ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ «Ա­կօս»

­Ռու­սաս­տա­նից ե­կած հա­յե­րը զար­մա­նում են, ինչ­պէ՞ս էք ապ­րում ­Հա­յաս­տա­նում ապ­րանք­նե­րի նման թան­կու­թեան պայ­ման­նե­րում։ Եւ­րո­պա­յից ե­կող հա­յե­րը նոյն­պէս զար­մա­նում են. ինչ­պէ՞ս էք ապ­րում նման ա­նօ­րի­նու­թեան պայ­ման­նե­րում, յատ­կա­պէս եր­թե­ւե­կու­թեան կա­նոն­նե­րի ի սպառ բա­ցա­կա­յու­թեան, ին­չը յան­գեց­նում է դա­ժան ավ­տօ (ինք­նա­շար­ժի)-վթար­նե­րի, իսկ Ա.Մ.Ն.ի հա­յե­րը­…օ՜հ, ա­մե­րի­կա­հա­յե­րը (խօսքն ան­շուշտ շար­քա­յին հա­յաս­տան­ցու մա­սին է, ով եր­բեմ­նի սո­վե­տա­կան դժոխ­քից ըն­կել է ա­մե­րի­կեան դրախտ) ընդ­հան­րա­պէս ժա­մա­նակ չու­նեն ­Հա­յաս­տա­նի վրայ վատ­նե­լու հա­մար. տուն, աշ­խա­տանք, վա­յելք­ներ, ճամ­բոր­դու­թիւն­ներ, կնունք­ներ եւ հար­սա­նիք­ներ։ Ա­սում են.- «­Գամ ­Հա­յաս­տան, որ ի՞նչ ա­նեմ»։ Այս­պի­սով մեր ­Հա­յաս­տա­նը ո՛չ մէ­կին պէտք չէ։
­Միայն նո­ւի­րեալ­ներն են զբաղ­ւում ­Հա­յաս­տա­նով, պա­րո­նայք։ Ու­րեմն մենք նո­ւի­րեալ­ներ ենք, ով ոչ թէ ապ­րում է ­Հա­յաս­տա­նում, այլ՝ դիր­քա­պա­հի պէս պա­հում է այս մի կտոր ­Հա­յաս­տան հո­ղը բազ­մա­մի­լիո­նա­նոց հա­յու­թեան հա­մար։ ­Դեռ ա­ւե­լին. ­Հա­յաս­տա­նը պէտք է պա­հել որ­պէս ա­ռաջ­նա­գիծ ողջ մարդ­կու­թեան հա­մար։ Ի՞նչ կը լի­նի մարդ­կու­թեան հետ, ե­թէ մենք անց­նենք պատ­մու­թեան գիր­կը՝ ու­նե­նա­լով բազ­մա­հա­զար տա­րի­նե­րի քա­ղա­քակր­թու­թիւն, ո­րը, աւ­՛աղ, ցու­ցադր­ւում է այ­սօր միայն մեր մա­տեան­նե­րում եւ թան­գա­րան­նե­րում, բայց ոչ՝ մեր ա­ռօ­րեա­յում։
­Ճիշդ այդ­պէս պա­հում են մեր 18-20 տա­րե­կան զի­նո­ւոր­նե­րը մեր սահ­մա­նը ա­ռաջ­նագ­ծում։
19 ­Յու­նո­ւա­րը ինձ հա­մար ար­դէն 11 տա­րի է, ինչ վշտա­լի օր է, ո­րը ծան­րա­նում է այն հան­գա­ման­քով, որ ­Հա­յաս­տա­նում գրե­թէ չես գտնի մարդ, ով ճա­նա­չում էր Հ­րան­դին այն­պէս, ինչ­պէս գի­տէին նրան ­Թուր­քիա­յում եւ յի­շում են նրան ա­մէն ան­գամ բազ­մա­մարդ հան­րա­հա­ւա­քով։ ­Դի­տե­լով այդ հա­ւա­քը՝ հաս­կա­նում ես, որ այ­սու­հետ չկայ ­Թուր­քիա­յի ար­դա­րա­միտ մարդ­կանց հա­մար ա­ւե­լի սրբա­զան տեղ, քան «Ա­կօս»ի նախ­կին խմբագ­րա­տան մուտ­քի առ­ջե­ւը, ո­րը ներ­կո­ւեց գնդա­կա­հա­րո­ւած Հ­րան­դի ա­րիւ­նով։
­Սա­կայն ­Յու­նո­ւա­րի 19ը ար­դէն 4 տա­րի է, ինչ դար­ձել է նաեւ Ար­մէն ­Յով­հան­նի­սեա­նի ան­մա­հու­թեան օր։ 2014ին, ­Յու­նո­ւա­րի 19ի լոյս 20ի գի­շե­րը, ­Ղա­րա­բա­ղեան-ատր­պէյ­ճա­նա­կան զօր­քե­րի շփման գծի հիւ­սիս-ա­րե­ւե­լեան (Ջ­րա­բեր) եւ հա­րաւ-ա­րե­ւե­լեան (­Կոր­գան) ուղ­ղու­թիւն­նե­րում դի­վեր­սիոն խմբե­րի փոր­ձեր կա­տա­րո­ւե­ցին։ Ար­մէ­նը միայ­նակ կռիւ տո­ւեց յար­ձա­կո­ւող­նե­րի հետ։ Ա­րիւ­նա­քամ ե­ղաւ։ ­Յու­նո­ւա­րի 22ին Ար­մէն ­Յով­հան­նի­սեա­նին յու­ղար­կա­ւո­րե­ցին զի­նո­ւո­րա­կան կար­գով (հա­մա­զարկ, քայ­լերգ, պե­տա­կան այ­րե­րի մաս­նակ­ցու­թիւն) Ե­ռաբ­լու­րում։ Ես զար­մա­նում էի, թէ որ­տե­ղից էր պաշտ­պա­նու­թեան նա­խա­րար ­Սէյ­րան Օ­հա­նեա­նը խօս­քեր գտնում՝ ծնող­նե­րին սփո­փե­լու հա­մար։ Եւ ա­հա ա­մէն տա­րի պա­տիւ ենք ու­նե­նում այ­ցե­լե­լու Ե­ռաբ­լու­րում Ար­մէն ­Յով­հան­նի­սեա­նի գե­րեզ­մա­նը, շրջա­պա­տո­ւած իր նման քա­ջա­րի զի­նո­ւոր­նե­րի շի­րիմ­նե­րով, յե­տոյ մէկ­տեղ­ւում ենք նրա տա­նը, որ­տեղ ա­ռա­ջին հեր­թին մտնում ենք նրա ­Փառ­քի սե­նեա­կը։ ­Մեր մէջ ան­պայ­ման հե­րոս­ներ են լի­նում։ Այս ան­գամ սե­ղան նստե­ցինք հե­րոս­նե­րի հե­րոս կե­նե­րալ-մա­յոր Ար­կա­դի ­Տէր-­Թա­դէ­ւո­սեա­նի հետ, ո­րին ա­սում են ­Կո­ման­դոս։
Դ­ժո­ւար է ան­գամ ե­րե­ւա­կա­յել Ար­ցա­խեան պա­տե­րազ­մի յաղ­թա­նա­կը ա­ռանց ­Կո­ման­դո­սի փայ­լուն ղե­կա­վա­րու­թեան։ Իսկ ա­ռօ­րեայ կեան­քում. ե­րե­ւի նա միակն է այն բարձ­րաս­տի­ճան զի­նո­ւո­րա­կան­նե­րից, ո­րը չու­նի թիկ­նա­պահ­ներ, այլ ու­նի միայն երկր­պա­գու­ներ ի դէմս ողջ հայ ժո­ղովր­դի։ Ի՞նչ սփո­փան­քի խօս­քեր պի­տի գտնէր ­Կո­ման­դո­սը ծնող­նե­րի հա­մար։ ­Նա ա­սաց, որ չկան այդ­պի­սի խօս­քեր, ուս­տի նա կա­րող է միայն խո­նար­հո­ւել Ար­մէ­նի սխրան­քի առ­ջեւ։
Եւ ե­թէ սփիւռ­քում ծո­ւա­րած նախ­կին հա­յաս­տան­ցի­նե­րը չգի­տեն, թէ ին­չո՞ւ պի­տի այ­ցե­լեն ­Հա­յաս­տան, ինչ են կորց­րել նրանք այս յե­տամ­նաց երկ­րում, ա­պա՝ թող մտիկ ա­նեն Ար­մէ­նի մօր՝ ­Մա­րի­նէ ­Յով­հան­նի­սեա­նի խօս­քը.-
«Ես գի­տեմ յա­նուն ին­չի ապ­րել։ Որ որ­դի կորց­րած բո­լոր մայ­րե­րը սո­վո­րեն ինձ­նից… եւ ապ­րեն։ Որ որ­դուս յի­շա­տա­կը վառ պա­հե­լով՝ սրբաց­նեմ այն մի քա­նի մեթր հո­ղը, ո­րի հա­մար զո­հո­ւեց տղաս։ Այդ հո­ղը թանկ էր տղա­յիս հա­մար՝ կեան­քից թանկ… Ինձ­նից թանկ էր։ Ու պի­տի թանկ լի­նի նաեւ ինձ հա­մար»… ­Հաս­կա­ցա՞ք ինչ թանկ է մեր հո­ղը, հա­յեր։
­Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի ա­մէն մեթր հո­ղի հա­մար կեան­քով են վճա­րել մեր հե­րոս­նե­րը։ Եւ միշտ պի­տի զո­հո­ւեն. սա է մեր պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թիւ­նը։ ­Մեր ճա­կա­տա­գիրն է դա. լա­ւա­գոյն ա­րեամբ վճա­րել մեր ազ­գի գո­յա­տեւ­ման հա­մար՝ սե­փա­կան հո­ղի վրայ։