ՄԻՀՐԱՆ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ

Վեր­ջա­պէս… «­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ»ի գլխա­ւոր մար­զիչ ­­Ժո­զէ ­­Մոու­րին­հօն վեր­ջա­պէս հաս­կա­ցաւ, որ ա­նի­մաստ է գնել թան­կար­ժէք զարդ եւ այն պա­հել պա­հա­րա­նում կամ ձեռք բե­րել ա­մե­նագ­նաց, բայց սար բարձ­րա­նալ սե­դա­նով: ­­Պոր­տու­գա­լա­ցի մաս­նա­գէ­տը կա­րո­ղա­ցաւ օգ­տա­գոր­ծել իր տրա­մադ­րու­թեան տակ գտնո­ւող ռե­սուրս­նե­րի (մի­ջոց­նե­րը-Խմբ.) ողջ պո­տեն­ցիա­լը:
­­Խօսքն, ի­հար­կէ, հա­յազ­գի կի­սա­պաշտ­պան ­­Հեն­րիկ Մ­խի­թա­րեա­նի մա­սին է: Օ­րերս կա­յա­ցած «­­Լես­թեր»-«­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ» խա­ղը լա­ւա­գոյնս ընդգ­ծեց Մ­խի­թա­րեա­նի խա­ղա­յին դիր­քի ճիշդ ընտ­րու­թեան դրա­կան հե­տե­ւանք­նե­րը՝ գոլ, գո­լա­յին փո­խան­ցում, հան­դիպ­ման լա­ւա­գոյն ֆուտ­բո­լիստ եւ յաղ­թա­նակ 3-0 հա­շո­ւով:
Mediamax Sport-ը ու­շա­դիր հե­տե­ւել է ՄԻ­­Ւում կա­տա­րո­ւող փո­փո­խու­թիւն­նե­րին ու ներ­կա­յաց­նում է դրանք:

ԽԱՂԱՅԻՆ ՍԽԵՄԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆ

Ժո­զէ ­­Մոու­րին­հօն ողջ կա­րիէ­րա­յի (աս­պա­րէ­զի-Խմբ.) ըն­թաց­քում հա­ւա­տա­րիմ է մնա­ցել իր մարզ­չա­կան սկզբունք­նե­րին: Դ­րանք են՝ յստակ սահ­մա­նո­ւած խա­ղա­յին սխե­մա, մեկ­նար­կա­յին կազ­մի մի­նի­մում  ռո­տա­ցիա (նո­ւա­զա­գոյն կար­գի հեր­թա­փո­խու­թիւն-Խմբ.) եւ ա­մուր պաշտ­պա­նու­թիւն: ­­Պա­րա­դոք­սալ (տա­րա­բա­նա­կան-Խմբ.) է, բայց մին­չեւ վե­րո­յի­շեալ «­­Լես­թեր»-«­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ» խա­ղը, այս բո­լոր կէ­տե­րը բա­ցա­կա­յում էին պոր­տու­գա­լա­ցի մաս­նա­գէ­տի թի­մում: Այս հան­դի­պու­մը կա­րող է բե­կում­նա­յին լի­նել՝ հա­շո­ւի առ­նե­լով տե­ղի ու­նե­ցած ու­նի­կալ (ե­զա­կի-Խմբ.), բայց միեւ­նոյն ժա­մա­նակ շատ հա­սա­րակ փո­փո­խու­թիւն­նե­րը: ­­Մինչ այս խա­ղը ­­Մոու­րին­հօն օգ­տա­գոր­ծում էր իր հա­մար ար­դէն մո­ռա­ցո­ւած 4-3-3 տակ­տի­կա­կան (մար­տա­վա­րա­կան-Խմբ.) դա­սա­ւո­րու­թիւ­նը՝ երբ դաշ­տի կենտ­րո­նում խա­ղում էին 3 նո­մի­նալ (ա­նո­ւա­նա­կան-Խմբ.) կենտ­րո­նա­կան կի­սա­պաշտ­պան­ներ՝ ­­Պոգ­բա, ­­Կա­րիկ, Է­րե­րա:
Այս ան­գամ ­­Ժո­զէն մեկ­նար­կա­յին 20 րո­պէ­նե­րի ըն­թաց­քում մի քա­նի ան­գամ փո­խեց թի­մի խա­ղա­յին սխե­ման: «­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ»ը հան­դի­պու­մը սկսեց հե­տե­ւեալ դա­սա­ւո­րու­թեամբ.
­­Դա­սա­կան 4-4-2, որ­տեղ Իբ­րա­հի­մո­վիչն ու ­­Ռեշ­ֆոր­դը խա­ղում են յար­ձակ­ման կենտ­րո­նում, կի­սա­պաշտ­պա­նու­թեան ձախ եզ­րում Մ­խի­թա­րեա­նը, աջ եզ­րում՝ ­­Մա­տան, իսկ կենտ­րո­նում՝ ­­Պոգ­բան եւ Է­րե­րան:
Այս դէպ­քում «­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ»ի ֆուտ­բո­լիստ­նե­րի Օ.Գ.Գ.ն կամ ֆուտ­բո­լա­յին լե­զո­ւով ա­սած Տ.Տ.Գ.ն (­­Տեխ­նի­կա­տակ­տի­կա­կան գոր­ծո­ղու­թիւն­ներ) նո­ւա­զում է:
­­Մար­կուս ­­Ռեշ­ֆոր­դի ա­րա­գու­թիւ­նը չի օգ­տա­գործւում, քա­նի որ ­­Մոու­րին­հո­յի թի­մը դիր­քա­յին գրոհ­նե­րի ժա­մա­նակ չի խա­ղում եր­կար փո­խան­ցում­նե­րով: Մ­խի­թա­րեա­նը, լի­նե­լով ձախ եզ­րում, կորց­նում էր խա­ղը ղե­կա­վա­րե­լու հնա­րա­ւո­րու­թիւ­նը:
Այս­քա­նից յե­տոյ, ­­Ժո­զէն ո­րոշ ան­հաս­կա­նա­լի փոր­ձար­կում­ներ կա­տա­րեց, ինչ­պի­սիք են, օ­րի­նակ՝ Իբ­րա­հի­մո­վի­չը՝ են­թա­յար­ձա­կո­ւո­ղի դիր­քում, կամ ­­Մա­տան՝ կենտ­րո­նա­կան կի­սա­պաշտ­պա­նի դիր­քում: ­­Հաս­կա­նա­լով, որ ֆուտ­բո­լը հա­սա­րակ խաղ է, սա­կայն հա­սա­րակ խա­ղա­լը՝ շատ դժո­ւար, ­­Մոու­րին­հօն «կոտ­րեց կո­տոշ­ներն» ու ան­ցաւ իր հա­մար ա­ւան­դա­կան դար­ձած 4-2-3-1ին՝ վառ ար­տա­յայ­տո­ւած 10 հա­մա­րով: ­­Դա­սա­ւո­րու­թիւն, ո­րի շնոր­հիւ ժա­մա­նա­կին իր իսկ գլխա­ւո­րու­թեամբ փայ­լել են Ֆ­րենկ ­­Լեմ­պար­դը, Ո­ւես­լի Ս­նէյ­դե­րը եւ ­­Մե­սութ Օ­զի­լը: Այս պա­րա­գա­յում հեր­թը ­­Հեն­րիկ Մ­խի­թա­րեա­նինն էր: Գ­րե­թէ ամ­բողջ ֆուտ­բո­լա­յին աշ­խար­հը սպա­սում էր ­­Ժո­զէի այս քայ­լին: Ար­դիւն­քում՝ «­­Լես­թեր»ի դէմ խա­ղի 25րդ ­րո­պէից սկսած, «­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ»ի ֆուտ­բո­լիստ­նե­րը խա­ղա­դաշ­տում դա­սա­ւո­րո­ւել էին հե­տե­ւեալ կերպ.
­­Դա­սա­կան 4-2-3-1, որ­տեղ Մ­խի­թա­րեա­նը խա­ղում է ա­ռաջ քա­շո­ւած կենտ­րո­նա­կան կի­սա­պաշտ­պա­նի, կամ որ նոյնն է՝ 10 հա­մա­րի դիր­քում:
­­Սա ա­մե­նաօպ­տի­մալ (յար­մա­րա­գոյն-Խմբ.) տար­բե­րակն է «­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ»ի հա­մար: ­­Հայ ֆուտ­բո­լիստն ու­նի անհ­րա­ժեշտ բո­լոր ո­րակ­ներն այս դիր­քում խա­ղա­լու եւ ար­դիւ­նա­ւէ­տու­թեամբ փայ­լե­լու հա­մար: ­­Դաշ­տը տես­նե­լը, ա­ռանց­քա­յին փո­խան­ցում­ներ կա­տա­րե­լը, ա­րա­գու­թիւ­նը, տեխ­նի­կան եւ ստեղ­ծա­գոր­ծե­լու իւ­րօ­րի­նակ ե­րե­ւա­կա­յու­թիւ­նը թոյլ են տա­լիս Մ­խի­թա­րեա­նին լա­ւա­գոյնս կազ­մա­կեր­պել իր թի­մի խա­ղը: ­­Բա­ցի այդ, ­­Հեն­րի­կը մագ­նի­սի պէս իր կողմն է ձգում մրցակ­ցի մի քա­նի ֆուտ­բո­լիստ­նե­րի՝ այդ­պի­սով ա­զատ տա­րա­ծու­թիւն ստեղ­ծե­լով  խա­ղըն­կեր­նե­րի հա­մար:
Այս դէպ­քում ստեղ­ծած ա­զատ տա­րա­ծու­թիւ­նից օգ­տո­ւեց ­­Խո­ւան ­­Մա­տան: ­­Խա­ղար­կե­լով գնդա­կը Մ­խի­թա­րեա­նի հետ՝ իս­պա­նա­ցին դուրս ե­կաւ հա­րո­ւա­ծա­յին դիրք: Իսկ ­­Հեն­րի­կի կա­տա­րած գո­լա­յին փո­խան­ցումն ար­ժա­նի է ֆու­տբո­լա­յին Օս­կա­րի:
Ոչ մի չա­փա­զան­ցու­թիւն: Գ­րե­թէ վստահ եմ, ե­թէ ­­Հեն­րի­կի փո­խա­րէն լի­նէր մէկ այլ ֆուտ­բո­լիստ, ա­պա կը հա­րո­ւա­ծէր դար­պա­սին կամ կը փո­խան­ցէր ­­Պոգ­բա­յին:

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԾԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՈՒԱԾՈՒԹԻՒՆԸ

Կար­ծում եմ, որ այս խա­ղից յե­տոյ ­­Ժո­զէ ­­Մոու­րին­հօն կը հաս­կա­նայ, որ սխալ է միա­ժա­մա­նակ մեկ­նար­կա­յին կազ­մում ընդգր­կել ­­Պոգ­բա, Է­րե­րա, ­­Կա­րիկ, Մ­խի­թա­րեան քա­ռեա­կին:
Այ­սինքն՝ ե­թէ խա­ղում է Մ­խի­թա­րեա­նը՝ չպէտք է խա­ղայ ­­Կա­րի­կը: Այս քա­ռեա­կի միա­ժա­մա­նակ խա­ղա­դաշ­տում լի­նե­լը սահ­մա­նա­փա­կում է նրան­ցից իւ­րա­քան­չիւ­րի գոր­ծո­ղու­թիւն­նե­րը:
Երբ խա­ղում են Մ­խի­թա­րեա­նը, ­­Պոգ­բան եւ Է­րե­րան, նրանց դե­րե­րը բաշխ­ւում են հե­տե­ւեալ կերպ. Է­րե­րան կար­գա­վա­րում է խա­ղը սե­փա­կան կի­սա­դաշ­տում, ­­Պոգ­բան գնդակ­ներ է խլում մրցակ­ցի կի­սա­դաշ­տում, իսկ Մ­խի­թա­րեա­նը կազ­մա­կեր­պում է գրոհ­նե­րը:
­­Վե­րը թո­ւար­կո­ւած բո­լոր գոր­ծո­ղու­թիւն­նե­րը տե­սա­նե­լի էին «­­Լես­թեր»ի դէմ խա­ղի ըն­թաց­քում:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

Ըն­թա­ցիկ մրցաշր­ջա­նում «­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ»ի խփած գո­լե­րի  61 տո­կո­սը ստեղ­ծո­ւել է դիր­քա­յին գրոհ­նե­րից, 21 տո­կո­սը՝ ստան­դարտ դիր­քե­րից եւ 18 տո­կո­սը՝ հա­կագ­րոհ­նե­րից:

­­Հե­տե­ւու­թիւն. պաշտ­պա­նու­թիւ­նից յար­ձա­կում դուրս գա­լը մեծ ժա­մա­նակ է խլում, ո­րի ար­դիւն­քում տու­ժում է հա­կագ­րոհ­նե­րի ար­դիւ­նա­ւէ­տու­թիւ­նը:
«­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ»ի բաց թո­ղած գո­լե­րի 39 տո­կոսն ա­ռա­ջա­ցել է ստան­դարտ դիր­քե­րից:
­­Հե­տե­ւու­թիւն. թե­րա­նում է պաշտ­պա­նա­կան գի­ծը: Այս­տեղ մեղ­քի մի մասն էլ ըն­կած է ­­Մոու­րին­հո­յի վրայ, քան­զի այս 7 ամ­սիս­նե­րի ըն­թաց­քում պոր­տու­գա­լա­ցին դե­ռեւս չու­նի յստակ կազ­մա­ւո­րո­ւած պաշտ­պա­նա­կան քա­ռեակ:
«­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ»ի ֆուտ­բո­լիստ­նե­րը Պ­րե­միէր լի­գա­յի ըն­թա­ցիկ մրցաշր­ջա­նում ա­մե­նա­շատն են յայտ­նո­ւել խա­ղից դուրս ի­րա­վի­ճա­կում։
«­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ»ի ֆուտ­բո­լիստ­նե­րը Պ­րե­միէր լի­գա­յի ըն­թա­ցիկ մրցաշր­ջա­նում ա­մե­նա­շատն են ռէալ գո­լա­յին պա­հեր փչաց­րել։
­­Հե­տե­ւու­թիւն. ֆուտ­բո­լիստ­նե­րի մի­ջեւ խա­ղակ­ցո­ւա­ծու­թեան եւ հա­մա­գոր­ծակ­ցու­թեան ցածր մա­կար­դակ:
«­­Ման­չես­թեր Իւ­նայ­թեդ»ի գրոհ­նե­րը՝ ըստ դիր­քե­րի. աջ եզր՝ 38 տո­կոս, կենտ­րոն՝ 24 տո­կոս, ձախ եզր՝ 38 տո­կոս։
Իսկ «­­Լես­թեր»ի դէմ խա­ղում գրոհ­նե­րի 22 տո­կոսն էր կազ­մա­կեր­պո­ւել դաշ­տի կենտ­րո­նով: ­­Պար­զա­պէս յի­շեց­նեմ, որ Մ­խի­թա­րեա­նը «­­Լես­թեր»ի դէմ հան­դիպ­ման ըն­թաց­քում դաշ­տի կենտ­րո­նում խա­ղա­ցել է ըն­դա­մէ­նը 50 րո­պէ:
­­Յու­սանք, որ «­­Ման­չես­թէր Իւ­նայ­թեդ»ի գլխա­ւոր մար­զիչ ­­Ժո­զէ ­­Մոու­րին­հո­յի փոր­ձար­կում­ներն այս­քա­նով կ­­՛ա­ւար­տո­ւեն, իսկ Մ­խի­թա­րեա­նը կը ցու­ցադ­րի այն ար­դիւ­նա­ւէ­տու­թիւ­նը, որն ու­նէր «­­Բո­րու­սիա»ի կազ­մում անց­կաց­րած վեր­ջին մրցաշր­ջա­նում: