Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» շարժապատկերը Հելսինքիի մէջ տեղի ունեցող Սկանտինաւեան միջազգային շարժապատկերի փառատօնին (Scandinavian International Film Festival) մրցանակներ ստացաւ՝ իբրեւ «Լաւագոյն գեղարուեստական շարժապատկեր» եւ «Լաւագոյն դերասան՝ Ալեքսանդր Խաչատրեան»:
25 Հոկտեմբերին սկսած փառատօնին ներկայ էր «Վերջին բնակիչը» շարժապատկերին դերասաններու խումբը՝ բեմադրիչ Ջիւան Աւետիսեանի գլխաւորութեամբ:
Ջիւան Աւետիսեան այս առիթով ըսաւ.- «Վերջին բնակիչը» ժապաւէնին ունեցած յաջողութիւնները նպաստում են հայկական կինոյի (շարժապատկերի) միջազգայնացման ջանքերին, Ղարաբաղեան հիմնախնդրի ճշգրիտ ներկայացմանը եւ Արցախի վերաբերեալ միջազգային իրազեկուածութեան բարձրացմանը: Դրանք նաեւ օգնում են մեր թիմին (խմբակազմին) համագործակցութիւն ձեւաւորելու եւ ամրապնդելու մի շարք երկրների կինեմատոգրաֆիստների (շարժապատկերի մասնագէտներու) հետ, ինչը կարեւոր հիմք կը դառնայ իմ յաջորդ կինօ-նախագծի՝ «Դրախտի դարպասը» ժապաւէնի բարեյաջող նկարահանման եւ առաջխաղացման համար: Այն հիմա զգալի ուշադրութիւն եւ աջակցութիւն է ստանում տարբեր առաջատար դերասանների, պրոդիւսորների (արտադրիչներու) եւ դիստրիբիւտորների (ցրուիչներու) կողմից, եւ բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ կարող է արժանանալ աւելի մեծ միջազգային գնահատականի, քան իմ նախորդ կինօ-նախագծերը: Յուսով եմ, որ հայկական եւ միջազգային տարբեր շրջանակների համատեղ ջանքերի շնորհիւ՝ նոր ժապաւէնը կը կարողանայ նոր խօսք ասել հայկական կինեմատոգրաֆիայում եւ Արցախի բնակչութեան պայքարի բովանդակութիւնն աշխարհին յաւուր պատշաճի ներկայացնելու գործում»:
«Վերջին բնակիչը» արժանացած է երկու մրցանակի
Հելսինիքիի փառատօնին «Վերջին բնակիչը» արժանացած է երկու մրցանակի