Յունաստանի Հայ դատի յանձնախումբը յունարէն լեզուով յայտարարութիւն մը հրապարակած է, որուն մէջ կը դատապարտուի Էրտողան-Ալիեւ զինակցութիւնը եւ ատրպէյճանական յարձակողականութիւնը Հայաստանի ինքնիշխան տարածքին վրայ։
Յանձնախումբը կը յայտնէ, թէ մարդկութիւնը անտարբեր կանգնած է, միայն ընտրովի զգայնութիւններ ցուցաբերելով, երբ Ատրպէյճանի յարձակումը Հայաստանի վրայ չի տարբերիր Ռուսիոյ յարձակումէն Ուքրանիոյ վրայ։
Կոչ կ՚ուղղուի Հայաստանի բարեկամ երկիրներուն, որոնց կարգին Յունաստանին եւս, անյապաղ դատապարտել Ատրպէյճանի յարձակողականութիւնը եւ անոր կողմէ գործուած ոճիրները։
Ստորեւ կը ներկայացնենք յայտարարարութիւնը։
Η επιθετικότητα του Αζερμπαϊτζάν σε βάρος της Αρμενίας συνεχίζεται με αμείωτη ένταση. Με εντολή του διδύμου των “ειρηνοποιών” Ερντογάν-Αλίεφ, οι αζερικές ένοπλες δυνάμεις επιτέθηκαν με σφοδρούς βομβαρδισμούς και drones κατά των αρμενικών θέσεων σε όλοκληρη σχεδόν την αρμενοαζερική μεθόριο, στοχεύοντας όχι μόνο στρατιωτικές βάσεις και φυλάκια, αλλά και πόλεις και χωριά των περιφερειών Κεγαρκουνίκ, Βαγιότς Τσόρ και Σιουνίκ.
Ο μέχρι αυτήν την ώρα επίσημος απολογισμός είναι 49 νεκροί Αρμένιοι αξιωματικοί και στρατιώτες. Ο αριθμός αναμένεται να αυξηθεί σύμφωνα με εκτιμήσεις του Υπουργείου Άμυνας της Αρμενίας.
Η ανθρωπότητα και οι ισχυροί του κόσμου για μια ακόμα φορά αδιαφορούν, επιβεβαιώνοντας την επιλεκτική ευαισθησία τους σε παρόμοιες περιπτώσεις. Η επίθεση του Αζερμπαίτζάν κατά της Αρμενίας δεν διαφέρει από αυτήν της Ρωσίας κατά της Ουκρανίας. Ίδιο έγκλημα με διαφορετικά θύματα και θύτες.
Αναμένουμε την άμεση αντίδραση της διεθνούς Κοινότητας, καθώς και την καταδίκη της επιθετικότητας των Αζέρων από τις Κυβερνήσεις φιλικών κρατών, μεταξύ των οποίων και της Ελλάδας.
Γιατί, εγκλήματα που δεν καταδικάζονται, επαναλαμβάνονται.
ΑΡΜΕΝΙΚΗ ΕΘΝΙΚΗ ΕΠΙΤΡΟΠΗ ΕΛΛΑΔΟΣ
Մինչ Կիպրոսի Ա.Գ.Ն.-ը խստօրէն դատապարտած է Ատրպէյճանի յարձակումները, Յունաստանի նախարարութիւնը երկու կողմերուն ալ հրադադարի կոչ կ՚ընէ
Կիպրոսի արտաքին գործոց նախարարութիւնը խոր մտահոգութիւն յայտնած է Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ լարուածութեան կտրուկ սրացման համար՝ դատապարտելով Ատրպէյճանի կողմէ 13 Սեպտեմբերի առաջին ժամերուն սանձազերծուած յարձակումը:
«Կիպրոսի արտաքին գործոց նախարարութիւնը խոր մտահոգութիւն կը յայտնէ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ լարուածութեան կտրուկ սրացման կապակցութեամբ, որ Հայաստանի տարածքին գտնուող դիրքերուն վրայ Ատրպէյճանի սանձազերծած յարձակման հետեւանքն է: Արտաքին գործոց նախարարութիւնը կը դատապարտէ յարձակումը եւ կոչ կ՚ընէ յարգել 9 Նոյեմբեր 2020-ի զինադադարի համաձայնագիրը՝ լարուածութիւնը արագօրէն թուլացնելու համար: Կիպրոսի Հանրապետութիւնը կ՚աջակցի վէճերու խաղաղ կարգաւորման՝ միջազգային իրաւունքի հիման վրայ», նշուած է Կիպրոսի Ա.Գ.Ն.-ի յայտարարութեան մէջ:
Միւս կողմէն, Յունաստանի արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.
«Խորապէս մտահոգուած ենք ռազմական վերջին գործողութիւններուն կապակցութեամբ Հայաստանի եւ Ատրպէյճանի սահմաններուն վրայ, որոնք պատճառ դարձան մեծ թիւով մահերու։ Կոչ կ՚ուղղենք անմիջական ապասրացման համար եւ կը շեշտենք յունական կեցուածքը, թէ պէտք է յարգուի հողային ամբողջականութիւնը եւ երկիրներու ինքնիշխանութիւնը։
Յունաստանի Հայ դատի յանձնախումբը իր Դիմատետրի էջին վրայ ափսոսանք կը յայտնէ Յունաստանի յայտարարութեան համար, բաղդատելով զայն կիպրական կողմի պաշտօնական խօսքով։ Հայ դատի յանձնախումբը կ՚ընդգծէ, թէ տարբեր բան կը սպասուէր Յունաստանի արտաքին գործոց նախարարութեան կողմէ։