ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ*

­Հոկ­տեմ­բե­րեան ­Յե­ղա­փո­խու­թեան ժա­մա­նա­կաշր­ջա­նի հայ մե­ծա­գոյն բա­նաս­տեղծ Ե­ղի­շէ ­Չա­րեն­ցին ձեր­բա­կա­լե­ցին 1937թ. ­Յու­լի­սի 27ին, թէեւ ­Հայկ. Խ.Ս.Հ. Ն.Գ.Ժ.Կ.ում 1935թ. ­Փետ­րո­ւա­րից ար­դէն նրա դէմ հե­տաքն­նու­թիւն էր սկսո­ւել: 1935-1936թթ. ըն­թաց­քում բա­նաս­տեղ­ծին քա­նիցս կան­չել են ցուց­մունք­ներ տա­լու, նրա­նից ստո­րագ­րու­թիւն են վերց­րել՝ մին­չեւ դա­տա­վա­րու­թեան սկսո­ւե­լը չբա­ցա­կա­յել Ե­րե­ւա­նից: ­Չա­րեն­ցին Ե­րե­ւա­նում ընդ­յա­տա­կեայ նա­ցիո­նա­լիս­տա­կան (ազ­գայ­նա­մո­լա­կան) կազ­մա­կեր­պու­թիւն ստեղ­ծե­լու յան­ցանք էին վե­րագ­րում, ո­րի նպա­տակն էր խորհր­դա­յին իշ­խա­նու­թեան տա­պա­լու­մը ­Հա­յաս­տա­նում եւ պրո­լե­տա­րիա­տի (աշ­խա­տա­ւոր դա­սա­կար­գի) ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դէպ մա­հա­փոր­ձե­րը: ­Չա­րեն­ցից ա­ռաջ ձեր­բա­կա­լո­ւել էին այդ «կազ­մա­կեր­պու­թեան» այլ ղե­կա­վար­նե­րը՝ ­Ներ­սիկ Ս­տե­փա­նեան, գրող­ներ Ակ­սել ­Բա­կունց, Ա­լա­զան, Մկր­տիչ Ար­մէն, ­Նո­րենց եւ այլք: Այդ ամ­բողջ գոր­ծը սար­քո­ւել էր ներ­քին գոր­ծե­րի մար­մին­նե­րի կող­մից՝ վա­խեց­նե­լու հա­մար լի­բե­րալ (ա­զա­տա­խոհ) տրա­մադ­րո­ւած հայ մտա­ւո­րա­կա­նու­թեա­նը, քա­նի որ ի­րա­կա­նում նման ոչ մի կազ­մա­կեր­պու­թիւն գո­յու­թիւն չու­նէր:
­Տա­րի­ներ անց այս գոր­ծով բո­լոր մե­ղադ­րեալ­նե­րը յետ-մա­հու ռէա­բի­լի­տա­ցո­ւե­ցին (ի­րա­ւունք­նե­րու վե­րա­կանգ­նում ստա­ցան):
1934-1936թթ. Ա­ղա­սի ­Խան­ջեա­նը՝ ­Հա­յաս­տա­նի ­Կոմ­կու­սի ­Կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը, կա­րո­ղա­ցաւ պաշտ­պա­նել ­Չա­րեն­ցին ձեր­բա­կա­լու­թիւ­նից: ­Սա­կայն Ն.Գ.Ժ.Կ. մար­մին­նե­րի կող­մից ­Թիֆ­լի­սում ­Խան­ջեա­նի սպա­նու­թիւ­նից յե­տոյ, ո­րը ժո­ղովր­դին իբ­րեւ ինք­նաս­պա­նու­թիւն մա­տու­ցե­ցին, ­Խան­ջեա­նը յայ­տա­րա­րո­ւեց ձախ տրոց­կիստ, հա­կա­խորհր­դա­յին խմբա­ւոր­ման ղե­կա­վար, ժո­ղովր­դի թշնա­մի: Այս­պի­սով՝ ­Չա­րեն­ցը ոչ միայն զրկո­ւեց պաշտ­պա­նու­թիւ­նից, այ­լեւ մինչ այդ ներ­կա­յա­ցո­ւած մե­ղադ­րանք­նե­րին գու­մա­րո­ւեց նաեւ ­Խան­ջեա­նի հետ բա­րե­կա­մու­թիւ­նը: Ն­րան հե­ռաց­րին Գ­րող­նե­րի ­Միու­թիւ­նից: Տ­նա­յին կա­լանք նշա­նա­կե­ցին:
