­Հա­յու­հին. ռու­սա­կան բա­լե­տի փառ­քը

Հայ­կա­կան ծա­գում, հայ­կա­կան հետք՝ ա­մե­նու­րէք... «­Նա ա­մէն ինչ գի­տէր մարմ­նի մա­սին...»

0
13716

­­Հա­յու­հին. ռու­սա­կան բա­լե­տի փառ­քը

Հայ­կա­կան ծա­գում, հայ­կա­կան հետք՝ ա­մե­նու­րէք…
«­Նա ա­մէն ինչ գի­տէր մարմ­նի մա­սին…»

ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍԵԱՆ

­Վա­գա­նո­վա՝ նոյն ին­քը ռու­սա­կան դա­սա­կան բա­լե­տի տե­սու­թեան հիմ­նա­դիր, ժո­ղովր­դա­կան ար­տիս­տու­հի, ման­կա­վարժ։
­Ռու­սա­կան ա­րո­ւես­տի պատ­մու­թեան մէջ իր բա­ցա­ռիկ դե­րը եւ ներդ­րու­մը ու­նե­ցած հայ­կա­կան ծա­գում ու­նե­ցող Ագ­րի­պի­նա Եա­կով­լեւ­նա (­Յա­կո­բի) ­Վա­գա­նո­վան-­Վա­հա­նեան ծնո­ւել է 1879թ. ­Յու­նիս 14ին, ­Սանկտ-­Պե­տեր­բուրգ՝ հա­յի ըն­տա­նի­քում: Ն­րա հայ­րը` ­Յա­կոբ ­Վա­հա­նեան-­Վա­գա­նով, ար­մատ­նե­րով պարս­կա­հայ է ե­ղել։ ­Ծա­ռա­յել է որ­պէս են­թաս­պայ Աստրա­խա­նում: Ըն­տա­նի­քը ու­նե­ցել է ե­րեք դուստր, Ագ­րի­պի­նա ­Վա­գա­նո­վան կրտսեր զա­ւակն էր. ապ­րել են վատ, ծանր, դժո­ւա­րին պայ­ման­նե­րում։ Ն­րա հայ­կա­կան ծա­գու­մի մա­սին շատ քիչ է խօ­սո­ւել եւ նշո­ւել, սա­կայն հա­յու­հու նրա շեշ­տա­կի դի­մագ­ծե­րը եւ աշ­խա­տա­սի­րու­թիւ­նը «խօ­սել» են այդ մա­սին։
Վա­գա­նո­վան այն մե­ծու­թիւնն է ե­ղել, որ ­Հոկ­տեմ­բե­րեան յե­ղա­փո­խու­թիւ­նից յե­տոյ շունչ է տո­ւել ռու­սա­կան բա­լե­տին. «Այդ դժո­ւա­րին տա­րի­նե­րին շա­տե­րը մեկ­նե­ցին ու լքե­ցին եր­կի­րը, իսկ ­Վա­գա­նո­վա­յի մնա­լը փրկու­թիւն էր ռու­սա­կան բա­լե­տի զար­գաց­ման հա­մար։ Ա­սում են, որ ­Լե­նի­նը յա­տուկ նշա­նա­կու­թիւն չտա­լով՝ նոյ­նիսկ ցան­կա­ցել է փա­կել տալ բա­լե­տի դպրոց­նե­րը։ ­Սա­կայն, ­Վա­գա­նո­վա­յի պայ­քա­րը, որ բա­լե­տը կայ­սե­րա­կան խա­ղա­լիք — հա­ճոյք չէ, այլ՝ ա­րո­ւեստ, մեծ ջան­քե­րի շնոր­հիւ ար­ժա­նի նպա­տա­կին է հա­սել, եւ նրա շնոր­հիւ էլ կա­յա­ցել է ռու­սա­կան բա­լե­տի դպրո­ցը»,- ա­սել է ռու­սա­կան ժող. ար­տիստ ­Նի­կո­լայ ­Ցիս­կա­րի­ձէն հե­ռա­կա­յա­նի հար­ցազ­րոյց­նե­րից մէ­կում։

­Ծաղ­րանքից եւ նո­ւաս­տա­ցու­մից՝ դէ­պի փառք

10 տա­րե­կա­նում Ագ­րի­պի­նան ըն­դու­նո­ւել է ­Սանկտ ­Պե­տեր­բուր­գի թա­տե­րա­կան ու­սում­նա­րա­նի բա­լե­տի բա­ժի­նը, որ­տեղ աշ­խա­տում էր նաեւ նրա հայ­րը՝ որ­պէս տոմ­սակ­նե­րի ընդ­հա­նուր հսկիչ: Ի­րա­կա­նու­թիւնն այն էր, որ աղ­քատ ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րին անվ­ճար գի­շե­րօ­թիկ կե­ցու­թիւն էին տրա­մադ­րում:
Հա­մառ եւ պայ­քա­րող ­Վա­գա­նո­վա­յի հա­մար, ու­րեմն, պա­րու­հի դառ­նա­լը ման­կու­թեան ե­րա­զանք չի ե­ղել, սա­կայն, ժա­մա­նա­կի ըն­թաց­քին նա սաս­տիկ սի­րել է բա­լե­տը եւ ի­րեն հա­մե­մա­տե­լով իր հա­րուստ պա­րըն­կե­րու­հի­նե­րի հետ՝ հաս­կա­ցել, որ յա­ջո­ղու­թեան հաս­նե­լու իր միակ ել­քը աշ­խա­տա­սի­րու­թիւնն է: Այս­պի­սով, նրա հա­մար ո՛չ թէ ե­րա­զանք, այլ նպա­տակ է դար­ձել բա­լե­րի­նա դառ­նա­լը եւ յա­ջո­ղու­թեան հաս­նե­լը։ ­Նա ա­պա­գա­յում ա­ռանց բա­լե­տի ի­րեն չի պատ­կե­րաց­րել:

Իսկ կեան­քի ճա­նա­պար­հը բարդ էր ան­խու­սա­փե­լիօ­րէն եւ դժո­ւա­րու­թիւն­նե­րով լի…

­Կար­ճա­հա­սակ, ու­ժեղ ոտ­քեր, ծանր ձեռ­քեր… ­Սաս­տիկ ան­հա­մա­պա­տաս­խան մարմ­նի տո­ւեալ­ներ ու­նէր նա բա­լե­տի պա­րու­հու չա­փա­նիշ­նե­րի հա­մար։ Եւ բո­լոր քննա­դատ­նե­րից ա­ւե­լի լաւ գի­տէր ինքն իր թե­րու­թիւն­նե­րը, սա­կայն՝ յաղ­թա­հա­րեց. մեծ կամք, բա­ցա­ռիկ տա­ղանդ եւ հիմ­նա­կա­նը՝ հա­մառ աշ­խա­տա­սի­րու­թիւն։ Ն­րա վրայ նոյ­նիսկ ծի­ծա­ղել են, նո­ւաս­տաց­րել. բնու­թիւ­նը նրան չէ՛ր պար­գե­ւած բա­լե­տա­յին կա­տա­րեալ կազ­մո­ւացք։ «­Թե­րու­թիւն­ներ», որ կար­ծես թէ խոչն­դոտ կա­րող էին հան­դի­սա­նալ, բայց խոր գի­տակ­ցու­թեան եւ մեծ ջան­քե­րի շնոր­հիւ, յատ­կա­պէս ներշն­չան­քի, որ ին­քը ծնո­ւել է բա­լե­տի հա­մար՝ յաղ­թա­հա­րել է բո­լոր իր առ­ջեւ ծա­գած դժո­ւա­րու­թիւն­նե­րը՝ հաս­նե­լով մեծ յա­ջո­ղու­թեան եւ ար­ժա­նա­ցել փառ­քի. հա­յու­հին՝ Խ.Ս.Հ.Մ.ում:

«­Տա­ղան­դա­ւոր եւ սար­սա­փե­լի»

Ա­ւար­տե­լով ու­սում­նա­րա­նը, 1897-1916ին նա կրթու­թիւ­նը շա­րու­նա­կել է կայ­սե­րա­կան ­Մա­րիի­նեան թատ­րո­նի բա­լե­տի բաժ­նում, ա­պա մի քա­նի տա­րի անց ստա­ցել է դա­սա­կան պա­րու­հու կար­գա­վի­ճակ՝ միշտ փայ­լուն յա­ջո­ղու­թիւն­նե­րի հաս­նե­լով իր ան­հա­տա­կան ​​ե­լոյթ­նե­րում: Ն­րան կո­չել են վա­րիա­ցիա­յի (փո­փո­խու­թիւն) թա­գու­հի իր շար­ժում­նե­րի սա­հու­նու­թեան, հմտու­թեան շնոր­հիւ։ ­Բայց նա ա­ւե­լիին էր ձգտում՝ մե­նա­կա­տա­րի, իսկ կեան­քը բե­մում՝ դժո­ւա­րին էր։ ­Բա­լե­տում հիմ­նա­կան դե­րե­րը նրան վստա­հել են իր գոր­ծու­նէու­թեան ա­ւար­տից կարճ ժա­մա­նակ ա­ռաջ միայն՝ 36 տա­րե­կա­նին. 1915ին նա ստա­ցել է բա­լե­տի մե­նա­կա­տա­րու­հու կո­չում, իսկ 1916ին ար­դէն ժա­մա­նակն էր թող­նել բե­մը, ա­պա զբա­ղո­ւել է ման­կա­վար­ժու­թեամբ: «­Ճա­կա­տա­գի­րը ինձ եր­բեք ե­րես չի տո­ւել, եւ ա­հա, յան­կարծ, նա ինձ ժպտաց, իմ հա­մար­ձա­կու­թիւ­նը յաղ­թեց, եւ յա­ջո­ղու­թիւ­նը մեծ էր», — ա­սել է ­Վա­գա­նո­վան, երբ մէկ ան­գամ բա­ցա­ռիկ հնա­րա­ւո­րու­թիւն էր նրան ըն­ձեռ­նուել ներ­կա­յաց­ման մե­նա­կա­տա­րին փո­խա­րի­նե­լու: Այդ պա­տա­հա­կան ա­ռի­թի շնոր­հիւ ա­հա, նա հան­դէս է ե­կել ժա­մա­նա­կի լա­ւա­գոյն, բա­լե­տի վաս­տա­կա­ւոր պա­րու­հու՝ Ան­նա ­Պաւ­լո­վա­յի կող­քին եւ, բա­րե­բախ­տա­բար, անն­կատ չէր մնա­ցել հան­դի­սա­տե­սի ու քննա­դատ­նե­րի կող­մից: Ինք­նա­տիպ, խո­րա­պէս անձ­նա­ւո­րո­ւած կա­տա­րում­ներ, հմուտ շար­ժում­ներ, ան­հա­տա­կա­նու­թիւն՝ նա եր­բեք ոչ մէ­կին չէր կրկնում.«­Վա­գա­նո­վան հան­դի­սա­տե­սին հմա­յել է յատ­կա­պէս իր թռիչք — ցատ­կով՝ օ­դի մէջ մի քա­նի վայր­կեան այդ դիր­քը պա­հե­լու (կար­ծես թէ օ­դից կա­խուած լի­ներ) բա­ցա­ռիկ հմտու­թեամբ, վար­պե­տու­թեամբ ու տա­ղան­դով՝ ար­ժա­նա­նա­լով ծայ­րից ծայր լե­ցուն դահ­լի­ճի ծա­փա­հա­րու­թիւն­նե­րին», — ա­սել է բա­լե­տի քննա­դատ Ա­կիմ ­Վո­լոնս­կին։
­Սա­կայն կար մէ­կը, որ չէր կա­րո­ղա­նում հան­դուր­ժել ­Վա­գա­նո­վա­յի ե­լոյթ­նե­րը. «­Շատ ան­յա­ջող պա­րու­հու ընտ­րու­թիւն է, տի­կին ­Վա­գա­նո­վան, սար­սա­փե՛­լի է, ես չեմ ցան­կա­նում գնալ ներ­կա­յաց­ման»,- ա­սել է ­Մա­րիուս Ի­ւա­նո­վիչ ­Պե­տի­պան, ռու­սա­կան բա­լե­տի ար­տիստ, բա­լե­տա­վար, ծա­գու­մով՝ ֆրան­սիա­ցի: Այդ ժա­մա­նակ նա նոյ­նիսկ չէր կա­րող պատ­կե­րաց­նել, որ տա­րի­ներ անց այդ կի­նը՝ Ագ­րի­պի­նա Վ­գա­նո­վան, իր տե­ղը պի­տի զբա­ղեց­նի ­Մա­րիի­նեան թատ­րո­նում, դառ­նայ հան­րա­յայտ ման­կա­վարժ եւ ռու­սա­կան բա­լե­տի փառ­քը տա­րա­ծի ամ­բողջ աշ­խար­հում:
­Վա­գա­նո­վա­յի լա­ւա­գոյն դե­րա­պա­րե­րից են ե­ղել՝ Օ­դե­տա (­Չայ­կովս­կու «­Կա­րա­պի լի­ճը»), Մ­լա­դա (­Մին­կու­սի «Մ­լա­դա»)։

­Յե­ղա­փո­խու­թիւ­նը եւ Վա­գա­նո­վան

1917ի ­Հոկ­տեմ­բե­րեան յե­ղա­փո­խու­թեան տա­րի­նե­րին, ­Վա­գա­նո­վան դժո­ւա­րին կա­ցու­թեան մէջ է ապ­րել. մա­հա­ցել է ա­մու­սի­նը, նա պէտք է ըն­տա­նի­քի եւ տղա­յի ապ­րուս­տը հո­գար միայ­նակ։ 36 տա­րե­կա­նում, որ­պէս պա­րու­հի թո­շա­կի անց­նե­լուց յե­տոյ, եր­կար ժա­մա­նակ աշ­խա­տանք չի ու­նե­ցել: Ել­քը գտել է՝ ո­րոշ ժա­մա­նակ ե­լոյթ ու­նե­նա­լով հա­մերգ­նե­րում նրան ու­տե­լիք են տո­ւել, մին­չեւ կը գար սպա­սո­ւած 1921 թո­ւա­կա­նը, երբ ի­րա­կա­նա­ցաւ նրա վա­ղե­մի ցան­կու­թիւ­նը. նա դար­ձաւ պա­րա­րո­ւես­տի ու­սում­նա­րա­նի հաս­տի­քով ու­սուց­չու­հի։
Վա­գա­նո­վան դա­սա­ւան­դել է նշա­նա­ւոր բա­լե­տի պա­րու­հի­նե­րի սե­րունդ­ներ` ա­նուն­ներ, ո­րոնք նոյն­պէս մեծ յա­ջո­ղու­թիւն­նե­րի են հա­սել՝ ­Մա­րի­նա ­Սե­միո­նո­վա, ­Գա­լի­նա Ու­լա­նո­վա եւ այլք: «­Նա ա­մէն ինչ գի­տէր մարմ­նի մա­սին». — ա­սել են հե­տա­գա­յում նրա ա­շա­կերտ­նե­րը։ ­Նա զգա­ցել, հաս­կա­ցել է մարդ­կա­յին մար­մի­նը՝ ինչ­պէս հաս­նել կա­տա­րեալ ճկու­նու­թեան եւ շար­ժում­նե­րի ճշգրտու­թեան։ «­Վա­գա­նո­վան ար­տա­սո­վոր ու­ղեղ ու­նէր: ­Նա ինձ հա­մար ­Մի­քե­լան­ջե­լոն էր՝ բա­լե­տում»,- իր տո­ւած հար­ցազ­րոյց­նե­րից մէ­կում ա­սել է ռու­սա­կան բա­լե­տի ժող. ար­տիս­տու­հի ­Մա­յա Պ­լի­սեց­կա­յան։

«­Վա­գա­նո­վա­յի հա­մա­կար­գը»

Յայտ­նի է, որ 20րդ ­դա­րի բա­լե­տի ստեղծ­ման գոր­ծում վճռա­կան դեր է խա­ղա­ցել «­Վա­գա­նո­վա­յի հա­մա­կար­գը»: Ագ­րի­պի­նա ­Վա­գա­նո­վան մշա­կել էր մի ու­րոյն ման­կա­վար­ժա­կան ծրա­գիր-տե­սու­թիւն, ո­րը մին­չեւ այ­սօր էլ կի­րա­ռում են դպրոց­նե­րում եւ յայտ­նի է ողջ աշ­խար­հում:
Որն էր նրա հա­մա­կար­գի հիմ­քը. նա շատ մեծ ու­շադ­րու­թիւն էր դարձ­նում ձեռ­քե­րի, ի­րա­նի եւ գլխի հա­մակ­ցո­ւած շար­ժում­նե­րին (ներ­դաշ­նա­կու­թիւն), ինչ­պէս ճիշտ մար­զել ոտ­քե­րի մկան­նե­րը։ ­Նոյն­պէս, յա­տուկ աշ­խա­տանք էր տա­նում ձեռ­քե­րի շար­ժում­նե­րի վրայ (հա­ւա­նա­բար, ին­չու ոչ, հայ­կա­կան ժող. պա­րե­րու շար­ժում­նե­րից ներշն­չո­ւած. հայ­կա­կան ծա­գու­մի ար­տա­յայ­տու­թիւն, — Մ. Մ.)։ Ն­րա հա­մար ա­ռաջ­նա­յին էր պա­րի մաք­րու­թիւ­նը. ներ­դաշ­նա­կու­թիւն, ձեռ­քե­րի ար­տա­յայտ­չա­կա­նու­թիւն, թե­թե­ւու­թիւն, փափ­կու­թիւն, հնա­զանդ ճկու­նու­թիւն, միա­ժա­մա­նակ մարմ­նի պող­պա­տէ կե­ցո­ւացք, գլխի ազ­նո­ւա­կան եւ բնա­կան դիրք, ա­պա զար­կե­րա­կի յա­րա­բե­րա­կա­նու­թեամբ՝ հա­ւա­սար, ա­մու՛ր թռիչք։ Եւ ա­մե­նագլ­խա­ւո­րը՝ ու­նե­նալ ան­հա­տա­կա­նու­թիւն ու գի­տակ­ցա­բար մօ­տե­ցում բա­լե­տին։ Ա­հա՛ ­Վա­գա­նո­վա­յի դպրո­ցի տար­բե­րա­կիչ ա­ռանձ­նա­յատ­կու­թիւն­նե­րը, ա­հա այս էր նրա ա­րո­ւես­տի եւ հա­մա­կար­գի յա­ջո­ղու­թեան հիմ­նա­սիւ­նը։
Իսկ ո՞րն էր ­Վա­գա­նո­վա­յի կեր­պա­րի յա­ջո­ղու­թեան գաղտ­նի­քը. նա անց­կաց­րեց իր ա­ռա­ջին դա­սը, ա­պա երկ­րորդ, եր­րորդ եւ յան­կարծ հաս­կա­ցաւ. «Ես ծնո­ւել եմ որ­պէս բա­լե­տի ու­սուց­չու­հի, այլ ոչ թէ պա­րու­հի: Ի՜նչ հա­ճե­լի է ու­սու­ցա­նել»:
Ն­րա խստու­թիւնն ու ան­մի­ջա­կա­նու­թիւ­նը, ինչ­պէս նաեւ ոչ յա­ճա­խա­կի գո­վա­սանք­նե­րը ա­շա­կերտ­նե­րին քննարկ­ման նիւթ էին դար­ձել ռու­սա­կան բա­լե­տի աշ­խար­հում: Ն­րա համ­բա­ւը որ­պէս ու­սու­ցիչ վե­րելք է ապ­րել եւ մին­չեւ այ­սօր շա­րու­նա­կում են փա­ռա­բա­նել նրան, գրել է ռու­սա­կան մա­մու­լը:

«­Դա­սա­կան պա­րի հի­մունք­ներ» գիր­քը

1931ին Ագ­րի­պի­նան դառ­նում է ­Մա­րիի­նեան թատ­րո­նի բա­լե­տի բա­ժի­նի գե­ղա­րո­ւես­տա­կան ղե­կա­վար։ Եր­կու տա­րի անց բե­մադ­րում է «­Կա­րա­պի լիճ»ը, ո­րը մեծ յա­ջո­ղու­թիւն է ու­նե­նում: 1934ին նա ար­ժա­նա­նում է Խ.Ս.Հ.Մ. ժող. ար­տիս­տու­հու բարձր կոչ­ման եւ պե­տա­կան մրցա­նա­կի։
­Նոյն թո­ւա­կա­նին լոյս է տես­նում իր «­Դա­սա­կան պա­րի հի­մունք­ներ» գիր­քը, որն ու­նե­ցել է վեց հրա­տա­րա­կու­թիւն եւ թարգ­մա­նո­ւել է տար­բեր լե­զու­նե­րով։ Գր­քում նա ման­րա­մաս­նօ­րէն ներ­կա­յաց­նում է իր ման­կա­վար­ժա­կան եւ մաս­նա­գի­տա­կան հա­յացք­նե­րը։ ­Նա հա­մա­կար­գել եւ մշա­կել էր եր­կար ժա­մա­նակ ոչ մէ­կի չի­րա­կա­նաց­րա­ծը։ Ե­թէ մինչ այդ դա­սա­ւան­դում էին ա­ռանց տե­սա­կան հա­մա­կար­գի, ինք­նա­բուխ, ա­պա նա հա­մա­տե­ղել եւ դա­սա­կար­գել է դա­սա­կան բա­լե­տի՝ ֆրան­սիա­կան նրբու­թիւ­նը, ի­տա­լա­կան կո­կի­կու­թիւ­նը եւ ստեղ­ծել է մի­ջի­նը՝ կա­ռու­ցե­լով ռու­սա­կան դպրոց. «­Նա նո­րու­թիւն չէ, որ ներ­մու­ծեց, այլ հա­մախմ­բեց եւ կազ­մեց տար­բեր դպրոց­նե­րի եւ ու­սու­ցիչ­նե­րի բա­լե­տի ուս­մուն­քը։ ­Դա­սա­կան բա­լե­տի հան­դէպ նրա մօ­տե­ցումն էր նո­րու­թիւ­նը. գիրք, որ պետք է իր գրա­պա­հա­րա­նում ու­նե­նայ իւ­րա­քան­չիւր բա­լե­տի մաս­նա­գէտ», — ա­սել են բա­լե­տի քննա­դատ­նե­րը:

«­Շեշ­տուած ան­հա­տա­կա­նու­թիւն»

«Ըն­դա­մէ­նը մէկ տա­րի եւ դա բա­ւա­կան կը լի­նէր մի ամ­բողջ կեան­քի հա­մար»,- այս­պէս է ար­տա­յայ­տո­ւել ­Մա­յա Պ­լի­սեց­կա­յան հար­ցազ­րոյց­նե­րից մէ­կում: Ա­պա նա պատ­մել է, որ երբ ման­կա­վարժ ­Վա­գա­նո­վա­յի դա­սա­ւանդ­ման, ա­սել է թէ՝ խստու­թեան, պա­հանջ­կո­տու­թեան դէմ պայ­քա­րի մթնո­լորտ էր ստեղ­ծո­ւել ­Մա­րիի­նեան թատ­րո­նում ո­րոշ ման­կա­վարժ­նե­րի եւ նոյ­նիսկ մի քա­նի ա­շա­կերտ­նե­րի կող­մից եւ նրան ա­զա­տել էին գե­ղա­րո­ւես­տա­կան ղե­կա­վա­րի պաշ­տօ­նից, նա ըն­դա­մէ­նը եր­կու ամ­սո­ւայ նրա ա­շա­կեր­տու­հին էր. «­Վա­գա­նո­վա­յի պա­րա­րո­ւես­տի սկզբունք­նե­րը ա­ռա­ջին հեր­թին ընդգ­ծում էին ա­րո­ւես­տա­գէ­տի ան­հա­տա­կա­նու­թիւ­նը, աշ­խա­տա­սի­րու­թիւ­նը, իսկ նրանք, որ կողմ­նա­կից չէին այդ խիստ տե­սա­կան սկզբունք­նե­րին, չէին կա­րո­ղա­նում դի­մա­նալ եւ հան­դուր­ժել: ­Նա յղկում եւ ժա­մե­րով ստի­պում էր կրկնել ար­դէն ան­ցած դա­սը, ա­պա նրա ա­շա­կերտ­նե­րի մօտ, վաղ, թէ ուշ, սկսում էր ի յայտ գալ սե­փա­կան տա­ղան­դով շեշ­տուած ան­հա­տա­կա­նու­թիւն: ­Ժա­մա­նա­կի ըն­թաց­քին սա­կայն, ման­կա­վարժ­նե­րը սկսե­ցին հե­տաքրք­րո­ւել այդ խիստ նո­րաոճ դա­սա­ւանդ­ման ո­ճով: ­Յա­ճախ՝ նրանց կա­րե­լի էր հան­դի­պել ­Վա­գա­նո­վա­յի դա­սա­սե­նեա­կի դռնե­րի մօտ գրա­ռում­ներ ա­նե­լիս: Ես ցա­ւում եմ, որ այդ ա­նար­դար վե­րա­բեր­մուն­քի պատ­ճա­ռով ան­գամ մէկ տա­րի նրա ա­շա­կեր­տը չար­ժա­նա­ցայ լի­նե­լու՝ այդ պա­կա­սը զգա­ցել եմ միշտ, չէ որ ան­գամ ես այդ եր­կու ամ­սո­ւայ դա­սե­րից յե­տոյ ան­ճա­նա­չե­լիօ­րէն նկա­տե­լի աճ էի ապ­րել»,- ա­սել է Մ. Պ­լի­սեց­կա­յան: 1951ի ­Նո­յեմ­բե­րի 5ին, ­Լե­նինգ­րա­դում (­Սանտ ­Պե­տեր­բուրգ) մա­հա­նում է ­Վա­գա­նո­վան: Հ­րա­ժեշ­տի ըն­թաց­քում հնչում է «­Կա­րա­պի լիճ» բա­լե­տից մի հա­տո­ւած:
6 տա­րի անց՝ 1957ին, ­Լե­նինգ­րա­դի օ­պե­րա­յի եւ բա­լե­տի թատ­րո­նը ի պա­տիւ նրա կոչ­ւում է՝ Ա. ­Վա­գա­նո­վա­յի ան­վան ռու­սա­կան բա­լե­տի ա­կա­դե­միա (Vaganova Academy of Russian Ballet)։

***

­Տե­ղե­կու­թիւն­ներ գրե­թէ չկան, թէ ­Վա­գա­նո­վան ար­դեօք խօ­սել, ար­տա­յայ­տո­ւել է իր հայ­կա­կան ծա­գու­մի մա­սին, բայց մէկ ան­գամ հայ­կա­կան մշա­կոյ­թի մա­սին նա ա­սել է՝ «Ի հար­կէ, հայ­կա­կան մշա­կոյ­թը ու­նի մեծ թի­ւով կար­կա­ռուն դեմ­քեր։ ­Հայ ժո­ղո­վուր­դը ­Խորհր­դա­յին ­Միու­թեան մշա­կոյ­թի գան­ձա­րան բազ­մա­թիւ ըն­ծա­ներ է բե­րել, ո­րոն­ցից լա­ւա­գոյ­նը, սա­կայն, հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան պարն է: Այն ողջ խո­րու­թեամբ ար­տա­յայ­տում է հա­յու ո­գին, հո­գին եւ նրա բազ­մա­կող­մա­նի զգաց­մունք­նե­րը»։ Այս խօս­քե­րը նա ար­տա­յայ­տել է, երբ նրա ա­շա­կեր­տու­հին ա­ռա­ջին ան­գամ բե­մադ­րել էր ­Խա­չա­տու­րեա­նի «­Գա­յեա­նէ» բա­լե­տը (­Պեռմ, 1942թ.)։
«Երկ­րորդ ­Վա­գա­նո­վա չի ե­ղել, եւ ես չգի­տեմ՝ կը լի­նի ար­դեօք…», — հար­ցազ­րոյց­նե­րից մե­կում ա­սել է ­Մա­յա Պ­լի­սեց­կա­յան (­Ռու­սա­կան ժող. ա­րո­ւես­տա­գէ­տու­հի-ար­տիս­տու­հի):

Հ. Գ. – Ա­ռի­թով՝ առն­չո­ւել եմ ­Յու­նաս­տա­նում բա­լե­տի մի քա­նի դպրոց­նե­րի հետ, ո­րոնք հպար­տա­նում էին, որ ի­րենց մօտ գոր­ծում է «­Վա­գա­նո­վա­յի հա­մա­կարգ»ը: Ս­րահ­նե­րը նոյ­նիսկ ձե­ւա­ւո­րո­ւած էին նրա պատ­կեր­նե­րով, մի հա­յեացք, որ ա­մէն հայ կ­՚ա­սէր՝ ինչ նման է հա­յի: ­Նոյ­նը պա­տա­հեց եւ ինձ, սա­կայն ցա­ւօք դեռ չէի բա­ցա­յայ­տել ­Վա­գա­նո­վա­յի հայ լի­նե­լը, որ հպար­տու­թիւնս պի­տի շար­ժէր կրկնա­կի: Այ­սօր, ար­դէն ու­րախ եմ: