ԱՐՏԱԿ ՄԱՐԿՈՍԵԱՆ*

Բ­նակ­չու­թեան բնա­կան աճն այն կա­րե­ւոր բա­ղադ­րիչ­նե­րից է, որն ա­պա­հո­վում է հա­սա­րա­կու­թեան բնա­կա­նոն զար­գա­ցու­մը եւ հնա­րա­ւո­րու­թիւն է տա­լիս դրա հի­ման վրայ կա­տա­րե­լու ռազ­մա­վա­րա­կան կան­խա­տե­սում­ներ:
Ո՛չ մի եր­կիր չի կա­րող ծրագ­րա­ւո­րել իր հե­տա­գայ ըն­կե­րա­յին-տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան եւ մշա­կու­թա­յին զար­գա­ցումն ա­ռանց յստակ ժո­ղովր­դագ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թեան, ո­րի նշա­նա­կու­թիւ­նը ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում գնա­լով ա­ճում է:
Աշ­խար­հի բազ­մա­թիւ երկր­նե­րում գոր­ծում են ծնե­լիու­թեան խրա­խուս­ման բազ­մա­թիւ ծրագ­րեր: Հ.Հ.ում եւս գո­յու­թիւն ու­նի ծնե­լիու­թեան խրա­խուս­ման 2016-2018թթ. միջ­նա­ժամ­կէտ ծրա­գիր, ո­րի բա­ղադ­րիչ­նե­րից մէկն էլ եր­րորդ ե­րե­խա­յի ծննդեան դէպ­քում 1 մլն. դրա­մով խրա­խու­սումն է: ­Գոր­ծում է նաեւ ծննդա­բե­րա­կան սեր­տի­ֆի­կատ­նե­րի (վկա­յա­գիր­նե­րու-Խմբ.) տրա­մադր­ման քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը: Մ­շա­կո­ւել է նաեւ նո­րաս­տեղծ ըն­տա­նիք­նե­րին մատ­չե­լի բնա­կա­րան­նե­րով ա­պա­հով­ման ծրա­գի­րը, ո­րը, սա­կայն, մի­ջոց­նե­րի սղու­թեան հե­տե­ւան­քով դե­ռեւս չի գոր­ծում:
Ինչ­պէս ցոյց են տա­լիս խորհր­դա­յին տա­րի­նե­րին անց­կա­ցո­ւած մար­դա­հա­մար­նե­րը, ­Հա­յաս­տա­նի բնակ­չու­թիւ­նը բնա­կա­նոն աճ է գրան­ցել, ո­րը տա­րե­կան կտրո­ւած­քով կազ­մել է մօտ 1,5 տո­կոս:
Այս­պէս, ան­ցեալ դա­րի 80ա­կան թո­ւա­կան­նե­րին ­Խորհր­դա­յին ­Հա­յաս­տա­նի բնա­կան ա­ճի տեմ­պե­րը բա­ւա­կա­նին բարձր էին, ո­րի բարձ­րա­կէ­տը 1986թ. էր, երբ գրան­ցո­ւեց 20րդ ­դա­րի ­Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դագ­րա­կան դի­տում­նե­րի ա­մե­նա­շատ ծնե­լիու­թեան ցու­ցա­նի­շը՝ 81.192 ե­րե­խայ: Ըստ վի­ճա­կագ­րա­կան տո­ւեալ­նե­րի՝ 1985-1991թթ. ­Հա­յաս­տա­նում ծնո­ւել էր 544.654 ե­րե­խայ:
Ծ­նե­լիու­թեան այս բարձր ցու­ցա­նի­շը կտրուկ փո­փոխ­ւում է ­Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թեան ա­ռա­ջին տա­րի­նե­րից սկսած: ­Պատ­ճառ­նե­րը ըն­կե­րա­յին-տնտե­սա­կան ի­րա­վի­ճա­կի կտրուկ վատ­թա­րա­ցումն էր, Ս­պի­տա­կի ա­ղէ­տա­լի երկ­րա­շար­ժը, շրջա­փա­կու­մը եւ ­Ղա­րա­բա­ղի հա­մար մղո­ւող ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մը:
Ե­թէ 1992թ. ­Հա­յաս­տա­նում ծնո­ւել է 70.581, 1997թ.՝ 43.929, ա­պա 2001թ. այդ թիւն ի­ջաւ մին­չեւ 32.065 ե­րե­խա­յի: Ընդ­հա­նուր առ­մամբ, Հ.Հ. ան­կա­խու­թեան ա­ռա­ջին տաս­նա­մեա­կում ծնո­ւել է 464.457 ե­րե­խայ, մա­հա­ցու­թիւ­նը կազ­մել է 247.064 մարդ, իսկ բնա­կան ա­ճը՝ 217.443 մարդ:
­Պէտք է նշել, որ 1992-2001թթ. նա­խորդ տաս­նա­մեա­կի հա­մե­մատ բնա­կան ա­ճը կրճա­տո­ւել էր 5,3 ան­գամ: Բ­նակ­չու­թեան բնա­կան ա­ճի դի­նա­մի­կան, սկսած 1992թ­.ից, ա­նընդ­հատ նո­ւա­զել է, որն ար­տա­գաղ­թի հետ ա­ւե­լի է ազ­դել բնակ­չու­թեան թուա­քա­նա­կի փո­փո­խու­թիւն­նե­րի վրայ:
Ծնն­դա­բե­րու­թեան տա­րէց­տա­րի նո­ւազ­ման պատ­ճառ­նե­րը ոչ միայն պէտք է փնտռել վե­րար­տադ­րո­ղա­կան տա­րի­քի մարդ­կանց զգա­լի հա­տո­ւա­ծի բա­ցա­կա­յու­թեամբ, այ­լեւ այդ ժա­մա­նա­կա­հա­տո­ւա­ծում հան­րա­պե­տու­թիւ­նում առ­կայ ըն­կե­րա­յին-տնտե­սա­կան ծանր ի­րա­վի­ճա­կի խո­րա­պատ­կե­րին:
Ս­պաս­ւում էր, որ 2001թ. ­Հա­յաս­տա­նում իր ա­մե­նա­ցածր կէ­տին հա­սած ծնե­լիու­թիւնն աճ պէտք է գրան­ցեր, քա­նի որ գոր­ծուն ա­մուս­նա­կան տա­րիք էր մուտք գոր­ծում 20րդ ­դա­րի 70ա­կան թո­ւա­կան­նե­րի վեր­ջի եւ 80ա­կան­նե­րին ծնո­ւած սե­րուն­դը, ո­րի թի­ւը զգա­լիօ­րէն գե­րա­զան­ցում էր 60-70ա­կան­նե­րի ծնո­ւած­նե­րի թո­ւին:
Ըստ կան­խա­տե­սում­նե­րի՝ տա­րե­կան պէտք է ծնո­ւէին առ­նո­ւազն 50-60 հա­զար ե­րե­խա­ներ: ­Սա­կայն այդ կան­խա­տե­սում­նե­րը լիո­վին չար­դա­րա­ցան: Ե­թէ 2002թ. ­Հա­յաս­տա­նում ծնո­ւել էր 32.380 ե­րե­խայ, ա­պա 2010թ. այդ ցու­ցա­նի­շը հա­սաւ 44.800ի, իսկ ար­դէն 2011թ­.ից սկսեց նո­ւա­զել: Չ­նա­յած 2002-2011թթ. գրան­ցո­ւած ծնունդ­նե­րի թուա­քա­նա­կի ա­ճին, այն 1992-2001թթ. հա­մե­մատ կրճա­տո­ւել էր 1,2, իսկ բնա­կան ա­ճի ցու­ցա­նի­շը 1,8 ան­գամ: ­Պատ­ճառն այն էր, որ ար­տա­գաղ­թի հե­տե­ւան­քով հայ ե­րե­խա­նե­րի մեծ մա­սը ծնո­ւել էր ար­տերկ­րում, իսկ դա բա­ւա­կա­նին պատ­կա­ռե­լի թիւ է կազ­մում: Եւ ե­թէ 21րդ ­դա­րի ա­ռա­ջին տաս­նա­մեա­կում ­Հա­յաս­տա­նում գրան­ցո­ւէր մի­ջի­նը 50-60 հա­զար ծնունդ, ա­պա դա կա­րող էր ո­րո­շա­կի կա­յու­նու­թիւն հա­ղոր­դել ժո­ղովր­դագ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին, ո­րը 2011թ. սկսած միայն յե­տըն­թաց է ար­ձա­նագ­րում:
­Սա­կայն այս ի­րո­ղու­թեան բա­ցա­կա­յու­թիւ­նը մօ­տա­կայ տաս­նա­մեակ­նե­րում բա­ցա­սա­բար է ազ­դե­լու ժո­ղովր­դագ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրայ: ­Հայ­կա­կան ըն­տա­նի­քը, ո­րը 20րդ ­դա­րի 80ա­կան թթ. մի­ջի­նը բաղ­կա­ցած էր 4,7 մար­դուց, այ­սօր կազ­մում է ըն­դա­մէ­նը 3,3 մարդ: ­Վեր­ջին տաս­նա­մեա­կում քիչ է թի­ւը այն ըն­տա­նիք­նե­րի, որ­տեղ ե­րե­խա­նե­րի քա­նա­կը անց­նում է ե­րե­քից:
Խ­զո­ւել է ե­րե­խա­ներ ու­նե­նա­լու յա­ջոր­դա­կա­նու­թիւ­նը: Ե­թէ մինչ ան­կա­խու­թիւ­նը դա կազ­մում էր 2-3 տա­րի, ա­պա ներ­կա­յումս 4-7 տա­րի: Իսկ եր­րորդ եւ ա­ւե­լի ե­րե­խա­նե­րին շատ քիչ ծնող­ներ են ներ­կա­յումս գնում: Ե­թէ 1997թ. ծնունդ­նե­րի ընդ­հա­նուր թո­ւա­քա­նա­կում 24,7 տո­կո­սը ե­ղել են 3 եւ ա­ւե­լի ծնո­ւած ե­րե­խա­նե­րը, ա­պա 2015թ. տո­ւեալ­նե­րով այդ ցու­ցա­նի­շը նո­ւա­զել է մին­չեւ 19 տո­կո­սի:
­Բար­ւոք չէ նաեւ բնա­կան վե­րար­տադ­րու­թեան վի­ճա­կը: ­Վե­րար­տադ­րո­ղա­կան տա­րի­քում գտնուող կա­նայք ու­նե­նում են մի­ջի­նում 1,6 ե­րե­խայ, այն դէպ­քում, երբ պարզ վե­րար­տադ­րու­թեան հա­մար անհ­րա­ժեշտ է ու­նե­նալ 2,1 ե­րե­խայ:
­Պէտք է նշել, որ ներ­կա­յումս ­Հա­յաս­տա­նը մուտք է գոր­ծել ժո­ղովր­դագ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի նոր փուլ: Եւ ար­դէն իսկ զգաց­նել են տա­լու վեր­ջին տաս­նա­մեակ­նե­րի ան­բա­րեն­պաստ միգ­րա­ցիոն (գաղ­թի) եւ ժո­ղովր­դագ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը:
2011թ. ­Հա­յաս­տա­նում անց­կա­ցո­ւած մար­դա­հա­մա­րը ցոյց տո­ւեց, որ էա­կա­նօ­րէն վատ­թա­րա­ցել են ­Հա­յաս­տա­նի բնակ­չու­թեան սե­ռա­տա­րի­քա­յին ցու­ցա­նիշ­նե­րը: ­Թէեւ 2001թ. հա­մե­մատ 2011թ. 0-4 տա­րե­կան­նե­րի խմբում մօտ 4 տո­կո­սի ա­ճը խօ­սում էր ի նպաստ ծննդա­բե­րու­թեան ա­ւե­լաց­ման, սա­կայն այդ ցու­ցա­նի­շը 80 տո­կո­սով զի­ջում էր 1989 թո­ւա­կա­նին, ո­րը խօ­սում է ժո­ղովր­դագ­րա­կան խո­րը անկ­ման մա­սին: 5-9 տա­րե­կան­նե­րի խմբում վի­ճակն ա­ւե­լի ան­հանգս­տաց­նող էր: 2001-2011թթ. ըն­թաց­քում նրանց թի­ւը պա­կա­սել էր 80.542ով: Իսկ 10-14 տա­րե­կան­նե­րի մօտ այդ ցու­ցա­նիշն ա­ւե­լի բարձր էր՝ 116.400 ե­րե­խայ: 15-19 տա­րե­կան­նե­րի թի­ւը նո­ւա­զել էր 41.314ով:
Այս ժո­ղովր­դագ­րա­կան ի­րա­վի­ճա­կը իս­կա­պէս մտա­հո­գիչ է, եւ մօ­տա­կայ տա­րի­նե­րին խնդիր­ներ է ա­ռաջ բե­րե­լու ինչ­պէս բա­նա­կի թո­ւա­կազ­մի հա­մալր­ման, այն­պէս էլ հան­րակր­թա­կան եւ բարձ­րա­գոյն ու­սուց­ման հա­մա­կար­գում: Այս­պէս, 2012թ. հա­մե­մատ 2019թ. բա­նակ զօ­րա­կո­չո­ւող ե­րի­տա­սարդ­նե­րի թի­ւը կը նո­ւա­զի 30 տո­կո­սով, եւ դա այն դէպ­քում, ե­թէ բա­ցա­ռենք ար­տա­գաղ­թը: ­Բարձ­րա­գոյն ու­սում­նա­կան ո­լոր­տում 2016թ. հա­մե­մատ 2017թ­.ին դի­մորդ­նե­րի թի­ւը նո­ւա­զել է 1500ով եւ մօ­տա­կայ տա­րի­նե­րին այդ ցու­ցա­նի­շը դե­ռեւս նո­ւա­զե­լու է:
­Ժո­ղովր­դագ­րա­կան յա­ջորդ ցա­ւա­լի խնդիրն այն է, որ ­Հա­յաս­տա­նում կտրուկ ա­ւե­լա­ցել է 60 եւ ա­ւե­լի տա­րիք ու­նե­ցող մարդ­կանց թի­ւը: Ե­թէ 1979թ. նրանք կազ­մել են բնակ­չու­թեան 7,9 տո­կո­սը, 1989թ.՝ 9,2, ա­պա ներ­կա­յումս նրանց թիւն ար­դէն իսկ գե­րա­զան­ցում է 15 տո­կո­սը: Ե­թէ ­Հա­յաս­տա­նից շա­րու­նա­կո­ւող ար­տա­գաղ­թը չդա­դա­րի, եւ տե­ղի չու­նե­նայ ծնե­լիու­թեան ցու­ցա­նի­շի աճ, ա­պա մօ­տա­կայ տաս­նա­մեա­կում 60 եւ ա­ւե­լի տա­րիք ու­նե­ցող մարդ­կանց թի­ւը կը գե­րա­զան­ցի 20 տո­կո­սը, ո­րը կը հասց­նի նրան, որ ­Հա­յաս­տա­նը կ­՛ու­նե­նայ «ծե­րա­ցող» հա­սա­րա­կու­թիւն, ո­րը յղի է տնտե­սա­կան եւ սո­ցիա­լա­կան ան­դառ­նա­լի հե­տե­ւանք­նե­րով:
Իսկ դա կա­րող է տե­ղի ու­նե­նալ նաեւ այն հան­գա­ման­քով պայ­մա­նա­ւո­րո­ւած, որ ներ­կայ ժո­ղովրդագ­րա­կան ժա­մա­նա­կա­հա­տո­ւա­ծում ա­մուս­նա­կան գոր­ծուն տա­րիք են մուտք գոր­ծում նա­խորդ դա­րի 90ա­կան թո­ւա­կան­նե­րէն ծնո­ւած սե­րուն­դը, ո­րի թո­ւա­քա­նա­կը մօտ 40 տո­կո­սով ա­ւե­լի քիչ է, քան 1980ա­կան­նե­րին ծնո­ւած­նե­րի­նը: Դ­րա ա­պա­ցոյցն է նաեւ այն, որ 2016թ­.ին 2012թ. հա­մե­մատ ­Հա­յաս­տա­նում ծնունդ­նե­րի թի­ւը նո­ւա­զել է 4,6 տո­կո­սով, մա­հե­րի թիւն ա­ւե­լա­ցել է 2, իսկ բնա­կան աճն պա­կա­սել է 6 տո­կո­սով: Ծ­նե­լիու­թեան հե­տա­գայ նո­ւա­զու­մը եւ մա­հե­րի թո­ւի ա­ւե­լա­ցու­մը կա­րող են յան­գեց­նել նրան, որ ար­դէն իսկ 2025թ. մա­հե­րը ­Հա­յաս­տա­նում կը գե­րա­զան­ցեն ծնունդ­նե­րին եւ բնա­կան ա­ճը կ­՛ու­նե­նայ բա­ցա­սա­կան ցու­ցա­նիշ­ներ: Այս հան­գա­ման­քը էլ ա­ւե­լի կա­րող է խո­րաց­նել ժո­ղովր­դագ­րա­կան բա­ցա­սա­կան վի­ճա­կը եւ ա­րա­գաց­նել բնակ­չու­թեան թո­ւա­քա­նա­կի նո­ւա­զու­մը:

* ­Պատ­մա­կան գի­տու­թիւն­նե­րի թեկ­նա­ծու, ժո­ղովր­դա­գէտ, ­Մի­ջազ­գա­յին եւ Անվ­տան­գու­թեան ­Հար­ցե­րի ­Հայ­կա­կան Ինս­տի­տու­տի (Մ.Ա.Հ.Հ.Ի.) ա­սո­ցա­ցո­ւած (աշ­խա­տա­կից) փոր­ձա­գէտ: