Ինչպէս արդէն հաղորդած էինք որոշ ժամանակ առաջ, Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ դատի յանձնախումբը 12 Յուլիսին նամակ մը ուղարկած էր Յունաստանի արտաքին գործոց նախարար Նիքոս Տենտիասին, որուն մէջ կը յայտնէր յունահայութեան զարմանքն ու ընդվզումը Ատրպէյճանի մէջ Յունաստանի դեսպան Նիքոլաոս Փիփերիկոսի այցելութեան համար ատրպէյճանական ուժերէն բռնագրաւուած Շուշի, որ տեղի ունեցաւ մասնակցութեամբ մեծ թիւով հաւատարմագրուած օտար դեսպաններու եւ միջազգային կազմակերպութեանց ներկայացուցիչներու։ Օրին, յոյն դեսպանի մասնակցութիւնը Ալիեւի կողմէ բեմադրուած խեղկատակութեան, ինչպէս նաեւ Հայ դատի յանձնախումբի նամակը բողոքի բուռն ալիք բարձրացուցին յունական հասարակութեան եւ քաղաքական շրջանակներուն մօտ, քննադատելով յոյն դիւանագէտի անընդունելի մասնակցութիւնը «հայերու դէմ ատրպէյճանական յաղթանակի տօնախմբութիւններուն»։
Պատասխանելով յունահայ գաղութի անունով ղրկուած ընդվզումի նամակին, Յունաստանի արտաքին գործոց նախարար Նիքոս Տենտիաս հետեւեալ նամակը ղրկեց Հայ դատի յանձնախումբին։
«Նախ եւ առաջ, շնորհակալութիւն կը յայտնեմ ձեր 12 Յուլիս 2021 թուակիր նամակին համար։ Յունաստանի Հայ դատի յանձնախումբը, զոր ժրաջան կերպով կը ներկայացնէք, Հայաստանի յոյն համայնքին հետ միասնաբար կը հանդիսանայ յաւերժական բարեկամութեան կամուրջ Յունաստանի եւ Հայաստանի ժողովուրդներուն միջեւ։ Տեղեակ էք, որ Յունաստանը կը պահէ երկարամեայ գերազանց պատմական եւ բարեկամական կապեր Հայաստանի հետ։ Հայաստանի համար դժուար ժամանակներուն, Յունաստան կանգնեցաւ երկրին եւ անոր ժողովուրդի կողքին։ Ես անձամբ՝ 16 Հոկտեմբեր 2020-ին, այցելեցի Երեւան՝ փոխանցելով զօրակցութեան ուղերձ, այն ժամանակին, երբ պատերազմական գործողութիւնները ծաւալած էին Լեռնային Ղարաբաղի տարածքին։ նաեւ, ընդառաջելով մեր երկրին մէջ գործող հայկական կազմակերպութիւններու դիմումին, Արտաքին գործոց նախարարութեան Միջազգային զարգացման սպասարկութեան համադրումով, Յունաստան իրագործեց մարդասիրական երկու առաքելութիւններ (առողջապահական միջոցներ եւ սնունդ)՝ որոնք կատարուեցան 12 Դեկտեմբեր 2020-ին եւ 8 Յունուար 2021-ին, ցոյց տալով գործնական աջակցութիւն եւ զօրակցութիւն։
Նոյն պահուն, ինչպէս ծանօթ է, 1992-էն Յունաստան դիւանագիտական կապեր կը պահէ Ատրպէյճանի հետ։ 2020-ի աշնան ընթացքին երկկողմանի յարաբերութիւններու տագնապէն ետք, Յունաստանի դեսպանը այլեւս վերադարձած է Պաքու, ուր իր պատասխանատուութիւններու ծիրէն ներս կապեր կը պահէ հաւատարմագրուած երկրին հետ եւ մօտէն կը հետեւի տեղական զարգացումներուն։ Նաեւ, նկատի առնելով մեր երկրի Եւրոպական Միութեան անդամ ըլլալու հանգամանքը, դեսպանութիւնը իր գործունէութիւնը կը համադրէ մեր գործընկերներուն հետ միասնաբար։ Այս պատճառով ալ, յոյն դեսպանին կողմէ ատրպէյճանական արտաքին գործոց նախարարութեան հրաւէրին ընդունումը — նման հրաւէրներու վեց շարունական մերժումներէն ետք, որոնք արդէն ընդունելի դարձած էին եւրոպական այլ դեսպանութիւններէ — որեւէ մէկ պարագային կարելի չէ ընդունիլ որպէս հիւրընկալող երկրի տեսակէտներու որդեգրում կամ արարքներու ճանաչում, մանաւանդ՝ «մասնակցութիւն տօնակատարութիւններու»։ Այն տեղի ունեցաւ համադրութեամբ անդամ-երկիրներուն, նպատակ ունենալով տեղւոյն վրայ դիտարկելու եւ արձանագրելու եղելութիւնները՝ արտաքին գործոց նախարարութեան ճշգրիտ տեղեկատուութիւն փոխանցելու համար։
Կը շարունակենք կանգնիլ ձեր կողքին, մեր միջեւ հաստատուած սերտ գործակցութեան ծիրէն ներս։
Յարգանքով,
Ն. Տենտիաս»
Αθήνα, 27 Ιουλίου 2021
Ε/357
Αξιότιμη κυρία Πρόεδρε,
Αξιότιμε κύριε Γραμματέα,
Εν πρώτοις, θα ήθελα να σας ευχαριστήσω για την από 12ης Ιουλίου 2021 επιστολή σας. Η Αρμενική Εθνική Επιτροπή Ελλάδας την οποία εκπροσωπείτε, ακμαία και δραστήρια, αποτελεί, από κοινού με την ιστορική Ελληνική κοινότητα της Αρμενίας, διαχρονική γέφυρα φιλίας μεταξύ των λαών της Ελλάδας και της Αρμενίας.
Όπως γνωρίζετε, η Ελλάδα διατηρεί διαχρονικά άριστες, ιστορικές και φιλικές σχέσεις με την Αρμενία. Σε δύσκολους καιρούς για την Αρμενία, η Ελλάδα στάθηκε δίπλα στη χώρα και το λαό της. Ο ίδιος επισκέφτηκα το Ερεβάν στις 16 Οκτωβρίου 2020, όταν οι εχθροπραξίες στην περιοχή του Ναγκόρνο-Καραμπάχ βρίσκονταν ακόμη σε εξέλιξη, κομίζοντας μήνυμα αλληλεγγύης. Ανταποκρινόμενη δε στο αίτημα των αρμενικών οργανώσεων στη χώρα μας και υπό το συντονισμό της Υπηρεσίας Διεθνούς Αναπτυξιακής Συνεργασίας του Υπουργείου Εξωτερικών, η Ελλάδα πραγματοποίησε δυο αποστολές ανθρωπιστικής βοήθειας (ιατροφαρμακευτικό υλικό και τρόφιμα) στις 12 Δεκεμβρίου 2020 και στις 8 Ιανουαρίου 2021, επιδεικνύοντας έμπρακτη στήριξη και αλληλεγγύη.
Παράλληλα, όπως είναι γνωστό, η Ελλάδα διατηρεί διπλωματικές σχέσεις με το Αζερμπαϊτζάν από το 1992. Μετά την κρίση στις διμερείς σχέσεις το φθινόπωρο του 2020, ο Έλληνας Πρέσβης έχει πλέον επιστρέψει στο Μπακού, όπου στο πλαίσιο των καθηκόντων του, διατηρεί επαφές με τις επίσημες Αρχές του κράτους διαπίστευσης και παρακολουθεί τις τοπικές εξελίξεις. Επιπλέον, στο πλαίσιο της ιδιότητας της χώρας μας ως μέλους της Ευρωπαϊκής Ένωσης, η Πρεσβεία συντονίζει τις δρστηρίοτητές της στο Μπακού με εκείνες των εταίρων μας. Ως εκ τούτου, η απόφαση αποδοχής της πρόσκλησης του αζερικού Υπουργείου Εξωτερικών από τον Έλληνα Πρέσβη στη χώρα, μετά από έξι αρνητικές απαντήσεις σε ανάλογες προσκλήσεις, τις οποίες, αντιθέτως, η πλειονότητα των λοιπών ευρωπαϊκών Πρεσβειών αποδέχτηκε, σε καμία περίπτωση δεν αποτελεί ενστερνισμό απόψεων ή επιβράβευση ενεργειών του κράτους υποδοχής, πολλώ δε μάλλον «συμμετοχή σε εορτασμούς». Διεξήχθη δε στο πλαίσιο του επιτόπιου συντονισμού μεταξύ Πρεσβειών κρατών-μελών και της αναγκαίας άμεσης παρατήρησης και καταγραφής των τεκταινομένων για την ακριβή ενημέρωση του Υπουργείου.
Πάντα παραμένουμε στο πλευρό σας, στο πλαίσιο της καθιερωμένης στενής μας συνεργασίας.
Με εκτίμηση,
Νίκος Σ. Δένδιας
Արտաքին գործոց նախարարը
կը պատասխանէ հելլէն խորհրդարանի պատգամաւորներու հարցումներուն
Ատրպէյճանի մէջ Յունաստանի դեսպան Նիքոլաոս Փիփերիկոսի Շուշի կատարած այցելութեան վերաբերեալ՝ հելլէն խորհրդարանին մէջ կատարուած հարցումին պատասխանելով, Յունաստանի արտաքին գործոց նախարար Նիքոս Տենտիաս գրաւոր ձեւով տուաւ բացատրութիւններ դեսպանի մասնակցութեան գծով։ Նախարարի գրաւոր պատասխանը նմանօրինակ բովանդակութիւն կը կռէր Հ.Յ.Դ. Յունատանի Հայ դատի յանձնախումբին ուղղուած նամակին հետ։