Ձիւն, փափուկ ձիւն, սպիտակ ձիւն,
Զգոյշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին։

Հանդարտ, կամաց իջիր այնպէս,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքոյշ ու հեզ,
Զգոյշ, զգոյշ անսահման։

Ձիւն, փափուկ ձիւն, սպիտակ ձիւն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար։