ԱՐՄԻՆԷ ԱՂԱԲԵԿԵԱՆ
յա­տուկ ման­կա­վարժ, լո­գո­թե­րա­պեւտ (Λογοθεραπεύτρια)

Այ­սօր երկ­րագն­դի տար­բեր մա­սե­րում ծնւում են ե­րե­խա­ներ, ո­րոնք ո­րո­շա­կի ախ­տան­շան­նե­րով տար­բեր­ւում են բնա­կա­նոն զար­գա­ցում ու­նե­ցող ե­րե­խա­նե­րից: ­Խօս­քը 21րդ ­դա­րի հա­մախ­տա­նիշ (սինդ­րոմ) հա­մա­րո­ւող աու­տիզ­մի (αυτισμός) մա­սին է: Ու­սում­նա­սի­րու­թիւն­նե­րը ցոյց են տա­լիս, որ բա­ւա­կա­նին մեծ թո­ւով ե­րե­խա­ներ են տա­ռա­պում այս սինդ­րո­մից, եւ նրանց թի­ւը գնա­լով ա­ւե­լա­նում է. ըստ վի­ճա­կագ­րա­կան տո­ւեալ­նե­րի` 1970թ. աշ­խար­հում գրան­ցո­ւել է աու­տիզ­մով 1 ե­րե­խայ 10.000ից, իսկ 2013թ. 1 ե­րե­խայ՝ 50ից: ­Հա­յաս­տա­նում 2007 թ. գրան­ցո­ւել է աու­տիզ­մի 73 դէպք, իսկ 2012թ.` ար­դէն 127 դէպք:
­Զար­գաց­ման խան­գա­րում­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի, յատ­կա­պէս աու­տիզ­մից տա­ռա­պող ե­րե­խա­նե­րի հետ աշ­խա­տե­լու բազ­մա­թիւ մե­թոդ­ներ կան, ո­րոնք այս կամ այն չա­փով օգ­նում են շտկե­լու ե­րե­խա­յի խնդիր­նե­րը եւ զար­գաց­նե­լու նրա ի­մա­ցա­կան ո­լոր­տը, հա­ղոր­դակ­ցու­մը, վար­քը, ինք­նաս­պա­սարկ­ման հմտու­թիւն­նե­րը, հա­սա­րա­կա­կան շփու­մը ե­ւայլն: Այդ մե­թոդ­նե­րից կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել «Affolterի մո­դե­լը»` որ­պէս կա­րե­ւո­րա­գոյն մե­թոդ եւ լա­ւա­գոյն մի­ջոց՝ ե­րե­խա­յի հետ աշ­խա­տե­լու եւ ցան­կա­լի ար­դիւն­քի հաս­նե­լու հա­մար: ­Սոյն մե­թոդն ստեղ­ծել է շո­ւե­ցա­րիա­ցի կին հո­գե­բան ­Ֆե­լի­սիէ Աֆ­ֆոլ­տեր (Francois Affolter — ծնեալ 1926թ.), ո­րը ­Ժան ­Պիա­ժէի հետ միա­սին 30ից ա­ւե­լի տա­րի­ներ հե­տա­զօ­տու­թիւն­ներ է կա­տա­րել ­Շո­ւե­ցա­րիա­յում եւ Ա.Մ.Ն.ում: Ա Affolterի մե­թո­դի հիմ­նա­կան գա­ղա­փա­րը հե­տե­ւեալն է.- Ա­ռօ­րեայ կեան­քում մի­ջա­վայ­րի հետ փո­խազ­դե­ցու­թիւ­նը ե­րե­խա­յին տա­լիս է աշ­խար­հի մա­սին ա­ռա­ջին փոր­ձա­ռու­թիւ­նը, քա­նի որ մեր ա­ռօ­րեան հա­րուստ աղ­բիւր է սո­վո­րե­լու եւ զար­գա­նա­լու հա­մար: ­Բայց որ­պէս­զի սո­վո­րելն ու զար­գա­նալն ի­րա­կա­նու­թիւն դառ­նան, ե­րե­խան պէտք է փո­խազ­դե­ցու­թեան մէջ մտնի ի­րեն շրջա­պա­տող աշ­խար­հի հետ, ին­չը տե­ղի է ու­նե­նում միայն շօ­շա­փո­ղա­շար­ժո­ղա­կան հա­մա­կար­գի մի­ջո­ցաւ. մեր շօ­շա­փո­ղա­շար­ժո­ղա­կան հա­մա­կար­գը ու­ղիղ կապ է մի­ջա­վայ­րի եւ օր­գա­նիզ­մի մի­ջեւ: ­Հէնց այդ փո­խազ­դե­ցու­թիւնն է, որ ե­րե­խա­յին փոր­ձա­ռու­թիւն է տա­լիս: ­Բազ­մա­թիւ հե­տա­զօ­տու­թիւն­ներ ա­պա­ցու­ցել են, որ զգա­յա­կան փոր­ձա­ռու­թիւ­նը սո­վո­րե­լու եւ զար­գա­նա­լու հիմ­նա­կան նա­խա­պայ­մանն է. ե­րե­խան դիպ­չում է ա­ռար­կա­յին, բռնում, վերց­նում, բաց է թող­նում եւ բա­ցա­յայ­տում­ներ կա­տա­րում: ­Մի­ջա­վայ­րը փո­խե­լով՝ ե­րե­խան ինքն ի­րեն է փո­խում, իսկ հա­ւա­քած փոր­ձը ե­րե­խա­յին օգ­նում է ա­ւե­լի ակ­տիւ (գոր­ծուն) դառ­նա­լու: Ա­ռանց այդ ակ­տի­ւու­թեան՝ ո­րե­ւէ այլ փոր­ձա­ռու­թիւն հնա­րա­ւոր չէ: Ա­ւե­լի ուշ, հա­ւա­քած փոր­ձի եւ ներ­քին մտա­պատ­կեր­նե­րի, ան­հա­տա­կան փոր­ձա­ռու­թեան հի­ման վրայ զար­գա­նում է լե­զուն:
Զ­գա­յա­կան ըն­կալ­ման խան­գա­րու­մով ե­րե­խա­նե­րը դժո­ւա­րա­նում են փո­խազ­դե­ցու­թեան մէջ մտնե­լու ի­րենց մի­ջա­վայ­րի հետ. նրանք տե­ղե­կա­տո­ւու­թիւն են փնտռում միօ­րի­նակ, կրկնո­ւող շար­ժում­նե­րով` ի­րենց ինք­նա­բուխ ակ­տի­ւու­թեան մի­ջո­ցաւ չկա­րո­ղա­նա­լով ձեռք բե­րել փոր­ձա­ռու­թիւն: Ի վեր­ջոյ, նրանց գոր­ծո­ղու­թիւն­նե­րը զար­գաց­ման չեն յան­գեց­նում: Ի՞նչ կա­րե­լի է ա­նել, որ­պէս­զի այս ե­րե­խա­նե­րը շօ­շա­փո­ղա­շար­ժո­ղա­կան փո­խազ­դե­ցու­թեան մեջ մտնեն ի­րենց մի­ջա­վայ­րի հետ: Affolterի մո­դելն այդ խնդի­րը լու­ծում է ուղ­ղորդ­ման մի­ջո­ցաւ (Guiding): Ուղ­ղոր­դու­մը այլ ան­ձի մի­ջո­ցաւ ե­րե­խա­յին՝ ի­րեն շրջա­պա­տող մի­ջա­վայ­րում ի­մաս­տա­յին փո­խազ­դե­ցու­թեան բե­րելն է: Ուղ­ղոր­դու­մը օգ­նում է ե­րե­խա­յին ըն­կա­լել շրջա­պա­տը, փո­խազ­դե­ցու­թեան մէջ մտնե­լու դրա հետ, փորձ, ներ­քին մտա­պատ­կեր­ներ հա­ւա­քել եւ, հիմ­նո­ւե­լով այդ ա­մէ­նի վրայ, ու­նե­նալ խօսք: Ե­րե­խա­նե­րի հետ աշ­խա­տե­լիս ուղ­ղոր­դու­մը որ­պէս օգ­տա­կար եւ յար­մար մի­ջոց­ներ, կի­րա­ռում է ա­ռօ­րեայ կեան­քի խնդիր­ներ լու­ծե­լու ի­րա­վի­ճակ­նե­րը: Ու­սում­նա­սի­րու­թիւն­ներն էլ են ցոյց տա­լիս, որ խնդիր­ներ լու­ծե­լու գոր­ծըն­թաց­նե­րը ու­ղե­ղում ա­ւե­լի շատ կա­պեր են ա­ռա­ջաց­նում, քան կրկնուող վար­ժու­թիւն­նե­րը:
Զ­գա­յա­կան ըն­կալ­ման խնդիր ու­նե­ցող ե­րե­խա­նե­րը դժո­ւա­րու­թիւն­ներ ու­նեն նաեւ ճա­նա­չո­ղու­թեան ի­րա­կա­նու­թիւ­նը հաս­կա­նա­լու ա­ռու­մով: ­Մարդն ի­րա­կա­նու­թիւնն ըն­կա­լում է հինգ զգա­յա­րան­նե­րի մի­ջո­ցով՝ տե­սո­ղու­թիւն, լսո­ղու­թիւն, համ, հո­տո­տե­լիք, շօ­շա­փե­լիք: Ե­թէ ո­րե­ւէ զգա­յա­րա­նի գոր­ծա­ռոյթ բա­ցա­կա­յում է կամ խան­գար­ւում, ա­պա այս կամ այն չա­փով փոխ­ւում է նաեւ ի­րա­կա­նու­թեան ըն­կա­լու­մը: Օ­րի­նակ՝ ինչ­պէս որ փա­զըլ (puzzle) հա­ւա­քե­լով դնում ենք բո­լոր մա­սե­րը եւ ստա­նում ամ­բող­ջա­կան պատ­կե­րը, նոյն կերպ մեր զգա­յա­րան­նե­րից ստա­ցո­ւած տե­ղե­կու­թիւն­նե­րը, հա­մադ­րո­ւե­լով, մեզ են տա­լիս ի­րա­կա­նու­թեան մա­սին ամ­բող­ջա­կան, հա­մա­լիր պատ­կե­րը: Աու­տիստ ե­րե­խա­նե­րը նման հմտու­թիւն­ներ չու­նեն, նրանք դժուա­րա­նում են հա­մադ­րե­լու մի քա­նի զգա­յա­րան­նե­րից ստա­ցած տե­ղե­կու­թիւն­նե­րը: Ն­կա­տի ու­նե­նա­լով մի­ջա­վայ­րը եւ ի­րա­կա­նու­թիւնն ըն­կա­լե­լու նրանց դժո­ւա­րու­թիւն­նե­րը, հաս­կա­նա­լի է դառ­նում, որ այս ե­րե­խա­նե­րը ինք­նու­րոյն զար­գա­նալ չեն կա­րող: Ուս­տի եւ անհ­րա­ժեշտ է յա­տուկ մօ­տե­ցում եւ ուղ­ղոր­դում, որ­պէս­զի աու­տիստ ե­րե­խա­նե­րը ճա­նա­չեն ի­րենց շրջա­պա­տը եւ, փո­խազ­դե­ցու­թեան մէջ մտնե­լով այդ մի­ջա­վայ­րի հետ, կա­րո­ղա­նան հա­ւա­քել փոր­ձա­ռու­թիւն եւ հմտու­թիւն­ներ: Այս­պի­սով՝ Affolterի մե­թո­դը այն ճա­նա­պարհն է, որն օգ­նում է աու­տիստ ե­րե­խա­յին ձեռք բե­րե­լու վե­րը նշո­ւած ըն­կե­րա­յին (սո­ցիա­լա­կան) փոր­ձա­ռու­թիւ­նը եւ ու­նա­կու­թիւն­նե­րը: ­Մաս­նա­գէտ­ներն Affolterի մե­թո­դը պատ­կե­րա­ւոր ներ­կա­յաց­նում են ծա­ռի օ­րի­նա­կով. այն ծա­ռը, ո­րը թոյլ, տկար ար­մատ­ներ ու­նի, չի կա­րող լիար­ժէք զար­գա­նալ, մինչ­դեռ այն ծա­ռը, ո­րի ար­մատ­ներն ու­ժեղ են, ա­ճում է և պտ­ղա­բե­րում: Affolterի մե­թոդն աշ­խա­տում է հէնց մար­դու «ար­մատ­նե­րի»` այ­սինքն շօ­շա­փո­ղա­շար­ժո­ղա­կան հա­մա­կար­գի վրայ: ­Վեր­ջի­նիս հետ կա­պո­ւած խնդիր­նե­րի լու­ծու­մը թոյլ է տա­լիս հնա­րա­ւո­րինս յաղ­թա­հա­րել նաեւ աու­տիզ­մի ախ­տան­շան­նե­րը: