ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ — «­Հո­րի­զոն»

Երբ ա­սում են համ­շէ­նա­հայ ե­րաժշտու­թիւն, ա­ռա­ջին­նե­րից մէ­կը «­Վո­վա» խումբն է գա­լիս մտքիս ու նախ «Եար, եար», յե­տոյ՝ «­Նէն­նի» ժո­ղովր­դա­կան եր­գե­րը: Դ­րանք սո­վո­րա­բար լսում եմ այն ժա­մա­նակ, երբ կա­րօ­տում եմ ­Համ­շէ­նը ու քա­ղա­քա­յին քաո­սի մէջ փոր­ձում գո­նէ 4 րո­պէով մտո­վի տե­ղա­փո­խո­ւել ­Համ­շէ­նի թէ­յի պլան­տա­ցիա­ներ (պար­տէզ­ներ), ան­տառ­ներ ու եայ­լա­ներ (զով զբօ­սա­վայ­րներ):
Ե­րաժշ­տա­կան աս­պա­րէզ իր մուտ­քը Հ­րանդ ­Տին­քի յի­շա­տա­կին նո­ւի­րո­ւած ե­րե­կո­յին կա­տա­րած «­Վո­վա» համ­շէ­նա­կան խմբի մե­նա­կա­տար ­Հիք­մէթ Աք­չի­չե­քի հետ ­Համ­շէ­նի եայ­լա­ներ հաս­նե­լու ու համ­շէ­նա­կան հռչա­կա­ւոր թէ­յը խմե­լու ճո­խու­թիւ­նը վա­յե­լել, ցա­ւօք, չէինք կա­րող եւ կա­րող էինք բա­ւա­րա­րո­ւել միայն ­Պոլ­սի սրտում` Իս­թիք­լալ պո­ղո­տա­յի վրայ Ա­րա ­Կիւ­լէ­րի հիմ­նած սրճա­րա­նում սրճե­լով:
­Մեր ոտ­քը ­Պո­լիս, ինչ­պէս ա­սում են, խէ­րով էր, «­Վո­վա» խմբի երկ­րորդ ու 10 տա­րի սպա­սո­ւած նոր ալ­պո­մի պատ­րաստ լի­նե­լու բա­րի լու­րը ա­ռա­ջի­նը «­Հո­րի­զոն»ն­ ա­ռաւ:
«­Նո­րից ­Համ­շէ­նի ժո­ղովր­դա­կան եր­գերն են, նոր գրո­ւած­նե­րի հետ դե­ռեւս շատ չեմ խառ­նում, աշ­խա­տում եմ ժո­ղովր­դա­կա­նի վրայ. բա­ցա­յայտ­ման, վե­րամ­շակ­ման, նոր սերն­դին ներ­կա­յաց­ման ի­մաս­տով դրան եմ ա­ռաջ­նա­հեր­թու­թիւն տա­լիս այս փու­լում»,- նշում է պա­րոն ­Հիք­մէ­թը:
Ի դէպ` նոր ալ­պո­մում նա­խոր­դի հա­մե­մատ կայ եր­կու կա­րե­ւոր նո­րու­թիւն. նե­րա­ռո­ւել է նաեւ Աբ­խա­զիա­յի համ­շէն­ցի­նե­րի ժո­ղովր­դա­կան մէկ երգ, ինչ­պէս նաեւ՝ վա­ղուց թուր­քա­խօս դար­ձած ­Ռի­զէի նա­հան­գի համ­շէն­ցի­նե­րի եր­գա­ցան­կից մէկ ժո­ղովր­դա­կան երգ:
Որ­պէս ի­րա­ւամբ համ­շէ­նա­կան ե­րաժշ­տա­կան ին­դուստ­րիա­յի լի­տեր­նե­րից (ճար­տա­րա­րո­ւես­տի ղե­կա­վար) մէ­կի համ­բա­ւը վաս­տա­կած ­Հիք­մէթ Աք­չի­չե­քին, ի հար­կէ, հարց ենք ուղ­ղում համ­շէ­նա­կան նոր, ե­րի­տա­սարդ խմբե­րի մա­սին: Ա­ռանձ­նաց­նում է եր­կու­սը` ­Մե­լու­սեսն ու Էն­տուն եւ ա­ւե­լաց­նում` «­Բո­լո­րի հետ էլ կա­պի մէջ ենք, բար­բա­ռի կի­րառ­ման, գրու­թեան ի­մաս­տով միշտ մտքե­րի փո­խա­նա­կում ա­նում ենք, մե­զա­նից խոր­հուրդ­ներ հարց­նում են»:
Եր­գող­նե­րը, ­Համ­շէ­նի հայ­կա­կան բար­բա­ռը ապ­րեց­նող­նե­րը կրկին հիմ­նա­կա­նում խո­պա­ցի­ներն են, ­Խո­պա­յի լեռ­նա­յին գիւ­ղե­րի հա­յե­րը: Ինչ­պէս պա­րոն ­Հիք­մէթն է հաս­տա­տում` համ­շէն­ցի­նե­րի կեն­ցաղն ու գիւ­ղե­րի լեռ­նա­յին դիր­քը նպաս­տել են դրան:
­Ծի­ծա­ղե­լով յի­շում եմ մէկ այլ համ­շէն­ցի մեր ըն­կե­րոջ` պատ­մա­կան լուրջ այդ գոր­ծըն­թա­ցի կարճ մեկ­նա­բա­նու­թիւ­նը.- «­Դէ՜, մենք հո­վիւ էինք` չո­պան, վե­րեւ­նե­րում մէկ մենք էինք, մէկ էլ մեր ոչ­խար­նե­րը, յե­տոյ՝ խմբով բարձ­րա­նում էինք սա­րը, խմբով գռռռռ­ իջ­նում»:
«­Ծի­ծա­ղում ենք, բայց մարդն ի­րա­ւա­ցի է: ­Նաեւ պե­տու­թեան կող­մից հրամ­ցուած կրթա­կան հա­մա­կար­գի, առ­հա­սա­րակ պե­տու­թեան ու պե­տա­կան հաս­տա­տու­թիւն­նե­րի հետ յա­րա­բե­րու­թեան բա­ցա­կա­յու­թեան, մե­կու­սի լեռ­նա­յին կեն­ցա­ղի շնոր­հիւ է, որ պահ­պա­նել ենք մեր լե­զուն»,- մեկ­նա­բա­նում է ­Հիք­մէթ Աք­չի­չեք:
­Հա­մա­ձայ­նե­լով այն տե­սա­կէ­տին հետ, որ համ­շէն­ցի­նե­րը ­Սեւ ծո­վի շրջան են տե­ղա­փո­խո­ւել Ա­րե­ւե­լեան ­Հա­յաս­տա­նի ­Կո­տայ­քի ու Ա­րա­գա­ծոտ­նի մար­զե­րից դե­ռեւս 8րդ ­դա­րում, պա­րոն ­Հիք­մէթ սա­կայն կար­ծում է, որ ­Համ­շէ­նի հա­յե­րէն բար­բառն, այ­նո­ւա­մե­նայ­նիւ, ա­ռա­ւել մօտ է ա­րեւմ­տա­հա­յե­րէ­նի բար­բառ­նե­րին: ­Մինչ­դեռ հա­կա­ռա­կո­ւե­լով իր ժա­մա­նա­կա­կից մի շարք համ­շէն­ցի մտա­ւո­րա­կան­նե­րի ու այլ հայ ու­սում­նա­սի­րող­նե­րի կար­ծի­քին՝ Աք­չի­չեք այ­նուա­մե­նայ­նիւ հա­կո­ւած է ա­ռանձ­նաց­նե­լու համ­շէ­նա­հա­յե­րէ­նը` փաս­տե­լով, որ բար­բա­ռի ձե­ւաո­րու­մը սկսո­ւել է շատ ա­ւե­լի վաղ, քան տե­ղի է ու­նե­ցել ա­րեւմտա­հա­յե­րէ­նի ու ա­րե­ւե­լա­հա­յե­րէ­նի բա­ժա­նու­մը:
Ի դէպ` «­Վո­վա» խմբի գոր­ծու­նէու­թեա­նը դրա­կան ար­ձա­գանգ տո­ւող­նե­րը կրկին հա­յա­խօս խո­պա­ցի­ներն են` ա­ռա­ւել ձա­խա­կող­մեան ու կրօ­նը կեն­ցա­ղից քիչ թէ շատ դուրս մղած հա­յա­խօս համ­շէն­ցի­նե­րի հա­տո­ւա­ծը: ­Խո­պա­յից մե­քե­նա­յով մէկ ժա­մո­ւայ հե­ռա­ւո­րու­թեան վրայ գտնո­ւող նրանց ա­րիւ­նա­կից­նե­րը` կրօ­նա­մոլ ու թրքա­խօս համ­շէն­ցի­նե­րը, ո­րոնք շա­րու­նա­կում են ապ­րել բուն ­Համ­շէ­նում, եր­բեմն դեռ շա­րու­նա­կում են յա­մա­ռել ու համ­շէ­նա­կան տա­րա­զը հա­գած թուր­քա­կան ազ­գայ­նա­մո­լու­թիւն խա­ղալ:
­Պատ­մա­կան ա­ւե­լի վաղ շրջա­նում բռնի կրօ­նա­փո­խու­թեան են­թար­կո­ւած այս համ­շէն­ցի­նե­րի խմբին, ո­րոնք առ­նուազն 3 սե­րունդ է, ինչ չեն խօ­սել նաեւ ­Համ­շէ­նի բար­բա­ռով, ­Հիք­մէթ մե­ղադ­րել չի շտա­պում:
«Այս ա­մէ­նի մա­սին խօ­սե­լը հեշտ չի, մա­նա­ւանդ ե­թէ ե­րի­տա­սար­դը չու­նի յստակ քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում ու աշ­խար­հա­հա­յեացք ` մտա­ծի էլ հայ լի­նե­լու մա­սին, չի ար­տա­յայ­տի: «­Սա որ­տե­ղի՞ց բուս­նեց հի­մա էլ, նոր փոր­ձանք է գլխնե­րիս» տի­պի մի ար­ձա­գանգ է սա: ­Դէ՜, մենք ­Համ­շէ­նի բար­բա­ռով ենք եր­գում, որ­քան էլ որ չա­սենք` հա­յե­րէն է, ար­դէն հա­մա­ցան­ցը մի քիչ քրքրես, մի քիչ ու­սում­նա­սի­րես դու­ռը դէ­պի հա­յու­թիւն կը տա­նի: ­Նոյ­նիսկ մեր մէջ ծայ­րա­յեղ ազ­գայ­նա­մո­լա­կան շրջա­նակ­ներ կան, ո­րոնք ­Համ­շէ­նի բար­բա­ռի, մշա­կոյ­թի հետ կա­պո­ւած ա­մէն խօ­սակ­ցու­թիւն բե­րում հասց­նում են՝ «­Հա՞յ ես, թէ՞ թուրք ես» ծե­ծո­ւած թե­մա­յին: Ինձ, մեզ այդ սոց(ըն­կե­րա­յին)-ցան­ցե­րում հայ­հո­յող­ներն ու մեզ վրայ յար­ձա­կո­ւող­նե­րը թուր­քեր կամ քրտեր չեն, է­լի ու­րիշ համ­շէն­ցի­ներ են»:
­Միեւ­նոյն ժա­մա­նակ յի­շե­լով հէնց թրքա­խօս համ­շէն­ցի­նե­րի գիւ­ղե­րը, ուր ե­ղել էի դեռ 2 տա­րի ա­ռաջ, եւ պա­րոն ­Հիք­մէ­թի հետ խօ­սե­լով տե­ղա­ցի­նե­րի գոյնզ­գոյն տա­րազ­նե­րի, փայ­տէ հին տնակ­նե­րի ու, ան­կախ ա­մէն ին­չից, «­Գորշ գայ­լե­րի» դրօ­շակ­նե­րը պա­տու­հան­նե­րից կա­խած լի­նե­լով հան­դերձ աշ­խար­հի ա­մե­նա­սի­րա­լի մար­դիկ լի­նել շա­րու­նա­կող համ­շէն­ցի­նե­րին չեմ կա­րող չյի­շել ­Համ­շէ­նի մա­սին նա­խորդ` «­Հո­րի­զոն»ում տպագ­րո­ւած գրո­ւած­քիս այս տո­ղը.
