Յարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ Հ.Հ. սփիւռքի նախարարութիւնն այս տարի նոյնպէս կազմակերպելու է «Սփիւռք» ամառնային դպրոց ծրագիրը:
Ծրագրին մասնակցելն անվճար է, իսկ առաջին անգամ մասնակցող սփիւռքահայերը կþապահովուեն նաեւ գիշերակացով (հնարաւոր է 2-6 մարդու համար նախատեսուած հիւրանոցային համարներով): Մասնակիցներն իրենք են հոգում իրենց ճանապարհածախսը:
«Սփիւռք» ամառնային դպրոցում անցկացուելու են դասընթացներ հինգ ուղղութիւններով
— Հայոց լեզուի արագացուած ուսուցում (Յուլիսի 2 — 29),
— Հայոց լեզուի ուսուցիչների եւ կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստում (Յուլիսի 2 — 29),
— Երիտասարդ լրագրողների վերապատրաստում (Յուլիսի 2 — 15),
— Ազգային երգի խմբավարների եւ պարուսոյցների վարպետութեան դասընթացներ   (Յուլիսի 2 — 15),
— Երիտասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչների  դասընթաց (Յուլիսի 2 — 15):
Ծրագրի իւրաքանչիւր դասընթացի մասնակցութեան պայմաններին աւելի մանրամասն կարելի է ծանօթանալ հետեւեալ էլ. յղման միջոցով: (http://www.dss.am/am/About-us-About-program): Նիւթերը տեղադրուած են հայերէն (արեւմտահայերէն, արեւելահայերէն), ինչպէս նաեւ անգլերէն եւ ռուսերէն լեզուներով:
Ծրագրին մասնակցելու համար պէտք է գրանցուել էլեկտրոնային տարբերակով, մինչեւ ս.թ Յունիսի 2ը: Անհրաժեշտ է մուտք գործել Ծրագրի պաշտօնական կայքի՝ www.dss.am «դպրոց» բաժին, ընտրել դասընթացը, այնուհետեւ  «գրանցուել» մասում լրացնել էլ. յայտադիմումը եւ ուղարկել:

Հ.Հ. սփիւռքի նախարարութիւն