ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍԵԱՆ-ՏԱՄԱՏԵԱՆ
1922 թուականի Զմիւռնիայի աղէտի մասին «Յուզիչ տեսանիւթ, որը յայտնաբերուել է 86 տարի անց» վերնագրով գրութիւնը յունական մամուլի մէջ ուշադրութիւնս գրաւեց։ Յատկանշական էր, որ տեսանիւթի հեղինակը հայ էր՝ Ջորջ Մագարեան անունով, ծնուած 1895թ.-ին։
Մագարեանը սովորել է Թուրքիայի Կոնիա քաղաքի «Ամերիկեան քոլեջում», յետագայում եղել է «Երիտասարդների քրիստոնէական եղբայրութիւն» կամ YMCA-ի մասնաճիւղի տնօրէնը:
Թէեւ YMCA-ն բարեգործական կազմակերպութիւն չէր, սակայն 1922 թուականին Փոքր Ասիայում տեղի ունեցած իրադարձութիւնների ժամանակ օգնութիւն է ցուցաբերել ողբերգութեան տուժածներին։ Ջորջ Մագարեանը լինելով մասնակիցը այս գործողութիւնների՝ միաժամանակ 35 մմ տեսախցիկով նկարահանել է մարդասիրական աղէտի բազմաթիւ տեսարաններ՝ Զմիւռնիայում, Աթէնքում եւ Սէլանիկում։
Այս յուզիչ եւ ցնցող պատկերները 86 տարի մնացել են նրա կնոջ բնակարանում, Նիւ Եորք։
2008-ին Մագարեանի թոռը գտնում է այս եզակի տեսանիւթը՝ յիշողութեան բացառիկ բեկորները փրկելով ժամանակի քայքայումից։
Տեսանիւթի բնօրինակը տեղադրել է Ջորջ Մագարեանի թոռը՝ կինոբեմադրիչ Ռոբերտ Դաւիդեանը (2008)։
***
Տեսանիւթի յղումը՝ տես մեկնաբանութեան բաժնում։
Σμύρνη 1922: Συγκινητικό βίντεο-ντοκουμέντο βρέθηκε μετά από 86 χρόνια