ՆԱՆԷ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Ծ­նուն­դով ­Սա­սու­նից, այժմ ­Դիար­բե­քի­րում (­Տիգ­րա­նա­կերտ) բնա­կո­ւող ­Կա­րօտ ­Սա­սու­նեա­նին մա­նուկ հա­սա­կում մայրն ու­ղար­կում էր մզկիթ, որ­պէս­զի ա­րա­բա­կան տա­ռե­րը սո­վո­րի՝ մտա­ծե­լով, որ ե­թէ ե­րե­խան մե­ծա­նայ որ­պէս մահ­մե­դա­կան, ա­պա ա­տե­լու­թեան ու վրէժխնդ­րու­թեան զգա­ցում չի ու­նե­նայ:
«Երբ անց­նում էինք մզկի­թի մօ­տով, ինձ ծաղ­րում էին՝ ա­սե­լով, որ ­Կար­պի­սի տղան պէտք է դառ­նայ ի­մամ, ու մենք էլ նրա առ­ջեւ նա­մազ ա­նենք: Ես ա­նընդ­հատ հարց­նում էի պա­պի­կիս, թէ ով է ­Կար­պի­սը, բայց նա այդ­պէս էլ չէր ա­սում: ­Մի օր տե­ղի տո­ւեց ու ա­սաց, որ ­Կար­պիսն իմ պապն էր՝ ազ­գու­թեամբ հայ: Չ­նա­յած ինձ­նից ա­մէն կերպ փոր­ձում էին թաքց­նել իմ ար­մատ­նե­րը, սա­կայն չէին կա­րո­ղա­նում, քա­նի որ շրջա­պատն էր յի­շեց­նում այդ մա­սին: ­Յե­տոյ ինձ մօտ հարց ա­ռա­ջա­ցաւ, թէ այդ դէպ­քում ի՞նչ կապ ու­նենք ­Հու­սէյ­նի հետ, ե­թէ պապս ­Կար­պիսն է. մահ­մե­դա­կա­նու­թիւնս այդ­տեղ ա­ւար­տո­ւեց: Ես մու­սուլ­մա­նա­ցած հա­յի քրիս­տո­նեայ զա­ւակ եմ»,- պատ­մեց ­Սա­սու­նեա­նը:
­Կա­րօտ ­Սա­սու­նեանն ապ­րում է ­Դիար­բե­քի­րում, լրագ­րող է, զբաղ­ւում է լու­սան­կար­չու­թեամբ: ­Քուրդ-թուր­քա­կան բա­խում­նե­րի հե­տե­ւան­քով, ­Դիար­բե­քի­րի ­Սուր թա­ղա­մա­սը հսկա­յա­կան վնաս­ներ էր կրել: Ան­մասն չէր մնա­ցել նաեւ հայ­կա­կան «­Սուրբ ­Կի­րա­կոս» ե­կե­ղե­ցին, ո­րի զանգն այդ ժա­մա­նակ ըն­կաւ ու լռեց մին­չեւ այ­սօր:
«­Նախ­քան բա­խու­մը ե­կե­ղե­ցին նո­րո­գո­ւել էր եւ 2011ին վե­րա­բա­ցո­ւել էր, բայց ոչ թէ որ­պէս ե­կե­ղե­ցի, այլ ուղ­ղա­կի այ­ցե­լե­լու հա­մար: 2012ին՝ 97 տա­րո­ւայ ընդ­մի­ջու­մից յե­տոյ, «­Սուրբ ­Կի­րա­կոս»ում կա­տա­րո­ւել էր ա­ռա­ջին ե­կե­ղե­ցա­կան ա­րա­րո­ղու­թիւ­նը: ­Տա­րին մէկ ան­գամ՝ ­Սուրբ ­Զա­տի­կի օ­րը, մեզ թոյ­լատ­րում էին այն­տեղ պա­տա­րագ մա­տու­ցել: Այն կար­ծես տե­ղի ու յա­րա­կից շրջան­նե­րի հա­յե­րի հա­ւա­քա­տե­ղին լի­նէր: 2015ին, ­Սուրբ ­Զա­տի­կին 1200 հաւ­կիթ էինք ներ­կել, ո­րը յե­տոյ ինչ­պէս տե­սանք քիչ էր: ­Բազ­մա­թիւ հիւ­րեր ու­նե­ցանք: Իսկ հի­մա բո­լո­րը վա­խից տնից դուրս չեն գա­լիս»,- ա­սաց լու­սան­կա­րի­չը:
­Սա­սու­նեա­նը պատ­մեց, որ այժմ ե­կե­ղե­ցին անմ­խի­թար վի­ճա­կում է, խո­րանն ա­ւե­րո­ւե­լ է, գմբէ­թը չկայ: Ար­դէն ե­րեք տա­րի է ար­գե­լո­ւած է մուտք գոր­ծել այդ թա­ղա­մաս:
­Պե­տու­թիւնն այդ թա­ղա­մա­սում գտնուող ա­մէն ինչ հո­ղին է հա­ւա­սա­րեց­րել՝ հայ­կա­կան տնե­րը նոյն­պէս: «­Սուրբ ­Թէո­դո­րոս» ե­կե­ղե­ցին, ո­րը նոյն­պէս այդ­տեղ է գտնւում, վե­րա­ծո­ւեց մզկի­թի:
­Սա­սու­նեա­նի խօս­քով, ե­թէ քրդե­րը ­Դիար­բե­քի­րում հա­մար­ւում են դուշ­ման՝ թշնա­մի, ա­պա հա­յե­րին ա­նուա­նում են «դուշ­ման դուշ­ման­լար»՝ թշնա­մի­նե­րի թշնա­մի: Այդ իսկ պատ­ճա­ռով հա­յե­րը ե­կե­ղե­ցու վե­րա­կա­ռուց­ման հա­մար ո­րե­ւէ պա­հանջ չեն կա­րող ներ­կա­յաց­նել:
­Սա­սու­նեա­նը որ­պէս­զի ար­դա­րաց­նի ի­րենց վե­րագ­րո­ւող ծուռ սա­սուն­ցի ա­սոյ­թը, ո­րո­շել է այ­ցե­լել եւ թա­քուն լու­սան­կա­րել «­Սուրբ ­Կի­րա­կոս» ե­կե­ղե­ցին:
«­Պար­ծե­նա­լու հա­մար չեմ ա­րել, գի­տեմ որ կա­րօտ էք, ան­գամ լու­սանկար­նե­րը շատ մեծ ար­ժէք ու­նեն ձեզ հա­մար»,- ա­սաց ­Սա­սու­նեա­նը:
­Կա­րօտ ­Սա­սու­նեա­նը ­Հա­յաս­տա­նում է Ա­րեւմ­տա­հա­յոց ­Հար­ցե­րի Ու­սում­նա­սի­րու­թեան կենտ­րո­նի հրա­ւէ­րով:
«10 տա­րի է զբաղ­ւում ենք իս­լա­մա­ցած հա­յե­րի հար­ցե­րով: ­Պէտք է յստակ զա­նա­զա­նել. կան իս­լա­մա­ցած ու ծպտեալ հա­յեր: Ծպ­տեալ հա­յե­րը պահ­պա­նում են ազ­գա­յին դի­մա­գի­ծը, ան­գամ ստեղ­ծել են յա­տուկ ցանց ու գի­տեն, որ հա­րե­ւան գիւ­ղից, որ ըն­տանիքն է հայ ու ա­մուս­նա­նում են միայն հա­յե­րի հետ: Այս ա­մէ­նը բնա­կա­նա­բար գաղտ­նի է պահ­ւում: Իսկ իս­լա­մա­ցած հա­յե­րը շատ յա­ճախ տե­ղեակ էլ չեն լի­նում որ հայ են, այս տե­սա­կը վտան­գա­ւոր է»,- նշեց կենտ­րո­նի տնօ­րէն ­Հայ­կա­զուն Ալվր­ցեան:
­Յի­շեց­նենք, որ «­Սուրբ ­Կի­րա­կոս» հայ­կա­կան ե­կե­ղե­ցին թո­ւագր­ւում է 5րդ ­դա­րի: 2011ին վե­րա­կա­ռու­ցո­ւել էր ե­կե­ղե­ցու զան­գա­կա­տու­նը, ո­րը վնա­սո­ւել էր 1915ին՝ ռմբա­կո­ծու­թիւ­նից: Ե­կե­ղե­ցու գմբէթն ա­մե­նա­բարձրն էր քա­ղա­քում, եւ մզկիթ­նե­րի մի­նա­րէթ­նե­րից բարձր չլի­նե­լու հա­մար մահ­մե­դա­կան­ներն ա­ւե­րել էին այն: