­Մա­րիա ­Մար­կո­սեան-­Տա­մա­տեան

«Ա­յո, մի փոք­րիկ լոյս է սա, բայց գի­շերն այն­քա՛ն խա­ւար է». ­Գա­րէն Եփ­փէ

«­Սու­գի քոյ­րեր ենք մենք» գրու­թեամբ ժա­պա­ւէ­նը ձեռք­նե­րին՝ լու­սան­կա­րում հա­յու­հի­ներ են. իս­լա­մա­կան գե­րու­թիւ­նից փրկուած։ ­Հա­յու­հի­ներ, որ բա­զում փոր­ձու­թիւն­նե­րի մի­ջով անց­նե­լով, ճա­կա­տագ­րի միեւ­նոյն դառ­նու­թիւ­նը կրե­լով՝ դար­ձեալ միա­սին են, հայ­կա­կան մի­ջա­վայ­րում:

­Գա­րէն Եփ­փէ՝ հայ կա­նանց եւ որ­բե­րի հա­ւա­քագր­ման գոր­ծում մեծ դեր ու­նե­ցող դա­նիա­ցի գե­ղեց­կա­դէմ, ոս­կե­ծամ «մի­սիո­նե­րու­հին»։ Հայ հե­րո­սա­մար­տե­րի ան­մի­ջա­կան վկայ, զոհ դար­ձած մի­լիո­նա­ւոր հա­յե­րի նա­հա­տա­կու­թեանն ա­կա­նա­տես։
«­Մէկ հայ` մէկ ոս­կի» կար­գա­խօ­սով նրան յա­ջո­ղո­ւել է հա­րեմ­նե­րից ա­զա­տագ­րել մօտ 400 հա­յու­հու՝ վճա­րե­լով նրանց փրկու­թեան գի­նը. փրկո­ւած հա­յու­հի­նե­րը ա­պաս­տա­նել են ­Սի­րիա­յի մի շարք բնա­կա­վայ­րե­րում, գիւ­ղե­րում։
­Գա­րէն Եփ­փէն՝ ­Դա­նիա­յում ծնո­ւած (1876թ.), կրթու­թիւն ստա­ցած, հա­մի­դեան ջար­դե­րի մա­սին տե­ղե­կա­ցել էր եւ­րո­պա­կան մա­մու­լից, ա­պա դա­նիա­ցի գիտ­նա­կան, մար­դա­սէր Օ. Մ. ­Բե­նե­դիք­սե­նի դա­սա­խօ­սու­թիւ­նից։ ­Վեր­ջինս, այ­ցե­լե­լով Ուր­ֆա­յի ­Գեր­մա­նա­կան որ­բա­նո­ցը, հա­մի­դեան ջար­դե­րից (1894-1896) փրկւած հայ որ­բե­րին տես­նե­լով՝ գրել էր նրանց մա­սին։ ­Գա­րէ­նը, գրքի տպա­ւո­րու­թիւ­նից յու­զո­ւած եւ ցնցո­ւած, հաս­կա­նա­լով, որ որ­բա­նո­ցը ու­սուց­չի կա­րիք ու­նի, ա­ռանց յա­պա­ղե­լու 1903-ին մեկ­նել է Ուր­ֆա՝ ըն­տա­նի­քի կամ­քին հա­կա­ռակ։­
Մինչ այդ նա դար­ձել էր «­Հա­յե­րի դա­նիա­ցի բա­րե­կամ­նե­րը» կազ­մա­կեր­պու­թեան ան­դամ եւ աշ­խա­տակ­ցե­լու ցան­կու­թեամբ ներ­կա­յա­ցել Եօ­հան­նես ­Լեփ­սիու­սին։

­Կա­մա­ւոր հե­ռա­նա­լով ծննդա­վայ­րից՝ նա փրկել է հայ կա­նանց եւ որ­բե­րին ֆի­զի­կա­կան ու հո­գե­ւոր բնաջն­ջու­մից։

«­Սո­վո­րե­լը չի բա­ւէր, պէտք է նաեւ աշ­խա­տել»,- մէկ տա­րի անց ­Գա­րէ­նը այս­պէս է ա­սել իր սա­նե­րին՝ որ­բե­րին։ Ա­յո, ըն­դա­մէ­նը 1 տա­րո­ւայ ըն­թաց­քում նա Ուր­ֆա­յում սո­վո­րել է հա­յե­րէն, ա­րա­բե­րէն, քրդե­րէն, թուր­քե­րէն։ ­Տի­րա­պե­տե­լով լե­զու­նե­րին, ար­դէն կա­րո­ղա­ցել է շփո­ւել մա­նուկ­նե­րի հետ եւ ծա­ւա­լել ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նէու­թիւն։ Ն­րա ջան­քե­րի շնոր­հիւ Ուր­ֆա­յում բա­ցո­ւել են մե­տաք­սա­գոր­ծու­թեան, հե­լիւ­նա­գոր­ծու­թեան, ա­սեղ­նա­գոր­ծու­թեան ար­հես­տա­նոց­ներ՝ որ­բե­րին աշ­խա­տան­քով ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով։
1915ին, ­Մեծ կո­տո­րա­ծի գի­շե­րը, ­Գա­րէն Եփ­փէն Ուր­ֆա­յի իր տանն էր. տե­ղի շէյ­խե­րից մէ­կը փրկում է նրան։ Մ­տա­հոգ իր սա­նե­րի ճա­կա­տագ­րով՝ «ե­րե­խա­նե­րը կա­րող են գա­զա­նի ե­րա­խին կուլ գնալ», նա փախ­նում է շէյ­խի տնից, հաս­նում հա­յե­րի քա­րա­ւան­նե­րին եւ հնա­րա­ւո­րինս փրկում շատ գե­րի­նե­րի։

Որ­դեգ­րել է փրկո­ւած 2 ե­րե­խայ՝ ­Մի­սա­կին եւ ­Լու­սի­նէին, ո­րոնք
յե­տա­գա­յում ա­մուս­նա­ցել եւ ըն­տա­նիք են կազ­մել՝ շա­րու­նա­կե­լով հա­յի գե­նը։

­Գա­րէ­նը, քրդե­րի ու ա­րաբ­նե­րի շո­րեր փո­խան­ցե­լով բռնա­գաղ­թո­ւած­նե­րին, քա­րա­ւան­նե­րով անց­նող մարդ­կանց, նրանց ջուր բա­ժա­նե­լով՝ փրկում է մա­հո­ւա­նից, ա­պա թաքցնում նրանց իր տան մա­ռա­նում։
Դ­ժո­խա­յին պատ­կեր­նե­րը աչ­քի առ­ջեւ, տա­ռա­պած եւ հիւ­ծո­ւած՝ մին­չեւ 1918 թո­ւա­կա­նը ­Գա­րէ­նը հա­յե­րի կող­քին է ե­ղել, ա­պա ստի­պո­ւած վե­րա­դար­ձել է ­Դա­նիա՝ բու­ժո­ւե­լու. բժիշկ­ներն ախ­տո­րո­շել էին նեար­դա­յին հի­ւան­դու­թիւն.

«Որ­քան լաւ կը լի­նէր չտես­նել մա­հո­ւան այդ ճա­նա­պար­հը, որ ձգւում էր Ուր­ֆա­յի պա­րիսպ­նե­րից դէ­պի հե­ռու-հե­ռու՝ դե­ղին, ա­րե­ւից խան­ձո­ւած, ան­ծայ­րա­ծիր հար­թա­վայ­րը: Այն լի էր ոչ թէ թարմ կա­նաչ, ստո­ւե­րա­շատ ծա­ռե­րով, այլ մարդ­կանց դիակ­նե­րով՝ քայ­քայ­ման տար­բեր աս­տի­ճա­նում: Ո­մանք ըն­կած էին հէնց քա­ղա­քի դար­պաս­նե­րի մօտ: ­Հի­ւանդ­նե­րին դուրս էին քշել ի­րենց մահ­ճից՝ փայ­տե­րով ծե­ծե­լով, ով­քեր կա­րո­ղա­ցել են մի քա­նի հա­րիւր քայլ եւս կա­տա­րել»,- գրել է Եփ­փէն:

Ե­րեք տա­րի անց՝ 1921ին, նա ար­դէն ա­պա­քի­նո­ւած վե­րա­դառ­նում է ­Հա­լէպ։ ­Կա­ռու­ցում բու­ժա­րան, ման­կա­պար­տէզ, հա­գուս­տի գոր­ծա­րան, ա­պա հա­յու­հի­նե­րի ձե­ռա­գործ աշ­խա­տանք­նե­րը ­Դա­նիա է ու­ղար­կում եւ ստա­ցո­ւած հա­սոյ­թով բա­րե­լա­ւում գաղ­թա­կան­նե­րի վի­ճա­կը։ Այդ ըն­թաց­քում ­Գա­րէ­նին ա­ռա­ջար­կել են Ազ­գե­րի ­Լի­գա­յի հայ կա­նանց ու որ­բե­րի ա­զա­տագ­րու­թեան ­Կո­մի­տէի յանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ դառ­նալ։

20-ից 30.000 բռնա­գաղ­թո­ւած հայ կա­նանց եւ ե­րե­խա­նե­րին փրկե­լու ա­ռա­քե­լու­թեամբ՝ Եփ­փէին յա­ջո­ղո­ւել է մահ­մե­դա­կան հա­րեմ­նե­րից շուրջ 2000 հա­յու­հի ու որբ ե­րե­խայ ա­զա­տագ­րել.
«Ա­յո, մի փոք­րիկ լոյս է սա, բայց գի­շերն այն­քա՛ն խա­ւար է»,- ա­սել է նա Ազ­գե­րի ­Լի­գա­յում հնչած իր ա­մե­նա­կարճ ե­լոյ­թի ըն­թաց­քում։

Ստր­կա­ցո­ւած ու հա­րեմ­նե­րում գտնո­ւող հա­յազ­գի կա­նանց ու աղ­ջիկ­նե­րին փրկե­լու նպա­տա­կով, երբ Ազ­գե­րի ­Լի­գան գու­մար­ներ յատ­կացնե­լու ո­րո­շում է կա­յաց­նում, ­Գա­րէ­նը շտապ գոր­ծի անց­նե­լով՝ ստեղ­ծում է ո­րոն­ման եւ ա­ռա­ջին օգ­նու­թեան կա­յան­ներ, որ­պէս ա­պաս­տա­րան հայ կա­նանց։

Ն­րանք, ո­րոնք ար­դէն յղի էին մնա­ցել եւ ե­րե­խա­ներ ու­նէին, խնդրի ա­ռաջ յայտ­նո­ւե­լով, ստի­պո­ւած էին լի­նում մնալ ի­րենց ա­ռե­ւան­գած­նե­րի մօտ։ Ար­դէն ցե­ղախմ­բի նշա­նով դա­ջո­ւած հա­յու­հի­նե­րը, ա­մա­չե­լով՝ չեն ներ­կա­յա­նում ար­ձա­նագ­րո­ւե­լու…

Ա­ռանձ­նա­յա­տուկ խնամք, սնունդ, հա­գուստ, ինչ­պէս նաեւ անհ­րա­ժեշտ բժշկա­կան օգ­նու­թիւն էին ստա­նում Իս­լա­մա­կան գե­րու­թիւ­նից ա­զա­տագ­րո­ւած­նե­րը, ստու­գում էին նրանց ինք­նու­թիւ­նը, ա­պա ա­նո­ւա­նա­ցան­կե­րը՝ կից լու­սան­կար­նե­րով, ու­ղար­կում էին ե­կե­ղե­ցի­նե­րին, հայ­կա­կան միու­թիւն­նե­րին ու թեր­թե­րին՝ հա­րա­զատ­նե­րին գտնե­լու յոյ­սով։
­Գա­րէն Եփ­փէն, տա­րի­նե­րով այ­լազ­գի­նե­րի հետ ապ­րած հա­յե­րի մէջ ան­ցեա­լի յի­շա­տակն արթ­նաց­նե­լու, ինք­նու­թեա­նը վե­րա­դարձ­նե­լու գոր­ծում, ա­զա­տագ­րեալ ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թեան մէջ կա­րե­ւո­րել է ­Հայ ե­կե­ղե­ցու դե­րը իր ծէ­սե­րով, ա­րա­րո­ղու­թիւն­նե­րով։ ­Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մեկ­նե­լով Ժ­նեւ՝ նա դրա­մա­հա­ւաք է կազ­մա­կեր­պում, ա­պա իր բա­րե­կամ շէյ­խի կա­լուածք­նե­րից վար­ձա­կա­լում է տա­րածք եւ հիմ­նում հայ­կա­կան գա­ղութ։ ­Տե­ղե­կու­թիւն­նե­րի հա­մա­ձայն, ­Հա­լէ­պից դուրս եւս 6 փոք­րիկ գիւղ է հիմ­նած ե­ղել նա, վար­ժա­րան, ար­հես­տա­գոր­ծա­կան դպրոց­ներ, ար­հես­տա­նոց­ներ, բնա­կե­լի տներ է կա­ռու­ցել, խա­ղո­ղի այ­գի­ներ տնկել՝ կեան­քի վե­րա­դարձնե­լով մեծ ա­ղէ­տից փրկո­ւած­նե­րին։
­Հան­դէս է ե­կել դա­սա­խօ­սու­թիւն­նե­րով՝ այ­ցե­լե­լով ­Սի­րիա­յի հա­յա­շատ բնա­կա­վայ­րե­րը, յօ­դո­ւած­ներ է տպագ­րել Եւ­րո­պա­կան մա­մու­լում, հա­յե­րի կո­տո­րած­նե­րի մա­սին իր վկա­յու­թիւն­նե­րով փոր­ձել է աշ­խար­հին տե­ղե­կաց­նել կա­տա­րո­ւող ոճ­րի մա­սին։

ՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ…

1935 թո­ւա­կա­նի ­Յու­լի­սի 7-ին ­Գա­րէն Եփ­փէն ­Հա­լէ­պում կնքել է իր մահ­կա­նա­ցուն. վա­րա­կո­ւել էր մա­լա­րիա­յով՝ ան­բու­ժե­լի մի հի­ւան­դու­թեամբ։ Ն­րան յու­ղար­կա­ւո­րել են հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ծի­սա­կար­գով, ­Հա­լե­պի հա­յոց ազ­գա­յին գե­րեզ­մա­նա­տա­նը՝ իր ցան­կու­թեամբ։
­Դե­ռեւս 1927 թո­ւա­կա­նին ­Գա­րէն Եփ­փէին պար­գե­ւատ­րել են ոս­կէ մե­դա­լով՝ մարդ­կու­թեա­նը մա­տու­ցած ծա­ռա­յու­թիւն­նե­րի հա­մար, սա­կայն հրա­ժա­րո­ւել է…
­Գա­րէ­նը ար­ժա­նա­ցել է նաեւ ­Դա­նիա­յի «­Պա­տո­ւոյ լե­գէո­նի աս­պետ» ա­ռա­ջին կար­գի շքան­շա­նի, պար­գե­ւատ­րո­ւել է ֆրան­սիա­կան իշ­խա­նու­թիւն­նե­րի կող­մից՝ ­Սի­րիա­յում ֆրան­սիա­կան ման­դա­տի շրջա­նում իր կա­տա­րած ծա­ռա­յու­թիւն­նե­րի հա­մար:
1947 թո­ւա­կա­նին ­Գա­րէն Եփ­փէի ա­նո­ւան ազ­գա­յին ճե­մա­րան է բա­ցո­ւել իր հիմ­նադ­րած որ­բա­նո­ցի տե­ղում. այն գոր­ծում է մինչ օրս:
«­Հա­յե­րի պա­հա­պան հրեշ­տա­կը», այս­պէս է մա­կագ­րո­ւած յու­շա­քա­րի վրայ, որ ­Հա­լէ­պում կա­ռու­ցուել է ի յի­շա­տակ ­Գա­րէ­նի։
­Հա­յոց մեծ ե­ղեռ­նի 100-րդ ­տա­րե­լի­ցի ա­ռի­թով, 2015 թո­ւա­կա­նին Ե­րե­ւա­նում բա­ցո­ւեց «Ե­րախ­տի­քի ծա­ռու­ղի»՝ բաղ­կա­ցած յայտ­նի ան­ձանց 12 կի­սանդ­րի­նե­րից, ո­րոնց շար­քում է նաեւ ­Գա­րէն Եփ­փէն. Ե­րե­ւա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ­Սար­գիս եւ ­Մա­րի Իզ­միր­լեան­նե­րի ա­նուան գրա­դա­րա­նի մուտ­քի մօտ՝ ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան տա­րի­նե­րին հա­յան­պաստ գոր­ծու­նէու­թիւն ծա­ւա­լած ­Հայ դա­տի պաշտ­պան­նե­րին ի յի­շա­տակ։
Իր կեանքն անձ­նու­րաց կեր­պով նո­ւի­րա­բե­րեց հայ ժո­ղովր­դի զա­ւակ­նե­րին՝ կի­սե­լով նրանց վշտերն ու տա­ռա­պանք­նե­րը, միա­ժա­մա­նակ հիա­նա­լով նրանց ան­կոտ­րում կամ­քով, ո­գու ա­րիու­թեամբ, լա­ւա­տե­սու­թեամբ։
­Հա­յե­րի մե­ծա­գոյն բա­րե­կա­մը… ­Գա­րէն Եփ­փէ։