Տա­տիս լու­սան­կա­րը

0
606

ԳԷՈՐԳ ՂԱԶԱՐԵԱՆ

­Բա­ցում եմ մեր ըն­տա­նե­կան ալ­բո­մը: ­Հին լու­սան­կար­ներ` խու­նա­ցած, մա­շո­ւած: Ա­մէն մէ­կը` մի պատ­մու­թիւն, ան­դարձ մի յուշ, բաց թող­նո­ւած մի թռչուն, որ էլ եր­բեք չես բռնի: ­Յա­տուկ եր­կիւ­ղա­ծու­թեամբ եմ նա­յում ­Վար­սե­նիկ տա­տիս սեւ-սպի­տակ լու­սան­կար­նե­րը: Ա­հա՛ դրան­ցից մե­կը.
­Ճեր­մակ գլխա­շո­րով, կամ՝ ինչ­պէս ին­քը կ­՚ա­սէր, «այ­լու­ղով» տատս մտա­հոգ նստած է` ձեռ­քե­րը խա­չած, իսկ առ­ջե­ւը` գետ­նին, թրջած լո­ւաց­քով լի մի մեծ կլոր տաշտ: ­Տատս աչ­քե­րը սե­ւե­ռել է տաշ­տին, բայց ա­սես ոչ թէ տաշ­տի մա­սին է մտա­ծում, այլ ինչ-որ բան է յի­շել, ինչ-որ բան, որ միայն յուշ չէ, որ ա­ռա­ջաց­նում է…
Ի՞նչ ես յի­շել, տա­տի՛: ­Թուրք այն հո­վո­ւի՞ն, որ նա­խազ­գու­շաց­րեց հայ­րե­նի Ո­ղան գիւ­ղի վրայ պատ­րաս­տո­ւող յար­ձակ­ման մա­սին: ­Թէ՞ յի­շել ես, թէ ինչ­պէ՛ս գե­ղեց­կա­տես մօրդ ա­ռե­ւան­գու­մից յե­տոյ ա­ւագ եղ­բայրդ՝ ­Սա­հա­կը, քեզ ու Ար­մե­նակ եղ­բօրդ գրկած` ­Պարս­կա­հայ­քից ե­կաւ ­Հա­յաս­տան: ­Պատ­մում էիր, որ լեռ­նա­յին ճա­նա­պարհ­նե­րը ձեան հաստ շեր­տով էին պա­տո­ւած, ու ­Սա­հա­կը ձեռ­նա­փայ­տով հա­զիւ էր կա­րո­ղա­նում ճամ­բայ բա­ցել: Ե­րե­խայ էիր այն ժա­մա­նակ, եւ ու­րա­խու­թիւնդ տիկ­նիկն էր` փայ­տի մի կտոր` գոյնզ­գոյն լա­թե­րով փա­թա­թո­ւած: Իսկ գու­ցէ յի­շել ես կրտսեր եղ­բօ՞րդ` ­Յա­րու­թիւ­նի՞ն, ո­րին ստի­պո­ւած թո­ղե­ցիք ­Պարս­կա­հայ­քում եւ ո­րին փա­փա­քում էիր կեան­քում գէթ մէկ ան­գամ տես­նել. ա­ւա՜ղ…
Ի՞նչ ես յի­շել, տա­տի՛: ­Գու­ցէ ա­մուս­նու­թիւնդ ե­րի­տա­սարդ ­Մար­գա­րի հե՞տ, որ փրկո­ւել էր Ե­ղեռ­նի մա­հաս­փիւռ ճի­րան­նե­րից: ­Նոր էիք ըն­տա­նիք կազ­մել, երբ պա­պին ­Ղա­մար­լու­յում (Ար­տա­շա­տում) մթեր­քի կրպակ բա­ցեց, բայց ինչ-որ մէ­կը զե­կու­ցա­գիր գրեց, որ դուք կու­լակ­ներ էք, կրպակն էլ վա­նե­ցի սկե­սայ­րիդ ոս­կի­նե­րով էք բա­ցել: Այ­նինչ նա վա­ղու՜ց ար­դէն հանգ­չում էր Էջ­միած­նում, խո­լե­րա­յից մա­հա­ցած գաղ­թա­կան­նե­րի եղ­բայ­րա­կան գե­րեզ­մա­նո­ցում` գօ­տու մէջ կա­րած ոս­կի­նե­րով, ո­րոն­ցով տուն պի­տի գնէր…­Կամ ե­րե­ւի յի­շել ես գի­շե­րա­յին փա­խուս­տը Ե­րե­ւան, որ «կու­լակ­նե­րիդ» ­Սի­բիր չաք­սո­րէին:
Ի՞նչ ես յի­շել, տա­տի՛: ­Գու­ցէ յի­շել ես ստա­լի­նեան ա­րո­ւես­տա­կան սո­վի ժա­մա­նակ մա­հա­ցած եր­կու ե­րե­խա­նե­րի՞դ: Այն տա­րի­նե­րին հա­ցի հեր­թում դու ա­դա­ման­դեայ մի մեծ ա­կան­ջօղ գտար, բայց յայ­տա­րա­րու­թիւն տո­ւե­ցիր, որ տէ­րը գտնո­ւի: Ե­րեք ա­միս շա­րու­նակ խա­բե­բա­ներ էին դուռդ թա­կում, բայց մի օր ե­կաւ իս­կա­կան տէ­րը` բե­րե­լով միւս ա­կան­ջօ­ղը: ­Դու նրան վե­րա­դարձ­րե­ցիր գտածդ, քան­զի գի­տէիր, որ հա­րամ բա­նը հա­լալն էլ հետն է տա­նում:
Ի՞նչ ես յի­շել, տա­տի՛: Ե­րե­ւի տաս­նեօ­թա­մեայ զար­մի­կիդ՝ ­Սու­րէ­նին կամ ­Սա­հակ եղ­բօրդ, ո­րոնք Երկ­րորդ ­Հա­մաշ­խար­հա­յին ­Պա­տե­րազ­մին մեկ­նե­ցին ճա­կատ ու այ­լեւս տուն չվե­րա­դար­ձան: ­Սու­րէնն ան­յայտ կո­րաւ, իսկ ­Սա­հա­կը, որ ռազ­մա­ճա­կատ զէնք-զի­նամ­թերք էր փո­խադ­րում, ռմբա­կոծ­ման ժա­մա­նակ պայ­թեց իր վա­րած բեռ­նակ­րի հետ միա­սին…
Ի՞նչ ի­մա­նամ, թէ ի՛նչ է յի­շել ­Վար­սե­նիկ տատս: Չ­գի­տեմ ու եր­բեք էլ չեմ ի­մա­նայ, բայց լու­սա­հո­գի տա­տիս սեւ-սպի­տակ այդ լու­սան­կա­րը դի­տե­լիս` նրա ողջ կեանքն է աչ­քիս գա­լիս: ­Կեանք, որ սեւ ու սպի­տակ լի­նե­լով հան­դերձ` պայ­ծառ հետք է թո­ղել հո­գուս մէջ…: