Մարիա Մարկոսեան — Տամատեան

«Իմ խիղ­ճը իմ նկար­ներն են. լաւ եմ նկա­րում, թէ վատ՝ ու­րիշ հարց է, բայց նկա­րում եմ այն ինչ ու­զում եմ եւ այն­պէս ինչ­պէս ու­զում եմ»։

­Մի­նաս Ա­ւե­տի­սեան

­Ներ­կապ­նակ. կար­մի­րը, կա­պոյ­տը, նարն­ջա­գոյ­նը եւ ­Մի­նաս Ա­ւե­տի­սեան։
­Հայ­րե­նի բնու­թիւն, լեռ­ներ, հայ­կա­կան բնաշ­խարհ, ­Ջա­ջուռ գիւ­ղը, տու­նը, ծննդա­վայ­րը, մայ­րը, ման­կու­թեան օ­րե­րի լու­սա­ւոր տպա­ւո­րու­թիւն­նե­րը՝ վառ եւ զուսպ գոյ­նե­րի ար­տա­յայտ­չա­կա­նու­թեամբ բնո­րո­շում են ­Մի­նաս Ա­ւե­տի­սեան նկար­չի ա­րո­ւես­տը։ Ն­րա վրձի­նը կեր­տել է բնանկար­ներ, դի­ման­կար­ներ, նա­տիւր­մորտ­ներ, ինք­նա­տիպ որմ­նան­կար­ներ։
20րդ ­դա­րի գե­ղան­կար­չու­թեան յայտ­նի եւ վառ նկա­րիչ­նե­րից՝ մշե­ցի դար­բին ­Կա­րա­պե­տի ու կար­սե­ցի քա­հա­նա­յի դուստր ­Սո­ֆո­յի որ­դի ­Մի­նաս ծնո­ւել է 1928ին ­Շի­րա­կի մար­զի ­Ջա­ջուռ գիւ­ղում։
«Ա­մէն ան­գամ, երբ գիւղ եմ գնում, ես փնտրում եմ նախ­կին գիւ­ղը, որ տե­սել եմ ա­ռա­ջին ան­գամ: Երբ փոքր էի, ցան­կա­պա­տե­րը ինձ թւում էին բարձր-բարձր: Իսկ այժմ ես այդ ցան­կա­պա­տե­րից բարձր եմ, բայց յուզ­ւում եմ նրանց մօ­տե­նա­լով: Ե­թէ քո մէջ նման յուզ­մունք չկայ, չի լի­նի նաեւ ա­րո­ւեստ», ա­սել է նկա­րի­չը։
­Նա կրթու­թիւն է ստա­ցել Փա­նոս ­Թեր­լե­մե­զեա­նի ա­նո­ւան գե­ղա­րո­ւես­տի ու­սում­նա­րա­նում, Ե­րե­ւա­նի պե­տա­կան գե­ղա­րո­ւես­տա-թա­տե­րա­կան ինս­տի­տու­տում, ա­պա 1960-ին սո­վո­րել եւ ա­ւար­տել է ­Լէ­նինկ­րատի ­Ռե­պի­նի ա­նո­ւան ­Գե­ղա­րո­ւես­տի ա­կա­դե­միան։ 1964-ին ա­մուս­նա­ցել է նկար­չու­հի գա­յա­նէ ­Մա­մա­ջա­նեա­նի հետ. ա­ռաջ­նե­կը՝ Ար­մանն է, իսկ կրտսեր որ­դին՝ Նա­րե­կը, նկա­րիչ է։
Ա­սում են ­Մի­նաս Ա­ւե­տի­սեա­ն մի ու­րիշ գոյն ու լոյս բե­րեց հայ­կա­կան մշա­կոյթ, նա նո­րի՝ նոր մտա­ծե­լա­կեր­պի գե­ղան­կար­չու­թեան պատ­մու­թիւն կեր­տեց իր ա­րո­ւես­տով, ո­րի ար­մատ­նե­րը ձգւում են դէ­պի հայ­կա­կան ման­րան­կար­չու­թիւ­նը:
­Շուրջ 500 կտաւ՝ իւ­րա­յա­տուկ գու­նա­յին խիստ հա­կադ­րու­թիւն­նե­րով… եր­բեմն քնա­րա­կան, եր­բեմն լու­սա­ւոր, եր­բեմն էլ՝ ող­բեր­գա­կան. ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան մա­զա­պուրծ ծնող­նե­րի զա­ւակ ­Մի­նա­սի յայտ­նի նկար­նե­րից մի քա­նի­սը նկա­րագ­րում են յատ­կա­պէս 1915 թո­ւա­կա­նի կո­տո­րա­ծը, գաղ­թը։
«Աշ­խար­հի մէջ ա­նոր պէս նկա­րիչ քիչ կայ, ե­թէ ը­սեմ չկայ, հա­ւա­տա­ցէք: Ին՜չ զօ­րա­ւոր է, հայ­կա­կան է, հին ու բո­լո­րո­վին նոր: ­Զար­մա­նա­լի է…»։
Ուի­լեամ ­Սա­րո­յեան
­Հա­մադ­րե­լով գոյ­նի եւ լոյ­սի ար­տա­յայտ­չա­կա­նու­թիւ­նը՝ ժո­ղովր­դի կող­մից սի­րո­ւած ա­րո­ւես­տա­գէտն ի­րեն լա­ւա­գոյնս դրսե­ւո­րել է նկար­չու­թեան իւ­րա­քան­չիւր ժան­րում՝ գե­ղան­կար­չու­թիւն, գծան­կար­չու­թիւն, որմ­նան­կար­չու­թիւն, բե­ման­կար­չու­թիւն.
«Ես նկա­րում եմ լոյ­սը, ոչ թէ նիւ­թը։ ­Լոյսն ինձ մօտ գոյն է… Ես կեան­քին հե­ռո­ւից եմ նա­յում, դրա հա­մար էլ իմ նկար­նե­րում ման­րուք­նե­րը տե­սա­նե­լի չեն», ա­սել է նա:
­Բե­ման­կար­չու­թեան ո­լոր­տում ­Մի­նաս Ա­ւե­տի­սեան նոյն­պէս պա­հան­ջո­ւած եւ սի­րո­ւած է ե­ղել՝ Ալ. Ս­պեն­դա­րեա­նի «Ալ­մաստ» օ­պե­րա­յի (1971) եւ Ա. ­Խա­չատ­րեա­նի «­Գա­յիա­նէ» բա­լե­տի բե­ման­կա­րիչն է։ Ինչ­պէս նաեւ՝ 1963-ին Ալ. Ս­պեն­դիա­րեա­նի ա­նո­ւան օ­պե­րա­յի եւ բա­լե­տի թատ­րո­նի հա­մար ե­րեք բա­լետ-նո­վել­նե­րի նկա­րի­չը՝ իր ա­ռա­ջին բե­ման­կար­չա­կան աշ­խա­տանք­նե­րը։
«­Մի­նա­սի խառ­նո­ւած­քը ու­ժեղ է, վառ… ­Լի­նե­լով սիմ­ֆո­նիկ շնչի ա­րո­ւես­տա­գէտ` նա թատ­րոն ներ­խու­ժեց լայն ու խո­րը մտքե­րով: ­Նա թա­տե­րա­կան նկար­չու­թեան մէջ փո­խադ­րեց իր հզօր սիմ­ֆո­նիզ­մը»:
Ա­րամ ­Խա­չատ­րեան
1969 թո­ւա­կա­նին նկա­րա­հա­նո­ւել է «­Հո­ղի գոյ­նը» ֆիլ­մում, ա­պա նաեւ կի­նօա­րո­ւես­տում աշ­խա­տել իբ­րեւ նկա­րիչ (Իւ­րի Երզն­կեա­նի եւ Էռ­նեստ ­Մարտի­րո­սեա­նի «Այս կա­նաչ, կար­միր աշ­խար­հը»)։
­Մօտ 300 աշ­խա­տանք. 120 գե­ղան­կար­ներ, անձնա­կան ար­խի­ւը, նա­մակ­ներ, ­Փա­րի­զում կազ­մա­կեր­պո­ւե­լիք ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դէ­սի հա­մար հա­ւա­քած աշ­խա­տանք­նե­րը այ­րո­ւել են. նկար­չի ա­րո­ւես­տա­նո­ցում 1972 թո­ւա­կա­նի Յու­նուա­րի 1-ի լոյս 2-ի գի­շե­րը հրդեհ է բռնկո­ւել՝ այ­րո­ւել են այն­տեղ գտնո­ւող բո­լո՛ր գոր­ծե­րը։
«­Մի­նա­սը նկար­չա­կան աշ­խար­հում ե­րե­ւոյթ է, նրա նկար­նե­րը զրնգուն հնչե­ղու­թիւն կ’ու­նե­նան ­Փա­րի­զի նման նկար­չու­թեան ա­րուես­տի կենտ­րո­նում՝ ա­րո­ւեստ­նե­րի մայ­րա­քա­ղա­քում»։
Ե­րո­ւանդ ­Քո­չար
Ե­րե­ւա­նում, Գիւմ­րիում, Վահ­րա­մա­բերդ գիւ­ղում ­Մի­նաս Ա­ւե­տի­սեա­նի որմ­նան­կար­նե­րը 1988 թուա­կա­նի Ս­պի­տա­կի երկ­րա­շար­ժի պատ­ճա­ռով կրել են մաս­նա­կի կո­րուստ­ներ։
­Մինչ այդ՝ 1968 թո­ւա­կա­նին ­Մի­նաս Ա­ւե­տի­սեա­ն ար­ժա­նա­ցել էր Հ.Խ.Ս.Հ. վաս­տա­կա­ւոր նկար­չի կոչ­ման. նկա­րիչ­նե­րի միու­թեան ան­դամ էր։
«Աս­տո­ւած իր կամ­քով ստեղ­ծեց մար­դուն եւ   տուեց նրան փոր­ձու­թիւն­նե­րով լի կեանք, եւ որ­քան էլ դառ­նա­համ լի­նեն այդ փոր­ձու­թիւն­նե­րը, դրանք ի վեր­ջոյ տա­նում են դէ­պի լոյս ու յա­ւէր­ժու­թիւն», ա­սել է նկա­րի­չը։
1975 թո­ւա­կա­նին Փետ­րո­ւա­րի 23-ին ա­րո­ւես­տա­գէ­տը, Հ.Խ.Ս.Հ. վաս­տա­կա­ւոր նկա­րիչ ­Մի­նաս Ա­ւե­տի­սեա­նը կնքել է իր մահ­կա­նա­ցուն՝ են­թար­կո­ւե­լով աւ­տօվ­թա­րի Ե­րե­ւա­նում. ա­ռեղ­ծո­ւա­ծա­յին մա­հը՝ մա­հո­ւան հան­գա­մանք­նե­րը մինչ օրս բա­ցա­յայ­տո­ւած չեն։
«­Մի­նա­սը շատ ինք­նա­տիպ ու տա­ղան­դա­ւոր նկա­րիչ է: Ի­րեն գոյ­նե­րուն մէջ հզօր բան մը կայ, ար­տա­կարգ ուժ մը, որ շատ ժա­մա­նա­կա­կից է եւ շատ հայ­կա­կան: ­Մի­նա­սի նկար­նե­րուն մէջ ու­ժեղ կեր­պով ­Հա­յաս­տա­նը կը զգամ»:
Գառ­զու
1977 թ. Ե­րե­ւա­նում բաց­ւում է ­Մի­նաս Ա­ւե­տի­սեա­նի ա­րո­ւես­տա­նոց-թան­գա­րա­նը, յու­շա­տախ­տա­կը, յետ­մա­հու շնորհ­ւում է ­Մար­տի­րոս ­Սա­րեա­նի ա­նո­ւան մրցա­նակ (1980). պա­տա­նի հա­սա­կում նկա­րի­չը տա­րո­ւած է ե­ղել ­Մար­տի­րոս ­Սա­րեա­նի ա­րո­ւես­տով, ա­պա 18 տա­րե­կա­նում ծա­նօ­թա­ցել է նրա հետ.
«­Մի­նա՛ս, ես քեզ­նից մեծ եմ յի­սուն տա­րով:
Ափ­սոս, ինձ քիչ ժա­մա­նակ է մնա­ցել: Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գա­յիր: Չ­մո­ռա­նաս, ա­րո­ւես­տը պայ­քար է սի­րում: ­Հի­մա ես ար­դէն մե­նակ չեմ: ­Դու էլ մե­նակ չես: Ու­րեմն, շա­րու­նա­կել խի­զա­խել: Ես հա­ւա­տում եմ քո այդ լաւ ձեռ­քին»:
­Մար­տի­րոս ­Սա­րեան
Ծնն­դա­վայր Ջա­ջու­ռում 1982-ին հիմ­նադ­րո­ւել է ­Մի­նաս Ա­ւե­տի­սեա­նի թան­գա­րա­նը, 1988 թ. երկ­րա­շար­ժից շէնքն ա­ւե­րո­ւել է, ա­պա վե­րա­կա­ռու­ցո­ւել եւ վե­րա­բա­ցո­ւել 2005ին։
­Մի­նաս Ա­ւե­տի­սեա­նի գե­ղան­կար­չա­կան ճա­շակն ու ո­ճը, աշ­խար­հըն­կա­լու­մը հայ գե­ղան­կար­չու­թեան պատ­մու­թիւն քա­ռու­ղի­նե­րում… Այ­սօր նկա­տե­լի է ժա­մա­նա­կա­կից շատ նկա­րիչ­նե­րի գոր­ծե­րում նրա ա­րո­ւես­տի՝ լոյ­սի ու գոյ­նե­րի ազ­դե­ցու­թիւ­նը։
«Իբ­րեւ նկա­րիչ, գի­տեմ եւ վստահ եմ, որ ա­մէն մի նկա­րիչ, կանգ­նե­լով ­Մի­նա­սի նկար­նե­րի առ­ջեւ, այն­տեղ տես­նում է իր չա­րա­ծի, իր չկա­րո­ղա­ցա­ծի, իր ե­րա­զա­ծի ի­րա­գոր­ծու­մը։ ­Մի­նա­սը մեր նկար­չու­թեան բարձ­րա­ցող աշ­տա­րակն էր, հե­ռու­նե­րից տե­սա­նե­լի ու հե­ռաս­տան­ներ բա­ցող»։
­Յա­կոբ ­Յա­կո­բեան