Այվազովսկիի հոգենուիրումը հայ ժողովրդին

Այվազովսկիի հոգենուիրումը հայ ժողովրդին (Ծննդեան 200ամեակին առիթով)

0
8122

ՇԱՀԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Այ­վա­զովս­կին ծնո­ւել է 1817ի ­Յու­լիս 17ին։ ­Թէո­դո­սիա­յի ­Սուրբ ­Սար­գիս ե­կե­ղե­ցու մա­տեա­նում գրան­ցո­ւել է.- «­Գէորգ Այ­վա­զեա­նի որ­դի ­Յով­հան­նէս»։ ­Հայ­կա­կան շրջա­նա­կում ծո­վան­կա­րի­չը միշտ այդ ա­նու­նով է նշո­ւել։
Ն­կա­րի­չի նախ­նի­նե­րը 17րդ ­դա­րում Ա­րեւմ­տեան ­Հա­յաս­տա­նի Ա­նիի շրջա­նից գաղ­թել են հա­րա­ւա­յին ­Լե­հաս­տան՝ ­Գա­լի­ցիա, ո­րը ե­ղել է Եւ­րո­պա­յում ա­ռա­ջին հայ­կա­կան գա­ղու­թը։ 19րդ ­դա­րի սկզբին նկա­րի­չի վա­ճա­ռա­կան հայ­րը — վեց լե­զու­նե­րի տի­րա­պե­տող եւ քրիս­տո­նէա­կան կեան­քին ծա­ռա­յող — տե­ղա­փո­խո­ւել է Ղ­րիմ՝ ­Թէո­դո­սիա, ա­մուս­նա­ցել նուրբ ձե­ռա­գոր­ծու­հի Հ­ռիփ­սի­մէի հետ, ու­նե­ցել եր­կու դուստր եւ ե­րեք որ­դի։ ­Մոս­կո­ւա­յում յայտ­նի ա­րո­ւես­տա­բան ­Գա­լի­նա ­Չու­րա­կը ճիշդ է ներ­կա­յաց­րել, որ ­Գէորգ Այ­վա­զեա­նը ծնո­ւել է ­Գա­լի­ցիա­յում եւ ­Ռու­սաս­տան գա­լով իր ա­նունն ու ազ­գա­նու­նը դարձ­րել է ­Կոնս­տան­դին ­Հայ­վա­զովս­կի (­Կայ­վա­զովս­կի)։
1812ին տա­րա­ծո­ւած հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով՝ ըն­տա­նի­քը սնան­կա­նում, ծանր վի­ճակ է ապ­րում։ ­Նոյն թո­ւին ծնո­ւած եւ Ա­լեք­սանդր ա­նո­ւա­նո­ւած որ­դին, պա­տա­նի հա­սա­կում ու­ղարկ­ւում է ­Վե­նե­տի­կի Մ­խի­թա­րեան միա­բա­նու­թիւն եւ որ­պէս կրօ­նա­կան՝ ա­նո­ւան­ւում ­Գաբ­րիէլ։ Իսկ ­Յով­հան­նէ­սը, երբ պա­տա­նի էր, յա­ճա­խում է հայ­կա­կան դպրոց, աշ­խա­տում յու­նա­կան սրճա­րա­նում, օգ­նում մօ­րը, ինչ­պէս նաեւ սո­վո­րում է ե­րաժշ­տու­թիւն, ջու­թակ է նո­ւա­գում եւ իր նկար­չա­կան տա­ղան­դը շփում պա­տե­րին։ ­Ճար­տա­րա­պետ ­Կո­խի ա­ռա­ջար­կով քա­ղա­քա­պետ ­Կազ­նա­չե­նը տես­նում, հա­ւա­նում է նրա նկար­նե­րը։ Ն­շա­նա­կո­ւե­լով Ղ­րի­մի նա­հան­գա­պետ՝ նա ար­տա­կարգ բա­րեսր­տու­թեամբ ­Յով­հան­նէ­սին իր ըն­տա­նի­քի հետ տա­նում է ­Սիմ­ֆե­րո­պոլ։ 1833ին նա­մակ է գրում ­Պե­տեր­բուր­գի ա­կա­դե­միա­յին՝ բա­րե­խօ­սե­լով հա­յոր­դիի տա­ղան­դին մա­սին։ Այ­վա­զովս­կին ըն­դուն­ւում է ա­կա­դե­միա եւ ա­ւար­տում փայ­լուն ար­դիւն­քով։ 1840ին նրան ու­ղար­կում են Ի­տա­լիա՝ ու­սու­մը կա­տա­րե­լա­գոր­ծե­լու նպա­տա­կով։
Եղ­բայր­ներ ­Գաբ­րիէլն ու ­Յով­հան­նէ­սը ող­ջա­գուր­ւում են ­Վե­նե­տի­կի կղզիում՝ ­Սուրբ ­Ղա­զար հայ­կա­կան վան­քում։ ­Յի­շեց­նենք, որ վան­քը հիմ­նուել է 18րդ ­դա­րում եւ Ի­տա­լա­ցի­նե­րը զայն կո­չում են «­Փոք­րիկ ­Հա­յաս­տան»։ ­Գաբ­րիէ­լը եղ­բօ­րը ծա­նօ­թաց­նում է միջ­նա­դա­րեան մա­տեան­նե­րին, հի­նա­ւուրց նկար­նե­րին եւ նրան պատ­մում է կրօ­նա­կան ան­մո­ռաց դէպ­քե­րի մա­սին։
1841ին 24ա­մեայ նկա­րի­չը ստեղ­ծում է «­Քաոս. աշ­խար­հի ա­րա­րու­մը» հիաս­քանչ պատ­կե­րը, որ գնա­հա­տո­ւե­լով մուտք է գոր­ծում ­Վա­տի­կան։ Այ­նու­հե­տեւ՝ Այ­վա­զովս­կու ցու­ցա­հան­դէս­ներ են կազ­մա­կերպ­ւում Հ­ռոմ, ­Նա­պո­լի, ­Վե­նե­տիկ, ­Փա­րիզ, Ամս­տեր­դամ։ ­Ժա­մա­նա­կի մե­ծե­րը, ինչ­պէս Delacroixն­ եւ ու­րիշ­ներ, մե­ծա­րում են ոս­կէ շքան­շան­նե­րի ար­ժա­նա­ցած ծո­վի եր­գի­չը, որ դառ­նում է չորս ա­կա­դե­միա­նե­րի ան­դամ եւ փա­րում՝ եւ­րո­պա­կան նո­րած­նունդ ռո­ման­տի­կա­կան ա­րո­ւես­տին։
­Ժա­մա­նա­կից շուտ՝ 1844ին, Այ­վա­զովս­կին վե­րա­դառ­նում է ­Պե­տեր­բուրգ, ուր նաեւ ընտր­ւում է ա­կա­դե­միա­յի ան­դամ եւ ցա­րի հրա­մա­նով նշա­նակ­ւում է ծո­վա­յին գլխա­ւոր շտա­բի նկա­րիչ։ ­Նա սի­րով կապ­ւում է ռուս ա­րո­ւես­տա­գէտ­նե­րին, յայտ­նի գրող­նե­րին։ Ու­շագ­րաւ է, որ 1845ին ­Թէո­դո­սիա հաս­նե­լուց ա­ռաջ նա Էջ­միած­նի կա­թո­ղի­կոս ­Ներ­սէս Աշ­տա­րա­կե­ցուն նա­մակ գրե­լով նշում է.- «Ես ծա­ռա­յե­լու եմ մեր ժո­ղովր­դին եւ մեր մշա­կոյ­թին»։ Ի դէպ նա ընտ­րո­ւել է «­Հայ­կա­կան միա­ցեալ միու­թիւն­նե­րի» նա­խա­գա­հու­թեան ան­դամ։
«­Ծո­վը իմ կեանքն է»,- շեշ­տում է Այ­վա­զովս­կին։ Ն­րա ինք­նա­տիպ նկար­նե­րը ա­ռանձ­նա­նում են այլ հե­ղի­նակ­նե­րի պատ­կեր­նե­րից եւ իր բո­լոր գոր­ծե­րում ճա­ռա­գայ­թում է գոյ­նի ու լոյ­սի իր տե­սո­ղու­թիւ­նը։ Այդ վար­դա­պե­տու­թիւ­նը ծո­վան­կա­րի­չի ամ­բողջ կեան­քում ծա­ռա­յել է նրա յոյ­զե­րի դրսե­ւո­րու­մին։ ­Ծո­վա­պատ­կեր­նե­րի ինք­նա­տիպ կա­ռու­ցուած­քը, զգա­ցու­մա­յին հնչո­ղու­թիւ­նը հաս­տա­տո­ւել է ինք­նած­նունդ մտայ­ղաց­ման բարձր մա­կար­դա­կով։
Այ­վա­զովս­կու նկար­նե­րի կէ­սից ա­ւե­լին փո­թոր­կա­յոյզ տե­սա­րան­ներ են։ «­Մար­դը չի յանձ­նո­ւի, մար­դը կը յաղ­թի…»։ Ն­րա ռո­ման­տի­կա­յի հէն­քը մար­դու խո­րը հա­ւատքն է՝ բնու­թեան ու կեան­քի նկատ­մամբ։ Այդ գա­ղա­փա­րի հռչա­կա­ւոր դրսե­ւո­րումն է «Ին­նե­րորդ ա­լի­քը»։ ­Հան­րա­յայտ այդ նկա­րին հիմք է ծա­ռա­յել ափ­րի­կեան ջրե­րում խոր­տա­կո­ւած ա­րա­բա­կան նա­ւը, ո­րի մի­ջո­ցով նա­ւաս­տի­նե­րից ո­մանք կա­րո­ղա­ցել են մի քա­նի օր դի­մա­նալ, ա­պա ող­ջու­նել են թուխ ամ­պե­րը ա­կօ­սած, փրկու­թեան յոյս պար­գե­ւող ա­րե­ւը…։ Այդ ա­ռի­թով Այ­վա­զովս­կին գրել է.- «Իմ գոր­ծե­րից լա­ւա­գոյն­նե­րը նրանք են, ո­րոնք ա­ռանձ­նա­նում են լոյ­սի ու­ժով…»։
Եղ­բայ­րը՝ ­Գաբ­րիէ­լը նոյն­պէս տա­ղան­դա­ւոր էր։ ­Նա հմտա­ցել էր տա­սը լե­զու­նե­րի մէջ եւ ե­րե­սուն տա­րե­կա­նում ար­դէն հե­ղի­նակ էր երկ­հա­տոր «­Պատ­մու­թիւն օս­մա­նեան պե­տու­թեան» եւ «­Ռու­սաս­տա­նի պատ­մու­թիւ­նը» ծա­ւա­լուն գոր­ծին։ ­Նա բարձր է գնա­հա­տո­ւել որ­պէս պատ­մու­թեան եւ գրա­կա­նու­թեան խոր գի­տակ։ ­Հա­մա­գոր­ծակ­ցել է իր ու­սու­ցիչ­նե­րից Մ. Աւ­գե­րեա­նի հետ՝ «­Հայ­կա­զեան» բա­ռա­րա­նը կազ­մե­լու ժա­մա­նակ։

***
1857ին ­Փա­րի­զում «­Պա­տո­ւոյ լե­գէո­նի» ար­ժա­նա­ցած ծո­վան­կա­րի­չը միա­նում է ­Վե­նե­տի­կից ե­կած եղ­բօ­րը։ Ն­րանք հա­մա­ձայն­ւում են միա­սին մեկ­նել եւ գոր­ծել ծննդա­վայ­րում։ ­Նախ գնում են Կ. ­Պո­լիս եւ հայ­կա­կան շրջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­նում հան­դի­պում­ներ, ե­լոյթ­ներ են ու­նե­նում դպրոց­նե­րում, նաեւ՝ հո­գե­ւոր կենտ­րոն­նե­րում։ Շ­տապ կա­ռու­ցո­ւած ­Խա­լի­պեան դպրո­ցում, ա­մէն տա­րի տար­բեր երկր­նե­րից ըն­դու­նում են շուրջ 150 ու­սա­նող­ներ, ո­րոնք ստա­նում են հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թիւն։
Այդ օ­րե­րին Այ­վա­զովս­կին իր ե­լոյթ­նե­րից մէ­կի ըն­թաց­քում նշում է հե­տե­ւեա­լը.- «… Ես ինձ բնու­թեան ա­շա­կերտ եմ զգում։ Ն­կա­տի ա­ռէք այս պա­րա­գան եւ իմ օ­րի­նա­կին ձգտե­ցէք։ Ու­րա­խու­թեամբ տես­նում եմ, որ մենք՝ հա­յերս, ա­րո­ւես­տի մէջ յա­ռաջ­դի­մում ենք»։
1848ին ­Գաբ­րիէ­լը ու­ղարկ­ւում է ­Փա­րիզ՝ որ­պէս «­Սա­մո­ւէլ ­Մու­րա­տեան» վար­ժա­րա­նի տե­սուչ եւ սկսում է հրա­տա­րա­կել «­Մես­րոպ Ա­ղաւ­նի» հա­յե­րէն ու ֆրան­սե­րէն ամ­սա­գի­րը։ 1872ին նա հրա­ւիր­ւում է ­Հա­յաս­տան՝ Էջ­միա­ծին, եւ աշ­խա­տում որ­պէս ­Ճե­մա­րա­նի տնօ­րէն։ Օծ­ւում է Ար­քե­պիս­կո­պոս եւ մի քա­նի տա­րի անց նշա­նակ­ւում է Վ­րաս­տա­նի ա­ռաջ­նորդ։ ­Նա անս­պա­սե­լիօ­րէն մա­հա­նում է 1880ին։

***
Օս­մա­նեան պա­լա­տա­կան կա­ռոյց­նե­րի գլխա­ւոր ճար­տա­րա­պետ ­Սար­գիս ­Պա­լեա­նին Այ­վա­զովս­կի նո­ւի­րում է մի ծո­վան­կար։ ­Պա­լեա­նը այդ նկա­րը նո­ւի­րում է սուլ­թան Ապ­տուլ-Ա­զի­զին։ ­Վեր­ջինս հիա­նա­լով ա­ռա­ջար­կում է ­Պոլ­սոյ տե­սա­րան­ներ նկա­րել։ 1874ին նա հրա­ւիր­ւում է ար­քու­նիք եւ պար­գե­ւատր­ւում «Օս­մա­նիէ» բարձր շքան­շա­նով։ ­Հե­տաքրք­րա­կան է յի­շել, որ 1878ին, ­Կար­սի գրաւ­ման ա­ռի­թով, ռուս-թրքա­կան հաշ­տու­թեան պայ­մա­նա­գի­րը կնքւում է Այ­վա­զովս­կու նկար­նե­րով զար­դա­րո­ւած դահ­լի­ճում։
1868ին Այ­վա­զովս­կին մեկ­նում է ­Թիֆ­լիս եւ ապ­րում իր հայ բա­րե­կա­մի մօտ։ Այն­տեղ նա ա­ռա­ջար­կում է զօ­րա­վար ­Կոտ­լեա­րեւս­կուն նո­ւի­րո­ւած յու­շա­տուն կա­ռու­ցել, ո­րի շնոր­հիւ են ա­զա­տագ­րո­ւել ա­րե­ւե­լեան ­Հա­յաս­տա­նի Ար­ցա­խը, ­Մեղ­րին, Ա­րաքս գե­տի տա­րածք­նե­րը եւ Ա­խալ­քա­լա­քը։ ­Թիֆ­լիս ե­ղած ժա­մա­նակ նկա­րի­չը յօ­րի­նում է վրա­ցա­կան եւ հայ­կա­կան նիւ­թե­րով պատ­կեր­ներ։ ­Բա­ցա­ռիկ է յատ­կա­պէս «­Սե­ւա­նայ լի­ճը. ա­րե­ւա­ծագ» նկա­րը։ ­Կով­կա­սի լեռ­նե­րի տե­սար­ժան վայ­րե­րը դի­տե­լուց յե­տոյ, նա պատ­կե­րում է ­Սե­ւա­նայ լի­ճը՝ շեշ­տե­լով այն­քան տպա­ւո­րիչ ա­րե­ւա­ծա­գը։ Այդ նկա­րը վեր­ջերս յայտ­նա­բե­րո­ւեց եւ վա­ճա­ռուեց ­Լոն­դո­նում։
Այժմ նշենք, թէ 1860ա­կան թո­ւա­կան­նե­րին ծո­վան­կա­րի­չի անգ­լիա­ցի կի­նը բա­ժան­ւում է եւ տա­րի­ներ անց 1882ին Այ­վա­զովս­կին ա­մուս­նա­նում է Ան­նա ­Բուռ­նա­զեա­նի հետ, ո­րի մա­սին գրել է.- «Ն­րա­նով նո­րից ա­ւե­լի մօ­տե­ցայ ազ­գիս…»։ ­Նա իր տա­նը կից հիմ­նում է պատ­կե­րաս­րահ, եր­րոր­դը՝ ­Ռու­սաս­տա­նում։ Այդ շրջա­նին նա ստեղ­ծում է նշա­նա­ւոր «­Սեւ ծո­վը», ­Պուշ­կի­նին նո­ւի­րո­ւած պատ­կեր­նե­րը, նաեւ՝ իր կնոջ Ան­նա ­Բուռ­նա­զեա­նին, Ար­քե­պիս­պո­կոս եղ­բօ­րը, ծո­վա­կալ Մ. ­Լո­րիս-­Մե­լի­քո­վի եւ այ­լոց դի­ման­կար­նե­րը։
1890ին ­Փա­րի­զի Drouot սրա­հում Այ­վա­զովս­կին ցու­ցադ­րում է իր նշա­նա­ւոր «­Նո­յը իջ­նում է Ա­րա­րա­տից» լու­սա­շունչ պատ­կե­րը, որ իր հայ­րե­նա­կից­նե­րին ցոյց տա­լով՝ ա­սում է.- «­Սա է մեր ­Հա­յաս­տա­նը»։
Այդ նկա­րը չի վա­ճառ­ւում եւ 1895ին զայն բե­րե­լով ­Նոր ­Նա­խի­ջե­ւան (­Դո­նի ­Ռոս­տով) նո­ւի­րում է հայ­կա­կան դպրո­ցին։ 15ա­մեայ ա­շա­կերտ ­Մար­տի­րոս ­Սա­րեա­նը՝ տես­նե­լով այդ գոր­ծը, ո­գե­ւոր­ւում է։ 1920ի դժո­ւար օ­րե­րին ­Սա­րեա­նը այդ նկա­րը փրկում է եւ բե­րում ­Հա­յաս­տան։ ­Յի­շենք նաեւ, որ Այ­վա­զովս­կին ­Մոս­կո­ւա­յի ա­րե­ւե­լեան լե­զու­նե­րի ­Լա­զա­րեան Ինս­տի­տու­տին նո­ւի­րել է եօ­թը հիա­նա­լի գոր­ծեր, ո­րոնք 1925ին ու­ղար­կո­ւել են ­Հա­յաս­տան։
1892ին Այ­վա­զովս­կին՝ վեր­յի­շե­լով եղ­բօ­րը, պատ­կե­րում է «­Հայ ժո­ղովր­դի մկրտու­մը. Գ­րի­գոր ­Լու­սա­ւո­րիչ. Դ. դար» եւ «Եր­դում. զօ­րա­վար ­Վար­դան ­Մա­մի­կո­նեան. Ե. դար» նկար­նե­րը, ո­րոնք ժո­ղովրդի շփման, ծա­նօ­թաց­ման հա­մար յատ­կա­պէս ցու­ցադ­րո­ւել են ­Թէո­դո­սիա­յի հայ­կա­կան ե­կե­ղե­ցում եւ հե­տա­գա­յին յանձ­նո­ւել՝ ծո­վան­կա­րի­չի թան­գա­րա­նին։

***
1979ին, իմ (­Շա­հէն ­Խա­չատ­րեան) ո­րո­շու­մով ­Սա­րեան թան­գա­րա­նում կազ­մա­կեր­պո­ւեց Այ­վա­զովս­կու հայ­կա­կան նիւ­թե­րով նկար­նե­րի ցու­ցա­հան­դէ­սը՝ հա­ւա­քո­ւած ­Խորհր­դա­յին ­Միու­թեան շուրջ տա­սը քա­ղաք­նե­րից։ Ի դէպ նաեւ յի­շենք, որ պա­տե­րազ­մի սկիզ­բը ­Թէո­դո­սիա­յի թան­գա­րա­նի տնօ­րէն Ն. ­Պար­սա­մո­վը կա­րո­ղա­ցաւ փրկել եւ ­Հա­յաս­տան բե­րել ծո­վան­կա­րի­չին գոր­ծե­րը։ 1944ին նրանք որ­պէս յաղ­թա­նա­կի խոր­հուրդ ցու­ցադ­րո­ւե­ցին Ե­րե­ւա­նի Ն­կա­րիչ­նե­րի ­Միու­թիւ­նում։

***
Այ­վա­զովս­կին բա­րե­կա­մա­սէր էր։ Իր ա­րո­ւես­տա­նո­ցը ե­ղել է ուխ­տա­տե­ղի, որ­տեղ հիւ­րըն­կա­լո­ւել են ռու­սա­կան եւ հայ­կա­կան մշա­կոյ­թի նշա­նա­ւոր դէմ­քեր։ Իր ցու­ցաս­րա­հի բե­մից ե­լոյթ­ներ են ու­նե­ցել եր­գա­հան Ա­լեք­սանդր Ս­պեն­դիա­րո­վը, ջու­թա­կա­հար ­Յով­հան­նէս ­Նալ­բան­դեա­նը, դե­րա­սան ­Պետ­րոս Ա­դա­մեա­նը։ Այն­տեղ են մկրտո­ւել ­Պո­կո­լիւ­պո­վը, ­Բա­շին­ջա­ղեա­նը, ­Սու­րէ­նեան­ցը, ­Մա­խո­խեա­նը, ­Շա­պա­նեա­նը, ­Մահ­տե­սեա­նը…։ Այ­վա­զովս­կին ե­րա­զել է նաեւ ստեղ­ծել միու­թիւն եւ հա­մախմ­բել աշ­խար­հում սփռո­ւած ա­րո­ւես­տա­գէտ­նե­րին։
­Ծո­վան­կա­րի­չը իր կեան­քի վեր­ջին տա­րի­նե­րին հո­գե­կան փո­փո­խու­թիւն­ներ է ապ­րում։ Ա­րեւմտեան ­Հա­յաս­տա­նի փրկու­թեան ե­րա­զան­քը ու­նէր, ինչ­պէս ա­զա­տագ­րո­ւել էին ­Յու­նաս­տա­նը եւ ­Բալ­կա­նեան երկր­նե­րը։ 1894-96ին, սուլ­թան Ապ­տուլ ­Հա­մի­տը «­Հայ­կա­կան ­Հար­ցը» վե­րաց­նե­լու նպա­տա­կով տար­բեր քա­ղաք­նե­րում կո­տո­րել է տո­ւել հա­րիւր հա­զա­րա­ւոր հա­յե­րի։ ­Սար­սա­փազ­դու այդ դէպ­քե­րի մա­սին լսե­լով՝ ծո­վան­կա­րի­չը ցնցւում է։ ­Նա ծովն է նե­տում իր թրքա­կան շքան­շան­նե­րը։ Ա­պա՝ պատ­կե­րում կո­տո­րած­ներ, զորս ցու­ցադ­րում է ­Խար­կո­վում, Օ­դե­սա­յում, ­Մոս­կո­ւա­յում, յու­սա­լով օգ­նող վե­րա­բե­րում…։ Իսկ Էջ­միա­ծին՝ Խ­րի­մեան ­Հայ­րի­կին գրած նա­մա­կում նշում է.- «Սր­բազ­նա­գոյն հայր, մենք այս­տեղ կու լանք եւ կ­՚ող­բանք մեր թշո­ւառ, կորս­տեան մատ­նո­ւած հա­յոց վրայ եւ կը խնդրենք Աս­տո­ւա­ծա­յին գթու­թիւն…»։
­Կեան­քի վեր­ջին շրջա­նին, Այ­վա­զովս­կի՝ մայր ժո­ղովր­դի ող­բեր­գու­թիւ­նը ծանր վե­րապ­րե­լով՝ պատ­կե­րել է նաեւ փո­թոր­կոտ տե­սա­րան­ներ։ «Ա­լիք­նե­րի մէջ» նշա­նա­ւոր գոր­ծը նոյն­պէս ըն­կալ­ւում է իբ­րեւ հո­գե­կան ապ­րում­նե­րի պոռթ­կում։ ­Բա­ցա­ռիկ է նաեւ մա­հից կէս տա­րի ա­ռաջ ստեղ­ծա­գոր­ծած «­Բայ­րո­նի այ­ցը Մ­խի­թա­րեան­նե­րին» գոր­ծը։ ­Դի­մա­ւո­րող­նե­րի կենտ­րո­նում նկա­րի­չը մտայ­ղա­ցել է ներ­կա­յաց­նել 19րդ ­դա­րի մե­ծա­նուն գրող ­Ղե­ւոնդ Ա­լի­շա­նին, որ ­Բայ­րո­նի այ­ցի ժա­մա­նակ ծնո­ւած չէր։ Իսկ իր կեան­քի վեր­ջին օ­րը՝ 1900 թո­ւա­կա­նի Ապ­րի­լի 19ին, որ­պէս իր ապ­րում­նե­րի ար­ձա­գանգ, պատ­կե­րել է «մա­սամբ ա­նա­ւարտ» պայ­թե­ցո­ւած թշնա­մու նա­ւը…։
­Հո­գեխ­ռով ծո­վան­կա­րի­չը թա­ղո­ւել է ­Թէո­դո­սիա­յի ­Սուրբ ­Սար­գիս ե­կե­ղե­ցու բա­կում, որ­տեղ կնքո­ւել ու պսա­կո­ւել էր։ ­Գե­րեզ­մա­նա­քա­րի վրայ ար­ձա­նագ­րո­ւել է՝ «Ծ­նո­ւեց մահ­կա­նա­ցու, թո­ղեց ան­մահ յի­շա­տակ», քա­ղո­ւած 5րդ ­դա­րի ­Մով­սէս ­Խո­րե­նա­ցիի «­Հա­յոց պատ­մու­թիւ­նից», որ սե­րունդ­նե­րին ուղ­ղո­ւած է իբ­րեւ ժա­մա­նակ­նե­րի ա­մե­նա­թանկ մար­դա­սի­րա­կան ո­գին։
­Ծա­նօթ լի­նե­լով մի­ջազ­գա­յին բարձր մա­կար­դակ ու­նե­ցող ա­րո­ւես­տի գոր­ծե­րին եւ ըն­կա­լե­լով Այ­վա­զովս­կու ինք­նա­տիպ, խո­րի­մաստ եւ կա­տա­րեալ պատ­կեր­նե­րը՝ կա­րե­լի է նշել, թէ 19րդ ­դա­րի ծո­վի մեծ եր­գի­չին գոր­ծե­րը հրաշ­քի հա­մա­զօր են եւ ար­ժա­նի մի­ջազ­գա­յին բարձր գնա­հա­տա­կա­նի։

***
­Ծո­վան­կա­րի­չին ծննդեան 200ա­մեա­կին ա­ռի­թով ­Մոս­կո­ւա­յում եւ Ե­րե­ւա­նում կազ­մա­կեր­պո­ւե­ցին մեծ ցու­ցա­հան­դէս­ներ եւ զա­նա­զան ձեռ­նարկ­ներ։