Հինգշաբթի՝ 29 Մարտին բացումը կատարուեցաւ սպառազինութեան եւ պաշտպանական արհեստագիտութեանց ArmHiTec 2018 միջազգային ցուցահանդէսին: Կազմակերպիչներն էին Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնն ու «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ընկերութիւնը:
ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդէսին ներկայացուած էին Հայաստանի եւ այլ երկիրներու նորագոյն ռազմական սարքերը, ռազմարդիւնաբերական ձեռնարկութիւններու նորարարական մշակումները: Ցուցահանդէսի բացումին ներկայ էր նախագահ Սերժ Սարգսեան:
Անօդաչու թռչող սարքեր, ականորսիչներ, զրահապատ մեքենաներ, հրասայլեր, ցած թռչող ուղղաթիռներ: Այս զինատեսակները եւ աւելին ցուցադրուած են «Արմհայթէք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդէսին:
Հայկական 34, ինչպէս նաեւ 14 երկիրներէ աւելի քան 30 ընկերութիւններ ներկայացուցած են իրենց արտադրանքը:
Ցուցահանդէսին ներկայացուած էին սահմանը վերահսկելու ալիքներ որսացող սարքաւորումներ, որոնք կրնան աշխատիլ համացանցով:
«Արմհայթէք-2018»ը նպատակ ունի երկխօսութեան արդիւնաւէտ հարթակ դառնալու մասնակից երկիրներու զինուորականներու, գիտական եւ գործարար շրջանակներու միջեւ,- կը հաւաստիացնեն կազմակերպիչները, իսկ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեան յայտարարեց, թէ պաշտպանական արդիւնաբերութեան զարգացումը Հայաստանի տնտեսութեան առաջընթացի գերակայ ուղղութիւններէն է:
«ՌԱՔԶՄ ԻՆՖՕ»Ն ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԷ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆ ՆՈՐ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ
ArmHiTec-2018 ցուցահանդէսին դրսում ցուցադրուած է շրջուն յեներանային սարքի վրայ տեղադրուած «Իգլա» զենիթահրթիռային համալիր, որի վրայ էլ տեղադրուած է հայկական արտադրութեան նոր ջերմատեսիլ նշանոց: Իսկ համալիրի կողքին մեքենայ, որը Հայաստանում արդիականացուել եւ դարձել է հակա-օդային պաշտպանութեան (Հ.Օ.Պ.) կառավարման համակարգ: Միջոցների մասին մեզ պատմեց Զենիթահրթիռային համալիրի դասակի հրամանատար Լոռեցեան Վահրամ:
«Մեր գիտնականները մշակել են մեքենան մի քանի ամիս իրանց մօտ պահելուց համալրել են կարճ ալիք եւ գերկարճ ալիք ընդունիչով, ընդունիչ-հաղորդիչով, լարային կապով, որը ամենայուսալին է: Մտնել-լսել հաւանականութիւնը 0 է: Համալրուած է նաեւ օդային իրադրութեան պլանշետով, էստեղ գծուելու է Հայաստանի քարտէզը եւ այլն: «Ներսում նստելու է գծագրոցավարը, որը մտիտով նշելու է նշանակէտը, ուղղութիւնը, բարձրութիւնը եւ այլն: Եւ եթէ նոյնիսկ կապը կորի, կարողանալու է գործողութիւնը կատարել: Ստեղծել են նաեւ զէնքերի համար նախատեսուած տեղ, էս մասում դրուելու է «Մաուգլի» գիշերային նշանոցը: Մեքենայում ապահովելու է 220 վոլտ հոսանք, կայ 5 տեղանոց վրան, սեղան-աթոռ, սպասք: «Մի ամիս կարելի է սրանով քաղաքակրթութիւնից կտրուած մասնակցել մարտական գործողութիւնների առանց որեւէ էական միջամտութեան կամ օգնութեան ակնկալիքների: Մեքենայի առաջին տարբերակն է: «Իգլա» համակարգի վրայ տեղադրուած է ջերմատեսիլ նշանոցը, որը հայկական նոր արտադրանք է, թոյլ է տալիս գիշերային կամ վատ տեսանելիութեան պայմաններում յայտնաբերելու սարքը, տեղում որոշելու սարքի կորդինատները, կատարելու արձակում, նշանակակէտի ոչնչացում»:
«Իգլան» յարմարացուած է շրջուն յեներանային սարքի վրայ (Շուս), որը թոյլ է տալիս հրաձիգին առաւել երկար ժամանակով կատարելու մարտական հերթապահութիւն եւ անհրաժեշտութեան դէպքում արձակելու հրթիռը:
Զենիթահրթիռային համալիրը մօտ 20 կգ. է, ահագին դժուար է ուսին երկար պահելով երկար ժամանակ պահելով մարտական հերթապահութիւն անել, իսկ էս Շուսը փրկութիւն է, շատ ծանր չէ, շատ հեշտ է, յարմար է մեր լանդշաֆտին, լեռնային պայմաններում օգտագործելուն ու ռուսական անալոգներից էլ աւելի էժան է»:
Հայկական բանակը համալրուել է նաեւ Ա.Թ.Ս.ներ (անօդաչու թռչող սարքեր) որսացող «Ռեպելլենտ» համալիրներով
ArmHiTec2018 ցուղահանդէսին ներկայացուել է «Ռեպելլենտը» միջին եւ փոքրաչափ Ա.Թ.Ս.ների դէմ պայքարի համալիրը: Տեղադրուած է շփման գծում: Համալիրի մասին Ռազմինֆոյին պատմեց Հ.Հ. Զ.Ու. զինծառայող Դաւթեան Եուրի:
«Համալիրը արդարացնում եւ արդէն արդարացրել է իրեն: Մի քանի ամիս է արդէն զօրքերում է»,- նշում է Եուրի:
Նախատեսուած է անօդաչու թռչող սարքերի յայտնաբերման ու ճնշման համար: Համակարգը կարող է ճնշել ամէն տեսակի անօդաչու սարք:
Ներկայացնում ենք համալիրի որոշ հնարաւորութիւններ. Համալիրը նախատեսուած է հետախուզական, հարուածային, ահաբեկչական եւ այլ գործողութիւններ իրականացխող Ա.Թ.Ս.ներին արդիւնաւէտ հակազդելու համար: Համալիրը ապահովում է տարածքների եւ յաճախականային տիրոյթի էլեկտրոնային հետախուզումը, անօդաչու թռչող սարքերի ճառագայթների յայտնաբերմամբ դրանց տարբերակումը, ուղեկցումը ու դրանց ղեկավարման եւ տեղեկութիւնների փոխանակման ուղիների ու արբանեակային նաւարկութեան համակարգերի նշանառու կամ արգելափակող ռադիօ-էլեկտրոնային ճնշումը:
Ա.Թ.Ս.ի ճնշման հեռաւորութիւնը մինչեւ 15 կմ. է, վեր-գետնեայ ղեկավարման կէտերի ճնշման հեռաւորութիւնը մինչեւ 10 կմ.:
ArmHiTeC. ցուցհանդէսին ներկայացուել է նաեւ հայկական արտադրութեան մահապարտ Ա.Թ.Ս.:
PRO MAQ ընկերութիւնը ArmHiTec-2018 ցուցահանդէսի ժամանակ ներկայացրել է սեփական մշակման մահապարտ «Հրէշ» (HREESH) անօդաչու թռչող սարքը: Սարքի մասին Ռազմինֆոյին պատմեց PRO MAQի ինժեներ Սարգիս Հայրապետեան:
Անօդաչուն աշխատում է էլեկտրական իմպելլեր շարժիչով: Յարձակողական Ա.Թ.Ս. է, մահապարտ: Նախատեսուած է հակառակորդի թիրախները խոցելու համար:
Այժմ սարքը փորձարկումների փուլում է, բայց ոչ դրա մարտական գլխիկը:
«Զ.Ու. շարքեր դեռեւս չի համալրել, սակայն հեռանկարն ունի: Բոլոր կոնցեպտները հասցուելու են աւարտին, որոշները արդէն լիարժէք պատրաստ են ներդրմանը զօրքերում, որոշներն էլ դեռ փորձարարական փուլում են:
Մեխանիկական բոլոր մասերը ամբողջութեամբ տեղական արտադրութեան են, ինչպէս նաեւ էլեկտրոնային ղեկավարման համար կենսական կարեւոր բոլորը հանգոյցները: Արտադրուել, նախագծուել են Հայաստանում, բաւական բարդ ալգորիթմներ են ներդրուել դրանց աշխատանքի մէջ: Սարքերը համարւում են տարբեր ազդեցութիւններից գեր-պաշտպանուած համակարգեր:
Առաջադրանքի չեղարկման պարագայում անօդաչուն ունի ետ վերադառնալու հնարաւորութիւն: