Տեղեկացնում ենք ձեզ, որ 2017 թուականի Մայիս 9ին, 11ին եւ 13ին Ուքրանիայի մայրաքաղաք Կիեւում կայանալու է «Եւրատեսիլ 2017» երգի մրցոյթը՝ «Տօնենք բազմազանութիւնը» խորագրով, որը հիմնուած է նախորդ տարուայ «Միաւորուենք» գաղափարախօսութեան վրայ:
Այս տարի Հայաստանը Եւրատեսիլին կը ներկայացնի Արծուիկ Յարութիւնեանը (Արծուիկ)՝ «Fly with Me» խորագիրը կրող երգով: Հայաստանը ելոյթ կþունենայ 1ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում:
Մրցոյթի մասին մանրամասն տեղեկութիւններ կարող էք ստանալ՝ այցելելով www.eurovision.am և www.eurovision.tv/page/timeline կայքերը:
Մասնակից երկրների հայ եւ օտարազգի հեռուստադիտողների քուէարկութեան ընթացքում առաւելագոյն ձայներ ապահովելու նպատակով խնդրում ենք հնարաւոր բոլոր միջոցներով աջակցութիւն ցուցաբերել հայաստանեան պատուիրակին Մայիս 9ին եւ 13ին:

ՅՈՒՆԱՍՏԱՆԻ Հ.Հ. ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