Տէր Յովհաննէս Տապանեանի ընտանիքի կիներ. տարազներով Պաֆրայի մէջ 1900 թուականին

ՕԶՀԱՆ ՕԶԹԻՒՐՔ
­Թարգ­մա­նեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ «ԱԿՈՒՆՔ»

«Ա­կունք» թարգ­մա­նա­բար եւ ո­րո­շա­կի կրճա­տում­նե­րով ներ­կա­յաց­նում է թուր­քիա­ցի ու­սում­նա­սի­րող Օզ­հան Օզ­թիւր­քի յօ­դո­ւա­ծը՝ ներ­կա­յիս ­Թուր­քիա­յի ­Հան­րա­պե­տու­թեան տա­րած­քում գտնո­ւող ­Սեւ-ծո­վեան շրջա­նի հա­յու­թեան պատ­մու­թեան վե­րա­բե­րեալ։

ՀԱՅԵՐՆ ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ՝ ՆԱԽՔԱՆ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ Ի ՅԱՅՏ ԳԱԼԸ

Հ­ռո­մէա­կան ­Կայս­րու­թեան Ա­նա­տո­լիա ներ­խու­ժե­լու վտան­գի պայ­ման­նե­րում՝ հա­յե­րը գոր­ծակ­ցում են ­Պոն­տո­սի ­Միհր­դա­տեան­նե­րի հետ, սա­կայն հայ­կա­կան թա­գա­ւո­րու­թեան ան­կումն էլ միւս­նե­րից ա­ռանձ­նա­պէս չի տար­բեր­ւում: Այն անց­նում է նախ՝ հռո­մէա­կան, ա­պա բիւ­զան­դա­կան գե­րիշ­խա­նու­թեան տակ: ­Հա­յե­րը մշա­կու­թա­յին ու տնտե­սա­կան ա­մուր կա­պեր էին հաս­տա­տել նաեւ ա­րա­բա­կան աշ­խար­հի հետ եւ եր­կու երկր­նե­րում էլ կա­րե­ւոր պաշ­տօն­ներ էին զբա­ղեց­նում թէ՛ պե­տա­կան ա­պա­րա­տում (վար­չա­մե­քե­նայ), թէ՛ բա­նա­կում:
Ա­նա­տո­լիա­յի քրի­տո­նէաց­ման ժա­մա­նակշր­ջա­նում հա­յե­րը չեն ըն­դու­նում ­Քաղ­կե­դո­նի ե­կե­ղե­ցա­կան ժո­ղո­վի ո­րո­շում­նե­րը, իսկ ­Պաւ­ղի­կեան ու ­Թոնդ­րա­կեան ա­ղան­դա­ւո­րա­կան ուս­մունք­նե­րը լայն տա­րա­ծում են գտնում հա­յե­րի մօտ:
Ա­րա­բա­կան ար­շա­ւանք­նե­րի ժա­մա­նակ հա­յերն ի­րենց հիմ­նա­կան հայ­րե­նիք Ա­րե­ւե­լեան Ա­նա­տո­լիա­յից (Ա­րեւմ­տեան ­Հա­յաս­տան — «Ա­կունք») սկսել են գաղ­թել ա­ւե­լի ա­պա­հով տա­րածք­ներ՝ բիւ­զան­դա­կան հո­ղեր (Ար­մէ­նիա­կոն, ­Խալ­դիա, Ա­րեւմ­տեան Ա­նա­տո­լիա, ­Բալ­կան­ներ, յատ­կա­պէս՝ ­Փի­լի­պո­պո­լիս), նոյ­նիսկ սկսել են գաղ­թել ­Հա­րա­ւա­յին Ի­տա­լիա: ­Հայ պատ­մա­բան ­Ղե­ւոն­դը նշում է, որ մ.թ. 790թ. 12 հա­զար հայ ազ­նո­ւա­կան­ներ՝ ըն­տա­նեօք հան­դերձ, լքել են ի­րենց հո­ղերն ու հե­ռա­ցել: ­Հա­յե­րի գաղ­թը նպաս­տում է այդ տա­րածք­նե­րում հայ­կա­կան մշա­կու­թա­յին ազ­դե­ցու­թեա­նը:
10րդ ­դա­րից սկսած՝ հա­յե­րը կա­րե­ւոր պաշ­տօն­ներ են ձեռք բե­րել բիւ­զան­դա­կան բիւ­րոկ­րա­տիա­յում (դի­ւա­նա­կա­լու­թիւն), տո­ւել են բազ­մա­թիւ գե­նե­րալ­ներ (զօ­րա­վար­ներ), նոյ­նիսկ՝ կայս­րեր: 11րդ ­դա­րում, երբ մեծ թո­ւով հա­յեր ար­տա­գաղ­թել են ­Կա­պա­դով­կիա ու յա­րա­կից շրջան­ներ, բնա­կա­նա­բար տա­րա­ծել են նաեւ ի­րենց լե­զուն, կրօնն ու սո­վո­րոյթ­նե­րը: ­Բա­ցի այդ՝ այն ժա­մա­նակ, երբ Օս­մա­նեան ­Կայս­րու­թեան ­Սեւ-ծո­վեան շրջա­նում բնա­կո­ւող բազ­մա­թիւ հա­յեր իս­լա­մա­կա­նու­թիւն են ըն­դու­նել, յատ­կա­պէս՝ ­Համ­շէ­նում ու նրա շրջա­կայ­քում, հա­ւա­տա­փոխ չե­ղած­նե­րը սփռո­ւել են ­Սեւ ծո­վի ա­ռափ­նեայ շրջան­նե­րով մէկ:

ՀԱՅԵՐՆ ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ՝ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

­Մեհ­մէդ Երկ­րոր­դը 1461թ. ­Բուր­սա­յի Ար­քե­պիս­կո­պոս ­Յո­վա­կի­մին իր մօտ է կան­չում, ­Հայ­կա­կան ­Միլ­լէ­թի հա­մար պատ­րիար­քու­թիւն հիմ­նում, որ­տեղ ճա­նաչ­ւում է վեր­ջին­նե­րիս կրօ­նա­կան գե­րա­գա­հու­թիւ­նը Օս­մա­նեան ­Կայս­րու­թեան տա­րած­քում բնա­կո­ւող հա­յե­րի, ա­սո­րի­նե­րի, ղպտի­նե­րի ու ե­թով­պիա­ցի­նե­րի վրայ: ­Հա­յերն Օս­մա­նեան ­Կայս­րու­թեան վեր­ջին շրջա­նում բնակ­ւում էին Ս­տամ­բու­լի (­Պո­լիս), Իզ­մի­րի (Զ­միւռ­նիա), Տ­րա­պի­զո­նի, ­Սամ­սու­նի նման մեծ քա­ղաք­նե­րում, հայ­կա­կան վեց վի­լա­յէթ­նե­րում (նա­հանգ­ներ) — Էրզ­րում (­Կա­րին), ­Վան, ­Բիթ­լիս (­Բա­ղէշ), ­Դիար­բե­քիր (­Տիգ­րա­նա­կերտ), Տ­րա­պի­զոն, ­Սո­ւաս (­Սե­բաս­տիա), Է­լեա­զիգ (­Խար­բերդ) -, ինչ­պէս նաեւ՝ ­Կի­լի­կիա­յում: ­Հա­յե­րը քա­ղաք­նե­րում զբաղ­ւում էին ար­հես­տա­գոր­ծու­թեամբ, հար­կա­հա­ւա­քու­թեամբ, կա­պա­լա­ռու­թեամբ, միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թեամբ, ա­րո­ւես­տով, վաշ­խա­ռու­թեամբ, գրագ­րու­թեամբ, բժշկու­թեամբ եւ ա­ռեւտ­րով:
Ըստ 1897թ. Օս­մա­նեան ­Կայս­րու­թեան պաշ­տօ­նա­կան վի­ճա­կագ­րու­թեան՝ հա­յե­րի թի­ւը 1.042.912 էր: ­Կայս­րու­թեան ընդ­հա­նուր բնակ­չու­թեան թի­ւը կազ­մում էր 19.050.307, հե­տե­ւա­բար՝ հա­յե­րը կազ­մում էին ընդ­հա­նուր բնակ­չու­թեան 5,47 տո­կո­սը: 1906թ. մար­դա­հա­մա­րի ար­դիւն­քում կայս­րու­թեան բնակ­չու­թեան թո­ւի ա­ճին զու­գա­հեռ՝ 20.947.617 մարդ, ա­ճել է նաեւ հա­յե­րի թի­ւը՝ հաս­նե­լով 1.280.493ի, ո­րը կազ­մում էր ընդ­հա­նուր բնակ­չու­թեան՝ 6,1 տո­կո­սը: Կ. ­Պոլ­սի հա­յոց պատ­րիար­քու­թեան 1882թ. տո­ւեալ­նե­րը գրե­թէ 2 ան­գամ ա­ւել են պաշ­տօ­նա­կան տո­ւեալ­նե­րից: Ըստ այդ տո­ւեալ­նե­րի՝ հա­յե­րի թի­ւը կայս­րու­թիւ­նում 2,5 մլն., ո­րից 1,6 մլն. ա­րե­ւե­լեան վի­լա­յէթ­նե­րում են բնա­կո­ւել: ­Պատ­րիար­քա­րա­նի տո­ւեալ­նե­րով՝ 1912թ. հա­յե­րի թի­ւը կազ­մում էր 1.018.000 ­Թուր­քիա­յի տի­րա­պե­տու­թեան տակ գտնո­ւող ­Հա­յաս­տա­նում, 145 հա­զա­րը՝ 6 վի­լա­յէթ­նե­րում, 407 հա­զա­րը՝ ­Կի­լի­կիա­յում, ընդ­հա­նու­րը՝ 2.100.000 հայ: Այս թի­ւը ժա­մա­նա­կի շատ գրող­ներ ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ էլ են հա­ղոր­դել: 1914թ., մինչ Ա­ռա­ջին ­Հա­մաշ­խար­հա­յին ­Պա­տե­րազ­մի սկիզ­բը, օս­մա­նեան պաշ­տօ­նա­կան տո­ւեալ­նե­րով կայս­րու­թեան բնակ­չու­թեան թի­ւը 18.520.016 էր, ո­րից հա­յե­րի թի­ւը կազ­մում էր 1.294.831. այն՝ ընդ­հա­նուր բնակ­չու­թեան 6,9 տո­կոսն էր կազ­մում:
Ինչ­պէս տես­նում ենք, դե­ռեւս օս­մա­նեան ժա­մա­նակշր­ջա­նում հայ­կա­կան ու օս­մա­նեան պաշ­տօ­նա­կան տո­ւեալ­նե­րում առ­կայ են հա­կա­սու­թիւն­ներ: 1915թ. ա­ռաջ հա­յե­րի թի­ւը շա­րու­նա­կում է մնալ շատ հե­ղի­նակ­նե­րի ու­շադ­րու­թեան կենտ­րո­նում, այն կեն­սա­կան նշա­նա­կու­թիւն է ձեռք բե­րում յատ­կա­պէս ­Ցե­ղաս­պա­նու­թեան պնդում­նե­րի պա­րա­գա­յում:

ՀԱՅԵՐԸ՝ ԲՈՒԹԱՆԻԱՅՈՒՄ

Ըստ յոյն պրո­ֆե­սոր ­Սո­թե­րեա­դի­սի՝ 1912թ. ­Բուր­սա­յի վի­լա­յէ­թում եւ ­Բուր­սա սան­ջա­կում՝ 50.809, ­Բի­լե­ջի­քում՝ 17.822, Ա­ֆիոն-­Կա­րա­հի­սա­րում՝ 5040, ­Քիւ­թա­հիա­յում՝ 8800, ­Բա­լը­քե­սի­րում՝ 7495, ընդ­հա­նուր թո­ւով՝ 89.966 հայ էր ապ­րում, ո­րը կազ­մում էր տե­ղի ընդ­հա­նուր բնակ­չու­թեան 5,7 տո­կո­սը: Այս­պի­սով՝ հա­յե­րը կազ­մում էին տե­ղի եր­րորդ մեծ հա­մայն­քը՝ թուր­քե­րից ու յոյ­նե­րից յե­տոյ: ­Կաս­տա­մո­նու վի­լա­յէ­թին կից ­Բո­լու սան­ջա­կում մօտ 507 հո­գա­նոց հայ­կա­կան հա­մայնք կար: Ն­րանց մեծ մա­սը բնակ­ւում էր շրջա­նի կենտ­րո­նա­կան մա­սե­րում:

ՀԱՅԵՐԸ՝ ՍԵՒ-ԾՈՎԵԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Ողջ պատ­մու­թեան ըն­թաց­քում ­Սեւ-ծո­վեան շրջա­նում ու շրջա­կայ վի­լա­յէթ­նե­րում հա­յե­րը փոք­րա­մաս­նու­թիւն են կազ­մել: ­Տար­բեր ժա­մա­նա­կաշրջան­նե­րում Ա­րե­ւե­լեան Ա­նա­տո­լիա­յից ստի­պո­ւած են ե­ղել գաղ­թել ու բնա­կու­թիւն հաս­տա­տել այս շրջա­նում: ­Միջ­նա­դա­րեան հայ պատ­միչ­նե­րից ­Ղե­ւոնդն ու ­Յով­հան ­Մա­մի­կո­նեա­նը նշում են, որ հա­յերն ա­ռա­ջին ան­գամ այս շրջան ոտք են դրել մ.թ. 788-790թթ.՝ ­Հա­յաս­տա­նի վրայ ա­րա­բա­կան ար­շա­ւանք­նե­րից յե­տոյ, հայ թա­գա­ժա­ռանգ ­Շա­պուհ Ա­մա­տու­նու որ­դի ­Հա­մա­մը՝ իր 20 հա­զար զի­նո­ւոր­նե­րով ու ի­րենց ըն­տա­նիք­նե­րով, գաղ­թել է ­Բիւ­զան­դա­կան ­Կայս­րու­թեան ­Խալ­դիա շրջան (­Խաղ­տիք): ­Յով­հան ­Մա­մի­կո­նեանն էլ նշում է, որ նա տե­ղա­փո­խո­ւել է ­Տա­բուր ա­նու­նով մի քա­ղաք, սա­կայն Վ­րաս­տա­նի թա­գա­ւոր ­Վաշ­դէա­նը, ով նաեւ նրա հօ­րեղ­բայրն էր, դաշ­նակ­ցում է ա­րաբ­նե­րի հետ ու այդ քա­ղաքն ա­ւե­րում, ­Հա­մա­մի ձեռ­քերն էլ՝ կտրում: Դ­րա­նից յե­տոյ ­Հա­մա­մը քան­դո­ւած քա­ղա­քի պա­տո­ւին մի նոր քա­ղաք է կա­ռու­ցում՝ ­Հա­մա­մա­շէն ա­նու­նով: ­Յայտ­նի է, որ սել­ջու­կեան ար­շա­ւանք­նե­րի պատ­ճա­ռով Ա­նի քա­ղա­քից փախ­չող հա­յերն էլ 1064թ. ու դրա­նից յե­տոյ տե­ղա­փո­խո­ւել են ­Սեւ-ծո­վեան շրջան­ներ: ­Բա­ցի այդ, նշւում է նաեւ, որ 1400ա­կան թթ. ­Սո­ւա­սից փա­խած հա­յե­րը գա­լիս են այդ շրջան, նոյ­նիսկ 1414թ. 80 հայ ըն­տա­նիք Կ­րե­տէ գնա­լու հա­մար վե­նե­տիկ­ցի­նե­րից թոյլ­տո­ւու­թիւն է խնդրել, յայտ­նի է նաեւ, որ 1414, 1421-1423, 1429 եւ 1431 թթ. հայ քրիս­տո­նեա­նե­րի հա­մար ե­կե­ղե­ցի­ներ են յատ­կաց­նում:
­Հայ պատ­միչ­նե­րը վկա­յում են նաեւ ­Համ­շէ­նի շրջա­նում՝ Տ­րա­պի­զո­նի ­Կայս­րու­թեա­նը մա­սամբ կից հայ­կա­կան մի թա­գա­ւո­րու­թեան գո­յու­թեան մա­սին ու տա­լիս Ա­ռա­քել 1401-1406 թթ., ­Դա­ւիթ Ա­ռա­ջին 1425-1440 թթ., ­Վարդ՝ 1440թ. եւ ­Վե­քէ՝ 1460թ., ­Դա­ւիթ Երկ­րորդ՝ 1480թ. թա­գա­ւոր­նե­րի ա­նուն­նե­րը:
Տ­րա­պի­զո­նի գրա­ւու­մից յե­տոյ, 1486թ. անց­կա­ցո­ւած մար­դա­հա­մա­րի տո­ւեալ­նե­րի հա­մա­ձայն՝ քա­ղա­քում բնա­կո­ւող քրիս­տո­նեա­նե­րը կազ­մում էին բնակ­չու­թեան 15,46 տո­կո­սը, ո­րից 132 տու­նը ուղ­ղա­փառ հա­յեր էին: Այդ թի­ւը հե­տա­գա­յում գնա­լով նո­ւա­զել է. այն 1520թ. դար­ձել է 151 տուն (15,80 տո­կոս), 1554թ.՝ 109 տուն (9,07 տո­կոս), 1583 թ.՝ 123 տուն (5,59 տո­կոս): 19րդ ­դա­րում Տ­րա­պի­զո­նում հա­յերն ա­ռա­ւե­լա­պէս զբաղ­ւում էին կօշ­կա­կա­րու­թեամբ, թի­թե­ղա­գոր­ծու­թեամբ, ե­ղել են դեր­ձակ ու նման այլ ար­հեստ­նե­րով զբա­ղո­ւել, եր­բեմն՝ հա­շո­ւա­պահ, գան­ձա­պահ, քար­տու­ղար, խա­նութ­պան: 1871թ. Ա. Ս. ­Քիւ­նինգ­հայ­մը յայտ­նում է, որ հա­յե­րը մեծ խա­նութ­ներ ու­նէին Տ­րա­պի­զո­նի շու­կա­յում: ­Հա­յերն էլ, յոյ­նե­րի նման, թարգ­մա­նու­թիւն էին ա­նում կամ խորհր­դա­տու հան­դի­սա­նում օս­մա­նեան հա­մայն­քի հետ դի­ւա­նա­գի­տա­կան, ռազ­մա­կան կամ ա­ռեւտ­րա­կան կա­պեր հաս­տա­տել փոր­ձող Ա­րեւ­մուտ­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար, դրա մի­ջո­ցով նաեւ մշա­կու­թա­յին ու ա­ռեւտրա­կան կա­պեր հաս­տա­տում եւ­րո­պա­ցի­նե­րի հետ: 1884թ. Տ­րա­պի­զո­նում գոր­ծող 14 ա­ռեւտ­րա­կան գոր­ծա­կա­լու­թիւն­նե­րից ե­րե­քը պատ­կա­նում էին ազ­գու­թեամբ ի­րան­ցի­նե­րի, մէ­կը՝ շո­ւէյ­ցա­րա­ցու, մնա­ցա­ծը՝ յոյ­նե­րին ու հա­յե­րին, նմա­նա­պէս քա­ղա­քի 32 մեծ ա­ռեւտ­րա­կան­նե­րից 29ը ու 14 ա­պա­հո­վագ­րա­կան գոր­ծա­կա­լու­թիւն­նե­րից 10ը յու­նա­կան ու հայ­կա­կան էին, ինչն էլ ցոյց է տա­լիս, որ ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թիւն­ներն սկսել էին ա­ռա­ջա­տար լի­նել ա­ռեւտ­րի ո­լոր­տում: ­Հայ կա­նայք էլ տղա­մարդ­կան­ցից յետ չէին մնում. նրանք եւս, յոյ­նե­րի նման, բուժ­քոյ­րեր, բան­կի (դրա­մա­տուն) աշ­խա­տա­կից­ներ կամ ու­սու­ցիչ­ներ ու նման այլ մաս­նա­գէտ­ներ էին, ո­մանք էլ ա­ռեւտ­րով էին զբաղ­ւում:
­Համ­շէ­նի շրջա­նի իս­լա­մաց­ման ըն­թաց­քում մեծ թո­ւով հա­յեր են գաղ­թել դէ­պի Տ­րա­պի­զոն եւ Ա­րեւ­մուտք: Այն հա­յե­րը, ով­քեր գա­ցել են ­Չար­շամ­բա, կա­րո­ղա­ցել են պահ­պա­նել քրիս­տո­նէու­թիւ­նը: Ա­րաք­լը ­Քա­րա­դե­րէ գնա­ցած­նե­րի մեծ մասն իս­լամ է ըն­դու­նել: ­Հայ լե­զո­ւա­բան Հ. Ա­ճա­ռեան իր աշ­խա­տու­թեան մէջ տո­ւեալ­ներ է հա­ղոր­դում Ա­ռա­ջին ­Հա­մաշ­խար­հա­յին ­Պա­տե­րազ­մից ա­ռաջ ­Սեւ-ծո­վեան շրջա­նում բնա­կո­ւող քրիս­տո­նեայ հա­յե­րի թո­ւի վե­րա­բե­րեալ, ո­րոնք ե­թէ ան­գամ հա­ւաս­տի չլի­նեն, միակն են ու դրա­նով իսկ՝ ար­ժէ­քա­ւոր: Ըստ այդ տո­ւեալ­նե­րի, Տ­րա­պի­զոն քա­ղա­քի կենտ­րո­նում ե­ղել է 800 տուն հայ, ­Դէ­յիր­մեն­դե­րէի եւ Եան­բո­լո­ւի մի­ջեւ գտնո­ւող ­Քա­ւա­թա­յում ու Եոմ­րա­յում՝ ­Զե­ֆա­նոս, ­Սա­մա­րուք­սա, ­Կուխ­լա, ­Շա­նա (­Ծին­քի­լակ ­Քու­շա­նա), ­Ջօ­շա­րա, ­Կա­լաֆ­կա, Ուզ, Ա­ֆիոն, Կ­րո­մի­լայ գիւ­ղե­րում ընդ­հա­նուր առ­մամբ 2340 հայ էր ապ­րում: ­Սիւր­մե­նէում՝ ­Փե­րո­ւա­նա, ­Գաթ­րա, Է­լե­մո­նաս, ­Վա­հան­ցիկ, ­Մակ­թե­լա, ­Կու­տունց, Կս­ցոց, ­Սա­րես, Ալ­շակ­դե­րէ, ­Ժուժք, ­Պիր­կի եւ ­Մանդ­րալ ա­նու­նով բնա­կա­վայր­նե­րում 100 տուն, Ակ­չաա­բա­թի կենտ­րո­նում, ­Սա­թա­րիա, ­Մա­լա, Ա­նի­ֆա, ­Վե­րա­նա, Է­լէու, ­Ֆոշ, ­Գա­լի­նոս, գիւ­ղե­րում 4000 հո­գի, ­Տի­րե­բո­լու­յում 40 տուն, ­Գի­րե­սու­նում (­Կե­րա­սուն)՝ քա­ղա­քի կենտ­րո­նում 400 հո­գի, բա­ցի այդ՝ ­Մու­սա­գը­րըկ, ­Քել­թե­րէ, ­Հո­չօղ­լու, ­Սոլ­լար, ­Հոշ­գե­լիր, ­Պա­գար­սու,
­Գուշ­չի, Օ­րեն, Ա­լա­չա­թամ, ­Սա­յա­չա, ­Գիր­մա, ­Բուլ­թան, ­Գա­թըր, ­Չա­թար, ­Ֆո­թա­նա, ­Թե­փե­քէօյ գիւ­ղե­րում, ­Սամ­սու­նի կենտ­րո­նում բնա­կո­ւող­նե­րը ե­կել էին Ա­նա­տո­լիա­յի ներ­քին շրջան­նե­րից, ընդ­հա­նուր առ­մամբ հա­յե­րը կազ­մում էին 2 հա­զար տուն:
1906թ. Օս­մա­նեան ­Կայս­րու­թեան մար­դա­հա­մա­րի տո­ւեալ­նե­րով՝ Տ­րա­պի­զո­նի վի­լա­յէ­թում ընդ­հա­նուր բնակ­չու­թեան թի­ւը 1.387.164 էր, ո­րից 46.789ը հա­յեր էին: ­Դա կազ­մում էր տե­ղի ընդ­հա­նուր բնակ­չու­թեան 3,3 տո­կո­սը: ­Հայ ­Յե­ղա­փո­խա­կան ­Դաշ­նակ­ցու­թեան 1911թ. տո­ւեալ­նե­րով՝ Տ­րա­պի­զո­նի վի­լա­յէ­թում ապ­րում էր 64.966 հայ: Ինչ­պէս ե­րե­ւում է ստո­րեւ բե­րո­ւած ա­ղիւ­սա­կում, բնա­կա­վայր­նե­րի բնակ­չու­թեան թի­ւը գնա­լով նո­ւա­զում է, ու­շագ­րաւ է, որ տրո­ւած տո­ւեալ­նե­րը լիո­վին հա­կա­սում են մի­մեանց: Ըստ պրո­ֆե­սոր ­Սո­թե­րեա­դի­սի տո­ւեալ­նե­րի՝ 1912թ. Տ­րա­պի­զո­նի վի­լա­յէ­թի Տ­րա­պի­զոն սան­ջա­կում ապ­րում էին 26.321 հա­յեր (4,4 տո­կոս), ­Ջա­նիկ սան­ջա­կում՝ 22.585 (5,7 տո­կոս), ­Գիւ­մուշ­հա­նէ սան­ջա­կում՝ 1718 (1,1 տո­կոս), ըն­դա­մէ­նը՝ 50.624 հայ, ին­չը ցոյց է տա­լիս, որ 1906թ. օս­մա­նեան տո­ւեալ­ներն ա­ւե­լի ճիշդ են («Ա­կունք»ի խմբագ­րու­թիւնն այս հար­ցում հա­մա­միտ չէ հե­ղի­նա­կի հետ): 1915թ. ա­ղէ­տից (­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից -«Ա­կունք») յե­տոյ վերջ տրո­ւեց հա­յե­րի գո­յու­թեա­նը ­Սեւ-ծո­վեան շրջա­նում:

ԹՐԱԿԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ

­Բիւ­զան­դա­կան ու Օս­մա­նեան ­Կայս­րու­թիւն­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նում Թ­րա­կիա­յում 1912թ. 24.060 հայ էր ապ­րում, ո­րը կազ­մում էր տե­ղի ընդ­հա­նուր բնակ­չու­թեան 2,34 տո­կո­սը: ­Հա­յե­րը փոք­րա­մաս­նու­թիւն էին՝ թուր­քե­րից, յոյ­նե­րից ու բուլ­ղար­նե­րից յե­տոյ չոր­րորդ էթ­նիկ խում­բը: Ն­րանք հիմ­նա­կա­նում բնակ­ւում էին Է­դիր­նէ (Ադ­րիա­նա­պո­լիս) վի­լա­յէ­թի ­Ռո­դոս­թօ (13 հազ), ­Չոր­լու (1600), ­Մալ­քա­րա (3200), Է­դիր­նէ (3500), ­Դի­մո­թի­քա (1250), ­Լու­լե­բուր­գաս (50), ­Գե­լի­բո­լու (1250), ­Մա­դի­թոս (30), ­Դե­դէա­ղաչ (350), ­Սուֆ­լի (30), ­Գիւ­մուլ­ջի­նէ (800), ­Խան­թի (100) բնա­կա­վայ­րե­րում: ­Նոյն թո­ւա­կա­նին ­Պո­լի­սում բնա­կո­ւող հա­յե­րի թի­ւը 159.193 էր, ո­րը կազ­մում էր տե­ղի ընդ­հա­նուր բնակ­չու­թեան 13,5 տո­կո­սը: Այս­պի­սով, այն­տեղ հա­յե­րը եր­րորդ խո­շոր էթ­նիկ (ազ­գա­յին) խումբն էին՝ թուր­քե­րից ու յոյ­նե­րից յե­տոյ:

ՊԱՓԼԱԳՈՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ

1912թ. ­Կաս­տա­մո­նու վի­լա­յէ­թում՝ ­Կաս­տա­մո­նու (1424), ­Քիւ­րէ (960) եւ ­Սի­նոպ (314) սան­ջակ­նե­րում էլ էին շատ հա­յեր ապ­րում: