Մօրս արցունքները

0
7305

Գրիշ Դաւթեան

Ես հե­ռա­նում էի օ­տա­րութ­եան ճա­նա­պար­հով.
Մե­րոնք շշմած էին, ա­նակն­կա­լի էին ե­կել.
Նա­յում էին բեկուած, անմ­խի­թար ու լա­ցա­կում.
Մայրս իր ար­ցունք­ներն էր ու­ղար­կում իմ հետ,
Որ լուա­նամ վէր­քերս,
Որ կեանքն էր պատ­ճա­ռել ինձ,
Եւ կը պատ­ճա­ռի այ­նու­հե­տեւ…

Չ­գի­տեմ հայրս ի՞նչ կ’ա­սէր, ե­թէ լի­նէր.
Նա մա­հա­ցել էր տա­րի­ներ ա­ռաջ.
Ես իմ ա­փով փա­կե­ցի աչ­քե­րը,
Որ դեռ նա­յում էին ինձ
Ու ո­չինչ չէին ար­տայայ­տում.
Նա գի­տէր, որ կո­ղա­վեր եմ,
Ինք­նա­սա­ծի,
Չեմ լսի ի­րեն
Ու չեմ ա­նի այն ինչ ա­սում է։

Ես չգի­տեմ,
Արդեօք կ’ու­զէի չհե­ռա­նալ։
Այն­պէս չէր,
Որ հե­ռուն կան­չում էր ինձ,
Բայց տեղս այ­լեւս ինձ դուր չէր գա­լիս,
Թէեւ չէր էլ հրում,
Բայց դաւադ­րութեան մի անկ­իւն կար,
Նա­խան­ձութ­իւն­ներ կա­յին,
Որ բա­ցա­սա­բար էին ազ­դում վրաս,
Եւ ես, գու­ցէ որ­պէս պա­տաս­խան
Հե­ռա­նում էի։
Դա այն­քան էլ հա­մո­զիչ չէ։

Ես հե­ռա­նում էի ի­րա­գոր­ծած­նե­րիցս,
Ո­րոն­ցով գոհ էի,
Որ բազ­մա­թիւ­ներն էին գնա­հա­տում,
Ար­ժա­նա­ւո­րութեամբ էի ե­րախ­տա­պարտ։
Բայց նա­խան­ձութեան թոյնն էլ շատ էր։

Ափ­սո­սում էի,
Որ ա­րած­ներս էլ չեմ ա­նի…
Էլ չեմ լի­նի
Մեր գեր­դաս­տա­նա­յին հան­դէս­նե­րում,
Եւ ըն­կե­րա­յին հա­ւա­քոյթ­նե­րում…
Ես հե­ռա­նում էի օ­տա­րութ­եան ճա­նա­պար­հով,
Սր­տումս տա­նում էի
Մի ամ­բողջ աշ­խարհ։

Հետս տա­նում էի մօրս ար­ցունք­նե­րը
Եւ ըն­տա­նիքս,
Ա­հա­ւոր երկ­իւ­ղով,
Որ չթափթ­փեմ օ­տա­րութեան ճա­նա­պար­հու­մ։