ՍԵԴԱ ՀԵՐԳՆԵԱՆ

­Հա­յաս­տա­նի պե­տա­կան պարտքն այս տա­րո­ւայ Ապ­րի­լի վեր­ջի դրու­թեամբ հա­տել է 6 մի­լիարդ դո­լա­րի շեմն ու կազ­մել շուրջ 6,037 մլրդ. Ա.Մ.Ն. դո­լար: ­Միայն մէկ ամ­սում այն ա­ւե­լա­ցել է մօտ 41 մի­լիոն դո­լա­րով կամ 0,7 տո­կո­սով, իսկ այս տա­րեսկզ­բի հա­մե­մատ՝ 95 մի­լիոն դո­լա­րով կամ 1,6 տո­կո­սով:
Ընդ­հա­նուր պարտ­քից 4,852 մլրդ. դո­լա­րը մեր ար­տա­քին պե­տա­կան պարտքն է, իսկ 1,185 մլրդ. դո­լա­րը՝ ներ­քին պարտ­քը: ­Թէ՛ մէ­կը, թէ՛ միւսն ա­ւե­լա­ցել են տա­րեսկզ­բի հա­մե­մատ: Ու չնա­յած ներ­քին պարտ­քի ծա­ւա­լը շատ ա­ւե­լի փոքր է, սա­կայն այն նա­խորդ տա­րո­ւա­նից սկսած՝ ա­ւե­լի մեծ տեմ­պե­րով (կշռոյ­թով) է ա­ճում:
­Կա­ռա­վա­րու­թիւ­նը դա բա­ցատ­րում է ընդ­հա­նուր պարտ­քի կազ­մում ներ­քին պարտ­քի կշիռն ա­ւե­լաց­նե­լու նպա­տա­կադ­րու­թեամբ՝ հիմ­նա­կա­նում նշե­լով, որ ներ­քին պարտ­քի պա­րա­գա­յում եր­կի­րը զերծ է մնում ար­տար­ժոյ­թի տա­տա­նում­նե­րի բա­ցա­սա­կան հե­տե­ւանք­նե­րից:
­Մաս­նա­ւո­րա­պէս, ար­տա­քին պարտքն ա­ճել է մօտ 47 մի­լիոն դո­լա­րով կամ մօտ 1 տո­կո­սով, իսկ ներ­քին պարտ­քը՝ 48,5 մի­լիոն դո­լա­րով կամ 4,3 տո­կո­սով:
Ար­տա­քին պարտ­քի գե­րակ­շիռ մա­սը Հ.Հ. կա­ռա­վա­րու­թեան պարտքն է: Իսկ ներ­քին պարտ­քի կազ­մում, ո­րը եւս կա­ռա­վա­րու­թեան պարտքն է, ա­ռիւ­ծի բա­ժի­նը Հ.Հ. ռե­զի­դենտ­նե­րի (բնա­կիչ­ներ) կող­մից ձեռք բե­րո­ւած պե­տա­կան պար­տա­տոմ­սերն են:
­Կա­ռա­վա­րու­թեան ընդ­հա­նուր պարտ­քը կազ­մել է 5,514 մի­լարդ դո­լար: ­Պե­տա­կան պարտ­քը ­Հա­մա­խառն ­Ներ­քին Ար­դիւն­քի (Հ.Ն.Ա.) մօտ 58 տո­կոսն է:
Դ­րա­մա­յին ար­տա­յայ­տու­թեամբ՝ Ապ­րի­լի վեր­ջի դրու­թեամբ, ընդ­հա­նուր պե­տա­կան պարտ­քը կազ­մել է 2 տրի­լիոն (ե­ռի­լիոն) 926,2 մի­լիարդ դրամ, ո­րից 2 տրի­լիոն 351,8 մի­լիարդ դրա­մը ար­տա­քին պարտքն է, իսկ 574,348 մի­լարդ դրա­մը՝ ներ­քին պարտ­քը:
­Պե­տա­կան պարտ­քի բե­ռը գնա­հա­տե­լու հա­մար ա­մէ­նից յա­ճախ հա­շո­ւարկ­ւում է, թէ պարտ­քը նա­խորդ տա­րո­ւայ Հ.Ն.Ա.ի քա­նի՞ տո­կոսն է կազ­մում, այ­սինքն՝ պե­տա­կան պարտք/Հ.Ն.Ա. յա­րա­բե­րակ­ցու­թիւ­նը: 2016 թո­ւա­կա­նին ­Հա­յաս­տա­նի Հ.Ն.Ա.ն, ըստ վիճ­ծա­ռա­յու­թեան, կազ­մել է 5 տրի­լիոն 79,9 մի­լիարդ դրամ: Ս­տաց­ւում է, որ այս տա­րո­ւայ Ապ­րի­լի վեր­ջի դրու­թեամբ պե­տա­կան պարտք/Հ.Ն.Ա. յա­րա­բե­րակ­ցու­թիւ­նը կազ­մել է մօտ 57,6 տո­կոս: 2015ի վեր­ջի դրու­թեամբ, օ­րի­նակ, այս ցու­ցա­նի­շը մօտ 49 էր:
«­Պե­տա­կան պարտ­քի մա­սին» Հ.Հ. օ­րէն­քի հա­մա­ձայն՝ կա­ռա­վա­րու­թեան պարտ­քը տո­ւեալ տա­րուայ ­Դեկ­տեմ­բե­րի 31ի դրու­թեամբ չպէտք է գե­րա­զան­ցի ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խորդ տա­րո­ւայ ­Հա­մա­խառն ­Ներ­քին Ար­դիւն­քի 60 տո­կո­սը: Այս պա­հան­ջին չհա­մա­պա­տաս­խա­նող պե­տա­կան պարտք ա­ռա­ջաց­նող գոր­ծարքն առ ո­չինչ է:
Ու­շադ­րու­թիւն դարձ­նենք, որ այս սահ­մա­նա­փա­կու­մը վե­րա­բե­րում է ոչ թէ ընդ­հա­նուր պարտ­քին, այլ՝ միայն կա­ռա­վա­րու­թեան պարտ­քին: ­Դե­ռեւս եր­կու տա­րի ա­ռաջ այն վե­րա­բե­րում էր ընդ­հա­նուր պարտ­քին, սա­կայն կա­ռա­վա­րու­թեան ա­ռա­ջար­կով՝ պար­զա­պէս «պե­տա­կան» բա­ռը փո­խա­րի­նո­ւեց «կա­ռա­վա­րու­թիւն» բա­ռով, ինչն, ըստ ե­րե­ւոյ­թին, նոր պարտ­քեր ներգ­րա­ւե­լու հնա­րա­ւո­րու­թիւն ստա­նա­լու հա­մար էր:
Ապ­րի­լի վեր­ջի դրու­թեամբ՝ կա­ռա­վա­րու­թեան պարտ­քը կազ­մել է 2 տրի­լիոն 672,6 մլրդ. դրամ (մօտ 2,098 տրլն. դրամ ար­տա­քին պարտ­քը եւ 574,3 մլրդ. դրամ ներ­քին պարտ­քը): Ըստ այդմ՝ կա­ռա­վա­րու­թեան պարտք/Հ.Ն.Ա. յա­րա­բե­րակ­ցու­թիւ­նը 52,6 տո­կոս է:
Այ­սինքն՝ թէեւ պե­տա­կան պարտք/Հ.Ն.Ա. յա­րա­բե­րակ­ցու­թիւ­նը բա­ւա­կա­նին մօտ է 60 տո­կո­սի շե­մին, սա­կայն միայն կա­ռա­վա­րու­թեան պարտք/Հ.Ն.Ա. յա­րա­բե­րակ­ցու­թիւ­նը փոքր-ինչ ա­ւե­լի «բար­ւոք» վի­ճա­կում է: Շ­նոր­հիւ օ­րէն­քում կա­տա­րո­ւած փո­փո­խու­թեան, ո­րի մա­սին նշե­ցինք, կա­ռա­վա­րու­թիւնն այ­սօր կա­րո­ղա­նում է պնդել, որ երկ­րի ու­սե­րին ծան­րա­ցած պարտքն այն­քան էլ մօտ չէ օ­րէն­քով սահ­մա­նո­ւած վե­րին շե­մին:
Լ­րագ­րող­նե­րի հետ զրոյց­նե­րում թէ՛ ֆի­նանս­նե­րի (ե­լեւմ­տա­կան) նա­խա­րար ­Վար­դան Ա­րա­մեան, թէ՛ պե­տա­կան պարտ­քի կա­ռա­վար­ման վար­չու­թեան պետ Ար­շա­լոյս ­Մար­գա­րեան շեշ­տում են, որ պե­տա­կան պարտ­քը կա­ռա­վա­րե­լի մա­կար­դա­կում է եւ մտա­հո­գիչ ո­չինչ կայ: ­Մինչ­դեռ այն շա­րու­նա­կե­լու է ա­ճել, որ­պէս­զի լրա­ցո­ւի բիւ­ջէի դե­ֆի­ցի­տը (ա­մա­վար­կի բա­ցը):
­Թէ որ­քա­նով կ­՛ա­ճի ընդ­հա­նուր պարտ­քը՝ յայտ­նի չէ, սա­կայն միայն կա­ռա­վա­րու­թեան պարտ­քի ա­ռա­ւե­լա­գոյն շե­մը կա­րե­լի է հա­շո­ւել. այն չի գե­րա­զան­ցի Հ.Ն.Ա.ի 60 տո­կո­սը, այ­սինքն՝ 3 տրլն. 48 մլրդ. դրա­մը: