ՕՔՍԱՆԱ ԿԱՐՊԵՏԵԱՆ

­Գար­նան ա­ւե­տա­բերն է ծի­ծե­ռը, եր­ջան­կու­թիւն, բա­րի բախտ եր­գո­ղը։ Ե­թէ յան­կարծ բախտ վի­ճա­կուի քեզ լսե­լու, թէ ինչ­պէ՛ս են նրանք ծլվլում երկ­նի կա­պոյ­տում, ու­րեմն վստահ ե­ղիր՝ նրանք սաղ­մոս են եր­գում, ա­ղօթք ա­սում ու մեզ օրհ­նում։ ­Մար­­դու ըն­­կերն ու պաշտ­պանն է ծի­­ծեռ­­նա­­­կը։
Ա­ւան­­դու­թիւ­­նը պատ­­մում է, թէ մի ան­­գամ հա­­ւաք­­ւում են ա­մէն տե­­սակ խայ­­թող սո­­ղուն­նե­­րը եւ մի մեծ օ­ձա­­ժո­ղով են կազ­­մա­­­կեր­­պում։ ­Ժո­­ղո­վին օ­ձե­­րը խոր­­հուրդ են ա­նում, թէ ո՞ր կեն­­դա­­­նու ա­րիւնն է ա­մէ­­նից ա­նու­­շը, ո­րի՞ ա­րիւ­­նից ա­ռա­­ւե­լա­­պէս խմեն։ Եր­­կար են քննար­­կում, բայց այդ­պէս էլ խնդի­­րը չեն պար­­զում։ ­Վեր­­ջը կան­­չում են մո­­ծա­կին.- «­Թող նա գնայ ու խայ­­թի բո­­լոր էակ­­նե­­­րին, յե­­տոյ գայ ու մեզ ա­սի, թէ ո՛ր մէ­­կի ա­րիւնն էր ա­մէ­­նից քաղց­րը»։ ­Մո­­ծա­կը բա­­րեխղճօ­­րէն է մօ­­տե­նում գոր­­ծին, վեր­­ջը ո­րո­­շում է՝ մար­­դու ա­րիւնն է ա­մէ­­նից ա­նու­­շը։ Ս­րա միտ­­քը ի­մա­­նում է ծի­­ծեռ­­նա­­­կը։ Եւ ա­հա մո­­ծա­կը վե­­րա­դառ­­նում է, որ­­պէս­զի օ­ձա­­ժո­ղո­­վին զե­­կոյ­­ցի իր յա­­ջո­ղու­­թիւն­նե­­րի մա­­սին, բայց հէնց նա լե­­զու է առ­­նում, որ խօ­­սի, ծի­­ծեռ­­նա­­­կը անս­պա­­սե­լի յար­­ձակ­ւում է մո­­ծա­կի վրայ եւ սպա­­ննում նրան։
Ուս­տի մի զար­­մա­­­նար, որ հնում հա­­յոց շատ ազ­­գա­­­գա­ւառ­­նե­­­րում ծի­­ծեռ­­նա­­­կը սուրբ էր հա­­մար­­ւում։ ­Նա սի­­րե­լի էր յատ­­կա­­­պէս ար­­ցախ­ցի­­նե­րի ու լո­­ռե­ցի­­նե­րի հա­­մար։ Ար­­ցա­­­խում այր ու կին, տես­­նե­­­լով ծի­­ծեռ­­նակ­նե­­րի ա­ռա­­ջին գա­­լը, ե­րես­­նե­­­րին խաչ կը հա­­նէին։ Իսկ լո­­ռե­ցի­­նե­րը կ­՚եր­­գէին.

«­Ծի­­ծեռ­­նակ, ծի­­ծեռ­­նակ,
­Քու հէրն ի՜նչ, քու մէրն ի՜նչ,
­Բալ­­կուլ հա­­ւի աչ­­քերն ի՜նչ»։
­Հօր ու մօր մա­­սին կը հարց­նէին, զի հա­­ւա­տում էին, թէ ծի­­ծեռ­­նա­­­կի ծնող­­նե­­­րը դար­­ձի ճամ­­բին ծովն են նետ­­ւում, որ­­բա­­­ցած ծի­­ծեռ­­նա­­­կին հարկ էր վշտակ­­ցել, մխի­­թա­րել։ ­Հարց­նում էին նաեւ ­Բալ­­կուլ հա­­ւի կու­­րու­թեան մա­­սին, որ­­պէս­զի նա չնե­­ղա­նայ, ի­րենց ա­նէծք չտայ եւ կու­­րաց­նի։
­Ծի­­ծեռ­­նակ­նե­­րին սպան­­նե­­­լը, նրանց բու­­նը քան­­դե­­­լը կամ ո­րե­­ւէ վնաս հասց­նե­­լը մեծ մեղք կը հա­­մա­րո­ւէր։ ­Դե­­ռեւս ան­­ցած դա­­րու վեր­­ջին Ար­­ցա­­­խում մի մարդ կը գան­­գա­­­տուէր, թէ ծի­­ծեռ­­նա­­­կը բու­­նը օ­ճա­­խի գլխին է շի­­նել ու յա­­ճախ կեղ­­տո­­­տում է կե­­րա­կուր­նե­­րը։
­Մէկ ու­­րիշն էլ կը բո­­ղո­քէր, որ տու­­նը ու­­զում է քան­­դել, նո­­րո­գել, բայց այդ դէպ­­քում ծի­­ծեռ­­նա­­­կի բու­­նը նոյն­պէս պի­­տի քան­­դո­ւէր։ Եր­­կուսն էլ սիրտ չէին առ­­նում քան­­դե­­­լու։ ­Մինն ա­սում էր, թէ հա­­րե­ւա­­նի տու­­նը հրդեհ էր բռնկո­ւել՝ այ­­րե­­­լով տան բո­­լոր ե­րա­­խա­նե­­րին, քա­­նի որ տան ե­րի­­տա­սարդ­նե­­րից մէ­­կը անմ­տօ­­րէն քան­­դել էր ծի­­ծեռ­­նա­­­կի բու­­նը։
­Շու­­շիում ­Սէյ­­րա­­­նենց ­Սա­­հա­կը, այս ա­մէ­­նը դա­­տարկ սնո­­տիա­պաշ­­տու­թիւն հա­­մա­րե­­լով, մի ծի­­ծեռ­­նակ է բռնում եւ լե­­զուն կտրում։ ­Հե­­տաքրք­րա­­կան է, որ այ­­դու ետք նա հինգ որ­­դի է ու­­նե­­­ցել, հինգն էլ՝ համր։
Իսկ ­Լո­­ռիում կը պատ­­մէին, թէ Ի­գա­­հատ­­ցի ­Զաւ­­րանց Է­դի­­շե­րը ե­րա­­խայ ժա­­մա­նակ ­Հո­­ռո­մե­­լում մի ծի­­ծեռ­­նա­­­կի լե­­զու էր կտրել. նրա ե­րեք աղ­­ջիկն ու մի տղան համր են ծնուել։ ­Նոյն բանն էր ա­րել Շ­նո­­ղում մի ե­րէց­­կին, եւ նրա ե­րա­­խան էլ համր էր ծնո­ւել։
Ա­ւան­­դու­թեան հա­­մա­ձայն՝ ծի­­ծեռ­­նա­­­կը քաղց­րա­­խօս եւ ճար­­տար ե­րա­­խայ էր։ ­Նա խորթ մայր ու­­նէր։ Այս խորթ մայ­­րը բո­­լո­րո­­վին չէր սի­­րում ե­րա­­խա­յին։ ­Մի օր նա հի­­ւանդ է ձե­­ւա­նում։
Ոչ մի դեղ ու դար­­ման չի ա­պա­­քի­նում նրան։ ­Խորթ մայ­­րը պա­­հան­­ջում է, որ­­պէս­զի կտրեն ե­րա­­խա­յի ճկոյ­­թը եւ տան ի­րեն, որ­­պէս­զի ու­­տի եւ ա­պա­­քի­նո­ւի։ Ե­րա­­խա­յի հայ­­րը կա­­տա­րում է կնոջ կամ­­քը։ ­Բայց երբ նա կտրում է ճկոյ­­թը, ե­րա­­խան մեռ­­նում է։ Իսկ երբ ճկոյ­­թը տա­­լիս է խորթ մօ­­րը, որ ու­­տի, ճկոյ­­թը յան­­կարծ ծի­­ծեռ­­նա­­­կի է վե­­րած­­ւում, թռչում եր­­կինք ու եր­­գում.

«­Ծի­­ծեռն եմ, հա, ծի­­ծեռն եմ,
­Հօ­­րը մոր­­թած ծի­­ծեռն եմ,
­Մօ­­րը կե­­րած ծի­­ծեռն եմ,
Թ­ռել, ծի­­ծեռ­­նակ եմ դար­­ձել»։

­Մի ու­­րիշ ա­ւան­­դու­թիւն էլ կայ, որ ջրհե­­ղե­ղի ժա­­մա­նակ­­նե­­­րին է հաս­­նում։ ­Նո­­յի տա­­պա­նի մէջ ջուր է սկսում ներս լցո­ւել։ ­Պարզ­ւում է՝ մու­­կը, որ ա­պաս­­տան էր գտել ­Նո­­յի տա­­պա­նում, կրծել ու ծա­­կել է տա­­պա­նը։ ­Նո­­յը զայ­­րա­­­նում է մկան վրայ, սա էլ փախ­­չում, մի տեղ պահ է մտնում։ ­Նո­­յը պա­­տո­ւի­­րում է տա­­պա­նի կեն­­դա­­­նի­նե­­րին մի հնար գտնել, փա­­կել ծա­­կը։
Օ­ձը գա­­լա­րո­ւե­լով տա­­րած­­ւում է ծա­­կի վրայ եւ ծած­­կում այն։ Ջր­հե­­ղեղն անց­նե­­լուն ետ­­քը ­Նո­­յը օ­ձին որ­­պէս վար­­ձատ­րու­­թիւն խոս­­տա­­­նում է տալ այն, ինչ նրա սիր­­տը կ­՚ու­­զէ։ Օձն էլ հա­­նում է իւր լե­­զուն թէ՝ ա­հա մար­­դու ա­րիւ­­նը կ­՚ու­­զեմ։ Այդ մի­­ջո­ցին ­Նո­­յի ոտ­­քին նստած ծի­­ծեռ­­նա­­­կը յար­­ձակ­ւում է օ­ձի վրայ եւ կծում նրա լե­­զուն։
Օձն էլ յար­­ձակ­ւում է ծի­­ծեռ­­նա­­­կի վրայ եւ կծում նրա պո­­չը։ Այս է, որ մինչ օրս օ­ձի լե­­զուն եւ ծի­­ծեռ­­նա­­­կի պո­­չը եր­­կու մա­­սի են բա­­ժա­նո­ւած։ ­Բայց սա դեռ վեր­ջը չէ. երբ օ­ձը խայ­թում է ծի­ծեռ­նա­կին, նրա խայ­թած տե­ղից եր­կու կա­թիլ ա­րիւն է հո­սում՝ ա­ռա­ջի­նը ­Նո­յի վրայ է ընկ­նում եւ տե­ղում ո­ջի­լի վե­րած­ւում, միւ­սը գետ­նին է թափ­ւում, լու դառ­նում, թռչում-գնում։