­Միա­կը՝ ժա­մա­նա­կա­կից­նե­րից, որ չվա­խե­ցաւ ­Չա­րեն­ցի հետ հան­դի­պում­նե­րից, բա­նաս­տեղծ Ա­ւե­տիք Ի­սա­հա­կեանն էր, ով ­Հա­յաս­տան գա­լուց ան­մի­ջա­պէս յե­տոյ, 1936թ. ­Դեկ­տեմ­բե­րին, մշտա­պէս հան­դի­պում էր ­Չա­րեն­ցի հետ, մին­չեւ նրա ձեր­բա­կա­լու­թիւ­նը: Ի­սա­հա­կեա­նի եւ ­Չա­րեն­ցի սերտ բա­րե­կա­մու­թիւ­նը հաս­տա­տո­ւել է 1924թ.: Երբ Ի­սա­հա­կեա­նը որ­պէս քա­ղա­քա­կան վտա­րան­դի, 1920թ­.ից մշտա­պէս ապ­րում էր ­Վե­նե­տի­կում, իսկ ե­րի­տա­սարդ, բայց ար­դէն յայտ­նի բա­նաս­տեղծ ­Չա­րեն­ցը, ան­կեղ­ծօ­րէն հրա­պու­րուած ­Հոկ­տեմ­բե­րեան գա­ղա­փար­նե­րով, կեան­քում ա­ռա­ջին ան­գամ ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծուղ­ման էր ու­ղար­կո­ւել Եւ­րո­պա­յի մշա­կու­թա­յին կենտ­րոն­ներ: Եւ ա­ռա­ջին հեր­թին նա մեկ­նեց ­Վե­նե­տիկ, ուր ապ­րում էր Ի­սա­հա­կեա­նը:
­Տար­բեր սե­րունդ­նե­րի, տար­բեր աշ­խար­հա­յեացք­նե­րի տէր եր­կու հայ բա­նաս­տեղծ: ­Մէ­կը՝ ազ­գա­յին-հայ­րե­նա­սէր, ­Հայ ­Յե­ղա­փո­խա­կան ­Դաշ­նակ­ցու­թիւն կու­սակ­ցու­թեան գա­ղա­փա­րա­խօս­նե­րից, ­Հա­յաս­տա­նից տա­րագ­րո­ւած դեռ 1911թ. եւ չըն­դու­նած ո՛չ բոլ­շե­ւի­կեան յե­ղա­փո­խու­թիւ­նը, ո՛չ ­Հա­յաս­տա­նի խորհր­դայ­նա­ցու­մը 1920թ., իսկ իր ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­յեացք­նե­րով՝ պոէ­զիա­յի ա­ւան­դա­կան դա­սա­կան ուղ­ղու­թեան կողմ­նա­կի­ցը, հե­ռու ֆոր­մա­լիս­տա­կան (ձե­ւա­պաշ­տա­կան) ո­րո­նում­նե­րից:
­Միւ­սը՝ ­Չա­րեն­ցը, ե՛ւ որ­պէս բա­նաս­տեղծ, ե՛ւ որ­պէս անձ­նա­ւո­րու­թիւն, ­Հոկ­տեմ­բե­րի ծնունդ էր, զէն­քը ձեռ­քին մարտն­չել էր ­Հա­յաս­տա­նում խորհր­դա­յին իշ­խա­նու­թեան հաս­տա­տե­լու հա­մար, ա­ռա­ջին բա­նաս­տեղծն էր ­Հա­յաս­տա­նում, որ գո­վեր­գում էր յե­ղա­փո­խու­թիւ­նը, նրա գա­ղա­փար­նե­րը, ­Լե­նի­նի կեր­պա­րը: 1920ա­կան­նե­րին ­Չա­րեն­ցը հռչա­կեց «Ե­րե­քի ­Մա­նի­ֆես­տը», ո­րով ա­սես ջնջում էր ողջ դա­սա­կան հայ գրա­կա­նու­թիւ­նը եւ այն պահ­պա­նո­ղա­կան ու հա­կա­ժո­ղովր­դա­կան յայ­տա­րա­րում, ­Խոր­հուրդ­նե­րի գա­լով հռչա­կում նոր ­Հոկ­տեմ­բե­րեան դա­րաշր­ջա­նի սկիզ­բը, եւ իր ան­ձին գլխա­ւո­րող դեր յատ­կաց­նում նոր հա­սա­րա­կու­թեան մշա­կոյ­թի կերտ­ման մէջ:
Ա­հա այս­պի­սի՛ տրա­մադ­րու­թիւն­նե­րով ­Չա­րենցն այ­ցե­լեց ­Վե­նե­տիկ: Ն­րա ա­մէ­նօ­րեայ հան­դի­պում­նե­րը եւ եր­կար զրոյց­նե­րը հայ պոէ­զիա­յի նա­հա­պե­տի հետ շատ բան փո­խե­ցին ե­րի­տա­սարդ պրո­լետ­կուլ­տա­կա­նի (մո­լե­ռանդ աշ­խա­տա­ւոր­պաշտ հա­ւա­տա­ւո­րի) հիա­ցա­կան, եր­բեմ­նի լե­ֆա­կա­նի («­Լեֆ» — լե­ւի ֆրոնտ իս­կուստվ — ա­րո­ւես­տի ձախ ճա­կատ) ան­զի­ջո­ղա­կան հա­յեացք­նե­րում: ­Գե­րօժ­տեալ, տա­րի­քի հա­մե­մատ ար­տա­կարգ կար­դա­ցած մարդ լի­նե­լով‘ նա ողջ կեան­քում ձգտում էր նո­րին, ներ­դաշ­նա­կու­թիւն ո­րո­նում պատ­մու­թեան քաո­սի մէջ: Եւ նրա ձախ, գռե­հիկ-սո­ցիա­լիս­տա­կան հա­յեացք­նե­րի վե­րա­նայ­ման մէջ Ի­սա­հա­կեա­նը փոքր դեր չէր խա­ղա­ցել: ­Ճիշդ է, 1925թ. ­Հա­յաս­տան վե­րա­դառ­նա­լուց յե­տոյ ­Չա­րեն­ցը, դեռ պրո­լետ­կուլ­տա­կան ի­ներ­ցիա­յով (սո­վո­րոյ­թի ու­ժով), Ի­սա­հա­կեա­նի մա­սին գրեց տեն­դեն­ցիոզ (գա­ղա­փա­րա­մէտ) «Է­լե­գիա, Գ­րո­ւած ­Վե­նե­տի­կում» պոէ­մը, ո­րում Ի­սա­հա­կեա­նին յայ­տա­րա­րում էր նոր իշ­խա­նու­թեան հա­կա­ռա­կորդ, ռո­ման­տիկ-ու­տո­պիա­կան (ե­րա­զա­կան) նա­հա­պե­տա­կան ­Հա­յաս­տա­նի վե­րա­դար­ձը ե­րա­զող ծե­րու­նի, մարդ, ում խորթ է ­Հա­յաս­տա­նի նոր, «եր­ջա­նիկ» կեան­քը.

­Սա­կայն մեր կեան­քը սո­վե­տա­կան
Ն­րան թւում էր ան­թով ու սուտ.
…նրան թւում էր մեր լոյ­սը՝ ցուրտ,
­Մեր ա­րե­գա­կը գի­շե­րա­յին,
­Մեր քա­ղաք­նե­րը՝ ա­հով լե­ցուն,
Եւ մեր դաշ­տե­րը ա­մա­յի…
…եւ մեր յոր­ձան­քը՝ երկ­րում ե­լած,
­Մեր աշ­խա­տան­քը դիւ­ցազ­նա­կան,
Ն­րան թւում էր սին մի ե­րազ,
Որ ցնդե­լու է ծանր ու դան­դաղ…

Այն, ինչ որ հան­ճա­րե­ղօ­րէն կան­խա­տե­սել էր հե­ռա­ւոր ­Վե­նե­տի­կում Ի­սա­հա­կեա­նը, կը դառ­նար ող­բեր­գա­կան ի­րա­կա­նու­թիւն ­Չա­րեն­ցի հա­մար ըն­դա­մէ­նը 10 տա­րի անց:
­Պոէ­մում ­Չա­րեն­ցի եւ Ի­սա­հա­կեա­նի հե­ռա­կայ բա­նա­վէճն ա­ւարտ­ւում է Ի­սա­հա­կեա­նի հա­մար չքո­ղար­կո­ւած սպառ­նա­լի­քով.

Եւ գաս ե­թէ դու եր­կի­րը մեր
Եւ նոյ­նը, նոյ­նը, նոյ­նը մնաս –
­Մեր նոր ա­րե­ւը չի՛ գուր­գու­րէ
­Քո այդ եր­գե­րը մա­համ­նայ:
…եւ կը մնաս դու տխուր ու ծեր,
Այդ նոյն ձմե­ռը քո ցուրտ հո­գում,
Եւ յու­սա­հատ ու որբ կը լի­նես
Ինչ­պէս հե­ռու այս ­Վե­նե­տի­կում…

Երբ քա­ղա­քա­կան եր­կա­րա­մեայ տա­րագ­րու­թիւ­նից յե­տոյ՝ 1936թ. ­Դեկ­տեմ­բե­րին Ի­սա­հա­կեանն ընդ­միշտ վե­րա­դար­ձաւ հայ­րե­նիք, նրան դի­մա­ւո­րեց ար­դէն բո­լո­րո­վին այլ ­Չա­րենց:
­Հոկ­տեմ­բե­րեան ­Յե­ղա­փո­խու­թեան կար­գա­խօս­նե­րից ծնո­ւած բա­զում պատ­րանք­նե­րի խոր­տա­կու­մը ո­չինչ չէր թո­ղել ­Չա­րեն­ցի եր­բեմ­նի յե­ղա­փո­խա­կան խան­դա­վա­ռու­թիւ­նից, պրո­լետ-պոէ­տից (աշ­խա­տա­ւո­րա­կան բա­նաս­տեղ­ծէն): Այդ ա­մէ­նին գու­մա­րո­ւել էին ստա­լի­նեան տա­րի­նե­րի դա­ժան ի­րա­կա­նու­թիւ­նը, հա­մա­տա­րած վա­խը, մատ­նու­թիւն­ներն ու այ­լա­խո­հու­թեան ցան­կա­ցած դրսե­ւոր­ման հե­տապն­դում­նե­րը:
­Չա­րենցն ան­կեղ­ծօ­րէն յան­դի­մա­նում էր Ի­սա­հա­կեա­նին.- «Ին­չո՞ւ ե­կար: Ես ինքս էի մտա­ծում հե­ռա­նալ այս­տե­ղից, կող­քիդ լի­նել եւ միա­սին պայ­քա­րել այս ստի դէմ, մեր ժո­ղովր­դի դա­րա­ւոր հիմ­քե­րի ա­ւեր­ման դէմ, ­Հա­յաս­տա­նի պատ­մու­թեան զեղ­ծա­րա­րու­թեան դէմ»:
Եւ, ի հար­կէ, ոչ մի խօսք «Է­լե­գիա, գրո­ւած ­Վե­նե­տի­կում»ի մա­սին: Իսկ Ի­սա­հա­կեա­նը լաւ էր հաս­կա­նում, թէ ի՛նչ դրդա­պատ­ճառ­ներ էին ստի­պել ­Չա­րեն­ցին գրե­լու այդ պոէ­մը: Ի վեր­ջոյ, այն ա­մէ­նը, ինչ ­Չա­րեն­ցը վե­րագ­րում էր Ի­սա­հա­կեա­նին, ի­րա­կա­նում բխում էին եւ նրա շուր­թե­րից: ­Բա­ցի այդ, պոէ­մը կա­րող էր բա­ցա­յայտ քա­ղա­քա­կան մա­տե­րիա­լի (նիւ­թի), մե­ղադ­րա­կան ակ­տի (ա­րարք) տեղ անց­նել ­Վե­նե­տի­կում ապ­րող տա­րա­գիր բա­նաս­տեղ­ծի դէմ: Եւ միայն Աստ­ծուն է յայտ­նի, թէ այն ի՛նչ ճա­կա­տագ­րա­կան դեր կա­րող էր խա­ղալ Ի­սա­հա­կեա­նի կեան­քում, յատ­կա­պէս 30ա­կան թթ. վեր­ջին, երբ բա­նաս­տեղ­ծը վե­րա­դար­ձաւ հայ­րե­նիք, ե­թէ չլի­նէին նրա հսկա­յա­կան ժո­ղովր­դա­կա­նու­թիւնն ու հա­մա­ժո­ղովր­դա­կան սէ­րը ­Վար­պե­տի հան­դէպ:
Սկ­սած 30ա­կան թթ.՝ ­Չա­րեն­ցը շատ բան էր վե­րա­նա­յել իր ստեղ­ծա­գոր­ծու­թեան մէջ: Ն­րա վեր­ջին բա­նաս­տեղ­ծու­թիւն­նե­րի ժո­ղո­վա­ծուն՝ «­Գիրք ­Ճա­նա­պար­հին» (1933թ.) ար­դէն նոր հա­յեացք է ­Հա­յաս­տա­նի պատ­մու­թեան վե­րա­բե­րեալ, վե­րա­դարձ՝ ազ­գա­յին ար­մատ­նե­րին: ­Նա ար­դէն ոչ թէ նսե­մաց­նում, այլ՝ հա­կա­ռա՛­կը, մե­ծա­րում էր ­Հա­յաս­տա­նի պատ­մու­թիւ­նը: ­Չա­րեն­ցին՝ «­Գիրք ­Ճա­նա­պար­հին» չնե­րե­ցին: ­Նախ՝ ամ­բող­ջու­թեամբ վեր­ցո­ւեց դրա ա­ռա­ջին տպա­քա­նա­կը եւ միայն գրաքն­նա­կան մշա­կու­մից յե­տոյ լոյս տե­սաւ երկ­րոր­դը: ­Բայց գրքի լոյ­սըն­ծայ­ման ա­ռա­ջին իսկ օ­րից սկսած՝ «կար­գի պա­հա­պան­նե­րը» ակն­յայտ ու ան­յայտ պատ­ճառ­ներ էին ո­րո­նում հե­ղի­նա­կին վար­կա­բե­կե­լու հա­մար: ­Մերթ նրանց թւում էր, թէ ­Չա­րեն­ցի «Ա­քիլ­լէս եւ ­Պիե­ռօ» պոէ­մում ներ­կա­յա­ցո­ւած է Ս­տա­լի­նի եւ Տ­րոց­կու անդր-կու­լի­սա­յին պայ­քա­րը, որ­տեղ ակն­յայտ նա­խա­պա­տո­ւու­թիւ­նը տրւում էր վեր­ջի­նին: ­Մերթ թւում էր, թէ «­Մա­հուան տե­սիլ» պոէ­մում գո­վերգ­ւում է հա­յե­րի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը, եւ ­Չա­րեն­ցին յե­տա­դի­մա­կան նա­ցիո­նա­լիստ էին ներ­կա­յաց­նում եւ այլն: Իսկ տխուր պատ­մու­թեան վեր­ջա­կէ­տը դրո­ւեց այն ժա­մա­նակ, երբ ­Չա­րեն­ցը միամ­տա­բար վստա­հեց եր­կու ըն­կեր­նե­րի եւ պատ­մեց այն մա­սին, որ ժո­ղո­վա­ծո­ւի բա­նաս­տեղ­ծու­թիւն­նե­րից մէ­կում՝ «­Պատ­գամ»ում, իւ­րա­քան­չիւր տո­ղի երկ­րորդ տա­ռե­րով ակ­րոս­տի­քոս է կազ­մել.- «Ով հայ ժո­ղո­վուրդ, քո միակ փրկու­թիւ­նը քո հա­ւա­քա­կան ու­ժի մէջ է»: Իսկ դա, ինչ­պէս յայտ­նի է, դաշ­նակ­ցա­կան կու­սակ­ցու­թեան նշա­նա­ւոր կոչն է, ո­րի վերջ­նա­կան նպա­տա­կը «Ա­զատ, ան­կախ եւ միա­ցեալ ­Հա­յաս­տան»ի ստեղ­ծումն է:
­Չա­րեն­ցի ձեր­բա­կա­լու­թիւ­նը հա­սու­նա­նում էր եւ կա­րող էր, ուր որ է, տե­ղի ու­նե­նալ: Ա­հա թէ ինչ­պէ՛ս է նկա­րագ­րում Ի­սա­հա­կեա­նի որ­դին՝ ­Վի­գէ­նը, նրա ձեր­բա­կա­լու­թիւ­նը հօր մա­սին յու­շե­րում.- «­Վաղ ա­ռա­ւօ­տեան (1937թ. ­Յու­լի­սի վեր­ջին) հօրս մօտ ե­կաւ Ի­զա­բէ­լան (­Չա­րեն­ցի կի­նը — Ա.Ի.)՝ շատ յու­զո­ւած, ար­ցունք­նե­րի մէջ: ­Մենք հաս­կա­ցանք, որ մեծ դժբախ­տու­թիւն է պա­տա­հել:
Ի­զա­բէ­լա պատ­մեց, որ ­Չա­րենցն իր եւ եր­կու դուստ­րե­րի հետ հիւր էր մի բա­րե­կա­մի տա­նը՝ ­Նոր­քի բար­ձունք­նե­րում գտնո­ւող նրա քա­ղա­քա­մերձ տա­նը: ­Շատ շոգ էր, եւ ­Չա­րեն­ցը ե­րե­խա­նե­րի հետ ա­ռա­ւօ­տեան շրջում էր այ­գում: ­Կէ­սօ­րին մօտ ե­կել է սեւ մե­քե­նան, ո­րից դուրս են ե­կել եր­կու հո­գի՝ Ն.Գ.Ժ.Կ. աշ­խա­տա­կից­նե­րի հա­մազ­գես­տով եւ նրան հարց­րել են, թէ որ­տե՛ղ է ­Չա­րեն­ցը: Ի­զա­բէ­լա պա­տաս­խա­նել է, թէ նա ե­րե­խա­նե­րի հետ այ­գու խոր­քում է: Ն­րանք գնա­ցին նրա մօտ.- «Ըն­կեր ­Չա­րենց, ձեր գոր­ծը քննե­լու հետ կա­պո­ւած՝ ձեզ կան­չում են Ն.Գ.Ժ.Կ.»:
­Չա­րենցն ան­մի­ջա­պէս հաս­կա­ցաւ ա­մէն ինչ: ­Նա ա­սաց.- «Ես գի­տեմ, որ այ­լեւս այս­տեղ չեմ վե­րա­դառ­նա­լու, դրա հա­մար խնդրում եմ, որ ըն­տա­նիքս էլ ինձ հետ գայ Ե­րե­ւան, տուն»: Չ­մեր­ժե­ցին: Ն­րանք բո­լո­րը նստե­ցին մե­քե­նան: ­Մե­ծը՝ Ար­փի­կը, նստել էր հօր ծնկնե­րին, փոք­րը՝ Ա­նա­հի­տը, իմ: Ամ­բողջ ճա­նա­պար­հին ­Չա­րեն­ցը լուռ էր եւ գլու­խը խո­նար­հած՝ թախ­ծոտ նա­յում էր Ար­փի­կի աչ­քե­րին, ա­սես ու­զում էր ընդ­միշտ յի­շել նրա կեր­պա­րը:
­Տա­նը Ի­զա­բէ­լա թոյլ չտո­ւեց, որ Ե­ղի­շէն հրա­ժեշտ տայ ի­րեն եւ ե­րե­խա­նե­րին.- «­Չէ՞ որ դու պէտք է վե­րա­դառ­նաս, իսկ հրա­ժեշ­տը վատ նշան է»: Եւ նա գնաց այն հա­գուս­տով, ինչ հա­գին կար՝ թե­թեւ սպի­տակ վեր­նա­շա­պի­կով: ­Հասց­րեց միայն հա­նել ոս­կէ ժա­մա­ցոյ­ցը եւ յանձ­նել կնո­ջը.- «­Կա­րող է քեզ պէտք գալ»: Եւ այդ ժա­մա­նակ ու­ղեկ­ցող­նե­րը խնդրե­ցին նրան.- «Ըն­կեր ­Չա­րենց, ե­թէ կա­րե­լի է, մեզ իբ­րեւ յի­շա­տակ մէ­կա­կան գիրք տուէք ձեր ինք­նագ­րով»: ­Չա­րեն­ցը չմեր­ժեց նրանց: Երբ նրանց մեկ­նեց իր գրքե­րը, ինչ որ բան փայ­լա­տա­կեց նրա աչ­քե­րում՝ յաղ­թա­նա­կի շո­ղը: ­Նա հաս­կա­նում էր, որ իր պոէ­զիան ան­յաղթ է: Եւ միայն գլխով հպո­ւե­լով կնո­ջը՝ ա­րագ դուրս ե­կաւ: ­Վայր­կեան չան­ցած՝ Ի­զա­բէ­լա դուրս թռաւ պատշ­գամբ եւ տե­սաւ, թէ ինչ­պէ՛ս նա մե­քե­նայ նստեց ու կո­րաւ տե­սա­դաշ­տից: Այդ­ժամ նա հաս­կա­ցաւ, որ նրան այ­լեւս եր­բեք չի տես­նի»: ­Պատ­մե­լիս Ի­զա­բէ­լան կրկին հե­կե­կաց՝ սեղ­մո­ւե­լով հօրս» (1):
­Սա ­Չա­րեն­ցի մեծ ող­բեր­գու­թեան ըն­դա­մէ­նը սկիզբն էր: Դ­րա­նից շատ չան­ցած Ի­զա­բէ­լա­յին հա­նե­ցին բնա­կա­րա­նից՝ ե­րե­խե­քով ապ­րե­լու հա­մար մի փոք­րիկ խուց յատ­կաց­նե­լով նրանց, առգրա­ւե­լով բա­նաս­տեղ­ծի բո­լոր ձե­ռագ­րերն ու գրա­դա­րա­նը:
Ի­սա­հա­կեա­նը ծանր էր տա­նում ­Չա­րեն­ցի ձեր­բա­կա­լու­թիւ­նը: Այն տան պատշ­գամ­բից, որ­տեղ նա ապ­րում էր այն տա­րի­նե­րին, ե­րե­ւում էր ­Չա­րեն­ցի տան տա­նի­քը: Տ­նե­րի ա­րան­քում աղմ­կում էր հին այ­գին, ուր մին­չեւ ուշ գի­շեր Ի­սա­հա­կեա­նը շրջում էր ­Չա­րեն­ցի հետ՝ նրա տնա­յին կա­լան­քի ժա­մա­նակ: Ն­րանց ան­պայ­ման ու­ղեկ­ցում էր Ի­սա­հա­կեա­նի սի­րե­լի շու­նը՝ «­Ջե­կի» ա­նու­նով սե­տե­րը:
Ի­սա­հա­կեա­նը նստել էր պատշ­գամ­բի ան­կիւ­նում եւ լուռ ծխում էր՝ նա­յե­լով դա­տարկ ծա­ռու­ղի­նե­րին: Ի՞նչ կա­րող էր ա­նել ծեր ու միայ­նակ մար­դը, երբ բո­լո­րը վա­խե­նում էին ան­գամ նրա հետ շփո­ւե­լուց: Ին­քը՝ բա­նաս­տեղծն էլ ա­մէն պա­հի հե­ռա­խօ­սա­զան­գի էր սպա­սում այն­տե­ղից:
Ան­ցաւ եր­կու ա­միս, եւ մի ան­գամ Ի­զա­բէ­լան կրկին ե­կաւ Ի­սա­հա­կեա­նի մօտ: ­Թէ ին­չի մա­սին են խօ­սել, Ի­սա­հա­կեանն այն ժա­մա­նակ ոչ ո­քի չի պատ­մել:
Այդ ըն­թաց­քում բռնաճնշ­ման մե­քե­նան շա­րու­նա­կում էր իր դժո­խա­յին աշ­խա­տան­քը: ­Չէր հասցրել Ի­զա­բէ­լան նոր տե­ղում մի ե­րեք ա­միս ապ­րել, երբ ­Նո­յեմ­բե­րի սկզբին հէնց փո­ղո­ցում, տրա­մո­ւա­յի գծե­րի մօտ, նրան ու­ժով խցկե­ցին մե­քե­նան եւ տա­րան Ն.Գ.Ժ.Կ. ներ­քին բանտ:
­Բա­նաս­տեղ­ծի զա­ւակ­նե­րը որբ մնա­ցին: ­Փոք­րին իր մօտ վերց­րեց տա­տի­կը, իսկ ա­ւա­գին ու­ղար­կե­ցին ման­կա­տուն:
­Տա­րի­ներ անց, երբ պա­տե­րազմն ա­ւար­տո­ւեց եւ շատ բան այլ լոյ­սով էր ե­րե­ւում, Ի­սա­հա­կեա­նը բա­ցեց 1937թ. ­Հոկ­տեմ­բե­րին Ի­զա­բէ­լա­յի վեր­ջին այ­ցե­լու­թեան գաղտ­նի­քը:
­Պարզ­ւում է, երբ Ի­զա­բէ­լան բան­տում ստա­ցել է ­Չա­րեն­ցի սպի­տա­կե­ղէ­նը՝ լո­ւա­նա­լու հա­մար, պահ­նորդ­նե­րից մէ­կը ծա­ծուկ նրան է փո­խան­ցել ­Չա­րեն­ցի նա­մա­կը: Այն նա­խա­տե­սո­ւած էր Ի­սա­հա­կեա­նի հա­մար եւ գրո­ւած էր մա­տի­տով, սպի­տակ թաշ­կի­նա­կի վրայ: Այդ նա­մակն էր բե­րել Ի­զա­բէ­լան: Ի­սա­հա­կեանն այն պա­հում էր որ­պէս ա­մե­նա­թանկ մա­սունք՝ եր­բեմն այն հա­նե­լով եւ ցոյց տա­լով ա­մե­նա­յու­սա­լի մարդ­կանց: Այդ թաշ­կի­նակն այ­սօր էլ պահ­ւում է Ի­սա­հա­կեան ըն­տա­նի­քի ձե­ռագ­րե­րի հա­ւա­քա­ծո­ւում, բայց թաշ­կի­նա­կի գլխա­ւոր ար­ժէքն այն է, որ նրա վրայ գրո­ւած է ­Չա­րեն­ցի վեր­ջին բա­նաս­տեղ­ծու­թիւ­նը: Եւ այն նո­ւի­րո­ւած է Ա­ւե­տիք Ի­սա­հա­կեա­նին: ­Չա­րեն­ցը գրում է.- «­Սի­րե­լի Ա­ւե­տիք, ներ­քե­ւում եր­գում էին քո եր­գը, սիրտս լցո­ւեց, եւ ես գրե­ցի հե­տե­ւեալ ստի­խը (ու­րո­ւա­գի­րը). ըն­դու­նիր իբ­րեւ ձօն եւ ող­ջոյն»:

Որ­քան գնում — այն­քան խո­նարհ,
Այն­քան ան­հուն եւ այն­քան ջերմ
Ես խո­նար­հում եմ քո առ­ջեւ
Ե՛ւ սէր, ե՛ւ սիրտ, ե՛ւ քնար:
Ար­դէն ցնորք է անհ­նար՝
Ու­նե­նալ երգ այն­քան նա­յիվ,
Որ հմա­յէ ե­րե­խա­յին
Եւ ծե­րու­նու սրտում մնայ:
­Սիրտդ կա­րող է վե­հա­նալ,
Որ ան­սա­լով նրա սրտին՝
Երգ ես տո­ւել ժո­ղովր­դին,
Որ իր եր­գով ան­մա­հա­նայ:
Ա՜խ, կ­՛ու­զէի ես ու­նե­նալ
­Գո­նէ մի երգ այն­քան ջեր­մին,
Որ գրէի խու­ղիս որ­մին —
Եւ նա յա­ւէտ այն­տեղ մնար:
Եւ սե­րունդ­ներ այս­պէս գա­յին,
Եւ կար­դա­յին խու­ղիս որ­մին
Սր­տիս միակ եր­գը ջեր­մին,-
Եւ երգս այդ ես քեզ տա­յի:

1937.27.IX. բանտ, գի­շեր

­Բա­նաս­տեղ­ծու­թեա­նը յա­ջոր­դում էր բա­նաս­տեղ­ծի հե­տե­ւեալ վեր­ջին խոս­տո­վա­նու­թիւ­նը.- «Այս է, սի­րե­լի Ա­ւե­տիք: Ո­գով պայ­ծառ եմ եւ ա­ռոյգ, ըն­տա­նի­քիս հոգսն է միայն ինձ հո­գե­պէս ընկ­ճում եւ յօ­շո­տում: Այդ էլ թող­նում եմ ալ­լա­հին եւ հայ ժո­ղովր­դին: 1937.6.X. բանտ»:
Ա­ւե­լաց­նենք, որ յե­տոյ ինչ­պէս պար­զո­ւեց՝ ­Չա­րեն­ցի յի­շա­տա­կած բան­տախ­ցի «ներ­քե­ւում» մա­հո­ւան դա­տա­պար­տո­ւած­նե­րի խուցն էր՝ վեր­ջին կա­յա­նը նրանց երկ­նա­յին կեան­քի, եւ հէնց այն­տե­ղից էին գա­լիս Ի­սա­հա­կեա­նի եր­գի խօս­քե­րը:
­Վեց շա­բաթ անց, ­Հա­յաս­տա­նի խորհր­դայ­նաց­ման օ­րո­ւայ նա­խօ­րէին՝ 1937թ. ­Նո­յեմ­բե­րի 28ին, բան­տի բժիշկ­ներն ար­ձա­նագ­րե­ցին բան­տար­կեալ Ե­ղի­շէ ­Չա­րեն­ցի մա­հը, որ վրայ էր հա­սել թո­քե­րի կա­տա­րա­յին բոր­բո­քու­մից եւ օր­գա­նիզ­մի ընդ­հա­նուր հիւ­ծու­մից՝ Ն.Գ.Ժ.Կ. Ե­րե­ւան քա­ղա­քի ներ­քին բան­տի հի­ւան­դա­սե­նեա­կում: Այդ հաս­տա­տու­թեան կա­լա­նա­ւոր­նե­րին ըն­դու­նո­ւած չէր թա­ղել: Եւ գի­շե­րով բա­նաս­տեղ­ծի մար­մի­նը մտցրին «­Հաց» մա­կագ­րու­թիւ­նը կրող մե­քե­նան, տա­րան ­Գառ­նիի բար­ձունք­նե­րի ուղ­ղու­թեամբ եւ գաղտ­նի թա­ղե­ցին լեռ­նա­յին տե­ղան­քում: ­Բա­նաս­տեղ­ծի շի­րի­մը, այս­պի­սով, մինչ օրս յայտ­նի չէ:

*) ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ.- ­Բա­նա­սի­րա­կան գի­տու­թիւն­նե­րի դոկ­տոր, Հ.Հ. Գ.Ա.Ա. Մ., Ա­բե­ղեա­նի ա­նո­ւան գրա­կա­նու­թեան ինս­տի­տու­տի տնօ­րէն։ Աղ­բիւ­րը՝ «Ազ­գա­յին ­Գա­ղա­փար»։ ­Նիւ­թը՝ ՅԱՍՄԻԿ ՂԱԶԱՐԵԱՆԻ բլո­գից։