Ե­ղի­շէ ­Չա­րեն­ցի վեր­ջին օ­րե­րը

Ե­րե­ւա­նի բան­տին մէջ Ե­ղի­շէ ­Չա­րեն­ցի վեր­ջին օ­րե­րը

0
1922

Գ­րեց՝ Ա. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (*) «Ա­մէ­նուն ­Տա­րե­գիր­քը» — 1961

­Գոր­ծիս բե­րու­մով, 1939 թ. գտնւում էի ­Լե­նի­նա­կա­նում (Ա­լեք­սանդ­րա­պոլ)։ Անս­պա­սե­լի կեր­պով հան­դի­պե­ցի բա­րե­կամ­նե­րիցս մէ­կին, ո­րի բան­տար­կու­թեան մա­սին լսել էի։ Երբ ի­րեն տե­սայ, զար­ման­քով յայտ­նե­ցի ու­րա­խու­թիւնս, որ ա­զա­տո­ւել է եւ հե­տաքրք­րո­ւե­ցի, թէ ին­չո՛ւ էր բան­տար­կո­ւել։ Ն­րա պատ­մու­թիւ­նը շատ կարճ էր ու պարզ։ Ի­րեն յանձ­նո­ւած է ե­ղել 2000 ռուբ­լի, որ­պէս­զի դպրո­ցի ներ­կե­լուն եւ վե­րա­նո­րոգ­ման հոգ տա­նի, սա­կայն ին­քը դրա­մը ծախ­սել է եւ ժա­մա­նա­կին չի կա­րո­ղա­ցել ճա­րել ու վե­րա­դարձ­նել։ Այդ պատ­ճա­ռով դա­տում են բա­րե­կա­միս եւ մէկ ու կէս տա­րո­ւայ բան­տար­կու­թեան վճիռ ար­ձա­կում։ Վ­ճիռն ան­մի­ջա­պէս գոր­ծադր­ւում է եւ նրան բան­տար­կում Ե­րե­ւա­նի բան­տում։
­Բա­րե­կամս լի­նե­լով ե­րի­տա­սարդ ու­սու­ցիչ եւ քրէա­կան յան­ցա­գործ (ոչ-քա­ղա­քա­կան), հա­մե­մա­տած միւս բան­տար­կեալ­նե­րին, բա­ւա­կան «ար­տօ­նու­թիւն­ներ» է վա­յե­լում, մինչ­դեռ քա­ղա­քա­կան­նե­րը ի­րենց խցիկ­նե­րում, մե­կու­սա­րան­նե­րում փա­կո­ւած, զուրկ են ա­րե­ւի լոյ­սից ան­գամ։
­Մի օր էլ ի­րեն ա­ռա­ջար­կում են, որ գայ բան­տա­պե­տին գրա­սե­նեա­կը։ ­Ներ­կա­յա­նում եւ ստա­նում է նոր յանձ­նա­րա­րու­թիւն, ո­րով ա­մէն օր եւ եր­կու ան­գամ, բան­տի խո­հա­նո­ցից ճաշ պի­տի տա­նի մի հի­ւանդ բան­տար­կեա­լի։ Բ­նա­կան է, որ բա­րե­կամս պար­տա­ւոր էր յանձն առ­նել եւ մեր­ժե­լու պատ­ճառ կամ ի­րա­ւունք չու­նէր։
­Հի­ւանդ բան­տար­կեա­լը Ե­ղի­շէ ­Չա­րենցն էր։ ­Բա­րե­կամս ա­ռա­ջին ան­գամ ճա­շը տա­նե­լիս ճա­նա­չում է, բայց հսկի­չի ներ­կա­յու­թեամբ ո­չինչ չի կա­րո­ղա­նում հարց­նել կամ խօ­սել հե­տը։ Այս­պէս շա­րու­նակ, մի քա­նի ա­միս, մին­չեւ ­Չա­րեն­ցի մա­հը։
Երբ ես հե­տաքրք­րո­ւե­ցի, թէ ­Չա­րեն­ցի մա­հո­ւան ման­րա­մաս­նու­թիւն­նե­րի մա­սին ինչ գի­տէ, նա մի պահ լռեց, դէմ­քը մռայ­լո­ւեց, նա­յեց չորս կող­մը զգու­շու­թեան հա­մար եւ հե­տե­ւեա­լը պատ­մեց.
— «­Չա­րեն­ցը բան­տար­կո­ւած էր մե­կու­սա­րա­նում (ի­զօ­լեա­տոր)։ Ն­րա մե­կու­սա­րա­նը զուրկ էր ա­րե­ւի լոյ­սից, խո­նաւ էր եւ միակ լոյ­սը ե­լեկտ­րա­կան փոք­րիկ մի ճրագ էր։
Ան­կո­ղին չկար, դրան փո­խա­րի­նում էր խո­նա­ւա­ցած խո­տի մի կոյտ, իսկ մե­կու­սա­րա­նի ու­ղիղ մէջ­տե­ղը կար մի եր­կա­թեայ սիւն, որ ամ­րա­ցած էր յա­տա­կից մին­չեւ ա­ռաս­տաղ։ Եր­բեմն հսկի­չը դուրսն էր կանգ­նում եւ ես ա­ռի­թից օգ­տո­ւե­լով փոր­ձում էի խօ­սեց­նել ­Չա­րեն­ցին, բայց ի զուր. նա միշտ լուռ էր, եր­բեմն մռլտում էր եւ փո­րը բռնում, կամ կծկւում ինչ որ սուր ցա­ւե­րից։ Ինչ­պէս յե­տոյ ի­մա­ցայ, նա ջղե­րի հի­ւան­դու­թիւն ու­նէր եւ երբ ա­զատ էր, բուժ­ւում էր, այդ ցա­ւե­րը մեղ­մաց­նող դե­ղօ­րայք ըն­դու­նում, իսկ բան­տում բու­ժում չկար, նոյ­նիսկ ծխելն ար­գի­լել էին։
«­Մի ան­գամ, երբ նո­րից փոր­ձե­ցի խօ­սեց­նել, նա շատ ջղայ­նա­ցած հարց­րեց.¬ «Ծ­խո՞ւմ ես». ա­սա­ցի ոչ.- «­Դէ գնա՛, ա­սաց, ե­թէ կա­րող ես ինձ հա­մար մի հատ ծխա­խոտ ճա­րիր» … Ծ­խա­խոտ ճա­րե­ցի եւ տա­րայ։ ­Պէտք էր տես­նել, թէ ի՜նչ ա­գա­հու­թեամբ էր ծխում այդ է­ժան մա­խոր­կան, լրագ­րի թղթով փա­թա­թած։
«­Տա­րածս կե­րա­կուր­նե­րից շատ քիչ էր ու­տում, ո­րով­հե­տեւ ա­նո­րակ էին, ան­համ, օ­րի­նակ՝ ա­ղի ձու­կով ա­պուր, կի­սաեփ սեւ հաց, կամ կա­ղամ­բի մնա­ցորդ­նե­րով ա­պուր, ա­ռանց իւ­ղի կամ ճար­պի։ Գ­նա­լով նրա ցա­ւե­րը ու­ժե­ղա­նում էին. նա այ­լեւս չդի­մա­նա­լով՝ սկսում էր գոռ­գո­ռալ, հայ­հո­յել, ա­ղա­ղա­կել։
«­Վեր­ջին շա­բաթ­նե­րը նա գրե­թէ ճա­շին ձեռք չէր տա­լիս։ Ինձ հետ միշտ գա­լիս էր հսկի­չը, որ բաց էր ա­նում դու­ռը եւ դրսում սպա­սում, մին­չեւ ­Չա­րեն­ցը վեր­ջաց­նի. յե­տոյ ես ա­ման­նե­րը վերցնում ու դուրս էի գա­լիս։
«­Մի օր էլ ճաշ տա­րայ եւ տե­սայ, որ հսկի­չը ներս մտաւ (սո­վո­րա­բար ներս չէր մտնում, այլ դուր­սը սպա­սում էր) ու սկսեց բաց ա­նել ­Չա­րեն­ցի կա­պե­րը։ ­Նա կա­պո­ւած էր իր մե­կու­սա­րա­նի մէջ­տե­ղի եր­կա­թեայ ձո­ղին, որ­պէս­զի զուրկ լի­նի շար­ժո­ւե­լու եւ դու­ռը ծե­ծե­լու հնա­րա­ւո­րու­թիւ­նից։ Այս­պէս շա­րու­նա­կո­ւեց մի քա­նի օր եւս։ ­Մի օր էլ, երբ հսկի­չը դու­ռը բա­ցեց, ես սար­սա­փով տե­սայ, որ ­Չա­րեն­ցը կա­պո­ւած է ու նրա մեծ գլու­խը կա­խո­ւած է… ­Նա լուռ էր եւ նա լռեց յա­ւի­տեան»…
­Բա­րե­կա­միս աչ­քե­րը լցո­ւած էին ար­տա­սու­քի եր­կու խո­շոր կա­թիլ­նե­րով ու ձայ­նը կեր­կե­րում էր։ Ես ա­սե­լիք չու­նէի եւ եր­կար ժա­մա­նակ քայ­լում էի լռու­թեամբ։
­Յե­տոյ՝ ան­շուք մի դա­գաղ, ան­յայտ մի մե­ռել եւ ­Չա­րենցն ան­ցաւ պատ­մու­թեան…
Եւ այս­պի­սի «մա­հը», խորհր­դա­յին քննա­դատ­նե­րի հա­մար կը նշա­նա­կի «վախ­ճա­նո­ւե՜լ» … ­Հա­պա խեղ­դա­մահ ա­նե՞­լը որն է։
­Բո­լո­րին յայտ­նի է, որ ­Չա­րեն­ցը, մին­չեւ 1929-1930ա­կան թո­ւա­կան­նե­րը հա­մո­զո­ւած բոլ­շե­ւիկ էր, ուղ­ղա­փառ մարք­սիստ, բայց 1930 թո­ւից յե­տոյ նա հիաս­թա­փո­ւեց եւ նրա նման՝ ու­րիշ շատ հա­մո­զուած հա­մայ­նա­վար­ներ։
­Հա­մա­տա­րած կո­լեկ­տի­վա­ցու­մը, բռնու­թիւն­նե­րը եւ ­Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թեան մաք­րա­գոր­ծում­նե­րը խախ­տե­ցին այն հա­ւա­տը, զոր ­Չա­րենցն ու­նէր կո­մու­նիզ­մի եւ խորհր­դա­յին իշ­խա­նու­թեան հան­դէպ։ ­Խորհր­դա­յին իշ­խա­նու­թիւ­նը հաս­տա­տուե­լուց յե­տոյ ­Չա­րեն­ցը այն­քան վստա­հե­լի էր, որ 1924 թ. նրան ար­տօ­նե­ցին աշ­խար­հը շրջել եւ լայն մտա­հո­րի­զոն­ներ ու­նե­նալ։ Երբ նա վե­րա­դար­ձաւ, գրեց «­Լե­նինն ու Ա­լին»։ Ու­րեմն նա բոլ­շե­ւի­կի յատ­կու­թիւն­ներ ու­նէր, որ ամ­բողջ աշ­խար­հում միայն ­Լե­նի­նին (ռուս) եւ Ա­լիին (թուրք) տե­սաւ։ ­Տե­սաւ ու գո­վեր­գեց միայն նրանց, ո­րոնք հայ ժո­ղովր­դի ան­կա­խու­թիւ­նը խլող­ներն էին եւ նրա ա­զա­տու­թիւ­նը բռնի տա­պա­լող­ներ։
Ն­րա հիաս­թա­փու­թեան ար­դիւն­քը ե­ղաւ 1933ին հրա­տար­կո­ւած «­Գիրք ճա­նա­պար­հի» հա­տո­րը եւ նրա նշա­նա­ւոր ­Պատ­գա­մը, ո­րով կոչ էր ա­նում.
— «Ո՜վ հայ ժո­ղո­վուրդ, քո միակ փրկու­թիւ­նը քո հա­ւա­քա­կան ու­ժի մէջ է»…

(*) Իբ­րեւ պատ­մա­կան հաս­տա­տում Ե­ղի­շէ ­Չա­րեն­ցի վեր­ջին օ­րե­րու ա­հա­ւոր դառ­նու­թեան ու տա­ռա­պան­քին, կը հրա­տա­րա­կենք պատ­մու­թիւ­նը ա­կա­նա­տե­սի մը, որ ե­ղած է ա­նո­ւա­նի բա­նաս­տեղ­ծին բան­տա­կի­ցը Ե­րե­ւա­նի մէջ եւ տե­սած է ա­նոր չար­չա­րա­լից մա­հը։ Գ­րու­թեան հե­ղի­նա­կը ­Հա­յաս­տա­նէն ար­տա­սահ­ման ա­պաս­տա­նած տա­րա­գիր մըն է։ «Ա. Տ.»