ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍԵԱՆ
Լոս Անջելեսում բնակուող ամերիկահայ լրագրող եւ ակտիւիստ Վիկ Գերամիի նկարահանած «Մայր հայրենիք» փաստավաւերագրական ֆիլմը 2020 թուականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծուած ցեղասպանութեան եւ բռնի էթնիկ զտումների մասին է:
ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ»ը 2022 թուականի ամենասպասուած վաւերագրական ֆիլմն էր»,- այսպէս է արտայայտուել HuffPost-ի հիմնադիր, լրագրող Թոմ Սենզին։
Հետաքննիչ լրագրող Վիկ Գերամին «The Blunt Post»-ի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչն է. մրցանակակիր լրագրող, սիւնակագիր, մեդիայ մեկնաբան։ Ինչպէս նաեւ՝ KPFK 90.7 FM յաճախականութեամբ (Pacifica Network) ազգային ռադիօհաղորդման հաղորդավարը քաղաքական թեմաներով, վերնագրուած՝ THE BLUNT POST with VIC։
Գերամիի ռադիօհաղորդումը ընդգրկում է ազգային, տարածաշրջանային եւ տեղական գլխաւոր լուրերը, քաղաքականութիւն եւ ընթացիկ իրադարձութիւններ՝ վերլուծութիւններ եւ մեկնաբանութիւններ:
Նա նաեւ հարցազրոյց է վերցնում Կոնգրէսի բարձրաստիճան անդամների, հասարակական գործիչների հետ իւրաքանչիւր շոուի ժամանակ:
Նրա վերջին հիւրերն են եղել՝ կոնգրէսական Ադամ Շիֆը, սենատոր Բոբ Մենենդեսը, նահանգապետ Հովարդ Դինը, կոնգրէսականներ՝ Ջեքի Սփեյերը, Քեթի Փորթերը, Բրեդ Շերմանը, Մայք Լեւինը, Մաքսին Ուոթերսը, Ջուդի Չուն, Լոս Անջելեսի շրջանային դատախազ Ջորջ Գասկոն:
Բոլոր հարցազրոյցները կարող էք լսել այստեղ՝ https://m.soundcloud.com/vic-gerami
Վիկ Գերամիի լիամետրաժ փաստավաւերագրական «Motherland» ֆիլմը բացայայտում է Ադրբեջանի կողմից բռնութեան, խաբէութեան միջոցով՝ Արցախի հայ բնակչութեան դէմ օրէցօր աճող ցեղասպան քաղաքականութիւնը։
«Մենք մրցավազքի մէջ ենք ժամանակի հետ՝ անհրաժեշտ ուշադրութիւնը հրաւիրելու այս համամարդկային աղէտին եւ դրա անմիջական սպառնալիքին միլիոնաւոր անմեղ մարդկանց դէմ»։
Գերամիի սէրն իր սիրելի հայրենիքի հանդէպ սերմանուել է նրա մէջ, երբ ծնողները նրան երեք տարեկանում Հայաստան են տարել։ Նա յաճախել է հայկական մասնաւոր դպրոցներ մինչեւ եօթերորդ դասարան եւ ուսումնասիրել հայոց պատմութիւն, գրականութիւն, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութիւն: Նրա վերջին այցը Հայաստան, նախքան Արցախեան 44-օրեայ պատերազմը, եղել է 2018ին։
2020 թուականի Սեպտեմբերի 27-ի Արցախի վրայ յարձակումից յետոյ Գերամին անմիջապէս ակտիւանում է՝ ուշադրութիւն հրաւիրելու Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացուող վայրագութիւնների վրայ։
Ամերիկահայ լրագրողը հիմնադրել է նաեւ Truth And Accountability League (TAAL) 501.3 շահոյթ չհետապնդող կազմակերպութիւնը, որը հովանաւորում եւ աջակցութիւն է ցուցաբերում Արցախին եւ Հայաստանին վերաբերուող ծրագրերին եւ հասարակական նախաձեռնութիւններին: Սոյն կազմակերպութիւնը՝ TAAL-ը, վերահսկում եւ անդրադառնում է հայատեացութեանը, ծայրահեղականութեանը եւ մոլեռանդութեանը ամբողջ աշխարհում՝ լրատուամիջոցների մակարդակով։ Ներառեալ՝ սոցիալական լրատուամիջոցները, հանրային քաղաքականութիւնը, ակադեմիան եւ մտաւորականները:
TAAL Կազմակերպութեան շրջանակներում Վիկը Ա.Մ.Ն. բարձրաստիճան պաշտօնեաների հետ գործնական սերտ յարաբերութիւնների շնորհիւ յաջողել է իրականացնել մի շարք հայանպաստ ծրագրեր։ Այդ թւում՝ Արցախի անկախութիւնը ճանաչելու վերաբերեալ բանաձեւը ընդունելու նպատակով դիմել է արեւմտեան Հոլիւուդի քաղաքային խորհրդի անդամներին եւ քաղաքապետ Լինդսի Հորուաթին որպէս համահովանաւոր.
