Հայ դա­տի եւ հա­յու­թեան պա­հան­ջա­տի­րու­թեան հե­տապնդման ու­ղիին վրայ, յու­նա­հայ ե­րի­տա­սար­դու­թեան ա­ռաջ­նոր­դու­թեամբ, հայ զան­գո­ւած­նե­րը «ներ­կայ ենք» բա­ցա­գան­չե­ցին, Եր­կու­շաբ­թի, 24 Ապ­րիլ 2023-ի ե­րե­կո­յեան, Ա­թէն­քի կեդ­րո­նա­կան Սին­տաղ­մա հրա­պա­րա­կին վրայ։ Հ.Յ.Դ. Յու­նաս­տա­նի Ե­րի­տա­սար­դա­կան միու­թեան կազ­մա­կեր­պու­թեամբ, բազ­մա­հա­րիւր ե­րի­տա­սարդ­ներ, պա­տա­նի­ներ եւ հայ­րե­նա­կից­ներ ըն­դա­ռա­ջե­ցին կազ­մա­կերպ ե­րի­տա­սար­դու­թեան կո­չին եւ ի­րենց բռունցք­նե­րը վեր ա­ռին, դա­տա­պար­տե­լու հա­մար Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան 108-րդ տա­րե­լի­ցին՝ Թուր­քիոյ մե­ծա­գոյն ո­ճի­րը, միա­ժա­մա­նակ զօ­րակ­ցու­թեան ձայն հնչե­ցու­ցին Ար­ցա­խի մէջ շրջա­փա­կո­ւած հա­յոր­դի­նե­րուն հա­մար։
Ե­րի­տա­սար­դա­կան միու­թեան տե­ղե­կա­տո­ւա­կան կրպա­կին շուրջ կա­նու­խէն մէկ­տե­ղո­ւած ժո­ղո­վուր­դին բաժ­նո­ւե­ցան ե­ռա­գոյն դրօ­շակ­ներ, մինչ նոր սե­րուն­դը հա­գած էր 24 Ապ­րի­լը խորհր­դան­շող շա­պիկ­ներ։ Դէ­պի թրքա­կան դես­պա­նա­տուն քայ­լար­շա­ւի մեկ­նար­կէն ա­ռաջ, Ե­րի­տա­սար­դա­կան միու­թեան ըն­կեր­նե­րը պա­րե­ցին հայ­կա­կան տպա­ւո­րիչ եր­կու պա­րեր, խլե­լով ներ­կայ բազ­մու­թեան խան­դա­վառ ծա­փա­հա­րու­թիւն­նե­րը, մինչ ե­րի­տա­սարդ խօս­նա­կը կը վստա­հեց­նէր, թէ հայ ե­րի­տա­սար­դու­թիւ­նը, ա­մէն ժա­մա­նակ­նե­րուն, եր­գով ու պայ­քա­րով, պա­րով ու հե­րո­սու­թեամբ ազ­դանշա­նը տո­ւած է ար­դա­րու­թեան վե­րա­կանգն­ման հա­մար։
Ժո­ղովր­դա­յին թա­փօ­րը ճամ­բայ ե­լաւ ա­ռաջ­նոր­դու­թեամբ ըն­դար­ձակ ե­ռա­գոյն դրօ­շին, որ բռնած էին Հ.Յ.Դ. Պա­տա­նե­կան միու­թեան ան­դամ­նե­րը։ Ա­նոնց կը հե­տե­ւէին ե­րի­տա­սարդ­նե­րու հա­մա­խումբ եւ ձեռք ձեռ­քի տո­ւած շար­քե­րը, մինչ այլ ե­րի­տա­սարդ­ներ մե­ծա­դիր պաս­տառ­նե­րով շա­րո­ւած էին եր­կար բազ­մու­թեան մէջ։ Ցոյ­ցին ի­րենց մաս­նակ­ցու­թիւ­նը բե­րին հա­մա­պոն­տա­կան միու­թեան պա­տո­ւի­րա­կու­թիւն մը՝ գլխա­ւո­րու­թեամբ ի­րենց նա­խա­գա­հին, ինչ­պէս նաեւ յոյն քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թիւն­նե­րու ե­րի­տա­սար­դա­կան միու­թիւն­նե­րու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։
Յու­նաս­տա­նի խորհր­դա­րա­նի առ­ջե­ւէն ճամ­բայ ե­լած ցու­ցա­րար­նե­րու մեծ հա­մախմ­բու­մը շար­ժե­ցաւ Վա­սի­լի­սիս Սո­ֆիաս պո­ղո­տա­յին վրայ, միա­ժա­մա­նակ՝ բարձ­րա­խօս­նե­րէն կը լսո­ւէին Թուր­քիան եւ Ատր­պէյ­ճա­նը դա­տա­պար­տող լո­զունգ­ներ։ Ազ­գա­յին-յե­ղա­փո­խա­կան եր­գե­րու հնչիւն­նե­րուն տակ, ե­րի­տա­սարդ­նե­րուն ու ժո­ղո­վուր­դին կող­մէ միա­բե­րան կրկնո­ւե­ցան տար­բեր լո­զունգ­ներ, ժո­ղո­վուրդն ալ հե­տե­ւե­ցաւ պա­տա­նի­նե­րու ու ե­րի­տա­սար­դու­թեան կո­րո­վի բա­ցա­գան­չու­թիւն­նե­րուն եւ զօ­րա­ւոր ար­տա­յայ­տու­թիւն­նե­րուն։ Ա­թէն­քի կեդ­րո­նը գտնո­ւող յոյն ժո­ղո­վուր­դը ու­շադ­րու­թեամբ կը հե­տե­ւէր քայ­լար­շա­ւին ու զա­նա­զան ար­տա­յայ­տու­թիւն­նե­րով իր զօ­րակ­ցու­թիւ­նը կը յայտ­նէր հայ ժո­ղո­վուր­դի ար­դար պա­հան­ջա­տի­րու­թեան։
Ժո­ղովր­դա­յին թա­փօ­րը հա­սաւ մին­չեւ Ռի­ղի­լիս հրա­պա­րակ, թրքա­կան դես­պա­նա­տու­նէն ա­ւե­լի քան հա­րիւր մեթր հե­ռա­ւո­րու­թեան վրայ, ուր ան­գամ մը եւս նա­խորդ տա­րի­նե­րու պատ­կե­րը պար­զո­ւե­ցաւ ժո­ղո­վուր­դին առ­ջեւ։ Ոս­տի­կա­նա­կան եր­կու զրա­հա­պատ ինք­նա­շաժ­ներ փա­կած էին դէ­պի դես­պա­նա­տուն ճամ­բան, իսկ ա­նոնց առ­ջեւն ու ե­տին կանգ­նած էին տաս­նեակ ոս­տի­կա­նա­կան յա­տուկ ջո­կատ­ներ՝ վա­հան­նե­րով եւ մար­տա­կան լրիւ սար­քա­ւո­րում­նե­րով։ Պար­զո­ւած տե­սա­րա­նը, թէ­կուզ ծա­նօթ դար­ձած է մե­զի հա­մար, այ­սու­հան­դերձ՝ ան­գամ մը եւս ցոյց տո­ւաւ թրքա­կան պե­տու­թեան վախն ու զգու­շու­թի­նը խա­ղաղ ցու­ցա­րար­նե­րուն առ­ջեւ, ճնշում բա­նեց­նե­լով ոս­տի­կա­նա­կան զօ­րա­ւոր ներ­կա­յու­թիւն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Ցոյ­ցը ա­ռաջ­նոր­դող ե­րի­տա­սար­դու­թիւ­նը ա­ւե­լի զօ­րա­ւոր սկսաւ բա­ցա­գան­չել դա­տա­պար­տան­քի լո­զունգ­ներ, պա­հան­ջե­լով, որ քայ­լար­շա­ւը հաս­նի մին­չեւ դես­պա­նա­տան շէն­քին առ­ջեւ, որ­պէս­զի ցե­ղաս­պա­նը լսէ հա­յու­թեան պա­հան­ջա­տի­րա­կան ար­դար ձայ­նը։
Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դա­կան միու­թեան պա­տո­ւի­րա­կու­թիւն մը պատ­րաս­տո­ւե­ցաւ ուղ­ղո­ւիլ դէ­պի դես­պա­նա­տուն ու յանձ­նել յու­շա­գի­րը, սա­կայն նա­խա­պէս բա­խե­ցաւ ոս­տի­կա­նու­թեան պե­տի մեր­ժում­նե­րուն, որ իր սպա­սար­կու­թեան վե­րի հրա­մա­նա­տա­րու­թե­նէն հրա­հանգ­ներ ստա­ցած ըլ­լա­լու պատ­րո­ւա­կով, կը մեր­ժէր թոյլ տալ ե­րի­տա­սարդ­նե­րու պա­տո­ւի­րա­կու­թեան շար­ժիլ դէ­պի դես­պա­նա­տուն։ Տեղ­ւոյն վրայ Հայ դա­տի յանձ­նա­խում­բի պա­տաս­խա­նա­տու ըն­կեր­նե­րու մի­ջամ­տու­թեամբ, կա­րե­լի ե­ղաւ ճամ­բան բա­նալ ու ե­րի­տա­սարդ­նե­րը՝ ե­ռա­գոյն դրօ­շը ձեռ­քին, ուղ­ղո­ւե­ցան դէ­պի դես­պա­նա­տուն յանձ­նե­լու յու­շա­գի­րը։ Սա­կայն, ոս­տի­կա­նու­թեան պա­տաս­խա­նա­տու­նե­րը թոյլ չտո­ւին յու­շա­գի­րի ուղ­ղա­կի յանձ­նու­մը դես­պա­նու­թեան ու պա­տո­ւի­րե­ցին այն զե­տե­ղել ծա­ռի կամ պա­տի մը վրայ։ Հայ ե­րի­տա­սարդ­նե­րը կտրուկ մեր­ժե­ցին ի­րենց ար­դար պա­հանջ­նե­րու փաս­տա­թուղ­թը են­թար­կել նման նո­ւաս­տաց­ման, ա­պա ո­րո­շե­ցին ետ վե­րա­դառ­նալ ու ժո­ղովր­դա­յին հա­ւա­քին յայտ­նել թրքա­կան պե­տու­թեան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րու հեր­թա­կան մեր­ժու­մին ա­րար­քը։
Այն­քան ժա­մա­նակ, որ պա­տո­ւի­րա­կու­թիւ­նը կը փոր­ձէր մեր­ձե­նալ դես­պա­նա­տան շէն­քին, ժո­ղո­վուր­դը զօ­րա­ւոր կամ­քով եւ հե­տե­ւո­ղա­կան կշռոյ­թով շա­րու­նա­կեց բա­ցա­գան­չել Ար­ցա­խի ի նպաստ լո­զունգ­ներ, ինչ­պէս նաեւ թուրք-ատր­պէյ­ճա­նա­կան յար­ձա­կո­ղա­կա­նու­թիւ­նը դա­տա­պար­տող խօս­քեր։
Տեղ­ւոյն վրայ գոր­ծադ­րո­ւե­ցաւ զօ­րակ­ցա­կան խօս­քե­րու յայ­տա­գիր մը։ Հա­մա­պոն­տա­կան միու­թեան ա­նու­նով խօ­սե­ցաւ Նի­քոս Քոէն­տաս, ա­պա խօսք ա­ռաւ Ատ­տի­կէի պոն­տա­ցի ե­րի­տա­սարդ­նե­րու միու­թեան ներ­կա­յա­ցու­ցիչ Եան­նիս Ռափ­թո­փու­լոս։ Յա­ջոր­դե­ցին «Օն­նետ» եւ «­Փա­սօք-­Քի­նալ» ե­րի­տա­սար­դա­կան­նե­րու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րուն խօս­քե­րը։ Բո­լոր խօ­սող­նե­րը ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թիւն յայտ­նե­ցին հայ ժո­ղո­վուր­դին, դա­տա­պար­տե­լով թրքա­կան ան­պատ­ժե­լիու­թիւ­նը եւ զօ­րա­վիգ կանգ­նե­լով Ար­ցա­խի մարտն­չող ժո­ղո­վուր­դին։ Խօս­քե­րու ա­ւար­տին, Հ.Յ.Դ. Պա­տա­նե­կան միու­թեան ան­դամ ընկ. Ա­լին Սե­րո­բեան կուռ եւ զօ­րա­ւոր ո­ճով յայտ­նեց հայ պա­տա­նե­կու­թեան անն­կուն կամ­քը՝ շա­րու­նա­կե­լու ան­նա­հանջ պայ­քա­րը մին­չեւ վերջ­նա­կան հա­տու­ցում։
­Նոյն պա­հուն ­Պա­տա­նե­կան միու­թեան ան­դամ­նե­րը ի­րենց բե­րան­նե­րուն վրայ զե­տե­ղե­ցին «X» նշան­նե­րը, ցոյց տա­լով եւ դա­տա­պար­տե­լով մի­ջազ­գա­յին ըն­տա­նի­քի լռու­թիւ­նը թուրք-ատր­պէյ­ճա­նա­կան նո­րօ­րեայ նկրտում­նե­րուն հան­դէպ։
Հայ դա­տի յանձ­նա­խում­բի խօս­նա­կը բա­ցատ­րեց ե­րի­տա­սարդ­նե­րու պա­տո­ւի­րա­կու­թեան դի­մագ­րա­ւած պատ­կե­րը դես­պա­նա­տան շէն­քէն ա­ռաջ եւ բուռն խօս­քե­րով դա­տա­պար­տեց թրքա­կան վար­քա­գի­ծը՝ հե­տե­ւո­ղա­կա­նօ­րէն մեր­ժել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան անժխ­տե­լի փաս­տը ու հա­յու­թեան ար­դար պա­հանջ­նե­րը։ Ան յայտ­նեց, թէ հա­յու­թիւ­նը ոտ­քի կանգ­նած է ամ­բողջ աշ­խար­հի վրայ, ցոյց տա­լու հա­մար իր պայ­քա­րե­լու ան­խախտ կամ­քը. միա­ժա­մա­նակ ան կոչ ուղ­ղեց բո­լո­րին ա­մէն գնով նե­ցուկ կանգ­նիլ Ար­ցա­խի հե­րո­սա­կան ժո­ղո­վուր­դի գո­յա­տեւ­ման պայ­քա­րին։ Յա­ջոր­դեց Հ.Յ.Դ. Ե­րիտ. Միու­թեան յու­շա­գի­րի ըն­թեր­ցու­մը, որ կա­տա­րեց ընկ. Ա­նա­յիս Խտ­րեան։
Նոյն պա­հուն, օ­դին վրայ բարձ­րա­ցաւ մե­ծա­դիր պաս­տառ մը, ո­րուն վրայ կ­՚ե­րե­ւէին հայ ժո­ղո­վուր­դին վրայ մե­ծա­գոյն ո­ճիր­նե­րը գոր­ծած Ապ­տիւլ Հա­մի­տի, Թա­լեա­թի, Էն­վե­րի, Ճե­մա­լի ու Ա­լիե­ւի դի­մա­գիծ­նե­րը, ո­րոնց վրայ գրո­ւած էր «Ոճ­րա­գործ­ներ» բա­ռը, իսկ տա­կի մա­սը՝ «1894-1915-Այ­սօր» ժա­մա­նա­կագրա­կան բա­ցատ­րու­թիւ­նը։ Դա­տա­պար­տան­քի եւ բուռն լո­զունգ­նե­րու ձայ­նին տակ պաս­տա­ռը հրկի­զո­ւե­ցաւ, ցոյց տա­լով հա­յու­թեան ընդվ­զու­մը շա­րու­նա­կո­ւող ցե­ղաս­պա­նա­կան ա­րարք­նե­րուն դի­մաց։
Շի­կա­ցած մթնո­լոր­տին մէջ, հայ ե­րի­տա­սարդ­նե­րու շար­քե­րը սկսան շար­ժիլ թրքա­կան դես­պա­նա­տան ուղ­ղու­թեամբ, իսկ ոս­տի­կա­նա­կան ջո­կատ­նե­րը պատ­րաս­տո­ւե­ցան ետ մղել ա­նոնց։
Պա­տաս­խա­նա­տու­նե­րու մի­ջամտու­թեամբ կա­րե­լի ե­ղաւ կան­խել ո­րե­ւէ ա­նա­խորժ պա­տա­հար, սա­կայն ե­րի­տա­սարդ­նե­րու ընդվզու­մը ա­ւե­լի տա­րա­ծո­ւե­ցաւ՝ պա­հան­ջե­լով յա­ռաջ շար­ժիլ ու հաս­նիլ մին­չեւ թրքա­կան շէն­քին առ­ջեւ։ Լո­զունգ­ներն ու բա­ցա­գան­չու­թիւն­նե­րը շա­րու­նա­կո­ւե­ցան բա­ւա­կան ժա­մա­նա­կի հա­մար, ե­րի­տա­սարդ­նե­րուն միա­ցած ըլ­լա­լով նաեւ ներ­կայ ժո­ղո­վուր­դը։
Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դա­կան միու­թեան կող­մէ կազ­մա­կեր­պո­ւած ժո­ղովր­դա­յին քայ­լար­շա­ւը եւ ցոյ­ցը ի­րենց ա­ւար­տին հա­սան հայ­կա­կան եւ յու­նա­կան ո­գերգ­նե­րով։ Ե­րի­տա­սար­դու­թիւն եւ ժո­ղո­վուրդ վե­րա­նո­րո­գե­ցին ան­նա­հանջ պայ­քա­րի խոս­տու­մը, ի խնդիր Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան ճա­նաչ­ման ու հա­տուց­ման, Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ու Հա­յաս­տա­նի հո­ղա­յին ամ­բող­ջա­կա­նու­թեան։

Հ.Յ.Դ. Յու­նաս­տա­նի Ե­րի­տա­սար­դա­կան միու­թեան յու­շա­գի­րը՝
ուղ­ղո­ւած Ա­թէն­քի թրքա­կան դես­պա­նու­թեան

Υ Π Ο Μ Ν Η Μ Α

Προς τον Πρέσβη της Τουρκίας στην Ελλάδα

Αθήνα, 24 Απριλίου 2023

Κύριε Πρέσβη,

108 χρόνια μετά το αποτρόπαιο έγκλημα της Γενοκτονίας, που διέπραξε η Τουρκία το 1915, εις βάρος του αρμενικού λαού, συγκεντρωνόμαστε εδώ, σύσσωμοι και πιο ενωμένοι από ποτέ, για να τιμήσουμε τη μνήμη των προγόνων μας, αλλά και να σηματοδοτήσουμε με την παρουσία μας την δύναμη και την πεποίθηση του λαού μας στη διεκδίκηση των αιτημάτων του.
Οι αρμενικές κοινωνίες σε κάθε γωνία του κόσμου, αποτελούν τη μέγιστη απόδειξη της αποτυχίας του τουρκικού κράτους, που είχε ως στόχο τον αφανισμό του Αρμενικού Έθνους. Οι Αρμένιοι όχι μόνο δεν εξοντώθηκαν, αλλά συνεχίζουν να αγωνίζονται για τη δικαίωση των 1.500.000 αθώων ψυχών, που τόσο βίαια γενοκτονήθηκαν.
Το σχέδιο εξόντωσης των χριστιανικών πληθυσμών της Οθωμανικής αυτοκρατορίας, ήταν απόλυτα μεθοδευμένο και είχε σχεδιασθεί μέχρι την τελική του λεπτομέρεια από την Οθωμανική κυβέρνηση. Αδιάσειστες αποδείξεις υπάρχουν και καταδεικνύουν την τουρκική βαρβαρότητα. Δεκάδες εθνικά κοινοβούλια, διεθνείς οργανισμοί, και προσωπικότητες διεθνούς κύρους έχουν αναγνωρίσει τη Γενοκτονία των Αρμενίων και καταδικάζουν απερίφραστα τη στάση άρνησης των τουρκικών κυβερνήσεων.
Όλα αυτά τα χρόνια, οι τουρκικές κυβερνήσεις ακολούθησαν διάφορες τακτικές παραπληροφόρησης των γεγονότων, με απώτερο σκοπό την πλήρη διαστρέβλωση της ιστορικής πραγματικότητας. Πρακτικές, όπως εκβιασμοί, διώξεις και φυλακίσεις προς κάθε ακαδημαϊκό, δημοσιογράφο και διανοούμενο που τολμά να αναφέρεται στο πραγματικό και ακριβές ιστορικό γίγνεσθαι, αποτελούν καθημερινότητα, σε μια απέλπιδα προσπάθεια να παραμείνετε πιστοί στο «ένδοξο» ιστορικό σας παρελθόν.
Η κοινωνία σας χρειάζεται την αλήθεια, ώστε να εξιλεωθεί στα μάτια της παγκόσμιας ανθρωπότητας για το έγκλημα του 2015. Οι κυβερνήσεις σας χρειάζονται το θάρρος να αποδεχτούν το εγκληματικό παρελθόν, ώστε οι επόμενες γενιές σας να αντιμετωπίσουν την ιστορία τους.
Η συνεχής επιθετική πολιτική και ρητορική κατά του Αρμενικού λαού απέκτησε νέο νοσηρό επίπεδο με την σύμπραξη της χώρας σας με το Αζερμπαϊτζάν, ήδη από το 2020, όταν συμπράξατε με το απολυταρχικό καθεστώς του δικτάτορα Αλίεφ, εξαπολύοντας σφοδρή πολεμική επίθεση εναντίον της Δημοκρατίας του Αρτσάχ (Ναγκόρνο Καραμπάχ). Η εθνοκάθαρση της Δημοκρατίας του Αρτσάχ, η καταστροφή κάθε ίχνους αρμενικής πολιτιστικής και θρησκευτικής κληρονομιάς και η προσπάθεια επιβολής των δικών σας όρων στη χαρτογράφηση της ευρύτερης περιοχής του Καυκάσου, αποτελεί σχέδιο με ξεκάθαρο στρατιωτικό και στρατηγικό προσανατολισμό.
Κύριε Πρέσβη,
Τα αυταρχικά καθεστώτα της Τουρκίας και του Αζερμπαϊτζάν, οι απειλές και η στρατιωτική σας υπεροπλία, όχι μόνο δε μας τρομοκρατούν, αλλά μας πεισμώνουν, θέτοντάς μας προ των ευθυνών μας.
Ανανεώνουμε, λοιπόν, σήμερα την υπόσχεση που δώσαμε στους νεκρούς μας, ο αγώνας μας να καταστεί εντονότερος και να μην σταματήσει έως ότου η Τουρκία:
Καταδικάσει τη Γενοκτονία που διέπραξε το 1915, εις βάρος του αρμενικού λάου, σφαγιάζοντας και στέλνοντας σε βέβαιο θάνατο 1.500.000 ανθρώπους
Αναλάβει τις ευθύνες που συνεπάγεται η αναγνώριση της Γενοκτονίας, με επιστροφή των εδαφών, που παρανόμως κατέχει, στο αρμενικό λαό.
Επιπλέον, σας καλούμε να περισώσετε όση εθνική αξιοπρέπεια σας έχει απομείνει και να σημάνετε την παύση υποστήριξης προς το Αζερμπαϊτζάν, τροφοδοτώντας αβάσιμες ελπίδες για τυχόν ανανέωση της Οθωμανικής αυτοκρατορίας.
Η ιστορία της Τουρκίας είναι εμποτισμένη από το αίμα εκατομμυρίων αθώων ψυχών και εμείς ΔΕΝ ΘΑ ΞΕΧΑΣΟΥΜΕ, μέχρι να δικαιωθούν οι ψυχές τους.

Ζήτω η ελεύθερη, ανεξάρτητη και ενωμένη Αρμενία!
Ζήτω η Δημοκρατία του Αρτσάχ!

ΑΡΜΕΝΙΚΗ ΝΕΟΛΑΙΑ ΕΛΛΑΔΟΣ