2022 թ. Մարտի 8-ին, Հայաստանում գումարուած Հ.Յ.Դ. 34-րդ Ընդհանուր Ժողովն աւարտեց իր աշխատանքները։ Այն մեկնարկել էր Փետրուարի 28-ին։
Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի եւ հայութեան առջեւ ծառացած ներազգային, միջազգային եւ տարածաշրջանային մարտահրաւէրներից, որոնց շուրջ ծաւալուեցին խորքային քննարկումներ. ճշտուեցին յաջորդ քառամեակի Հ.Յ.Դ. քաղաքական ուղեգիծն ու ռազմավարութիւնը եւ կայացուեցին որոշումներ Հայ դատի, արտաքին եւ ներազգային ուղղութիւններով աշխատանքների, քարոզչական եւ տնտեսական քաղաքականութեան վերաբերեալ:
Ժողովը քննեց եւ գնահատեց շրջանաւարտ Հ.Յ.Դ. Բիւրոյի եռամեայ գործունէութիւնը, ներկազմակերպական խնդիրներն ու անելիքները:
Ընդհանուր ժողովն իր օրակարգը սպառելուց յետոյ, ընտրեց կուսակցութեան բարձրագոյն մարմին՝ Բիւրօ:
Հ.Յ.Դ. Բիւրոն իր անդրանիկ նիստում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընտրեց
Յակոբ Տէր-Խաչատուրեանին։
Հ.Յ.Դ. նորընտիր Բիւրոյի անդամներն են՝
Վիգէն Բաղումեան (Իրան)
Դաւիթ Իշխանեան (Արցախ)
Արսէն Համբարձումեան (Հայաստան)
Կիրօ Մանոյեան (Հայաստան)
Մկրտիչ Մկրտիչեան (Լիբանան)
Խաժակ Մկրտիչեան (Ամերիկայի Միացեալ Նահանգներ)
Արմէն Ռուստամեան (Հայաստան)
Յովսէփ Տէր-Գէորգեան (Եւրոպա)
Րաֆֆի Տօնապետեան (Գանատա)
Մուրադ Փափազեան (Եւրոպա)
Հ.Յ.Դ. Հանրային կապերի գրասենեակ
08 Մարտ, 2022 թ.
Դիլիջան