ՀՐԱԿ ՓԱՓԱԶԵԱՆ*

Այս զե­կոյ­ցը ներ­կա­յա­ցո­ւել է «Հ­րանտ ­Դինք» հիմ­նադ­րա­մի եւ ­Հա­մազ­գա­յին ­Հայ Կր­թա­կան եւ Մ­շա­կու­թա­յին ­Միու­թեան ջան­քե­րով, 2016թ. ­Հոկ­տեմ­բե­րի 7-8ին, Պոլիսի մէջ կազ­մա­կեր­պո­ւած «­Հայ­կա­կան ինք­նու­թեան քննա­կան մօ­տե­ցում­նե­րը 21րդ ­դա­րում. խո­ցե­լիու­թիւն, ա­ռաձ­գա­կա­նու­թիւն, փո­խա­կեր­պու­թիւն» խո­րագ­րով գի­տա­ժո­ղո­վի ըն­թաց­քում:

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

­Թուր­քիա­յի քրիս­տո­նեայ հայ քա­ղա­քա­ցի­նե­րի թիւն այ­սօր տար­բեր տո­ւեալ­նե­րով 60-70 հա­զար է գնա­հատ­ւում: Ն­րանց ա­ւե­լի քան 90 տո­կո­սը բնակ­ւում է ­Պո­լի­սում, որ­տեղ ու­նեն բազ­մա­թիւ գոր­ծող ե­կե­ղե­ցի­ներ, տար­րա­կան եւ միջ­նա­կարգ դպրոց­ներ, մի քա­նի թեր­թեր ու պար­բե­րա­կան­ներ: Այս խմբի ան­դամ­նե­րի հայ­կա­կան ինք­նու­թեան կա­րե­ւո­րա­գոյն տար­րե­րից մէ­կը թե­րեւս քրիս­տո­նէու­թեան հան­դէպ նրանց հա­ւա­տար­մու­թիւնն է՝ յատ­կա­պէս հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն: Ըստ էու­թեան՝ կա­րող ենք նոյ­նիսկ պնդել, որ այս խմբի ան­դամ­նե­րի հա­մար հայ­կա­կա­նու­թիւ­նը էթ­նօ-կրօ­նա­կան (ազ­գա­ցե­ղա­յին-կրօ­նա­կան) ինք­նու­թիւն է, այլ ոչ թէ զուտ էթ­նի­կա­կան: ­Շա­տե­րի հա­մար, ում հետ ես հան­դի­պել ու զրու­ցել եմ, հայ լի­նե­լը ինքնստին­քեան են­թադ­րում է քրիս­տո­նեայ լի­նել: ­Շա­տերն այդ եր­կու եզ­րե­րը նոյն ի­մաս­տով են օգ­տա­գոր­ծում: Այն հար­ցին, թէ «նա մու­սուլ­մա՞ն է», ո­մանք պա­տաս­խա­նում էին՝ «ոչ, նա հայ է»: Այն հար­ցին, թէ ի՞նչ կրօ­նի են պատ­կա­նում, ու­րիշ­ներ պա­տաս­խա­նում էին՝ «ես հայ եմ»: Ո­մանք, բայց քչե­րը, նոյ­նիսկ չվա­րա­նե­ցին հայ­կա­կա­նու­թիւ­նը դա­սել կրօ­նի շար­քին, իսկ շատ ու­րիշ­ներ, ո­րոնք կար­ծում էին, թէ այն պէտք է դա­սել ազ­գա­յին կամ էթ­նի­կա­կան կա­տե­գո­րիա­յին (ազ­գա­ցե­ղա­յին դա­սա­կար­գին), այ­նո­ւա­մե­նայ­նիւ յայտ­նե­ցին, որ «մեր դէպ­քում դժո­ւար է եւ նոյ­նիսկ սխալ է տա­րան­ջա­տել այդ եր­կու հաս­կա­ցու­թիւն­նե­րը»:
­Ժա­մա­նա­կի սղու­թեան պատ­ճա­ռով՝ չենք կա­րող ման­րա­մասն անդ­րա­դառ­նալ հայ­կա­կա­նու­թեան ու քրիս­տո­նէու­թեան փոխ-յա­րա­բե­րու­թեան հիմ­քում ըն­կած պատ­մա­կան, մշա­կու­թա­յին եւ սո­ցիա­լա­կան (ըն­կե­րա­յին-հա­սա­րա­կա­կան) պատ­ճառ­նե­րին, ին­չը տար­բեր չա­փե­րով գո­յու­թիւն ու­նի աշ­խար­հի մի շարք հայ հա­մայնք­նե­րում: ­Սա­կայն թուր­քա­հա­յե­րի պա­րա­գա­յում մենք կա­րող ենք նշել, որ ­Հան­րա­պե­տու­թեան շրջա­նում յա­ւե­լեալ գոր­ծօն­ներ մի քայլ ա­ռաջ տա­րան ազ­գի եւ կրօ­նի միա­տե­ղու­մը՝ այն հասց­նե­լով մի կէ­տի, որ­տեղ այդ եր­կու հաս­կա­ցու­թիւն­նե­րը գրե­թէ միա­ձուլ­ւում են:
­Լօ­զա­նի պայ­մա­նագ­րի հա­մա­ձայն՝ ­Թուր­քիա­յի ­Հան­րա­պե­տու­թիւ­նը երկ­րի ներ­սում ճա­նա­չում է միայն կրօ­նա­կան եւ ոչ թէ էթ­նիկ կամ ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թիւն­նե­րի, հա­յե­րը պաշ­տօ­նա­պէս ըն­կալ­ւում էին նաեւ որ­պէս կրօ­նա­կան հա­մայնք, ո­րը սահ­մա­նա­փակ­ւում է հայ­կա­կան ե­կե­ղե­ցու ան­դամ լի­նե­լով: Այս­պի­սով, բա­ցի այն բա­նից, որ մին­չեւ ո­րո­շա­կի շրջան հա­յե­րի ինք­նու­թիւ­նը հաս­տա­տող փաս­տաթղ­թի կրօ­նի բաժ­նում «Ermeni» (հայ) բառն էր նշւում, ա­ւե­լի գործ­նա­կան ա­ռու­մով՝ ե­կե­ղե­ցին եւս դար­ձել էր հայ­կա­կա­նու­թեան ե­րաշ­խա­ւո­րը: Այն դար­ձել էր մի կազ­մա­կեր­պու­թիւն, ո­րի հո­վա­նու ներ­քոյ հնա­րա­ւոր էր կազ­մա­կեր­պել մշա­կու­թա­յին եւ հա­սա­րա­կա­կան մի­ջո­ցա­ռում­ներ: Ընդ­հա­նուր վա­խի եւ զգու­շա­ւո­րու­թեան մթնո­լոր­տում՝ ե­կե­ղե­ցին, ինչ­պէս բա­ցատ­րում էր մեր զրու­ցա­կի­ցը, «այն վայրն է, ուր հա­յե­րը կա­րող են անվ­տանգ հան­դի­պել եւ խօ­սել մի­մեանց հետ»: Այս ա­մէ­նը բե­րում է նրան, որ ե­կե­ղե­ցին ըն­կալ­ւում է որ­պէս տուն եւ հայ­կա­կա­նու­թեան բնա­կան մի­ջա­վայր: ­Հե­տե­ւա­բար, այ­սօր, երբ ա­ռօ­րեայ կեան­քում հա­յե­րը խօ­սում են թուր­քե­րէն, եր­բեմն ե­րե­խա­նե­րից պա­հան­ջում են ե­կե­ղե­ցում հա­յե­րէն խօ­սել, ինչ­պէս ես ա­կա­նա­տես ե­ղայ. «­Հոս ե­կե­ղե­ցի է աղ­ջիկս, ե­կե­ղե­ցիին մէջ հա­յե­րէն պի­տի խօ­սիս»:
­Միւս կող­մից՝ ­Պո­լի­սում հայ­կա­կան դպրոց­նե­րը յստա­կօ­րէն հա­մա­կո­ւած են քրիս­տո­նէու­թեամբ, յատ­կա­պէս այն պատ­ճա­ռով, որ այն պաշ­տօ­նա­պէս նե­րա­ռո­ւած է ու­սում­նա­կան ծրագ­րե­րում: Այդ դպրոց­նե­րում, ինչ­պէս 25ա­մեայ տե­ղա­ցի ըն­կերս՝ Ար­մէնն էր բա­ցատ­րում, «­Հայ-Ք­րիս­տո­նեայ» գա­ղա­փարն է փո­խանցւում ե­րե­խա­նե­րին. «­Վար­դա­նանց պա­տե­րազ­մի ուս­մուն­քը բա­ւա­րար է (դրա հա­մար): ­Մեզ սո­վո­րեց­նում են, որ «մենք քրիս­տո­նէու­թեան հա­մար զո­հո­ւած ազգ ենք…»:
­Թոյլ տո­ւէք սահ­մա­նա­փա­կո­ւել մէկ այլ ազ­գագ­րա­կան օ­րի­նա­կով.
­Վե­րե­ւի լու­սան­կա­րում դուք տես­նում էք պոլ­սա­հայ քրիս­տո­նեայ մի մօր գրու­թիւ­նը՝ ուղ­ղո­ւած իր զա­ւակ­նե­րին: ­Թէեւ գրու­թիւ­նը թուր­քե­րէն է, սա­կայն կրօ­նա­կան «ե­կե­ղե­ցի», «­Ծաղ­կա­զարդ» «­Յի­սուս» բա­ռե­րը հա­յե­րէն են օգ­տա­գոր­ծո­ւած: ­Սա, կար­ծում եմ, շատ լաւ ցոյց է տա­լիս, թէ հայ­կա­կա­նու­թիւ­նը եւ քրիս­տո­նէու­թիւ­նը ինչ­քան են փոխ-կա­պակ­ցո­ւած ­Թուր­քիա­յի քրիս­տո­նեայ հա­յե­րի գի­տակ­ցու­թեան մէջ:

ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ (ԳԱՂԹՈՂՆԵՐԸ)

1991թ. ­Հա­յաս­տա­նի ան­կա­խա­ցու­մից յե­տոյ հա­յե­րը շա­րու­նա­կա­բար, տնտե­սա­կան պատ­ճառ­նե­րով, գաղ­թել են ­Թուր­քիա, նրան­ցից շա­տերն այս­տեղ ա­պօ­րի­նի են ապ­րում եւ աշ­խա­տում: Ն­րանց հայ­կա­կան ինք­նու­թիւնն ա­մէն ին­չից ա­ռաջ խարս­խո­ւած է ի­րենց հայ­րե­նի­քի՝ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վրայ, նիւ­թա­կան, է­մո­ցիո­նալ (զգա­ցա­կան) եւ գա­ղա­փա­րա­կան կա­պե­րով հան­դերձ:
Այդ ի­րո­ղու­թիւնն ըն­կա­լե­լու հա­մար բա­ւա­կան է տես­նել միգ­րանտ­նե­րի (գաղ­թող­նե­րու) ե­րե­խա­նե­րին ըն­դու­նող ոչ-պաշ­տօ­նա­կան դպրո­ցը կամ նոյ­նիսկ դրա ֆէյս­բու­քեան է­ջը: Դպրո­ցում ա­շա­կերտ­նե­րը կրթու­թիւն են ստա­նում ըստ ­Հա­յաս­տա­նի պաշ­տօ­նա­կան կրթա­կան ծրագ­րին, ո­րով­հե­տեւ նրանց ծնող­ներն ու­զում են, որ նրանք հե­տա­գա­յին կա­րո­ղա­նան շա­րու­նա­կել ու­սու­մը ­Հա­յաս­տա­նում: ­Հայ­կա­կան ազ­գա­յին դրօ­շը զար­դա­րում է դպրո­ցի պա­տե­րը, իսկ ­Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թեան օ­րը եւ հա­յոց բա­նա­կի օ­րը նշւում են թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­նե­րով:
Ու­սու­ցիչ­նե­րը հե­տե­ւում են հա­յաս­տա­նեան լու­րե­րին, դա­սա­մի­ջոց­նե­րին խօ­սում են հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նից, կամ պար­զա­պէս այն­տեղ սպա­սո­ւող ե­ղա­նա­կի մա­սին: Ադր­բե­ջա­նի եւ դէ ֆակ­տօ (ի­րո­ղա­պէս գո­յու­թիւն ու­նե­ցող) ան­կախ ­Լեռ­նա­յին ­Ղա­րա­բա­ղի հայ­կա­կան պե­տու­թեան մի­ջեւ 2016թ. տե­ղի ու­նե­ցած Ապ­րի­լեան քա­ռօ­րեայ պա­տե­րազ­մի օ­րե­րին հայ­կա­կան հայ­րե­նա­սի­րա­կան եր­գեր էին նո­ւա­գում դպրո­ցում, ու­սու­ցիչ­ներն էլ ի­րենց մտա­հո­գու­թիւնն էին յայտ­նում ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րեալ: Այդ օ­րե­րին մէկ այլ ծա­նօթ ա­սաց, որ այ­լեւս չէր կա­րող ­Թուր­քիա­յում ապ­րել, ո­րով­հե­տեւ ար­դէն զգում էր, որ պէտք է գնայ ­Հա­յաս­տան եւ իր հա­րա­զատ­նե­րի, ըն­կեր­նե­րի եւ հայ­րե­նա­կից­նե­րի հետ լի­նի: Իմ հան­դի­պած միգ­րանտ­նե­րից շա­տե­րը յայտ­նե­ցին, որ պատ­րաստ են հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լու, ե­թէ բա­ւա­րար ֆի­նան­սա­կան (տնտե­սա­կան) մի­ջոց­ներ ու­նե­նան:
­Հայ միգ­րանտ­նե­րի հա­մար հայ լի­նե­լու երկ­րորդ կա­րե­ւոր հան­գա­ման­քը ա­ւան­դա­կան ար­ժէք­նե­րի եւ բա­րո­յա­կան նոր­մե­րի (կա­նոն­նե­րի) մի միաս­նու­թիւն է, ո­րը «լաւ» ու «իս­կա­կան» հա­յին՝ «կար­գին հա­յին» է ստեղ­ծում: Իմ զրու­ցա­կից­նե­րից շա­տե­րը հայ­կա­կան ա­ւան­դոյթ­ներ ա­սե­լով նկա­տի ու­նեն, որ ի թիւս այլ բա­նե­րի, հա­յե­րը կա­րե­ւո­րու­թիւն են տա­լիս ըն­տա­նի­քին, յար­գում են մե­ծե­րին, որ հայ տղա­մար­դիկ պէտք է հա­մար­ձակ եւ ան­զի­ջում լի­նեն, պէտք է վե­րահս­կեն հայ կա­նանց, իսկ կա­նայք յար­գեն ի­րենց ա­մու­սին­նե­րին եւ նրանց հետ վա­րո­ւեն «այն­պէս, ինչ­պէս պէտք է»: Օ­րի­նակ՝ ե­րի­տա­սարդ միգ­րանտ ­Հեն­րի­կը նշում էր, որ թէեւ հայ­րե­նի­քից հե­ռու է, բայց իր հայ­կա­կա­նու­թիւ­նից չի հրա­ժա­րո­ւել՝ փաս­տար­կե­լով, թէ «օ­րի­նակ, ե­թէ ինչ որ բան է տե­ղի ու­նե­նում փո­ղո­ցում կամ ինչ որ մէ­կը ինձ վի­րա­ւո­րում է, ես կռւում եմ, նրան ցոյց եմ տա­լիս իր տե­ղը…»:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

­Մինչ ո­րոշ հե­տա­զօ­տող­ներ, լրագ­րող­ներ կամ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ խօ­սում են հա­րիւր հա­զա­րա­ւոր կամ մի­լիո­նա­ւոր մահ­մե­դա­կան հա­յե­րի մա­սին, ես նա­խընտ­րում եմ նման թո­ւեր չնշել՝ մտա­ծե­լով, որ «իս­լա­մա­ցած հա­յե­րի ժա­ռանգ­ներ»ի եւ «մահ­մե­դա­կան հա­յեր»ի մի­ջեւ էա­կան տար­բե­րու­թիւն կայ: Երբ ես խօ­սում եմ մահ­մե­դա­կան հա­յե­րի մա­սին, նկա­տի չու­նեմ բո­լոր իս­լա­մա­ցած հա­յե­րի ժա­ռանգ­նե­րին, այլ ա­ւե­լի շուտ, միայն նրանց, ով­քեր ի­րենց հայ են ներ­կա­յաց­նում, միայն նրանց, ով­քեր գի­տակ­ցա­բար եւ սո­ցիա­լա­պէս (ըն­կե­րա­յին պայ­ման­նե­րով) հայ են: Իմ հան­դի­պած մահ­մե­դա­կան հա­յե­րը տար­բեր պատ­մա­կան եւ սո­ցիալ-մշա­կու­թա­յին մի­ջա­վայ­րե­րից են գա­լիս. ո­մանք սուն­նի մի­ջա­վայ­րից են գա­լիս, ու­րիշ­ներ մե­ծա­ցել եւ ապ­րել են ա­լե­ւիա­կան մի­ջա­վայ­րում, օ­րի­նակ՝ ­Դեր­սի­մից ե­կող­նե­րը, ո­րոնք սո­վո­րա­բար իս­լա­մի հետ ոչ մի կապ չու­նեն բա­ցի դրա­նից, որ ի­րենց անձ­նագ­րե­րում նշո­ւած է մահ­մե­դա­կան լի­նե­լու մա­սին, ո­մանք քրդա­կան, ո­մանք թուր­քա­կան մշա­կոյթ­նե­րում են մե­ծա­ցել, ո­մանց նախ­նի­նե­րը մահ­մե­դա­կա­նու­թիւն են ըն­դու­նել 1915թ. ­Ցե­ղաս­պա­նու­թեան ըն­թաց­քում, ու­րիշ­նե­րի նախ­նի­նե­րը կրօ­նա­փո­խո­ւել են ա­ւե­լի վաղ՝ ինչ­պէս համ­շէն­ցի­նե­րը: ­Ժա­մա­նա­կի սղու­թեան պատ­ճա­ռով ես այ­սօր չեմ անդ­րա­դառ­նայ այս են­թախմ­բե­րից իւ­րա­քան­չիւ­րի ա­ռանձ­նա­յատ­կու­թիւն­նե­րին: Ի տար­բե­րու­թիւն վե­րո­յի­շեալ միւս եր­կու խմբե­րին, մահ­մե­դա­կան հա­յե­րը ի­րենց հայ են զգում, չնա­յած որ հայ ինք­նու­թիւ­նը սահ­մա­նող ու ձե­ւա­ւո­րող պե­տա­կան կամ կրօ­նա­կան հա­մա­կար­գե­րի ան­մի­ջա­կան ազ­դե­ցու­թեան տակ չեն գտնւում: Ինս­տի­տու­ցիո­նալ (հաս­տա­տու­թե­նա­կան) կա­ռոյց­նե­րի բա­ցա­կա­յու­թեան պայ­ման­նե­րում, ինչ­պի­սիք են հայ ե­կե­ղե­ցին կամ հայ­կա­կան պե­տու­թիւ­նը, այս խմբի հա­մար հայ լի­նե­լը յե­տա­հա­յեաց՝ դէ­պի ան­ցեալ գոր­ծըն­թաց է: ­Սա նշա­նա­կում է, որ նախ պէտք է որ­պէս ի­րո­ղու­թիւն ըն­դու­նել, որ մէ­կը կա­րող է հայ լի­նել՝ պար­զա­պէս ո­րով­հե­տեւ նրա նախ­նի­նե­րը հայ են ե­ղել, եւ որ նա փոր­ձում է յետ բե­րել բնաջնջ­ման եւ ու­ծաց­ման շա­րու­նա­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թեան ար­դիւն­քում կորց­րած ինք­նու­թիւ­նը: Ք­րիս­տո­նեայ հա­յերն ու միգ­րանտ­նե­րը ինս­տի­տու­ցիո­նալ մար­մին­ներ ու­նեն, ո­րոնք նրանց հա­մար ստեղ­ծում են որ­պէս հայ ապ­րե­լու եւ մտա­ծե­լու գործ­նա­կան ու խորհրդան­շա­կան-գա­ղա­փա­րա­խօ­սա­կան մի­ջոց­ներ, մինչ­դեռ ­Թուր­քիա­յի այս ոչ-քրիս­տո­նեայ հա­յե­րը միայն կորց­րած ան­ցեալ ու­նեն, ո­րի վրայ ու­զում են հիմ­նել ու կա­ռու­ցել ի­րենց հայ­կա­կա­նու­թիւ­նը: Օ­րի­նակ՝ երբ ­Մեհ­մէ­դի ըն­կե­րու­հին փոր­ձում էր ինքն ի­րեն մխի­թա­րել եւ նրան հա­մո­զել, որ նա քուրդ է՝ այն պատ­ճա­ռով, որ նա մե­ծա­ցել է քրդա­կան մի­ջա­վայ­րում եւ մահ­մե­դա­կան է, ­Մեհ­մէ­դի պա­տաս­խա­նը հե­տե­ւեալն է լի­նում.- «Ո՛չ, ես հայ եմ: ­Պա­պի­կիս ա­նու­նը Մկր­տիչ էր, իսկ նրա հօր ա­նու­նը՝ ­Գէորգ: ­Գու­ցէ մենք փո­խել ենք մեր կրօ­նը, բայց քա­նի դեռ ան­ցեա­լի այս ա­նուն­նե­րը չեն փոխ­ւում, ես էլ կը շա­րու­նա­կեմ հայ մնալ: Ազ­գու­թիւնս հայ է»: ­Մէկ այլ զրու­ցա­կից հե­տե­ւեալ խօս­քե­րով բա­ցատ­րեց կորց­րա­ծը յետ բե­րե­լու իր շա­հագրգ­ռո­ւա­ծու­թիւ­նը.- «Ն­րանք գո­ղա­ցան իմ ըն­տա­նի­քի ինք­նու­թիւ­նը՝ ­Տէր-­Կա­րա­պե­տեան ա­նու­նը ան­հե­տա­ցաւ: ­Հէնց որ գոր­ծերս վեր­ջաց­նեմ, այդ ա­նու­նը յետ եմ վերց­նե­լու, քա­նի որ ցան­կա­նում եմ, որ դա ընդ­միշտ շա­րու­նա­կո­ւի…»: Այս­պի­սով, այս մարդ­կանց գո­նէ մի մա­սի հա­մար հայ ինք­նու­թեամբ հան­դէս գա­լը դի­մադ­րու­թեան մի ձեւ է ընդ­դէմ մէկ­դա­րեայ ու­ծաց­ման եւ խտրա­կա­նու­թեան քա­ղա­քա­կա­նու­թեան:

ԳՆԱՀԱՏԵԼՈՎ ՄԻՄԵԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Ի՞նչ են մտա­ծում տար­բեր տե­սա­կի հա­յե­րը մի­մեանց մա­սին: Ի՞նչ է տե­ղի ու­նե­նում, երբ մէ­կը բախ­ւում է այլ հա­յե­րի գո­յու­թեան հետ, ո­րոնք չեն տե­ղա­ւոր­ւում հայ­կա­կա­նու­թեան մա­սին իր ու­նե­ցած նա­խա­պա­շար­մունք­նե­րի եւ հա­մոզ­մունք­նե­րի մէջ: Ե­կէք նա­խա­պէս նշեմ, որ իւ­րա­քան­չիւր խմբի բո­լոր ան­դամ­նե­րը չեն, որ կի­սում են ա­ռա­ջի­կայ պար­բե­րու­թիւն­նե­րում նկա­րագ­րո­ւած կար­ծիք­նե­րը: Այս­տեղ կը ներ­կա­յա­ցո­ւեն միայն ա­ռա­ւել տա­րա­ծո­ւած դիր­քո­րո­շում­նե­րը:
­Թուր­քիա­յի քրիս­տո­նեայ հայ հա­մայն­քի հա­մար դժո­ւար է ըն­դու­նել մահ­մե­դա­կան հա­յե­րի գո­յու­թիւ­նը: Ո­մանք դեռ չեն էլ լսել նրանց գո­յու­թեան մա­սին: «Ի՞նչ է նշա­նա­կում մահ­մե­դա­կան հայ, ինչ­պէ՞ս է դա տե­ղի ու­նե­նում»: ­Մահ­մե­դա­կան հա­յը դիտ­ւում է որ­պէս կաս­կա­ծե­լի կա­տե­գո­րիա (ստո­րո­գու­թիւն, դա­սա­կարգ): ­Սա հեշտ է հաս­կա­նալ, երբ մտքում ու­նենք հայ­կա­կա­նու­թեան նոյ­նա­կա­նա­ցու­մը քրիս­տո­նէա­կան հայ­կա­կան ե­կե­ղե­ցուն ան­դա­մակ­ցու­թեան եւ նո­ւի­րո­ւա­ծու­թեան հետ, ին­չը ներ­կա­յաց­րել եմ զե­կոյ­ցիս սկզբին: Ե­թէ հայ լի­նե­լը պայ­մա­նա­ւո­րո­ւած է հայ ե­կե­ղե­ցու մաս կազ­մե­լով եւ մի­ջո­ցա­ռու­մե­րին մաս­նակ­ցե­լով, ա­պա ինչ­պէ՞ս կա­րող է մէ­կը հայ լի­նել, երբ նա ոչ մի կապ չու­նի այդ աշ­խար­հի հետ: 50 տա­րե­կան մի մարդ խիստ ու կտրուկ ա­սաց.- «Ինչ որ մէ­կը հայ է, բայց գնում է մզկիթ ա­ղօ­թե­լու… հնա­րա­ւո՞ր է նման բան պատ­կե­րաց­նել, դո՛ւ ա­սա»: Ու­րիշ­ներ ըմ­բոս­տա­ցան.- «Երբ պէտք է՝ կ­՛ա­սեն, որ հայ են, բայց միա­ժա­մա­նակ մահ­մե­դա­կան կը մնան: ­Սա ի՞նչ կեղ­ծա­ւո­րու­թիւն է: ­Թող ընտ­րու­թիւն կա­տա­րեն»: Ն­մա­նա­տիպ մտքե­րը յան­գեց­նում են այն բա­նին, որ ո­րոշ քրիս­տո­նեայ հա­յեր նոյ­նիսկ մեր­ժում են մահ­մե­դա­կան հա­յե­րին որ­պէս հայ ըն­դու­նել.- «­Թող վե­րա­դառ­նան ի­րենց պա­պե­նա­կան կրօ­նին եւ մկրտո­ւեն, միայն դրա­նից յե­տոյ կա­րող եմ նրանց ըն­դու­նել որ­պէս հա­յե­րի»: Իսկ մահ­մե­դա­կան հա­յե­րը քրիս­տո­նեայ հա­յե­րի հայ­կա­կա­նու­թեան մա­սին դա­տո­ղու­թիւն­ներ չեն ա­նում: Ն­րանք պնդում են, որ հայ լի­նե­լը ցե­ղի կամ ազ­գու­թեան, ժա­ռան­գու­թեան եւ կամ սուբ­յեկ­տիւ (են­թա­կա­յա­կան) պա­հան­ջի հարց է, քան թէ կրօ­նի, եւ բո­ղո­քում են քրիս­տո­նեայ հա­յե­րի կող­մից մար­գի­նա­լաց­ման (լու­սանց­քաց­ման) դէմ:
Ք­րիս­տո­նեայ հա­յե­րը ի­րենց հեր­թին քննա­դատ­ւում են միգ­րանտ հա­յե­րի կող­մից, ո­րոնք հար­ցա­կա­նի տակ են դնում նրանց հայ­կա­կա­նու­թիւ­նը: ­Բազ­մա­թիւ միգ­րանտ­նե­րից լսել եմ, որ տե­ղա­ցի քրիս­տո­նեայ հա­յե­րը հայ­կա­կան ար­ժէք­նե­րը կորց­րել եւ «թուր­քա­ցել» են: Գլ­խա­ւո­րա­բար եր­կու փաս­տարկ են բե­րում դրա հա­մար: Ա­ռա­ջինն այն է, որ ­Թուր­քիա­յի հա­յե­րը ­Հա­յաս­տա­նի մա­սին շատ չեն մտա­ծում եւ հոգ չեն տա­նում, եւ ա­ւե­լի շատ ­Թուր­քիան են որ­պէս հայ­րե­նիք տես­նում: 40ա­մեայ հայ միգ­րանտ ­Կա­րէ­նը նշում է.- «­Տե­ղա­ցի­նե­րից ո­մանց կար­ծի­քով մենք մեր հայ­րե­նի­քը թո­ղել ու ե­կել ենք ի­րենց հայ­րե­նիք: ­Մի՛ վայր­կեան, այդ եր­բուա­նի՞ց է, որ իմ հայ­րե­նի­քը քո հայ­րե­նի­քը չէ, եր­բո­ւա­նի՞ց է սա քո հայ­րե­նի­քը: Այս դէպ­քում ո՞րն է նրանց եւ թուր­քե­րի մի­ջեւ տար­բե­րու­թիւ­նը, ես ինչ­պէ՞ս կա­րող եմ նրանց հայ հա­մա­րել»: Այս մօ­տե­ցու­մը հեշտ է հաս­կա­նալ, նկա­տի ու­նե­նա­լով միգ­րանտ­նե­րի հայ­կա­կա­նու­թեան մէջ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան զբա­ղեց­րած կա­րե­ւոր տե­ղը: ­Լաւ եւ ճիշդ հայ լի­նե­լու երկ­րորդ կա­րե­ւոր նա­խա­պայ­մա­նը միգ­րանտ­նե­րի հա­մար՝ ա­ւան­դա­կան ար­ժէք­նե­րին հա­ւա­տա­րիմ մնալն է: ­Սա միգ­րանտ­նե­րի հա­մար եւս մի հնա­րա­ւո­րու­թիւն է հար­ցա­կա­նի տակ դնե­լու տե­ղա­ցի քրիս­տո­նեայ հա­յե­րի հայ­կա­կա­նու­թիւ­նը.- «­Տե­ղա­ցի­նե­րը սկսել են ա­ւե­լի շատ թուր­քե­րին նմա­նո­ւել… նրանք հայ­կա­կան ա­ւան­դա­կան ար­ժէք­նե­րից հրա­ժա­րո­ւել են… նա­յէ՛ք, նրանք նոյ­նիսկ հոգ չեն տա­նում ի­րենց տա­րեց ծնող­նե­րին, նա­խընտ­րում են նրանց ու­ղար­կել ծե­րա­նոց­ներ…»: ­Տե­ղա­ցի քրիս­տո­նեայ հա­յե­րը եւս նա­խա­պա­շա­րո­ւած են միգ­րանտ­նե­րի հան­դէպ եւ գան­գատ­ներ ու­նեն: ­Քա­նի որ միգ­րանտ­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նու­թիւ­նը աշ­խա­տա­ւոր դա­սա­կար­գից է եւ նրան­ցից շա­տե­րը, հիմ­նա­կա­նում կա­նայք, տնայ­նա­գործ աշ­խա­տանք են կա­տա­րում տե­ղա­ցի քրիս­տո­նեայ հա­յե­րի ըն­տա­նիք­նե­րում, վեր­ջին­ներս նրանց վե­րե­ւից են նա­յում: ­Միգ­րանտ­նե­րը գան­գատ­ւում են, որ տե­ղա­ցի­նե­րը նրանց հա­մա­րում են ան­կիրթ, անգ­րա­գէտ, «գիւ­ղա­ցի» եւ կո­պիտ մար­դիկ: Ա­ւե­լին՝ պոլ­սա­հայ հա­մայն­քում անվս­տա­հու­թեան մթնո­լորտ կայ միգ­րանտ­նե­րի նկատ­մամբ: ­Սա պայ­մա­նա­ւո­րո­ւած է այն տխուր փաս­տով, որ ո­րոշ աշ­խա­տան­քա­յին միգ­րանտ­ներ կո­ղոպ­տել են տե­ղա­ցի հա­յե­րի, ո­րոնց հա­մար նրանք աշ­խա­տել են: Այն, որ ո­րոշ թուով ե­րի­տա­սարդ միգ­րանտ կա­նայք ­Պո­լի­սի փո­ղոց­նե­րում մարմ­նա­վա­ճա­ռու­թեամբ են զբաղ­ւում, նոյն­պէս զայ­րաց­նում է տե­ղի հա­յե­րին, ո­րոնք գան­գատ­ւում են, որ միգ­րանտ­նե­րը փո­խել են հա­յի կեր­պա­րը քա­ղա­քում.- «­Մին­չեւ նրանց գա­լը՝ հա­յե­րը ըն­կալ­ւում էին որ­պէս ար­հես­տա­ւոր­ներ, ա­րո­ւես­տա­գէտ­ներ, ազ­նիւ մար­դիկ, բայց հի­մա մենք ըն­կալ­ւում ենք նաեւ որ­պէս մարմ­նա­վա­ճառ­ներ, գո­ղեր եւ այլն»: Ի վեր­ջոյ, երբ ո­րոշ միգ­րանտ­ներ տե­ղա­ցի հա­յե­րին հա­մա­րում են «թրքա­ցած», մի շարք տե­ղա­ցի­նե­րից լսել եմ, որ միգ­րանտ­նե­րը «ռու­սա­ցել» կամ «սո­վե­տա­կա­նա­ցել» են եւ դրա­նով մա­սամբ կորց­րել են ի­րենց «հայ­կա­կա­նու­թիւնն» ու «հայ­կա­կան ար­ժէք­նե­րը»:
Եւ վեր­ջա­պէս՝ քա­նի որ մահ­մե­դա­կան հա­յե­րի եւ միգ­րանտ­նե­րի մի­ջեւ գրե­թէ ոչ մի փոխ­յա­րա­բե­րու­թիւն չկայ, նրանք հիմ­նա­կա­նում ի­րար մա­սին ա­սե­լու շատ բան չու­նեն: ­Թէեւ միգ­րանտ­ներն էլ (ո­րոնք նոյն­պէս քրիս­տո­նեայ են) մահ­մե­դա­կան հա­յե­րի ե­րե­ւոյ­թը կաս­կա­ծե­լի եւ եր­բեմն նաեւ ա­նըն­դու­նե­լի են հա­մա­րում, սա­կայն ոչ այն­քան ծայ­րա­յե­ղօ­րէն, ինչ­քան տե­ղա­ցի քրիս­տո­նեայ հա­յե­րը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Ըն­թաց­քի մէջ գտնո­ւող այս հե­տա­զօ­տու­թիւ­նում հա­ւա­քագ­րո­ւած տո­ւեալ­նե­րը ցոյց են տա­լիս, որ հայ­կա­կան ինք­նու­թիւ­նը տա­րա­տե­սակ տե­ղա­կան մեկ­նա­բա­նու­թիւն­ներ ու­նի, ո­րոնք տար­բեր­ւում են ըստ սո­ցիա­լա­կան եւ պատ­մա­կան իւ­րա­յատ­կու­թիւն­նե­րի: Ընդ ո­րում՝ այս բազ­մա­զա­նու­թիւ­նը եր­բեմն կա­րող է ներ­քին բա­խում­նե­րի ու փո­խա­դարձ մերժ­ման յան­գեց­նել: ­Կա­րե­լի է պատ­կե­րաց­նել այլ հնա­րա­ւոր տե­ղա­կան մեկ­նա­բա­նու­թիւն­ներ ու սահ­մա­նում­ներ այս աշ­խար­հի տար­բեր ան­կիւն­նե­րում եւ նշել, որ անհրա­ժեշտ է այս ուղ­ղու­թեամբ հե­տա­գայ հե­տա­զօ­տու­թիւն­ներ կա­տա­րել՝ նպա­տակ ու­նե­նա­լով ա­ւե­լի հա­մա­պար­փակ պատ­կե­րա­ցում կազ­մել ժա­մա­նա­կա­կից հայ ինք­նու­թեան մա­սին:
­Մի­գու­ցէ հեգ­նա­կան հնչի այս­պէս ա­ւար­տել, բայց հա­յե­րի այս ե­րեք խմբե­րը թե­րեւս ի­րար ա­մե­նա­մօտն են այն ժա­մա­նակ, երբ որ օ­տար մի չոր­րորդ կողմ կայ՝ թուր­քա­կան ազ­գայ­նա­կա­նու­թիւ­նը: Ի հար­կէ, վեր­ջի­նիս հա­մար հայ­կա­կա­նու­թիւ­նը բո­լո­րո­վին այլ՝ ազ­գա­յին թշնա­մու ի­մաստ ու­նի, ան­կախ դրա­նից, որ այն քրիս­տո­նեայ է թէ ոչ, ­Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի է թէ ոչ:
Այս ե­րեք տի­պի հա­յե­րի մի­ջեւ ա­ռա­ւել ակն­յայտ ընդ­հան­րու­թիւ­նը ­Թուր­քիա­յում ապ­րող հայ լի­նելն է: ­Փաս­տօ­րէն, այս ե­րեք խմբե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ո­մանք ինձ պատ­մել են այն­պի­սի դէպ­քե­րի մա­սին, երբ նրանց վի­րա­ւո­րել կամ սպառ­նա­ցել են ի­րենց հայ­կա­կան ինք­նու­թեան հա­մար:
Ի վեր­ջոյ, պա­տա­հա­կան չէ, որ այս ե­րեք խմբե­րը ժա­մա­նա­կի եւ տա­րա­ծու­թեան մէջ ֆի­զի­կա­պէս միա­ւոր­ւում են միայն այն պա­հե­րին, երբ «հա­յը», որն այ­լա­պէս տար­բեր սահ­մա­նում­ներ ու­նի, յար­ձակ­ման տակ է. օ­րի­նակ՝ Հ­րանդ ­Դին­քի սպա­նու­թեան տա­րե­լի­ցին նո­ւի­րո­ւած ա­մե­նա­մեայ ա­րա­րո­ղու­թիւն­նե­րը, ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան ո­գե­կո­չում­նե­րը եւ «­Քամփ Ար­մէն»ի հա­մար վեր­ջերս մղո­ւած պայ­քա­րը:

* ­Մար­դա­բա­նա­կան գի­տու­թիւն­նե­րի թեկ­նա­ծու, Օքս­ֆոր­դի հա­մալ­սա­րան