Ես՝ ­­Գուր­գէն ­­Ռա­ֆա­յէ­լեանս, ապ­րում եմ ­­Յու­նաս­տա­նի ­­Գո­մո­թի­նի քա­ղա­քում, սո­վո­րում եմ հայ­կա­կան ե­կե­ղե­ցուն կից՝ մէ­կօ­րեայ հայ­կա­կան վար­ժա­րա­նում։ Այս տա­րի ինձ բախտ վի­ճա­կո­ւեց մաս­նակ­ցե­լու Հ.Հ. սփիւռ­քի նախ­րա­րու­թեան կող­մից կազ­մա­կեր­պո­ւած «Ա­րի ­­Տուն» ծրագ­րին։ Այս ծրա­գիրն ինձ հա­մար ա­ռա­ջին հեր­թին հայ­րե­նա­ճա­նա­չու­թիւն էր։ ­­Յա­ճա­խե­լով կի­րակ­նօ­րեայ դպրոց՝ սո­վո­րել եմ հա­յե­րէն կար­դալ-գրել, ծա­նօթ եմ ­­Հա­յաս­տա­նի պատ­մու­թեանն ու աշ­խար­հագ­րա­կան դիր­քին, սա­կայն այն ինչ տե­սայ ու զգա­ցի իմ հայ­րե­նի­քում… բա­ռե­րով ան­կա­րե­լի է նկա­րագ­րել։ ­­Հա­յաս­տա­նում ես ծա­նօ­թա­ցայ աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րից ժա­մա­նած հայ ե­րի­տա­սարդ­նե­րի հետ, մեզ բո­լո­րիս միա­ւո­րում էր մէկ լե­զու՝ մէկ ո­գի, մենք բա­րե­կա­մա­ցանք, եւ այդ բա­րե­կա­մու­թիւ­նը թե­րեւս ա­մե­նա­մեծ նո­ւէրն էր, որ բե­րե­ցի իմ հայ­րե­նի­քից։ ­­Մենք այ­ցե­լե­ցինք ­­Հա­յաս­տա­նի տար­բեր տե­սար­ժան պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րեր ու ե­կե­ղե­ցի­ներ։ 9 օր լա­ւա­գոյն մաս­նա­գէտ­նե­րի կող­մից լսե­ցինք դա­սա­խօ­սու­թիւն­ներ՝ հա­յոց լե­զո­ւի եւ պատ­մու­թեան նիւ­թե­րով, այ­նու­հե­տեւ 4 օր ան­մո­ռա­նա­լի պա­հեր անց­կաց­րե­ցինք Ա­ղաւ­նա­ձո­րում, որ­տեղ կազ­մա­կեր­պո­ւե­ցին զա­նա­զան սպոր­տա­յին եւ մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­ներ։ Ես հաս­կա­ցայ մի պարզ բան, որ կա­րե­ւոր չէ, թէ որ­տե՛ղ ես ծնո­ւել եւ որ­տե՛ղ ես ապ­րում, ե­թէ քո մէջ կայ հա­յի գե­նը (ծի­նը) ու դու ծա­նօթ ես քո պատ­մու­թեա­նը, քո ար­մատ­նե­րին, ու­րեմն դու քո հայ­րե­նի­քի մի մաս­նիկն ես։ ­­Դա նշա­նա­կում է, որ քո ապ­րած վայ­րում կամ երկ­րում կա­րող ես ստեղ­ծել քո փոք­րիկ ­­Հա­յաս­տա­նը՝ միա­ժա­մա­նակ բարձր պա­հե­լով հա­յի ա­նու­նը։
Ու­զում եմ խո­րին շնոր­հա­կա­լու­թիւն յայտ­նել Հ.Հ. սփիւռ­քի նա­խա­րա­րու­թեա­նը եւ Հ.Օ.Մ.ի դաս­տիա­րակ­չա­կան ողջ յանձ­նա­խում­բին, որ ինձ հնա­րա­ւո­րու­թիւն տո­ւե­ցին նման հայ­րե­նա­նո­ւէր ծրագ­րի մաս­նա­կի­ցը դառ­նա­լու։ «Ա­րի ­­Տուն» ծրա­գի­րը մի հզօր կա­մուրջ է սփիւռ­քի եւ ­­Հա­յաս­տա­նի պա­տա­նի­նե­րի եւ ե­րի­տա­սարդ­նե­րի մի­ջեւ։

­­Յար­գանք­նե­րով՝ ­­Գուր­գէն ­­Ռա­ֆա­յէ­լեան (16 տա­րե­կան)