«­Համ­շէնն ու համ­շէն­ցի­նե­րը շատ ա­ւե­լին են, քան պար­զա­պէս կրօ­նա­փոխ բա­ռի հո­մա­նիշ ու հա­լա­ծո­ւած լի­նե­լու խորհր­դա­նիշ: ­Համ­շէն ա­սե­լիս ա­ռա­ջի­նը պատ­կե­րաց­նում եմ դրախ­տա­յին ան­տառ­ներ, առ­նո­ւազն 300 տա­րո­ւայ կա­տա­րեալ պահ­պա­նո­ւած փայ­տէ տնակ­ներ, այդ տնակ­նե­րի կող­քին նստած ու միշտ գուլ­պայ գոր­ծող անն­կա­րագ­րե­լի գե­ղե­ցիկ տա­րա­զով բա­րի տա­տիկ­ներ, հա­րուստ խո­հա­նո­ցա­յին ա­ւան­դոյթ­ներ ու, յատ­կա­պէս հրու­շա­կա­գոր­ծու­թիւն»:
Եւ իս­կա­պէս, խօ­սե­լով միայն բռնի իս­լա­մա­ցու­մից ու համ­շէն­ցի գտնե­լուն պէս «դուք ձեզ հայ զգո՞ւմ էք, թէ՞ ոչ» հար­ցից այս կողմ չանց­նե­լով՝ մի­թէ՞ բաց չենք թող­նում համ­շէ­նա­կան հզօր ե­րաժշ­տա­կան ին­դուստ­րիա­յից մին­չեւ ­Չամ­լը­հեմ­շի­նում հրու­շա­կա­գոր­ծու­թեան գաղտ­նիք­նե­րը ըն­դու­նե­լու, վա­յե­լե­լու, շօ­շա­փե­լու ու զգա­լու հա­ճոյ­քը: Եւ ա­մե­նա­կա­րե­ւո­րը` գու­ցէ միայն ցա­ւոտ հար­ցե­րի շուրջ խօ­սե­լով՝ էթ­նիկ (ազ­գա­յին) պատ­կա­նե­լիու­թեան հար­ցը ա­ռա­ջին բլան (հար­թու­թիւն) մղե­լով՝ կորց­նո՞ւմ ենք ի դէմս համ­շէն­ցի­նե­րի շատ է­մո­ցիո­նալ (զգա­ցա­կան), ան­կեղծ ու տա­ղան­դա­ւոր ըն­կեր­ներ ձեռք բե­րե­լու բախ­տա­ւո­րու­թիւ­նը` ան­կախ նրա­նից ինք­նի­րեն հայ զգո՞ւմ է, թէ՞ ոչ:
«­Համ­շէ­նա­հա­յու­թեան թե­մա­յում (նիւ­թի մէջ) քա­ղա­քա­կան մօ­տե­ցում­նե­րը շատ սխալ, ես կ’ա­սէի` ա­նա­ռողջ տի­պի մօ­տե­ցում են: Ա­մե­նա­տե­ղին ու քա­ղա­քա­կիրթ մօ­տե­ցու­մը մշա­կու­թա­յին, գի­տա­կան, նոյ­նիսկ` ին­չո՞ւ ոչ, ա­ռեւտ­րատն­տե­սա­կան կա­պեր զար­գաց­նե­լը: Ու­զենք թէ չու­զենք, պէտք է ըն­դու­նէք, որ ­Թուր­քիա­յում իւ­րա­յա­տուկ պայ­ման­նե­րում ենք ապ­րում: ­Շատ կա­րե­ւոր է գի­տակ­ցե­լը, որ համ­շէն­ցի­նե­րը փոքր հա­մայնք են եւ մեծ ուժ չու­նեն չա­փից շատ բեռ կրե­լու: Եւ խօս­քը բնաւ միայն վա­խի մա­սին չէ»,- ա­սում է Աք­չի­չեք ու շա­րու­նա­կում.- «­Մենք եր­կու կող­մից էլ ճնշման տակ ենք: ­Թուր­քերն ա­սում են` թուրք էք: ­Դէ՜, թուրք չենք է­լի, հօ՛ ստի­պե­լով չի: Ո­րով­հե­տեւ տար­բեր մի մշա­կոյթ, տար­բեր մի լե­զու, տար­բեր մի ինք­նու­թիւն կայ այս­տեղ: Ես սա թրքու­թեան մէջ չեմ կա­րո­ղա­նում տե­ղա­ւո­րել, կը նե­րէք: ­Բայց միւս կող­մից էլ` չնա­յած նոյն լե­զո­ւի կրո­ղը լի­նե­լուն, հայ­կա­կան ինք­նու­թեան մէջ էլ ամ­բող­ջու­թեամբ չեմ կա­րո­ղա­նում տե­ղա­ւո­րել համ­շէ­նա­կա­նու­թիւ­նը:
Ան­պա­տաս­խան շատ հար­ցեր դեռ ու­նեմ ո­րով­հե­տեւ: Ինձ հի­մա կանգ­նում ա­սում են՝ «­Դուք ձեզ հայ զգո՞ւմ էք»: Ի հար­կէ չեմ զգում: ­Մի պահ մտա­ծիր. ինչ­պէ՞ս կա­րող եմ ինձ հայ զգալ, ո՞ւմ խա­բեմ: 300 տա­րի, 500 տա­րի, սա փոքր ժա­մա­նա­կա­հա­տո­ւած չէ: ­Մեզ հա­մար հի­մա ա­մե­նա­կա­րե­ւո­րը այս հա­սա­րա­կու­թեան մէջ հա­յե­րի հետ ու­նե­ցած մեր կա­պը մարդ­կանց հասց­նելն ու դա որ­պէս նոր­մալ (բնա­կա­նոն) ե­րե­ւոյթ ըն­դու­նել տալն է»,- եզ­րա­փա­կում է պա­րոն ­Հիք­մէթ, ում մենք այդ­քան սի­րե­ցինք հէնց իր ան­կեղ­ծու­թեան հա­մար: