նե­րի վե­րա­բե­րեալ ու­նե­նալ ի­րա­կա­նու­թեա­նը հնա­րա­ւո­րինս մօտ տո­ւեալ­ներ: ­Դա, ան­կաս­կած, լա­ւա­գոյ­նը կա­րող է ա­նել Հ.Հ. պաշտ­պա­նու­թեան նա­խա­րա­րու­թիւ­նը:

Ար­ցա­խեան պա­տե­րազ­մի բո­լոր զո­հե­րը

Ս­տե­փա­նա­կեր­տի Ար­ցա­խեան պա­տե­րազ­մի զո­հե­րի թան­գա­րա­նի կայ­քում (www.kniga.am) ա­նուն առ ա­նուն տե­ղադ­րո­ւած են բո­լոր այն մարդ­կանց ա­նուն­նե­րը (նրանց ծնո­ւած թո­ւա­կա­նը, վայ­րը, ո­րոշ այլ ման­րա­մաս­ներ, ինչ­պէս նաեւ` նկա­րը), ով­քեր սպան­նո­ւել են ինչ­պէս ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թիւն­նե­րի ըն­թաց­քում` 1991-1994 թո­ւա­կան­նե­րին, այն­պէս էլ նա­խա­պա­տե­րազ­մեան` 1988-1990 թթ. (­Սում­գա­յիթ, ­Բա­քու, «Օ­ղակ» գոր­ծո­ղու­թիւն), եւ յետ-պա­տե­րազ­մեան` «ոչ խա­ղա­ղու­թիւն, ոչ պա­տե­րազմ» տա­րի­նե­րին` 1994ի մա­յի­սեան ան­ժամ­կէտ զի­նա­դա­դա­րից մին­չեւ այ­սօր:
Չ­նա­յած ո­րո­շա­կի կրկնու­թիւն­նե­րին (ո­րոշ ա­նուն­ներ հան­դի­պում են եր­կու ան­գամ), սա Ար­ցա­խեան պա­տե­րազ­մի զո­հե­րի մա­սին ա­մէ­նից ամ­բող­ջա­կան, հա­մա­պար­փակ եւ վստա­հե­լի տե­ղե­կա­տո­ւու­թիւնն է մին­չեւ այ­սօր հրա­պա­րա­կո­ւած­նե­րի շար­քում:
­Բա­ւա­կա­նա­չափ եր­կա­րա­տեւ աշ­խա­տանք է պա­հանջ­ւում, որ­պէս­զի ա­մե­նայն ճշգրտու­թեամբ ներ­կա­յա­ցո­ւեն թո­ւե­րը: ­Դա կ’ա­նենք ա­ռա­ջի­կա­յում, իսկ այժմ ներ­կա­յա­ցենք զո­հե­րի վի­ճա­կագ­րա­կան ընդ­հա­նուր պատ­կե­րը:
­Պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Ար­ցա­խի քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թեան զո­հե­րի ընդ­հա­նուր թի­ւը շուրջ 1500 է:
Ար­ցա­խից եւս շուրջ 2700 հո­գի սպա­նո­ւել է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թիւն­նե­րին մաս­նակ­ցե­լու ըն­թաց­քում, այ­սինքն` այդ մար­դիկ ե­ղել են ա­զա­տա­մար­տիկ­ներ կամ ի­րենց հա­րա­զատ տնե­րի պաշտ­պան­ներ: Եւս շուրջ 300 ար­ցախ­ցի սպան­նո­ւել է 1994ի ան­ժամ­կէտ զի­նա­դա­դա­րից յե­տոյ:
Ար­ցա­խում սպան­նո­ւած հա­յաս­տան­ցի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի եւ զի­նո­ւոր­նե­րի թի­ւը կազ­մում է 2034 հո­գի:
Եւս 1326 հա­յաս­տան­ցի­ներ` ա­զա­տա­մար­տիկ­ներ, ի­րենց գիւ­ղե­րի պաշտ­պան­ներ եւ խա­ղաղ բնա­կիչ­ներ, սպան­նո­ւել են պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ­Հա­յաս­տա­նում (հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­մերձ կռիւ­նե­րի ըն­թաց­քում):
­Հա­յաս­տա­նից եւ Ար­ցա­խից ան­հետ կո­րած­նե­րի ընդ­հա­նուր թի­ւը կազ­մում է շուրջ 600 հո­գի:
­Պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին հայ­կա­կան կող­մից կռո­ւած եւ սպա­նո­ւած ռուս­նե­րի, ուկ­րաի­նա­ցի­նե­րի ու նախ­կին խորհր­դա­յին այլ հան­րա­պե­տու­թիւն­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րի թի­ւը 37 է:
Եւ վեր­ջա­պէս, զո­հո­ւած սփիւռ­քա­հա­յե­րի թի­ւը 4 հո­գի է:
­Զո­հո­ւած­նե­րի շար­քում կան եւս մէկ տաս­նեակ ի­րա­նա­հա­յեր, ո­րոնք, սա­կայն, նախ­քան պա­տե­րազ­մը տե­ղա­փո­խո­ւել էին ­Հա­յաս­տան:
Այս վի­ճա­կագ­րու­թեան մէջ չեն նե­րա­ռո­ւել 2015 եւ 2016 թո­ւա­կան­նե­րի կո­րուստ­նե­րը: