Եւրասիական միջ-կառավարական խորհուրդի նիստին մասնակցելու համար Սոչի ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան Երկուշաբթի՝ 14 Մայիսին հանդիպում ունեցաւ Ռուսիոյ նախագահ Վլադիմիր Փութինի հետ:
«Յարգելի՛ վարչապետ, յարգելի՛ գործընկերներ, թոյլ տուէք ողջունելու եւ անգամ մը եւս շնորհաւորելու Հայաստանի կառավարութեան ղեկավարի բարձր պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ: Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մօտ գործընկեր եւ դաշնակից, դա վերաբերում է ե՛ւ տնտեսական փոխ-գործակցութեանը, ե՛ւ անվտանգութեան հարցերին: Դուք գիտէք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առեւտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսութիւնում կազմում են արտասահմանեան ներդրումների գրեթէ 35 տոկոսը: Վերջին շրջանում մեզ մօտ նկատւում է առեւտրաշրջանառութեան 25 տոկոսի աճ, եւ առաջանցիկ տեմպերով (կշռոյթով) աճում են ռուսական շուկայ հայկական գիւղատնտեսական ապրանքների մատակարարման ծաւալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լաւ դինամիկա (ուժականութիւն) է եւ ես յոյս ունեմ, որ մեզ կը յաջողուի ոչ միայն պահպանել այն, այլեւ բազմապատկել: Ցանկանում եմ ձեզ յաջողութիւններ մաղթել կառավարութեան ղեկավարի պաշտօնում եւ յոյս ունեմ, որ մեր յարաբերութիւնները կը շարունակեն զարգանալ նոյն կերպ, ինչպէս եղել է մինչ այժմ: Մենք նոյն ակտիւութեամբ (աշխուժութեամբ) կ՛աշխատենք միջազգային ասպարէզում, միջազգային կազմակերպութիւններում, սկսած Միաւորուած Ազգերի Կազմակերպութիւնից, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապէս աջակցել են միմեանց, աւարտած մեր տարածաշրջանային կազմակերպութիւններով, ե՛ւ անվտանգութեան ոլորտում, ե՛ւ տնտեսական զարգացման»,- նշեց Վլադիմիր Փութին:
«Վլադիմի՛ր Վլադիմիրի, շնորհակալութիւն ջերմ խօսքերի համար: Հաճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտօնում իմ ընտրուելուց մի քանի օր անց հնարաւորութիւն ունեմ հանդիպելու ձեզ հետ, քանի որ կարծում եմ, որ կան քննարկուելիք հարցեր, բայց այն, ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային եւ ռազմավարական յարաբերութիւններին՝ քննարկման ենթակայ չէ: Սկզբունքօրէն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կայ կոնսեսնուս (համախոհութիւն), եւ հայ-ռուսական յարաբերութիւնների ռազմավարական կարեւորութիւնը ոչ ոք երբեւէ չի դրել, եւ կարծում եմ, չի դնի կասկածի տակ:
Մենք տրամադրուած ենք եւ լի էներգիայով (եռանդով)՝ նոր թափ հաղորդելու մեր յարաբերութիւններին ե՛ւ քաղաքական, ե՛ւ առեւտրատնտեսական ոլորտներում: Յոյս ունենք զարգացնելու մեր յարաբերութիւնները ռազմատեխնիկական ոլորտում եւ այլ բնագաւառներում:
ԳԼԽԱՒՈՐ ԷՋ ԼՈՒՐԵՐ Հայաստան Վարչապետ Փաշինեան.- «Տրամադրուած ենք նոր թափ հաղորդելու Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններուն»
Վարչապետ Փաշինեան.- «Տրամադրուած ենք նոր թափ հաղորդելու Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններուն»
Վարչապետ Փաշինեան.- «Տրամադրուած ենք նոր թափ հաղորդելու Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններուն»