Հայ Կապոյտ Խաչի «Լեւոն եւ Սոֆիա Յակոբեան»
|ազգ. վարժարանի Զ. աւարտական դասարանի
վկայականներու բաշխման հանդիսութիւն
ՍտորեւՀայ Կապոյտ Խաչի «Լեւոն եւ Սոֆիա Յակոբեան» ազգ. վարժարանի 24 Յունիսին տեղի ունեցած տարեվերջի վկայականներու բաշխման հանդիսութեան ընթացքին, դպրոցի տնօրէն Պրն. Ռիքարտօ Երկանեանի շրջանաւարտներուն եւ ներկաներուն ուղղուած խօսքը.-
Յարգելի ծնողներ, վարժարանիս ուսուցիչներ եւ շատ սիրելի Զ. դասարանի աշակերտներ,
Հասաւ ձեզի համար նաեւ այս սպասուած օրը: Այսօր, դուք կը հանդիսանաք՝ 2019-2020 տարեշրջանի Հայ Կապոյտ Խաչի «Լեւոն եւ Սոֆիա Յակոբեան» ազգ. վարժարանի նախակրթարանի շրջանաւարտներու հունձքը:
Վեց տարուան կրթական շրջանը աւարտելով, ձեր ծնողներուն եւ ձեր ուսուցիչներուն ներկայութեամբ, այսօր պիտի ստանաք ձեր կեանքի նախակրթութեան առաջին վկայականը: Եւ այսուհետեւ, պիտի շարունակէք ձեր երկրորդական ուսումը՝ առաջի հերթին Միջնակարգի յաջորդ երեք տարիները, որոնք պիտի լրացնէք բոլորդ այս նոյն դպրոցին մէջ, նոյն շէնքին մէջ ուր սկսաք ութը տարիներ առաջ, երբ առաջին անգամ եկաք Մանկապարտէզի Կոկոն դասարան:
Այսօր մենք բոլորս, ուսուցիչներ եւ ծնողներ, գոհունակութեամբ եւ հպարտութեամբ կը հաստատենք, որ Նախակրթարանի այս շրջանը կ’աւարտէք օրինակելի եւ գերազանց աշակերտներու կարգավիճակով: Եւ հաւատացէք, որ ուրախ կը զգանք մանաւանդ այն պատճառով, որ այս տարիներուն եղաք թիւով փոքր, սակայն իրար հետ յարգանքով եւ սիրով՝ սերտօրէն շաղկապուած աշակերտներու դասարան մը:
Բոլորիս համար հասկնալի պատճառներով, այսօր ձեր սպասած ամէն տարուան ամավերջի հանդէսը չէ: Նոյնիսկ միօրեայ պտոյտի պակասը այս տարի զգացիք որպէս ձեզմէ խլուած ուրախութեան առիթ մը: Բայց ինչպէս որ դասարանին մէջ ձեզի յայտնեցի վերջին օրերուն, այս բոլորը տխրութեան պատճառ չեն կրնար ըլլալ: Ընդհակառակը՝ գիտցէք, որ ասկէ ետք պիտի ունենաք բազմաթիւ դպրոցական պտոյտներու առիթներ եւ յատկապէս երեք տարի յետոյ, հաւանաբար իրականանայ Հայաստան այցելելու Միջնակարգի շրջանաւարտներուն երազը, խմբային դպրոցական այցելութիւն, որ վստահաբար կը տարբերի անհատական կամ ընտանեկան այցելութիւններէն:
Տխրութեան պատճառ չունիք նաեւ այսօրուան հանդէսի իմաստով: Հակառակ տիրող ընդհանուր կացութեան եւ այն մտահոգութեան, թէ այս տարի հանդէսներ տեղի պիտի չունենային, շատ կարճ ժամանակի ընթացքին կարողացաք պատրաստել օրուան պատշաճ սեղմ յայտագիր մը: Յիշեցիք մեսրոպեան տառերը եւ ձեր սրտի խօսքը ըսիք ձեր շարադրութիւններուն ընդմէջէն: Այսօր ձեր վկայականներու բաշխումի այս հանդիսութեամբ, եկաք փաստելու ձեր ծնողներուն եւ ձեր ուսուցիչներուն, որ այս դպրոցի մեծ ընտանիքին արժանի շջանաւարտներն էք:
Վստահ ենք, որ ձեր մտքերուն եւ սրտերուն մէջ միշտ դրոշմուած պիտի մնան մեր վարժարանի մէջ անցուցած ձեր կեանքի եւ ձեր կրթութեան հիմնական տարիները:
Այսօր հպարտ ենք ձեզմով:
Կը մաղթենք ապագային բարձրագոյն վկայականներու արժանանաք եւ շարունակենք հպարտանալ ձեր յաջողութիւններով:
Շնորհակալութիւն ձեր ծնողներուն եւ վարձքը կատար ձեր ուսուցիչներուն:
Αγαπητοί γονείς, αγαπητές δασκάλες και δάσκαλοι, αγαπητά παιδιά,
Περάσαμε όλοι, γονείς, εκπαιδευτικοί και μαθητές, την πιο δύσκολη σχολική χρονιά από τότε που θυμόμαστε τους εαυτούς μας. Η πανδημία ήρθε και μας στέρησε το πιο σημαντικό στοιχείο στο παιδαγωγικό μας λειτούργημα, την άμεση επαφή με τα παιδιά και τη δια ζώσης μάθηση. Το κλείσιμο των σχολείων και το χωρίς προηγούμενο εξ αποστάσεως μάθημα μας έφερε αντιμέτωπους με πολλές δυσκολίες, αλλά όλοι καταβάλαμε μεγάλη προσπάθεια ώστε να ανταποκριθούμε στις δυσμενείς συνθήκες.
Μέχρι ένα μήνα πριν, δεν ξέραμε αν θα μπορέσουμε να κάνουμε έστω και αυτή την τελετή απονομής στους αποφοίτους του Δημοτικού. Αλλά τέλος καλό, όλα καλά. Και παρόλο, που το τέλος της πανδημίας φαίνεται ακόμα αβέβαιο, σήμερα μας δίνεται η ευκαιρία, έστω και υπό διαφορετικές συνθήκες, να δώσουμε στους αποφοίτους μας τα διπλώματά τους και να τους αποχαιρετήσουμε από το Δημοτικό.
Βέβαια, δεν είναι ακριβώς αποχαιρετισμός, μιας και από τον Σεπτέμβριο θα συνεχίσουμε να τους βλέπουμε όλους μέσα σ’ αυτό το σχολικό κτίριο. Άρα, ίσως είναι καλύτερα να ευχηθούμε «εις το επανιδείν».
Θέλω να ευχαριστήσω θερμά τους γονείς για τη συνεργασία τους με το σχολείο όλα αυτά τα χρόνια και για την εμπιστοσύνη που μας έδειξαν σε ένα τόσο σημαντικό έργο όσο η εκπαίδευση των παιδιών. Θέλω να ευχαριστήσω επίσης όλα τα μέλη του Συλλόγου Διδασκόντων για την εξαιρετική συνεργασία και την αφοσίωση στους μαθητές μας. Είμαστε μια μικρή σχολική μονάδα, με ιδιαιτερότητες, αλλά πάνω απ’ όλα είμαστε μια μεγάλη οικογένεια μαθητών, γονέων και εκπαιδευτικών.
Και το παράδειγμα της φετινής έκτης τάξης αποδεικνύει τα λεγόμενά μας. Μια μικρή σε αριθμό τάξη, αλλά μια ενωμένη και αγαπημένη ομάδα μαθητών. Ό,τι πιο σημαντικό για τη μελλοντική τους πορεία στα επόμενα χρόνια της δευτεροβάθμιας.
Το είπα πριν και το ξαναλέω. Σήμερα είναι μέρα χαράς. Για εσάς, αγαπητά παιδιά, που καταφέρατε μέσα σε λίγες ημέρες να προετοιμάσετε αυτή τη μικρή «γιορτή» ενώπιον γονέων και δασκάλων, εκφράζοντας από καρδιάς λόγια με τις εκθέσεις σας.
Είναι μέρα χαράς για τους γονείς σας, που σας βλέπουν και σας καμαρώνουν, και για όλους εμάς τους εκπαιδευτικούς, που σας ξέρουμε από το προνήπιο, και σήμερα, μετά από οκτώ ολόκληρα χρόνια, βλέπουμε την αποφοίτησή σας από το Δημοτικό σχολείο.
Ευχόμαστε ό,τι καλύτερο στη ζωή σας από εδώ και πέρα, και πολλές προσωπικές επιτυχίες στις μελλοντικές σας σπουδές. Είμαστε σίγουροι ότι τα θεμέλια της βασικής και σημαντικότερης εκπαίδευσής σας είναι γερά, όπως άλλωστε και όλων των αποφοίτων των σχολείων μας.
Είμαστε σίγουροι επίσης ότι πάντα θα θυμάστε τα χρόνια που περάσατε στο σχολείο μας, που είναι και θα είναι η δεύτερη οικογένειά σας.
Να είστε πάντα καλά και συγχαρητήρια στους γονείς σας.
Շնորհակալիք
Տարեփակի մեր շնորհակալական խօսքը թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Գեղամ արք. Խաչերեանին իր հայրական հոգատարութեան համար, շրջանիս հոգեւոր հովիւ Տ. Նարեկ քահանային, նաեւ վարժարանիս մեծ ընտանիքին՝ Ազգային վարչութեան, Ուսումնական, Տնտեսական եւ Կալուածային խորհուրդներուն, Հայ Կապոյտ Խաչի Շրջանային վարչութեան, Ֆիքսի «Ռուբինա» մասնաճիւղին եւ տեղական վարչութիններուն ու ընկերուհիներուն, որոնք նուիրումով կը ծառայեն ու ջանք չեն խնայեր դպրոցի բարօրութեան ու յառաջդիմութեան համար: Նոյնպէս` ծնողներուն, որոնք իրենց զաւակները վստահած են մեր վարժարանին:
Յատուկ շնորհակալական խօսք «Կիւլպէնկեան» հաստատութեան՝ կրթական, նիւթական եւ բարոյական իր մնայուն աջակցութեան համար:
Նոյնպէս՝ մեր խորին շնորհակալութիւնները «Նութրիցիա» ընկերութեան եւ Պրն. Սիմէոն Լուլումարիին, դպրոցի Մանկապարտէզի եւ Նախակրթարանի կարիքներուն համար՝ 2019-20 տարեշրջանին ստացուած վեց համակարգիչներու նուիրատուութեան համար:
Վարձքը կատար վարժարանիս Մանկապարտէզի ու Նախակրթարանի ուսուցչական կազմի հայ եւ յոյն բոլոր ոսուցիչ-ուսուցչուհիներուն, որոնք տարեշրջանի ընթացքին ամէն ճիգ թափեցին աշակերտութեան լաւագոյն դաստիարակութեան համար եւ դպրոցի Ծնողական միութեան, որ ամէն ջանք թափեց աշակերտութեան կարիքները հոգալու ինչպէս նաեւ՝ Նախակրթարանի ու Մանկապարտէզի շրջանաւարտներուն յանձնուած նուէրներուն համար։
Շնորհակալութիւն «Ազատ Օր»ին, որ իր էջերը լայն բացաւ մեր վարժարաններուն առջեւ եւ «Արմենիքա» պարբերաթերթին, մեր շրջանաւարտներուն Հայոց պատմութեան մանկական գիրքի նուէրին համար:
Շնորհակալութիւն այն բոլոր ծնողներուն ու կրթասէր ազգայիններուն, որոնք նուիրատուութիւններու կամ այլ տեսակի օժանդակութիններու ճամբով, թիկունք կանգնեցան մեր դպրոցին, յատկապէս Պրն.ներ Կարօ Պարտաքճեանին, Յովհաննէս Թերզեանին, Կոստան Եզեկիէլեանին եւ Արմէն Փախանեանին իրենց մնայուն աջակցութեան համար:
Վերջապէս, մեր երախտագիտական խօսքը դպրոցին մէջ թէ դպրոցական ինքնաշարժներուն մէջ գործող լրիւ անձնակազմին, ընկերակցող տիկիններուն, Տիկ. Անիին եւ մեր վարորդներուն:
Մեր սրտագին շնորհաւորութիւնները Ծաղիկ դասարանի եւ Զ. Դասարանի շրջանաւարտներու ծնողներուն ու ազգականներուն:
Բոլորին կը մաղթենք նորանոր վկայականներ ու կանաչ ճանապարհ:
Հայ Կապոյտ Խաչի մրցանակ
Զ. դասարանի հայերէնի դասերուն մէջ յատուկ ճիգ թափած եւ լաւագոյն արդիւնքները բերած աշակերտը, Հայ Կապոյտ Խաչի Շրջանային վարչութեան կողմէ կը պարգեւատրուի՝ Պատանեկան միութեան ամառնային բանակումին մասնակցութեան մրցանակով:
Նկատի ունենալով, թէ այս տարի համահաւասար ճիգերով ու գերազանց նիշերով երկու աշակերտներ արժանի են մրցանակին, այն կը բաժնուի երկու աշակերտներու միջեւ՝ Ալեքս Բարսեղեանին եւ Ալքինոօս Մանիատաքիին:
Ռ. Երկանեան
«Լ. Եւ Ս. Յակոբեան»
վարժարանի տնօրէն