Բանաձեւը միաձայն ընդունուել է (Յունուարի 19ին, 2021թ.)։ Նոյն հարցով դիմել է Բրբենքի քաղաքապետարանին. բանաձեւը միաձայն ընդունուել է 2021 թուականի Մարտի 2-ին։
«Ես կանգնած եմ Արցախի եւ Հայաստանի կողքին» համատեղ գովազդային (PSA) արշաւ է իրականացրել յայտնիներ Քիմ Քարդաշեանի, Սերժ Թանկեանի, կոնգրէսական Ադամ Շիֆի, Էդ Բէգլի կրտսերի, Սալի Քիրքլենդի, Լոուրենս Զարեանի, Անդրէայ Մարտինի եւ մի քանի այլ աստղերի հետ միասին։
Քարոզարշաւի գովազդային հոլովակները տարածուել են լրատուամիջոցներով, մէկ տասնեակից աւելի ժամանցային կայքերով, որոնք էլ իրենց հերթին տեսանիւթերը տարածել են իրենց սոցիալական ցանցերում: Քարոզարշաւը եւ իրավիճակը քննարկելու նպատակով Վիկ Գերամին տուել է մի քանի հեռուստատեսային հարցազրոյց եւ ուղարկել մամուլի հաղորդագրութիւններ լրատուամիջոցներին։ Հարցազրոյցները՝ The Immigrant Magazine-ի հեռուստածրագրին, PAL NWS-ին, «New Day»-ին ARTN TV-ին, Bionic Buzz-ին, BEONDTV-ին, Buy Armenian-ին եւ Brave New Hollywood-ին։
Յաջորդ քայլը՝ բաց նամակ սենատոր Դայեան Ֆայնշտեյնին։ Վիկ Գերամին նամակում մատնանշել է սենատորի արհամարհանքը Կալիֆորնիայում ապրող 700.000 ամերիկահայերի նկատմամբ: Ապա՝ պահանջել պարզաբանում, եւ վերջ տալ նրա խլացուցիչ լռութեանը եւ անտարբեր արձագանքին սենատորին ուղղուած իր նախորդ նամակին՝ Արցախի եւ Հայաստանի անունից օգնութեան խնդրանքով։
Ամերիկահայ համայնքը դեռ սպասում է, որ սենատոր Ֆայնշտեյնը ինչ-որ իմաստալից խօսք կ‘ասի Արցախում շարունակուող ցեղասպանութեան մասին…
Որպէս բազմաթիւ հրապարակումների հեղինակ՝ նա յօդուածներ է գրել Արցախի վրայ յարձակման մասին The Blunt Post, Desert Daily Guide, KPFK.org, GoWeHo եւ շատ այլ լրատուամիջոցներին։ Բազմաթիւ մրցանակների արժանացած, ազգային եւ միջազգային լսարանին յայտնի լրագրող Վիկ Գերամին շուրջ 6 տարի սովորելով մեդիայ արդիւնաբերութիւն «Frontiers Magazine» ամսագրում աշխատելու տարիներին, հիմք է դրել իր գիտելիքներին եւ հմտութիւններին՝ ստանձնելով պաշտօններ՝ LA Weekly-ում եւ Voice Media Group-ում: Նրա «Հարցեր եւ պատասխաններ» (RSS) սիւնակը՝ «10 ՀԱՐՑԵՐ ՎԻԿԻ ՀԵՏ», 2017ին Լոս Անջելեսի մամուլի ակումբի «Arts & Entertainment Journalism» մրցանակաբաշխութեան եզրափակիչ փուլ է անցել։
Գերամին մի շարք հեղինակաւոր հրապարակումների հեղինակ է, այդ թւում՝ Windy City Times, Bay Area Reporter, Armenian Mirror-Spectator, The Advocate, The Immigrant Magazine, GoWeHo, Destination Luxury, OUT Traveler, The Fight եւ այլն։
Վիկ Գերամին «ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ» ֆիլմի հետաքննութեան ընթացքում ամիսներ շարունակ դիտել է հայերի կոտորածների, գլխատումների եւ աներեւակայելի ձեւերով բռնութիւնների սարսափները՝ միեւնոյն ժամանակ ականատես լինելով միջազգային հանրութեան խուլ լռութեանը:
«Հայաստանն ու Արցախը միասին ունեն մօտ երեք միլիոն բնակչութիւն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան՝ իննսուն միլիոն։ Դա իսկական մղձաւանջ է՝ Դաւիթն ընդդէմ Գողիաթի»։
Մինչ Ադրբեջանը թիրախաւորում էր խաղաղ բնակիչներին, ռմբակոծում էր ծննդատներ, դպրոցներ եւ բնակելի թաղամասեր, աշխարհի այսպէս կոչուած առաջնորդները բացակայում էին եւ համր էին: Միջազգային մամուլը մեծ մասամբ նոյնքան անտարբեր էր։
Աւելի վատ՝ որոշ լրատուամիջոցներ դարձել էին Ադրբեջանի կառավարութեան խօսափողը։ Նրանք հաստատում էին ադրբեջանական ստերը, կեղծիքները եւ ապատեղեկատուութիւնը:
Մի քանի բացառութիւններով՝ համաշխարհային լրատուամիջոցները չկարողացան ճշգրիտ հաղորդել վայրագութիւնների մասին, փոխարէնը դիմել էին անխոհեմ, կեղծ «հաւասարակշռութեան» եւ բացայայտ կողմնակալութեան։
«Թուրքիայի գործողութիւններն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի դաշնակից լինելու հետ»։
Գիտակցելով, որ միջազգային լրատուամիջոցների անտարբերութիւնը ցեղասպանութիւնից ի վեր հայերի առջեւ ծառացած վատթարագոյն մի այլ տեսակի աղէտ է՝ Գերամին որոշել է նկարահանել լրագրողական հետաքննական, փաստավաւերագրական ֆիլմը՝ «ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ» («Motherland»)։
«Մայր Հայրենիք»ը արագօրէն շրջում է կինօփառատօննների շրջանակներում եւ արժանանում գովասանքների։
Ֆիլմը Կաննի համաշխարհային կինօփառատօնի, «Փաստաթղթեր առանց սահմանների» միջազգային կինօփառատօնի, Միջազգային ակտիվիզմի կինօփառատօնի եւ մի շարք այլ ֆիլմերի «Պաշտօնական ընտրանի» է:
Այն նաեւ Տորոնտոյի անկախ կինօփառատօնի երկու մրցանակների դափնեկիր է՝ «Լաւագոյն միջազգային վաւերագրական ֆիլմ» եւ «Լաւագոյն առաջին անգամ» ֆիլմ։
Յաջորդիւ՝ ֆիլմի պրեմիերայի, արձագանքների եւ ծրագրուած նոր ցուցադրիւթիւնների մասին։ Դիտէք ֆիլմի 2, կամ 6 րոպէ տեւողութեամբ թրեյլերը եւ այցելէք «Motherland» ֆիլմի կայքը եւ IMDB-ի էջը։
Վիկ Գերամին հասանելի է հարցազրոյցների համար: Դուք կարող էք հաղորդակցուել նրա հետ vic@thebluntpost.com էլ. փոստով:
Instagram՝ @vicgerami
Ֆեյսբուք՝ facebook.com/vic.gerami՜
Twitter՝ @vicgerami
Դիտէք ֆիլմի 2, կամ 6 րոպէ տեւողութեամբ թրեյլերը
https://vimeo.com/712610765
ֆիլմը՝ «ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ» («Motherland»)։
https://www.imdb.com/video/vi2390868505/?ref_=vp_rv_0
այցելէք «Motherland» կայքէջ
https://motherlanddoc.com/
«The Blunt Post»
https://thebluntpost.com/blunt-posts/
THE BLUNT POST with VIC ռադիօհաղորդում
https://www.kpfk.org/on-air/the-blunt-post-with-vic/
Truth And Accountability League (TAAL) 501.3 շահոյթ չհետապնդող կազմակերպութիւնը
https://truthandaccountabilityleague.org/
Բանաձեւը միաձայն ընդունուել է (Յունուարի 19ին, 2021թ.)։
https://www.kpfk.org/blogs/kpfk-news-department/post/the-city-of-west-hollywood-unanimously-adopts-a-resolution-recognizing-the-independent-republic-of-artsakh/
բանաձեւը միաձայն ընդունուել է 2021 թուականի Մարտի 2-ին։
https://mirrorspectator.com/2021/03/05/city-of-burbank-recognizes-independent-republic-of-artsakh-rescinds-friendship-city-status-of-hadrut/
«Ես կանգնած եմ Արցախի եւ Հայաստանի կողքին» համատեղ գովազդային (PSA) արշաւ է իրականացրել յայտնիներ Քիմ Քարդաշեանի,
https://vimeo.com/714287976