Երեխաների պաշտպանութեան միջազգային օրուայ կապակցութեամբ, Յունաստանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան նախաձեռնութեամբ եւ Աթէնքի քաղաքապետարանի աջակցութեամբ Աթէնքում բացուել է Հայաստանի արուեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդէս։
«Յունական եւ Հայկական դիցաբանութիւնը երեխաների աչքերով» վերտառութեամբ ցուցահանդէսի բացման արարողութիւնը տեղի է ունեցել «Մերքուրի» մշակութային հիմնադրամում եւ իրականացուել է «Universe Art» միջազգային մրցոյթ-փառատօնի շրջանակներում։
Ներկայացուել են մրցոյթով ընգրկուած շուրջ 100 նկարներ՝ 5-18 տարեկան երեխաների մասնակցութեամբ։
Դեսպանը իր խօսքին մէջ շնորհակալութիւն յայտնեց Աթէնքի քաղաքապետ Խարի Տուքասին, Աթէնքի Մշակոյթի, մարմնամարզի եւ երիտասարդութեան կազմակերպութեան (OPANDA) նախագահ Էլենի Զոնդիրուին, Universe Art միջազգային փառատօնի նախագահ Աննա Յարութիւնեանին, «Մերքուրի» մշակութային կենտրոնին, Երեւանից ժամանաց արուեստի դպրոցի ուսուցիչներին եւ երեխաներին, «Աւետիս» պարի դպրոցի ղեկավար Շուշանիկ Սեմերջեանին։
Այնուհետեւ ելոյթներ ունեցաւ Աթէնքի Մշակոյթի, մարմնամարզի եւ երիտասարդութեան կազմակերպութեան նախագահ Էլենի Զոնդիրուն, ով ներկաներին փոխանցեց Աթէնքի քաղաքապետի բարեմաղթանքները եւ ընդգծեց միջոցառման կարեւորութիւնը միջմշակութային շփումների շրջագիծում։
Universe Art միջազգային փառատօնի նախագահ Աննա Յարութիւնեանն իր խօսքում ներկայացրեց փառատօնի նախապատմութիւնը, միջազգային նշանակութիւնը եւ Աթէնքում հայ փոքրիկ նկարիչների գործերը երկարատեւ նախապատրաստական աշխատանքներից յետոյ ներկայացնելու պատիւը։
Միջոցառման բացման արարողութեան յաջորդեցին Աթէնքում գործող «Աւետիս» հայկական պարային համոյթի տպաւորիչ կատարումները։
(Յապաւուած թղթակցութիւն դեսպանատունէն)